Գլխավոր տեղեկություն
Համար
N 419-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.05.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2012 թվականի N 419-Ա

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշմանը համապատասխան`

Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-30-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

մայիսի 14-ի N 419-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու պետական կառավարման մարմինը

Կատարման

ժամկետը

Ֆինանսավորման ապահովման աղբյուրը

1.

«Ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը և դրանց փոխադրման համար տրամադրվող թույլտվությունների ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2012 թ.

հուլիսի 2-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2012 թ.

հուլիսի 2-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջները և վթարային քարտի օրինակելի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2012 թ.

հուլիսի 2-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան