Գլխավոր տեղեկություն
Համար
N 112-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (17.04.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 փետրվարի 2012 թվականի N 112-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը (այսուհետ` վաճառող) Երևանի (Շենգավիթ վարչական շրջան) Բագրատունյաց փող. 81, վարչական շենք` 122815.32 քառ. մետր, հողի մակերեսը` 22.1007 հեկտար, Բագրատունյաց փող. 81/1, արտադրամաս` 1720 քառ. մետր, հողի մակերեսը` 0.056 հեկտար, Արին Բերդի փող., 3 նրբ., շենք 2/1, արտադրական նշանակության պահեստ` 16000 քառ. մետր, հողի մակերեսը` 4.2 հեկտար, ոչ բնակելի տարածքները (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս Էյ Էմ» փակ բաժնետիրական ընկերությանը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 19) (այսուհետ` գնորդ):

(1-ին կետը փոփ. 12.04.12 N 440-Ա)

2. Սահմանել`

1) որ գույքի արժեքը կազմում է 8424500000 դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը 8424500000 դրամ.

3) որ անշարժ գույքի ամբողջ գինը ենթակա է վճարման գնորդի կողմից ոչ ուշ, քան մինչև 2017 թվականի դեկտեմբերի 25-ը`

ա. առաջին վճարումը` 1310000000 դրամի չափով` առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահից 10 օրվա ընթացքում,

բ. երկրորդ վճարումը` 2000000000 դրամի չափով` մինչև 2012 թվականի նոյեմբերի 1-ը,

գ. սկսած 2013 թվականից յուրաքանչյուր տարի` մեկ միլիարդ դրամի չափով, իսկ վերջին տարում վճարում է մնացյալ գումարը: Վճարումը կատարվում է անկանխիկ` դրամական միջոցները վաճառողի կողմից նշված հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով.

5) որ գնորդը պարտավոր է իրականացնել ոչ պակաս, քան տասը միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրումներ համաձայն ներդրումային ծրագրի համաձայնեցված վաճառողի հետ առուվաճառքի պայմանագիրը կնքելուց մեկ ամսվա ընթացքում.

6) որ գնորդը պարտավորվում է առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում ապահովել 300 աշխատատեղ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 13

Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.04.2012, N 440-Ա 17.04.2012, N 112-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան