Գլխավոր տեղեկություն
Համար
N 988-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 2012 թվականի N 988-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՋԵՐՄԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքի ղեկավարի առաջարկությանը` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Գողթի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 3,65993 հա հողամասը` համաձայն N 1 հավելվածի, կադաստրային արժեքով «Էկոտոմատո» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարման վերաբերյալ։

2. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գողթի գյուղապետին սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխության իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը 2 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. օգոստոսի 10

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 9-ի N 988-Ա որոշման

 

Հայաստանի Հանրապետության ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԻ գյուղական ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՋԵՐՄԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻԸ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

օգոստոսի 9-ի N 988-Ա որոշման

 

Հայաստանի Հանրապետության ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԻ գյուղական ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՋԵՐՄԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Վաճառող

Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնք

Գնորդ

«Էկոտոմատո» փակ բաժնետիրական ընկերություն

Առարկան

ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատան կառուցման համար հողատարածքի ուղղակի վաճառք գնորդին

Պայմանագրի կնքման ժամկետը

վաճառողի կողմից հողատարածքի օտարման վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո հինգ օրվա ընթացքում

Պայմանագրի գինը

հողատարածքը գնորդին կօտարվի կադաստրային արժեքով

Պայմանագրով հողի սեփականության իրավունքի փոխանցումը

հողատարածքի նկատմամբ իրավունքը գնորդին կփոխանցվի իրավունքների պետական գրանցման պահից

Պայմանագրի կնքման ծախսերը (հատակագծի, հասցեի տրամադրում, պայմանագրի նոտարական վավերացում և այլն)

գնորդի հաշվին

Կողմերի պարտավորությունները

1. Վաճառողը պարտավորվում է՝

1) գնորդին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից և փաստացի տիրապետումից ազատ հողատարածք.

2) իր լիազորությունների սահմաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնորդին տրամադրել ջերմատան և դրա շահագործման ու սպասարկման օժանդակ տնտեսության կառուցման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունները:

 

2. Գնորդը պարտավորվում է՝

1) պայմանագրի պայմաններին համապատասխան վճարել պայմանագրի գինը.

2) ջերմատան կառուցումն իրականացնել սույն պայմանագրի կնքման օրվանից երկու տարվա ընթացքում.

3) հողատարածքն օգտագործել բացառապես ժամանակակից տեխնոլոգիաներով ապակեպատ կամ պոլիկարբոնատապատ, առնվազն 4 մետր բարձրությամբ ջեռուցվող ջերմատան և դրա շահագործման ու սպասարկման օժանդակ տնտեսությունների (սառնարանային, տեսակավորման, փաթեթավորման և այլն) կառուցման ու շահագործման նպատակով.

4) իր կողմից ձեռք բերվող հողատարածքը, մինչև պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը, օտարել միայն վաճառողի համաձայնությամբ: Հողատարածքը նոր գնորդին կարող է օտարվել միայն գնորդի հետ կնքված պայմանագրերով սահմանված պարտավորությունները նոր գնորդի կողմից ստանձնելու դեպքում:

Կողմերի պատասխանատվությունը

Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար:

Գնորդը պատասխանատվություն է կրում՝

1) պայմանագրի գնի վճարման ժամկետի խախտման համար, որի դեպքում վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի նկատմամբ կհաշվարկվի տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության կատարման օրը՝ համապատասխան ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների կրկնապատիկի չափով: Վճարման ժամկետն ավելի քան 180 օր ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք է վերապահվում լուծելու պայմանագիրը: Մինչև պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից վճարված գումարները չեն վերադարձվում.

2) կառուցապատման ժամկետների խախտման համար, որի դեպքում չկառուցապատված հողատարածքի միավորի պայմանագրի գնի նկատմամբ պետք է հաշվարկվի տույժ՝ կետանցի օրվանից մինչև պարտավորության կատարման օրը՝ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների կրկնապատիկի չափով: Կառուցապատման ժամկետներն ավելի քան 180 օր ուշացնելու դեպքում վաճառողին իրավունք է վերապահվում լուծելու պայմանագիրը` չկառուցապատված հողատարածքի մասով: Մինչև պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից վճարված գումարները չեն վերադարձվում: Պայմանագրի այլ պայմանների խախտման համար պատասխանատվությունը կսահմանվի պայմանագրով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան