ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 ապրիլի 2012 թ. |
թիվ 15-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊ ընկերությանը հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու վերաբերյալ «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊ ընկերության 10.04.2012 թ. դիմումը, ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգ»-ի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
1. «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊ ընկերությանը տրամադրել ՀՀ Շիրակի մարզի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԴԱՅԱՆԱՆԵՏ» ՍՊ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
3. Սույն որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ վարչական դատարան` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
Նախագահ |
Գ. Ամալյան |