ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2012 թվականի N 520-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՏԾԻԳ-ԱՇՁԲ-ՃՀ-12/02» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ՝ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել ՏԾԻԳ-ԱՇՁԲ-ՃՀ-12/02 ծածկագրով բաց ընթացակարգի չափաբաժին 6 «Լոռու մարզի Հարթագյուղ համայնքը Վանաձոր-Գյումրի մայրուղուն միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման, Հարթագյուղ-Խնկոյան միջհամայնքային ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներ» գնման արդյունքները` ընտրված մասնակից ճանաչելով «Լոռիի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերությունը` 379,977,777 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) պայմանագրային գումարով, և չափաբաժին 7 «Հ-290,Մ-5-Լենուղի-Այգևան-Մ-5 ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ» գնման արդյունքները` ընտրված մասնակից ճանաչելով «Կուարլինի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 626,492,809 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) պայմանագրային գումարով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|