Գլխավոր տեղեկություն
Համար
N 948-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.08.2012-09.03.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.08/38(912) Հոդ.933
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2012 թվականի N 948-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 453-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 453-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման N 1 հավելվածը 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին, 20.2-րդ, 20.3-րդ և 20.4-րդ կետերով.

«20.1. Եվրոպական արտադրության թվային և անալոգային լսողական սարքերը պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից սահմանված լսողական խնդիրներ ունեցող անձանց տարիքային խմբերին:

20.2. Պետական հավաստագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` բժշկական օգնության և սպասարկման` քիթ-կոկորդ-ականջաբանական գործունեության լիցենզիա և աուդիոմետրիա իրականացնելու և (կամ) կազմակերպելու հնարավորություն ունեցող բժշկական կազմակերպությունների եզրակացության հիման վրա:

20.3. Պետական հավաստագրի հիման վրա լսողական սարքեր տրամադրվում են մրցութային կարգով ընտրված այն կազմակերպությունների կողմից, որոնք Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքել են պետական հավաստագրի հիման վրա լսողական սարքեր տրամադրելու մասին պայմանագրեր: Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

20.4. Պետական հավաստագիրը լսողության խնդիր ունեցող անձին տրամադրվում է լսողական սարքի օգտագործման համար սույն կարգով սահմանված ժամկետը լրանալուց հետո։».

2) որոշման N 2 հավելվածի 7-րդ կետի 5.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

5.1.

Եվրոպական արտադրության թվային և անալոգային լսողական սարքեր

հինգ տարի

»:

 

2. Սահմանել, որ պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարքերը կտրամադրվեն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ձեռք բերված լսողական սարքերի սպառումից հետո:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել լսողական սարքերի տրամադրման պետական հավաստագրերի ձևերը, գնային արժեքներն ու տրամադրման կարգը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 2
Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.02.2013, N 121-Ն 09.03.2013, N 948-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան