Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 25-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2013-01.01.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.03/19(432).1 Հոդ.204.16
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.07.2012
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հուլիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60312296

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 հուլիսի 2012 թ.

 թիվ 25-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 26-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև 42-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև 42-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թ. հուլիսի 7-ի «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև թիվ 42-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 26-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

 Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 

խորհրդի 2012 թվականի

հուլիսի 9-ի թիվ 25-Ն որոշման

ՁԵՎ 42-կապ

(տարեկան)

 

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ

20  թ.

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 20-ը

Ներկայացնում է _________________________________________________________________

(անվանումը և կազմակերպաիրավական տեսակը)

Գտնվելու վայրը ___________________________________________________ I___I___I___I___I

         (գործունեության իրականացման վայրը)                                                      (փոստային դասիչ)

Մարզը ________________________________________________________________ I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________ I____I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________________________

________________________________________________________ I____I____I____I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը

I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I

   
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

I___I___I___I___I___I___I___I___I

   
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

I___I___I___I___I___I___I___I___I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

1. Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը

Ցուցանիշ

Տողի
համարը

Չափի
միավորը

Ընդամենը

այդ թվում`

քաղաքային

գյուղական

Ա

Բ

Գ

1

2

3

Հեռախոսային կայանների քանակը

110

հատ

     

110 տողից` էլեկտրոնային

110.1

-“-

     

110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը

մոնտաժված

110.2

համար

     

զբաղված

110.3

-"-

     

110.2 տողից` էլեկտրոնային հեռախոսային կայանների ունակությունը

110.2.1

-"-

     

110.3 տողից` էլեկտրոնային հեռախոսային կայանների ունակությունը

110.3.1

համար

     

110.2 տողից` ավտոմատ միջքաղաքային հեռախոսային ցանց ելք ունեցող 

միջազգային

110.2.2

-"-

     

միջքաղաքային

110.2.3

-"-

     

110.2.2 և 110.2.3 տողերից` սարքավորված համարի ավտոմատ որոշման սարքավորումներով

110.4

-"-

     

Արբանյակային կապի կայաններ

120

հատ

     

Այլ իրավաբանական անձանց տրամադրված հեռախոսահամարների քանակը, որոնք ունեն ելք դեպի ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանց

130

հատ

     

Բջջային հեռախոսակապի կայանների քանակը

140

-"-

     

 

2. Ապարատների և բաժանորդների քանակը

 

Ցուցանիշ

Տողի
համարը

Չափի
միավորը

Ընդամենը

այդ թվում`

քաղաքային

գյուղական

Ա

Բ

Գ

1

2

3

Հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների)

210

հատ

     

դրանից` բնակարանային

210.1

-"-

     

Քարտֆոնների քանակը

220

-“-

     

դրանից` ունիվերսալ

220.1

-"-

     

220 տողից` հափշտակված և ջարդված քարտֆոնների քանակը

220.2

-“-

     

Ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը

230

-“-

     

Ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը բջջային հեռախոսակապով

240

-“-

     

Բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակը

250

-“-

     

որից` ակտիվ բաժանորդային համարներ

250.1

-"-

     

Բջջային հեռախոսակապի խոսակցությունների քանակը, ընդամենը

260

հազար հատ

  X

X

Բջջային հեռախոսակապի խոսակցությունների միջին տևողությունը, ընդամենը

270

րոպե

  X

X

 3. Գծային տնտեսությունը տարվա վերջի դրությամբ

Ցուցանիշ

Տողի
համարը

Չափի
միավորը

Ընդամենը

այդ թվում`

քաղաքային

գյուղական

Ա

Բ

Գ

1

2

3

Օդային գծերի երկարությունը

310

կմ

     

Խողովակաշարի երկարությունը

320

կանալ-կմ

     

Կապի բարձր հաճախականության կապուղիների քանակը

330

կանալ-
վերջ

     

դրանից` թվային կապուղիների (կանալների) քանակը

330.1

-"-

     

Մալուխների ընդհանուր երկարությունը

340

կմ

     

դրանից` օպտիկամանրաթելային

340.1

-“-

     

 

4. Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը

Ցուցանիշ

Տողի
համարը

Չափի
միավորը

Ընդամենը

այդ թվում`

քաղաքային

գյուղական

Ա

Բ

Գ

1

2

3

Բնակարաններում հեռախոս տեղադրելու համար տրված չբավարարված դիմումների քանակը

410

հատ

     

Տեղադրված հեռախոսային գծերի քանակը տարվա վերջի դրությամբ

420

-“-

     

 

5. Կապի աշխատանքի որակը

Ցուցանիշ

Տողի
համարը

Չափի
միավորը

Ընդամենը

այդ թվում`

քաղաքային

գյուղական

Ա

Բ

Գ

1

2

3

Ընդունվել են հայտեր հեռախոսային գծերի խափանումների վերաբերյալ

510

հատ

     

Հայտնաբերվել են հեռախոսագծերի խափանումներ

520

-“-

     

դրանից՝ վերացվել են հսկվող ժամկետներում

520.1

-“-

     

Ղեկավար

____________________________
(Ազգանուն, անուն)

 

_______________________
(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

____________________________
(Ազգանուն, անուն)

 

_______________________
(Ստորագրություն)

 

« _ _ »______ ____20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական 

խորհրդի 2012 թվականի

հուլիսի 9-ի թիվ 25-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռախոսային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը (բաժին 1), Ապարատների և բաժանորդների քանակը (բաժին 2), Գծային տնտեսությունը տարվա վերջի դրությամբ (բաժին 3), Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը (բաժին 4), Կապի աշխատանքի որակը (բաժին 5):

6. Բոլոր ցուցանիշները քաղաքային և գյուղական բնակավայրերի բաշխվում են համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքային և գյուղական բնակավայրերի:

7. 1-ին բաժինը լրացնելու համար հիմք են հանդիսանում կայանների սարքավորումների անձնագրերի տվյալները:

8. 110 տողում` հեռախոսային կայանների քանակը, լրացվում է քաղաքային և գյուղական բնակավայրերում տեղադրված ավտոմատ հեռախոսային կայանների քանակը, որոնք նախատեսված են ընդհանուր օգտագործման համար:

9. 110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը - մոնտաժված (տող 110.2) և 110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը - զբաղված (տող 110.3) ցուցանիշներում ներառվում են տեղակայված բոլոր բաժանորդային և հատուկ կոմպլեկտները, սարքավորումները, որոնք օգտագործվում են տաքսաֆոնների միացման համար, գերատեսչական կայանների ելքային և մուտքային միացնող գծերն ու գերատեսչական, տեղեկատվական-ինֆորմացիոն, պատվերային ծառայություններին մշտական օգտագործման տրամադրված գծերը:

Մոնտաժված և զբաղված ունակությունների մեջ հաշվի են առնվում նաև բոլոր ստուգիչ համարները, ինքնապատասխանիչների համարները, այն համարները, որոնք օգտագործվում են ծառայողական նպատակներով սրահներում, գծային-մալուխային ծառայություններում և այլն, աբոնենտային կոմպլեկտներում ներառված վերանորոգման ծառայության գծերը:

Զբաղված ունակության մեջ ներառվում են ամրագրված հեռախոսային բաժանորդային համարները, որոնց համար գանձվում են բաժանորդային վճարներ:

10. 130 տողում լրացվում է այլ իրավաբանական անձանց տրամադրված հեռախոսահամարների քանակը, որոնք ունեն ելք դեպի ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանց:

11. 140 տողում լրացվում է բջջային հեռախոսակապի կայանների քանակը, իսկ 140.1 տողում՝ վերը նշված կայանների զբաղված ունակությունը:

12. 2-րդ բաժնի 210 տողում՝ հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների), արտացոլվում է հեռախոսային բաժանորդների քանակը:

13. 220 տողում լրացվում է քարտֆոնների քանակը` առանձնացնելով դրանք ունիվերսալների (տող 220.1) և տեղականների: Ունիվերսալ են համարվում այն քարտֆոնները, որոնց միջոցով իրականացվում են ինչպես միջքաղաքային, այնպես էլ տեղական հեռախոսային խոսակցությունները:

14. Բաժանորդ կամ հաճախորդ համարվում է ցանկացած անձ, որն օգտվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից կամ դիմում է դրանցից օգտվելու համար:

15. 230 տողում արտացոլվում է ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը:

16. 240 տողում արտացոլվում է բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը, որոնց մատուցվում են ինտերնետ հասանելիության ծառայություններ տվյալ օպերատորի կողմից:

17. 250 տողում արտացոլվում է բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակը, իսկ 250.1 տողում` ակտիվ բաժանորդային համարների քանակը: Ակտիվ բաժանորդային համար է համարվում հանրային շարժական բջջային կապի յուրաքանչյուր բաժանորդային համար, որի համար վերջին երեք ամսվա ընթացքում կատարվել է վճարում (բաժանորդավճար կամ հաշվի լիցքավորում) կամ որն օգտագործվել է ելքային կամ մուտքային (ձայնային կամ ոչ ձայնային) ծառայության ստացման համար, բացառությամբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողների կողմից ուղարկվող զանգվածային բնույթ կրող գովազդային կամ տեղեկատվական հաղորդագրությունների (Bulk SMS):

18. 260 և 270 տողերում արտացոլվում են բջջային հեռախոսակապի խոսակցությունների քանակը (հազար հատերով) և միջին տևողությունը (րոպեներով):

19. Հաշվետվության 510 տողը բնութագրում է հեռախոսային գծերի խափանումների վերաբերյալ հայտերի քանակը: 520 տողում արտացոլվում են հայտնաբերված խափանումները, որոնց հետևանքով խախտվել է հեռախոսակապը (հեռախոսը չի աշխատել), իսկ 520.1 տողում` այն խափանումները, որոնք վերացվել են 1 օրվա ընթացքում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.04.2014, թիվ 14-Ն 01.01.2015, թիվ 25-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան