Գլխավոր տեղեկություն
Համար
N 466-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.04.2012-26.02.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2012 թվականի N 466-Ա

 

«ԱՎՏՈՄԱՏԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 20 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան և «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության ապահովման ու ֆինանսական առողջացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերության 23 սովորական անվանական բաժնետոմսերի սեփանակատեր Զավեն Վազգենի Թումանյանից Հայաստանի Հանրապետության անունից գնել «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում նրան սեփականության իրավունքով պատկանող 20 տոկոս բաժնետոմսերը` առք ու վաճառքի պայմանագրի կնքման օրվա դրությամբ 200000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գնով:

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերության 23 սովորական անվանական բաժնետոմսերի ձեռքբերման գնի վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին:

3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերության 23 սովորական անվանական բաժնետոմսերի գնումից հետո դրանց կառավարման իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 23

Երևան