Գլխավոր տեղեկություն
Համար
N 503-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.05.2012-14.07.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.05.10/24(898) Հոդ.587
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2012 թվականի N 503-Ն

 

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 111-Ն որոշման 18-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Մայրուղային նավթամթերատարի տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 12-ի N 503-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

1. «Մայրուղային նավթամթերատարի տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) սահմանում է՝

1) մայրուղային նավթամթերատարի սարքավորումների և կառույցների, նրանց շահագործման, տեխնիկական սպասարկման և վերանորոգման պահանջները.

2) նավթամթերքների որակի պահպանման ապահովման և դրանց վերահսկման պայմանները.

3) էկոլոգիական, հրդեհաանվտանգության և աշխատանքի պահպանության պահանջները։

2. Սույն տեխնիկական կանոնակարգը սահմանում է նաև պահանջներ մայրուղային նավթամթերատարի և նրանց ճյուղերի համար՝ անկախ դրանց պատկանելությունից և սեփականության ձևից, որոնք գտնվում են ՀՀ տարածքում:

3. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը պարտադիր է նավթամթերատարի շահագործմամբ զբաղվող մասնագետների, ղեկավար և բանվորական անձնակազմի համար, ինչպես նաև բոլոր տեսչական հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց լիազորությունների սահմաններում:

4. Հաշվի առնելով նախագծային լուծումները, արտադրող գործարանի հրահանգները, գործող նորմերն ու դրույթները՝ մայրուղային նավթամթերատարը և նրանց ճյուղերը շահագործող կազմակերպությունների կողմից սույն տեխնիկական կանոնակարգի հիման վրա պետք է մշակվեն համապատասխան կազմակերպության ստանդարտներ և հրահանգներ:

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ տերմիններն ու սահմանումները՝

1) Մայրուղային նավթամթերատար (ՄՆՄՏ). մինչև 10 ՄՊա ավելցուկային ճնշմամբ խողովակաշար` ստորգետնյա, վերգետնյա, վերգետնյա և ստորջրյա կառույցների համալիրով, որը, նախատեսված ազգային ստանդարտներին և տեխնիկական պայմաններին համապատասխան, նախապատրաստված նավթամթերքի տեղափոխման համար` ընդունման կետից մինչև հանձնման կետ, տրանսպորտի այլ եղանակներին տեխնոլոգիական պահպանման կամ փոխանցման համար.

2) Գծային արտադրակարգավարական կայան (ԳԱԿԿ). կազմակերպության արտադրական ստորաբաժանում, որն ապահովում է սարքավորումների շահագործումն ու անխափան աշխատանքը, ինչպես նաև երկու կամ ավելի վերամղող կայանների և նրանց միացված նավթամթերատարի հատվածների տնտեսական գործունեությունը.

3) Վերամղող կայաններ (ՎԿ). շինությունների համալիր, սարքավորումներ և սարքվածքներ, որոնք ապահովում են նավթամթերքների մղումն ու ընդունումը.

4) Նավթամթերատարի գծային մաս. խողովակաշարեր, որոնք ունեն գծային մասեր և կահավորված են կոռոզիայից պաշտպանելու սարքվածքներով, սեփական կարիքների էլեկտրահաղորդման գծերով, կապի և հեռակառավարման գծերով ու սարքվածքներով, ունեն նաև սպասարկման ճանապարհներ և շրջակա միջավայրի պաշտպանության շինություններ.

5) Պահեստարան. ճարտարագիտական շինություն, որը նախատեսված է նավթամթերքի ընդունման, պահպանման բացթողման և հաշվառքի համար.

6) Վերամղող կայանի պահեստարանների համակազմ. Պահեստարանների խումբ, որոնք նախատեսված են նավթամթերքի ընդունման, պահպանման ու բացթողման համար և տեղադրված են տարածքում, որն ամբողջ պարագծով պարսպապատված է (վերգետնյա պահեստարանների դեպքում) հակահրդեհային անցուղիներով (ստորգետնյա պահեստարանների և այն պահեստարանների համար, որոնք տեղադրված են փոսորակներում և փորվածքներում).

7) Տեխնոլոգիական խողովակաշար. ԳԱԿԿ-ների և ՎԿ-ների նավթամթերատար, որոնք նախատեսված են ներտարածքային տեխնոլոգիական գործողություններ կատարելու նպատակով և իրականացվում են մղվող, ընդունվող և պահպանվող նավթամթերքների համար.

8) Անջատիչների և մաքրող սարքվածքների գործարկման և ընդունման հանգույց. տեխնոլոգիական խողովակաշարերի և փակող արմատուրի համակարգ, որը նախատեսված է անջատիչների, մաքրող սարքվածքների և այլ գործարկումների, նավթամթերքի ընդունումն ու բացթողումն ապահովելու համար.

9) Երկաթգծի դատարկման-լցավորման էստակադ. երկաթգծին մոտ հատուկ շինություններ՝ կահավորված դատարկման-լցավորման սարքվածքներով, որոնք ապահովում են երկաթուղային բաքերից նավթամթերքի դատարկման կամ նավթամթերքը երկաթուղային բաքերը լցավորման համար.

10) Մեքենալցավորման էստակադ. հատուկ սարքվածքներով կահավորված շինություններ, որոնք ապահովում են ավտոմոբիլային բաքերի նավթամթերքի լցավորումը.

11) Հեռացում. վերամղող կայան չունեցող ՆՄՏ միացված ՄՆՄՏ-ին կամ նրա ճյուղավորմանը, որով նավթամթերքը տրվում է սպառողին կամ բաշխիչ հանգույցներին.

12) ՄՆՄՏ-ի ստորջրյա անցում (ՍԱ). մեկ կամ մի քանի խողովակաշարերի շինությունների համալիր, որոնք հատում են գետը կամ ջրամբարը.

13) Անցումների հանգույց. տարբեր նշանակության խողովակների ՍԱ ընդհանրություն, որոնք հատում են ջրային արգելքները և տեղադրված են մեկ տեխնիկական միջանցքում, իրարից որոշակի հեռավորության վրա.

14) Տեխնիկական միջանցք. միևնույն մայրուղով զուգահեռ տեղադրված խողովակների համակարգ, որոնք նախատեսված են նավթի, նավթամթերքների, այդ թվում` հեղուկացված ածխաջրածնային գազերի կամ գազի (գազի խտուցքի) տեղափոխման համար.

15) Պահպանման գոտի. ՄՆՄՏ-րի և նրա շուրջ գտնվող տեխնոլոգիական օբյեկտների համար նախատեսված տարածք, որն անհրաժեշտ է ՄՆՄՏ-ի անվտանգ շահագործման համար.

16) Տեխնիկական վիճակ. որոշակի հարաչափերի խումբ, որոնց արժեքներով ժամանակի որոշակի պահերին որոշում են տեխնիկական վիճակը: Տեխնիկական վիճակը կարող է լինել սարքին, անսարք, աշխատունակ և ոչ աշխատունակ.

17) Սարքին վիճակ. օբյեկտի վիճակ, որը համապատասխանում է նորմատիվատեխնիկական և կոնստրուկտորական փաստաթղթերի սահմանված պահանջներին.

18) Անսարք վիճակ. օբյեկտի վիճակ, որի առնվազն մեկ հարաչափը չի համապատասխանում նորմատիվատեխնիկական և կոնստրուկտորական փաստաթղթերի սահմանված պահանջներին.

19) Աշխատունակ վիճակ. օբյեկտի վիճակ, որի դեպքում բոլոր հարաչափերի մեծությունները բնութագրում են տվյալ գործառույթի իրականացումը, համապատասխանում են նորմատիվատեխնիկական և կոնստրուկտորական փաստաթղթերի սահմանված պահանջներին.

20) Անաշխատունակ վիճակ. օբյեկտի վիճակ, որի գոնե մեկ հարաչափի մեծությունը, որը բնութագրում է տվյալ գործառույթի իրականացումը, չի համապատասխանում նորմատիվատեխնիկական և կոնստրուկտորական փաստաթղթերով սահմանված պահանջներին.

21) Հրաժարում. երևույթ, որը բնութագրում է աշխատունակ վիճակի խափանում.

22) Հուսալիություն. օբյեկտի վիճակ, որի դեպքում ժամանակի ընթացքում պահպանվում են բոլոր հարաչափերի մեծությունները, բնութագրում են տրված գործառույթի իրականացման հնարավորությունը, տրված ռեժիմի և պայմանների կիրառման, տեխնիկական շահագործման պահպանման և տեղափոխման դեպքում.

23) Վթար. երևույթ, որը կախված է նավթամթերքի անվերահսկելի արտահոսքի հետ, ինչը կարող է լինել հետևանք խողովակի անկիպությունների, փակող արմատուրի, խողովակների սարքվածքի և այլնի հետ.

24) Վնասվածք. ՄՆՄՏ-ի սարքին վիճակի խափանում` նրա աշխատունակության պահպանման պայմաններում.

25) Խողովակաշարերի տեխնիկական արատորոշում. խողովակաշարի տեխնիկական վիճակի որոշում՝ ներառյալ տեխնիկական վիճակի հսկում, վնասվածքի և թերության տեղի փնտրում, տեխնիկական վիճակի կանխատեսում.

26) Խողովակաշարերի տեխնիկական վիճակի հսկում. խողովակաշարի բնութագրերի և հարաչափերի համապատասխանության ստուգում, նախագծային, շինարարական և շահագործման փաստաթղթերի հետ և դրա հիման վրա տեխնիկական վիճակներից մեկի որոշում` ժամանակի տվյալ պահին.

27) Խողովակաշարի հարմարվածությունն արատորոշմանը. խողովակաշարի հատկություն, ինչը բնութագրում է նրա պիտանելիությունը դիագնոստիկայի անցկացման համար` տրված մեթոդներով և տեխնիկական դիագնոստիկայի միջոցներով.

28) Տեխնիկական արատորոշման համակարգ. խողովակաշարի և շահագործող անձնակազմի տեխնիկական միջոցների համախումբ, որն անհրաժեշտ է դիագնոստիկայի անցկացման համար` տեխնիկական փաստաթղթերով սահմանված տեխնիկական կանոնակարգի համաձայն.

29) Էլեկտրաքիմիական պաշտպանություն (ԷՔՊ). թափառող հոսանքներից մետաղական մակերևույթների քայքայումից պաշտպանության էլեկտրաքիմիական սարքվածք:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Մայրուղային նավթամթերատարը բաղկացած է գծային մասից՝ գծային շինություններով, ինչը ներառում է ճյուղավորումները և հեռացումը, գլխամասային վերամղող կայանները (ԳՎԿ), միջանկյալ վերամղող կայանները (ՄՎԿ), լցավորման կետերը (ԼԿ), վերջնական կետերը, վթարավերականգնողական կետերը (ՎՎԿ): Յուրաքանչյուր ՄՆՄՏ-ի անբաժանելի մաս են համարվում կապուղիները, ավտոմատացման և հեռակառավարման սարքվածքները, հողային կոռոզիայից և թափառող հոսանքից պաշտպանման միջոցները, պաշտպանիչ հակահրդեհային շինությունները, հակաէրոզիոն և հակասողանքային կառույցներ, որոնք ապահովում են շրջակա միջավայրի պահպանումը և այլն: Ճյուղավորմանը պատկանում են խողովակաշարերը, որոնք ունեն սեփական գլխամասային կայաններ` սնվող պահեստարանից և տեխնոլոգիապես կախված են ՄՆՄՏ-ի հետ: Հեռացման խողովակաշարերն են` սեփական գլխամասային կայաններ չունեցող և նավթամթերատարի գծային մասից սնվող խողովակաշարերը:

7. Գործող ՄՆՄՏ-ի շինությունների սահմաններն ու կազմը, նրանց կոնստրուկտիվ և տեխնոլոգիական հարաչափերը սահմանվում են նախագծով: Նախագծվող և նոր կառուցվող ՄՆՏՊ-ի օբյեկտները պետք է համապատասխանեն նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին: Նախագծով պետք է հիմնավորվի, որ ՄՆՄՏ-ի շինությունների սահմաններն ու կազմը, նրանց կոնստրուկտիվ և տեխնոլոգիական հարաչափերը չեն տեղակայվում խմելու ջրի համար նախատեսված ջրամատակարարման աղբյուրների, ջրառի կառույցների սանիտարական պահպանման գոտիների կամ ջրատարի սանիտարապահպանման շերտագծի սահմաններում, որպեսզի բացառվի խմելու ջրի աղտոտումը:

8. ՄՆՄՏ-ի շահագործող կազմակերպությունը սույն տեխնիկական կանոնակարգի, սարքվածքների արտադրող կազմակերպությունների և նախագծով նախատեսված ռեժիմների ու նորմերի հիման վրա մշակում է յուրաքանչյուր հանգույցի շահագործման և նորոգման համար կազմակերպության ստանդարտներ:

9. Նավթամթերատարի կառուցման և շահագործման պետական վերահսկողությունն իրականացվում է ՀՀ օրենքների համաձայն:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. ՄՆՄՏ-ի շահագործող ընկերության հիմնական գործառույթներն են`

1) պայմանագրով նախատեսված նավթամթերքի ընդունման ապահովումը, նավթամթերքների տեղափոխման և հանձնման գործառույթների իրականացումը` նավթամթերքի որակի և խողովակաշարերի անխտիր անվտանգ շահագործման պայմանների դեպքում.

2) գծային մասի, շինությունների և սարքավորումների հուսալի և արդյունավետ աշխատանքի ապահովումը.

3) խողովակաշարերի և նրանց օբյեկտների պարբերական հսկումը և մղման սահմանված ռեժիմի պահպանումը.

4) նավթամթերքների կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների, էլեկտրական էներգիայի խնայման, վառելիքի, օգտագործվող նյութերի և այլ պաշարների տնտեսմանն ուղղված միջոցառումների մշակումը և ներդրումը.

5) սահմանված ժամկետներում տեխնիկական շահագործման և նորոգման կազմակերպումը և իրականացումը.

6) նավթամթերատարի շահագործման ընթացքում բնապահպանական անվտանգության պահպանումը և միջոցների ձեռնարկումը` ուղղված վթարային ռեժիմներում շրջակա միջավայրի աղտոտման կրճատմանը.

7) աշխատանքի անվտանգության պահպանումը` գործող օրենսդրության համաձայն, անձնակազմի հրահանգավորումը և գիտելիքների պարբերական ստուգումը.

8) վթարների, վնասվածքների ու նրանց հետևանքների վերացման պատրաստվածությունը.

9) նավթամթերքների հաշվառման կազմակերպումը և սահմանված ձևերով ու ժամկետներում հաշվետվություններ ներկայացնելը.

10) իր ենթակայության տակ գտնվող օբյեկտների նյութական և այլ արժեքների պահպանությունը:

11. ՄՆՄՏ-ի աշխատակիցներն ընդունվում են աշխատանքի ՀՀ աշխատանքային օրենսգրքով և շահագործող կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներով: Նրանք պետք է ունենան համապատասխան կրթություն կամ անցնեն արհեստավարժ տեխնիկական ուսուցում այդ նպատակով սերտիֆիկացված կամ հավատարմագրված կազմակերպություններում:

12. ՄՆՄՏ շահագործող կազմակերպության բոլոր ղեկավարները, մասնագետներն ու բանվորները, բացառությամբ պաշտոնական հրահանգներով գիտելիքների ստուգում չնախատեսվող մասնագետների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների համաձայն ենթակա են սույն տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2003 թվականի մայիսի 27-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 524-Ն հրամանի պահանջների և ՄՆՄՏ-ի անվտանգության նորմերի իմացության ստուգման` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Գիտելիքների ստուգման նպատակն է պարզել կադրերի գիտատեխնիկական մակարդակը, նրանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոնի ֆունկցիոնալ պարտականություններին: Անձնակազմի գիտելիքների ստուգումն իրականացվում է` առաջնային` մինչև ինքնուրույն աշխատանքի անցնելը, պարբերաբար (հերթական), արտահերթ (ոչ հերթական), եթե աշխատանքի ընթացքում աշխատողի կողմից թույլ են տրվել անվտանգության կանոնների կամ հրահանգների պահանջների խախտումներ և աշխատանքի բնույթը փոխելու դեպքում: Ղեկավար և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական գիտելիքները կրկնակի (պարբերաբար) ստուգվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, իսկ բանվորական անձնակազմինը` յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ բացառությամբ առանձնապես վտանգավոր տեղերում աշխատողների:

13. Առանձին դեպքերում, ՄՆՄՏ-ը շահագործող կազմակերպության ղեկավարի/տեխնիկական գծով տեղակալի հրամանով, աշխատակիցները, որոնք աշխատում են առանձնապես վտանգավոր տեղերում, իրենց աշխատատեղում անցնում են լրացուցիչ վերապատրաստում, ՄՆՄՏ-ը շահագործող կազմակերպության ղեկավարի/տեխնիկական գծով տեղակալի հրամանով հաստատված ծրագրով:

14. Վերապատրաստումն անց են կացնում ավելի փորձառու աշխատակիցները, ՄՆՄՏ-ը շահագործող կազմակերպության ղեկավարի/տեխնիկական գծով տեղակալի հրամանով նախատեսված կարգով:

15. Արտադրական ուսուցումն ավարտելուց հետո առանձնապես վտանգավոր տեղերում աշխատանքի նշանակվելուց առաջ կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովն ստուգում է աշխատակցի գիտելիքները՝ հանձնաժողովի կազմում պարտադիր ընդգրկելով աշխատանքի պաշտպանության և հրդեհաանվտանգության աշխատակիցներին:

16. Գիտելիքների իմացության արդյունքներն արձանագրվում են, և աշխատակցին տրվում է առանձնապես վտանգավոր տեղերում աշխատելու վկայական:

17. Անձնակազմի կողմից շահագործման և անվտանգության նորմերի իմացության գիտելիքների ավելի խոր ամրապնդման նպատակով կազմակերպությունը պետք է պարբերաբար (կրկնակի) հրահանգավորում կատարի շահագործման և անվտանգության նորմերի մասով՝ հետևյալ ժամկետներում`

1) հիմնական արտադրության մեջ ներգրավված անձնակազմի (ցանկը հաստատվում է կազմակերպության ղեկավարի հրամանով) համար՝ 6 ամիսը մեկ.

2) հիմնական արտադրությանն օժանդակող անձնակազմի համար՝ 12 ամիսը մեկ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՇԵՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Նախագծում ընդունվող բոլոր լուծումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի մասին» N 82 հրամանով սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական նորմերի ցանկի, ՍՆիՊ 2.05.06-85 «Մայրուղային խողովակաշարեր», ՍՆիՊ 2.05.13-90 «Քաղաքների և այլ բնակավայրերի տարածքներով անցկացվող նավթամթերքաուղիներ», ՍՆիՊ 2.11.04-85 «Նավթի, նավթամթերքների և հեղուկ գազի ստորգետնյա պահեստարաններ» և տվյալ պահին այդ ոլորտը կարգավորող բոլոր իրավական ակտերի և ազգային ստանդարտների պահանջներին:

19. ՄՆՄՏ բոլոր օբյեկտների շինարարության և վերակառուցման ընթացքում իրականացվող աշխատանքների որակը պետք է վերահսկվի ինչպես կապալառու, այնպես էլ պատվիրատու կազմակերպության և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն լիցենզավորված անձանց կողմից:

20. Ավարտված շինարարական օբյեկտները շահագործման են հանձնվում ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշման պահանջների համաձայն: Ավարտված օբյեկտների շահագործման հանձնման ժամանակ պետք է հաշվի առնել նաև «Տեխնիկական անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջները:

21. Շահագործման ընդունվող ՄՆՄՏ-ն պետք է համապատասխանի նախագծի պահանջներին ամբողջովին: ՄՆՄՏ-ն հանդիսանալով հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտները թույլատրվում է ընդունել շահագործման մասերով՝ նախագծող կազմակերպության կողմից սահմանված կարգով:

22. ՄՆՄՏ օբյեկտների շահագործման ընդունման ժամանակ պետք է առկա լինեն նաև նրանց կատարողական փաստաթղթերը:

23. ՄՆՄՏ-ները շահագործման են ընդունվում պատվիրատուի կողմից ստեղծված ընդունող հանձնաժողովի կողմից: Մինչ օբյեկտի ներկայացումն ընդունող հանձնաժողովին, ընդունումը կատարվում է պատվիրատուի/կապալառուի հանձնաժողովի կողմից: Օբյեկտի ընդունումից առաջ գլխավոր կապալառուն բոլոր կատարողական փաստաթղթերը հանձնում է պատվիրատուին:

24. Օբյեկտի շահագործման սկիզբը հանդիսանում է ընդունող հանձնաժողովի կողմից ընդունման ակտի ստորագրման օրը:

25. Առանձին շինությունների (շրջիկ օպերատորի տնակ, հերթափոխի անձնակազմի շենքեր/շինությունները), էլեկտրաքիմիական պաշտպանության, կապի հանգույցները, կապի չսպասարկվող ուժեղացուցիչ կետերը, էլեկտրահաղորդման գծերը, ՄՆՄՏ-ին մոտեցող ճանապարհները, կապի գծերն ընդունվում են աշխատանքային հանձնաժողովի կողմից՝ դրանցում տեղադրված սարքավորումներով հանդերձ՝ դրանց վերաբերյալ կազմելով համապատասխան ընդունման ակտ: Ակտը հաստատվում է այն կազմակերպության կողմից, որն ստեղծել է աշխատանքային հանձնաժողովը:

26. Պատվիրատուն պատասխանատվություն է կրում հանձնվող օբյեկտների անձնակազմի կոմպլեկտավորման, հումքի և էլեկտրական էներգիայի մատակարարման, սարքավորումների համալիր փորձման (պարապ ընթացքով և աշխատանքային ռեժիմում) տեխնոլոգիական պրոցեսների կարգաբերման, շահագործման հանձնման, արտադրական հզորությունների իրացման համար՝ սահմանված ժամկետներում:

27. ՄՆՄՏ-ի գծային մասը շահագործման է հանձնվում կատարողական փաստաթղթերի առկայության դեպքում՝ հետևյալ պայմանների կատարմամբ հանդերձ՝ համալիր արտափչման իրականացում, խողովակաշարի ամրության և կիպության ստուգում, խողովակաշարից փորձարկման հեղուկի լրիվ հեռացում և խողովակները նավթամթերքով լցնում:

28. ՄՆՄՏ-ի հիդրավլիկական փորձարկումների ժամանակ անհրաժեշտ է հետևել, որ խողովակների բոլոր առավելագույն գեոդեզիական նիշերով կետերը ենթարկվեն փորձարկման՝ սահմանված ճնշման տակ:

29. Խողովակաշարերի լցնումը նավթամթերքով համարվում է ՄՆՄՏ-ի գծային մասի փորձման տարրերից մեկը և ձևակերպվում է ակտով:

30. ՄՆՄՏ-ի լցումից երեք ամիս առաջ շահագործող և կապալառու կազմակերպությունների համատեղ հրամանով նշանակվում են այդ աշխատանքների կատարման պատասխանատու անձինք, և ստեղծվում է հանձնաժողով, որը պատվիրատուի ներկայացուցչի ղեկավարությամբ մշակում է ՄՆՄՏ-ի լցման ծրագիր, ինչը հաստատում է պատվիրատուն՝ համաձայնեցնելով նախագծող և շինարարական կազմակերպությունների հետ:

31. Ծածկված աշխատանքներն ընդունվում են միջանկյալ ակտով, այդ թվում՝ մեկուսացված մակերևույթները, պաշտպանիչ և անոդային հողակցումները, պահպանաշերտային կայանքները, ստորգետնյա մալուխներն ու կցորդիչները, կոնստրուկտիվ տարրերը (չափիչ-հսկիչ կետերը, էլեկտրական միջակապերը և այլն) և այլն, որոնք նախատեսված են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներով:

32. Ընդունման ենթակա մեկուսացված մակերևույթների մեկուսացման որակի ստուգումը պետք է իրականացվի հերթականությամբ՝ մակերևույթի մաքրման, նախաներկման, մեկուսացման ու խրամուղում տեղադրման պահպանմամբ՝ կաթոդային բևեռացման սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան: Մեկուսացնող շերտի ցանկացած արտաքին վնասվածքն անթույլատրելի է:

33. Ստորգետնյա մետաղական շինությունների վերջնական ընդունումն ամբողջ օբյեկտի համար իրականացվում է բոլոր ակտերի առկայության դեպքում՝ կազմված միջանկյալ ընդունման յուրաքանչյուր գործողության համար, ինչպես նաև «շինության մետաղ - հող» միջև պոտենցիալների տարբերությունը չափելով, համոզվելով էլեկտրաքիմիական պաշտպանության արդյունավետության մեջ, բոլոր պաշտպանիչ միջոցների միացման ժամանակ, ինչը նախատեսված է ՄՆՄՏ-ի նախագծով:

34. Կոռոզիայից պաշտպանման միջոցները հանձնվում են շահագործման թողարկման կարգաբերման աշխատանքներից հետո՝ պատվիրատուին ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

1) կատարողական տեխնիկական փաստաթղթերը.

2) ծածկված աշխատանքների վերաբերյալ ակտերը.

3) կարգաբերման ավարտական և «շինության մետաղ - հող» միջև պոտենցիալների չափման ակտերը.

4) մեկուսացված մակերևույթների ամբողջականության մասին ակտերը.

5) շահագործման և սպասարկման վերաբերյալ գործարանի հրահանգները և սարքավորումների անձնագրերը:

35. ՄՆՄՏ ջրային անցումների ժամանակ պետք է ստուգվի խրամուղու համապատասխանությունը նախագծով տրված պարամետրերին, դրա մասին կատարվում է գրառում հանձնման ակտում:

36. Միջանկյալ ակտերով ընդունվում են բազմաքայլ օդային անցումներով ՄՆՄՏ-ը, որոնց համար կազմվում է ուրվագիծ, և այն ձևակերպվում է ակտով, որպես ծածկված աշխատանքներ:

37. ՄՆՄՏ-ի գծային մասի հանձնման ժամանակ գլխավոր կապալառուն աշխատանքային հանձնաժողովին է ներկայացնում՝

1) շինմոնտաժային աշխատանքներին մասնակից կազմակերպությունների ցուցակը՝ նշելով յուրաքանչյուրի կատարված աշխատանքների ծավալը և այդ կազմակերպությունների ղեկավար անձնակազմից պատասխանատուների տվյալները.

2) աշխատանքային գծագրերի լրիվ փաթեթը՝ նրանց վրա նշելով բոլոր կատարված փոփոխությունները.

3) նախագծից բոլոր շեղումների ցանկը.

4) խողովակների, ձևավոր մասերի և արմատուրայի գործարանային սերտիֆիկատները.

5) եռակցման աշխատանքների որակը հավաստող փաստաթղթերը, այդ թվում՝ եռակցման ընթացքում օգտագործված նյութերի սերտիֆիկատները, եռակցման աշխատանքների գրանցամատյանը և տեղեկատվություն եռակցողների որակավորման վերաբերյալ.

6) մեկուսացման աշխատանքների գրանցամատյանը, մեկուսիչ նյութերի սերտիֆիկատները կամ անձնագրերը.

7) հիմնական խրամուղիների և հենարանների պատրաստման, նավթամթերատար խողովակները խրամուղիներում փռելու և դրանց ծածկման ակտերը, ինչպես նաև խողովակների փաստացի դասավորվածության մասին տեղեկանքը՝ ըստ խողովակների տեսակների, դրանց պատի հաստության և նշահարման ուրվագիծը.

8) անցումներում ՄՆՄՏ-ի նախնական փորձարկման ակտը.

9) ստորջրյա անցումներում ՄՆՄՏ-ի ամրացումների, դրանց խորության և անցումների շինությունների մասին ակտը.

10) ՄՆՄՏ-ի ներքին մակերևույթի արտափքման (լվացման) և մաքրող սարքվածքի տրամադրման ակտը.

11) ՄՆՄՏ-ի ամրության և կիպության նպատակով փորձարկումների ակտը.

12) տեղադրված արմատուրայի և չափիչ - հսկիչ սարքերի գործարանային անձնագրերը.

13) գծային շինությունների ծածկված աշխատանքների ակտը.

14) հողահատկացման և շինարարական աշխատանքների ավարտից հետո հողի ռեկուլտիվացիայի վերաբերյալ փաստաթղթերը.

15) էլեկտրաքիմիական պաշտպանության ընդունման ակտը և պաշտպանվող մակերևույթների վրա չափված պոտենցիալների արժեքները.

16) էլեկտրահաղորդման, կապի և հեռամեխանիկայի գծերի ընդունման ակտերը.

17) բնապահպանական սենքերի, նավթամթերքի արտահոսքը կասեցնելու շինությունների և նշահարիչների տեղադրման ակտերը.

18) ՄՆՄՏ անձնագիրը՝ ներառյալ գծային մասի տեխնիկական տվյալները՝ լրացված մատյանով, ինչպես նաև էլեկտրոնային կրիչով:

38. Սույն տեխնիկական կանոնակարգի 37-րդ կետում նշվածից բացի՝ գլխավոր կապալառուն պետք է ներկայացնի ընդունող հանձնաժողովին`

1) կատարողական հանույթի նյութերը.

2) ՄՆՄՏ -ի ամրացումների ակտը, մեկ կիլոմետր միմյանցից հեռու տեղադրված սյուները և նախազգուշական տարբերիչ և բնապահպանական նշանները.

3) տեխնոլոգիական խողովակաշարերի, փակող արմատուրի, լցման թողարկման խցերի կատարողական սխեմաները.

4) սառը վիճակում կռած ձևավոր մասերի, փակող արմատուրի հիմքերի, սեկցիաների միջև եռակցված կարի, թույլ գրունտներում և ջրային անցումներում խողովակաշարի ամրացման, ծածկված աշխատանքների հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաև տեխնիկական փաստաթղթերի և մոնտաժված սարքավորումների գրանցամատյանները:

39. Աշխատանքային հանձնաժողովը շենքերի և սենքերի կոնստրուկցիաների, բոլոր առանձին սարքավորումների համար իրականացնում է անհատական փորձում և դրանով ստուգում է սարքավորումների և սենքերի համալիր փորձման պատրաստվածությունը:

40. Սարքավորումների անհատական փորձումը և ընդունումն իրականացվում են նախագծերով նախատեսված սխեմաներով` մոնտաժման և կարգաբերման աշխատանքների ավարտից հետո:

41. Փորձման ընթացքում պետք է ստուգվեն`

1) կատարված աշխատանքների համապատասխանությունը նախագծին և դրանցում կատարված փոփոխություններին.

2) շինմոնտաժային աշխատանքների որակը.

3) սարքավորումների աշխատանքը՝ պարապ ընթացքի ժամանակ և սարքվածքների աշխատանքը լարման տակ.

4) տեխնիկական կանոնակարգով, շինարարական նորմերով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանումը.

5) սարքավորումների պատրաստվածությունը համալիր փորձմանը:

42. Համալիր փորձման ժամանակ ստուգվում են հիմնական սարքավորումների համատեղ աշխատանքն օժանդակ սարքավորումների հետ բեռի առկայության պայմաններում: Այդ ընթացքում պետք է փորձվեն բոլոր չափիչ-հսկիչ սարքերը, ավտոմատացված համակարգերը, ուղեկապերը, հեռակառավարման և ազդանշանային համակարգերը, ինչը նախատեսված է նախագծով: Համալիր փորձարկումը համարվում է ավարտված, եթե նշված համակարգն աշխատել է 72 ժամ:

43. Անկախ սեփականության ձևից` 6 կՎ և բարձր լարման փոփոխական հոսանքի էլեկտրակայանքների էլեկտրական մասի տեխնիկական ստուգումները և գործարկման եզրակացությունների տրամադրումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 739-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն: Էլեկտրամատակարար կազմակերպության լիազորված անձը մասնակցում է սպառողի կառուցվող (վերակառուցվող) էլեկտրակայանքի ստուգման աշխատանքներին, եթե սպառողի էլեկտրակայանքը պետք է նոր էլեկտրական միացումներ ունենա ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցին, և ստուգում է միացման պայմանագրի (էլեկտրամատակարարման ցանցին միացման տեխնիկական պայմանների), այդ թվում` հաշվառքի սարքերի տեղադրման ամբողջական կատարումը:

44. Էլեկտրակայանքների շինմոնտաժային աշխատանքների ավարտը փաստագրվում է ընդունող հանձնաժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշման համաձայն:

45. Ընդունող հանձնաժողովին ներկայացվում են`

1) կատարողական փաստաթղթերը՝ բացատրագրերով.

2) առաջնային և երկրորդային էլեկտրական փոխարկման սխեմաների կատարողական գծագրերը՝ իրենց փոփոխություններով.

3) տեղակայված էլեկտրասարքավորումների հավաք գույքային ցանկը.

4) էլեկտրասարքավորումների փորձարկման արձանագրությունները.

5) հիմնական էլեկտրասարքավորումների տեխնիկական անձնագրերը և դրանց շահագործման հրահանգները:

46. Շինմոնտաժային աշխատանքների ավարտից հետո էլեկտրատեղակայանքների փորձարկման նախապատրաստումը, դրանց փորձարկումը, ինչպես նաև անհրաժեշտ չափիչ սարքերով դրանց ստուգումը, կատարում է մոնտաժող կազմակերպությունը՝ պատվիրատուի հետ համատեղ:

47. Վերամղող կայանները և լցման կետերն ընդունվում են շահագործման միայն նախագծով նախատեսված շինմոնտաժային աշխատանքների ամբողջ ծավալով ավարտից հետո: Աշխատանքային հանձնաժողովին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) նախագծային փաստաթղթերն ամբողջ ծավալով՝ դրանց վրա պատկերելով շինարարության ընթացքում կատարված բոլոր համաձայնեցված փոփոխությունները՝ նշելով «Կատարողական գծագրեր» արտահայտությունը.

2) վերգետնյա հողահատկացումների որոշումներն ու դրանց կադաստրային փաստաթղթերը.

3) մոնտաժված սարքավորումների անձնագրերն ու հրահանգները՝ դրանց փորձարկման ակտերով հանդերձ.

4) մոնտաժված խողովակների, ձևավոր մասերի, արմատուրայի, լարերի և մալուխների գործարանային սերտիֆիկատները.

5) տեխնոլոգիական խողովակաշարերի վրա կատարված աշխատանքների որակը հավաստող փաստաթղթերը.

6) արտադրական և խմելու ջրերի որակը հավաստող փաստաթղթերը.

7) բոլոր տեսակի կոյուղաջրերի հեռացման համաձայնությունները.

8) առանձնապես վտանգավոր օբյեկտների շահագործման թույլտվությունները.

9) բոլոր շենքերի և սենքերի համար ծածկված աշխատանքների ակտը.

10) բոլոր պահեստարանների, սարքավորումների հիմքերի, ինչպես նաև կրող բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների լաբորատոր սերտիֆիկացման փորձարկումների արձանագրությունները.

11) երկաթուղու ծառայությունների հետ մոտեցող երկաթուղու շահագործման թույլտվությունները.

12) գործարանում պատրաստված պահեստարանների առանձին մասերի փորձարկման ակտերը.

13) պահեստարանների մետաղի, եռակցման և զոդման նյութերի սերտիֆիկատները.

14) պահեստարանների շինարարության ծածկված աշխատանքների, պահեստարանների տակ լցվող լիցքի գրունտի ընդունման, մեկուսացնող շերտերի, եռակցման կարերի ստուգման, պահեստարանների և պահեստարանների միջև կամրջակների հողակցման դիմադրության ակտերը, որոնք պետք է լիովին համապատասխանեն նախագծով տրված պահանջներին.

15) պահեստարանների կառուցման և եռակցման աշխատանքների մատյանները.

16) պահեստարանների ամրության և կիպության փորձարկման ակտերը.

17) տեխնոլոգիական խողովակաշարերի, ջերմային ցանցերի, ջրատարների կոյուղատարների, ինքնահոս համակարգերի փորձարկման ակտերը.

18) հիմնական տեղակայված (ստացիոնար) հրդեհամարման համակարգերի ստուգման ակտերը.

19) պոմպակայանների բաժանարար պատերի կիպության ստուգման ակտերը.

20) հեռամեխանիկայի, կապի և ավտոմատացված համակարգերի փորձարկման ակտերը.

21) վերամղող կայանների և լցման կետերի անձնագրերը կամ դրանց վերաբերյալ գրառման մատյանները:

48. Բլոկային համալիր ՎԿ (ԲՀՎԿ) շահագործման են ընդունվում ՎԿ-ի ՆՏՓ-ին համապատասխան:

49. ՄՆՄՏ-ի շահագործման ընդունումը ձևակերպվում է ընդունող հանձնաժողովի ակտով, որի հաստատումից հետո ՄՆՄՏ-ն համարվում է հանձնված շահագործման: Սույն ակտը հաստատվում է ընդունող հանձնաժողովը ձևավորած մարմնի կողմից:

 

II. ԳԾԱՅԻՆ ՄԱՍ

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ԳԾԱՅԻՆ ՄԱՍԻ ԿԱԶՄԸ

 

50. ՄՆՄՏ-ի գծային մասի կազմության մեջ են մտնում`

1) խողովակաշարը` ճյուղավորումներով և դրանց զուգահեռ տեղադրված խողովակների հատվածամասերով, փակող և կարգավորող արմատուրայով, բնական և արհեստական խոչընդոտների անցումներով, մաքրող և դիագնոստիկ սարքվածքների գործարկման և ընդունման հանգույցներով, կողանցի հարթակներով.

2) վերգետնյա գծային կառույցները ներառյալ.

3) շահագործման գծային ծառայության շինություններ և կառույցներ (շրջայց կատարողների տներ, ուղղաթիռային հրապարակներ և այլն).

4) մշտական ճանապարհներ, որոնք տեղաբաշխված են խողովակաշարի մայրուղու երկարությամբ և դեպի այդ ճանապարհները տանող ուղիներ, խողովակաշարերի վրայով անցուղիներ.

5) պաշտպանական հակահրդեհային, պահպանական, հակասողանքային, հակաէրոզիոն և նավթամթերատարի այլ պաշտպանիչ կառույցներ.

6) նավթամթերքի կոռոզիայից պաշտպանող էլեկտրաքիմիական պաշտպանության կայանքներ.

7) տեխնոլոգիական կապի կառույցներ և կապուղիներ, հեռամեխանիկայի և չափիչ-հսկիչ սարքերի կառույցներ և միջոցներ.

8) փակող և այլ արմատուրայի կայանքների հանգույցների էլեկտրամատակարարման համար նախատեսված էլեկտրահաղորդման գծեր.

9) խցանող արմատուրայի և էլեկտրաքիմիական պաշտպանության կայանքների հեռակառավարման և էլեկտրասնուցման սարքվածքներ.

10) նավթամթերքի տեղերում ճանաչողական նշաններ և ազդանշաններ, կիլոմետրի ցուցանակներ, նախազգուշացնող պաստառներ և նշաններ:

51. ՄՆՄՏ-ի գծային մասի համար հատկացված հողամասերը որոշվում են նախագծով և ձևակերպվում են ակտերով` ժամանակավոր կամ անժամկետ օգտագործման համար: Վերգետնյա գծային կառույցների համար նախատեսված հողամասերը տրամադրվում են անժամկետ օգտագործման համար: Դրանք որոշվում են ըստ նախագծի` օգտագործման իրավունքի հետագա ձևակերպմամբ: Ժամանակավոր օգտագործման համար տրամադրված հողամասերը (շինարարության կամ վերանորոգման ժամանակաշրջանի համար) պետք է վերադարձվեն հողատերերին սահմանված կարգով` շինարարամոնտաժային աշխատանքների ավարտից և վերամշակումից հետո:

52. Հողամասերի չափսերը, որոնք տրամադրվում են շինարարական աշխատանքների համար, որոշվում են ըստ նախագծի` գործող նորմերի համաձայն:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ

 

53. ՄՆՄՏ-ը նախագծի համաձայն նշագրվում են տարբերանշաններով (վահանակ-ցուցանակներով)` 1,5-2 մետր բարձրության սյուներով, որոնք տեղադրվում են ուղիղ տեսանելիության տեղադաշտում, ոչ ավելի, քան 1 կմ հեռավորության վրա, ոլորանների անկյուններում, ջրային և օդային անցումներում, ինչպես նաև խողովակաշարերի և ավտոմայրուղիների ու երկաթգծերի հետ հատման վայրերում: Նավթամթերատարի տարբերանշանների տեղադրումը ձևակերպվում է ՄՆՄՏ շահագործող կազմակերպության և հողատիրոջ միջև կնքված համատեղ ակտի հիման վրա: Վահանակ-ցուցանակի վրա պետք է նշվեն`

1) նավթամթերատարի կամ նրա կազմի մեջ մտնող կառույցի անվանումը.

2) մայրուղու վրա դիրքի մասին նշումներ (կմ, նշաձող).

3) պահպանման գոտու չափսերը.

4) տրված տարածքը շահագործող կազմակերպության դիսպետչերական և վթարային ծառայությունների հեռախոսահամարներ և գտնվելու վայրը, և այլն:

54. Թույլատրելի է վահանակ-ցուցանակների տեղադրումը ՄՆՄՏ զուգահեռ անցնող ԷՀԳ, կապուղիների հենքերի վրա և հսկող-չափագրական կետերում:

55. Նավթամթերատարի և նավարկելի կամ լողարկելի գետերի հետ, ինչպես նաև ջրանցքների հետ հատման վայրերում տարբերանշվում են ափերի վրա ազդանշաններով: Ազդանշանները տեղադրվում են կազմակերպության կողմից` ջրաճանապարհային ծառայությունների հետ համաձայնության հիման վրա, և վերջիններիս կողմից նշվում են քարտեզների և նավարկային իրավիճակի ցանկի մեջ:

56. Նավթամթերատարի և բոլոր տեսակի ավտոճանապարհների հատման վայրերում շահագործող կազմակերպությունն ավտոճանապարհային ծառայությունների հետ համատեղ տեղադրում է ճանապարհային նշաններ, որն արգելում է տրանսպորտի կանգառը` պահպանման տարածքի սահմաններում:

57. Նախազգուշական նշաններով պետք է նշվեն գծային փականները, ծորակները, օդի հեռացման սարքերը և այլ կառույցներ ու ՄՆՄՏ տարրեր, որոնց տեղակայումը վերգետնյա է: Մշտական նշաններից բացի յուրաքանչուր գծային շրջայց կատարողի-վերանորոգողի մոտ և շահագործման ծառայության ավտոմեքենաներում պետք է լինեն շարժական նախազգուշացնող նշաններ` նավթամթերքի արտահոսքի, վերանորոգման տարածքների, ողողման հնարավոր տեղերի պարսպապատման համար:

58. ՄՆՄՏ պահպանման գոտում ցանկացած այլ օբյեկտի նախագծման և շինարարական աշխատանքների կատարումը պետք է գրավոր համաձայնեցվեն ՄՆՄՏ շահագործող կազմակերպության հետ:

59. Միշտ պետք է պահպանվի ՄՆՄՏ-ին մեքենամեխանիզմներով մոտեցման հնարավորությունները: Այս դեպքերում նախագծողները հնարավորինս առավելագույնը պետք է օգտագործեն ընդհանուր նշանակության ճանապարհները:

 60. ՄՆՄՏ-ի ծայրային խողովակներից առնվազն 3 մ հեռավորությամբ տարածքը միշտ պետք է մաքրվեն խոտածածկերից և այլ հեշտ բռնկվող նյութերից` հրդեհային անվտանգության ապահովման նպատակով:

 61. ՄՆՄՏ-ին վտանգ սպառնացող սելավների, սողանքների, քարաթափերի և փլուզումների տեղամասերում պետք է իրականացվեն համապատասխան ինժեներական պաշտպանության միջոցառումներ` ՄՆՄՏ-ի վրա դրանց վնասակար ազդեցությունը բացառելու նպատակով:

 62. ՄՆՄՏ-ի շահագործման ընթացքում ստուգվում են խողովակաշարերի խորությունները` չմշակվող հողերով անցման դեպքում առնվազն 5 տարին մեկ, մշակվող հողերում առնվազն տարին մեկ անգամ: Պետք է բացառվի խողովակաշարերի վրա հողային ծածկույթի շերտի նվազումը նախագծային արժեքներից, պետք է բացառվի խողովակների կախվելը: Նման դեպքերում ՄՆՄՏ շահագործող կազմակերպությունը պարտավոր է ձեռք առնել համապատասխան միջոցառումներ:

 63. ՄՆՄՏ-ի վրա կատարված վերականգնողական աշխատանքները պետք է պատկերվեն նախագծային փաստաթղթերում և համաձայնեցվեն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

64. ՄՆՄՏ-ի ամբողջ երկարության վրա պետք է պահպանվեն հետևյալ պահպանման գոտիները`

1) ՄՆՄՏ-ի ամբողջ երկարության վրա, որպես հողային ծածկույթ, նախատեսվում է մեկ խողովակի դեպքում խողովակի առանցքից հաշված 25 մ յուրաքանչյուր կողմից.

2) բազմախողովակների դեպքում երկու կողմերի ծայրային խողովակներից` 25 մ հեռավորության վրա.

3) ջրային անցումների դեպքում յորաքանչյուր կողմից 100 մ ջրային տարածք.

4) բաքերի, դրենաժային դատարկումների և վթարային տարողությունների դեպքում` 50 մ յուրաքանչյուր կողմից.

5) գլխամասային և միջանկյալ վերամղող և լցնող պոմպակայանների, պահեստարանների, չափիչ հանգույցների, լցման և դատարկման էստակադների, ստորգետնյա գազապահեստարանների, նավթամթերքի տաքացման դեպքերում` բոլոր կողմերից 100 մ փակ տարածք։

 65. ՄՆՄՏ-ի պահպանման գոտին պետք է արտացոլվի քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման), ինչպես նաև հողաշինական և հողօգտագործման փաստաթղթերում։

66. ՄՆՄՏ-ի պահպանման գոտում թույլատրվում է կատարել հողային աշխատանքներ՝ ՄՆՄՏ-ն շահագործող կազմակերպության հետ կնքելով պայմանագիր: Պայմանագրում պետք է հստակ ձևակերպվեն կողմերի իրավունքներն ու պարտավորությունները բոլոր հնարավոր դեպքերի համար:

67. Դաշտային գյուղատնտեսական աշխատանքները նավթամթերատարի պաշտպանված գոտիներում իրականացվում են հողատերերի կողմից` նավթամթերատարը շահագործող ԼՊԴՍ-ին ցանքի և բերքահավաքի աշխատանքների մասին նախօրոք տեղյակ պահելուց հետո:

68. Նավթամթերատարի պաշտպանված գոտիներում գտնվող ոռոգվող հողերի վրա ժամանակավոր լճացման հետ կապված աշխատանքներն իրականացվում են հողատերի և նավթամթերատարը շահագործող կազմակերպության միջև երկկողմանի համաձայնության հիման վրա:

69. Պահպանման գոտիներում արգելվում է կատարել այն բոլոր աշխատանքները, որոնք կարող են խանգարել նավթամթերատարի նորմալ աշխատանքին կամ բերել նրա վնասմանը, այդ թվում` նաև`

1) բոլոր տեսակի շինությունների և կառույցների շինարարություն, որոնք սահմանափակվում են ՄՆՄՏ առանցքի նկատմամբ հեռավորությամբ` ՍՆԻՊ 2.05.06-85 մայրուղային խողովակաշարերին համաձայն.

2) ճանաչողական և ազդանշանների, չափիչ-հսկիչ կետերի տեղափոխում, ծածկում և վնասում.

3) ոչ սպասարկվող մալուխային կապի ուժեղացուցիչ կետերի, ցանկապատերի, գծային արմատուրային հանգույցների, կաթոդային և դրենաժային պաշտպանության կայանների, գծային և դիտորդային դիտահորերի և այլ գծային սարքվածքների դռների, դռնակների և կափարիչների բացում, խորակների և փականների բացում և փակում, կապի միջոցների, էներգամատակարարման և հեռուստամեխանիկայի միացում և անջատում.

4) բոլոր տեսակի աղբակույտերի ստեղծում՝ թթուների, աղերի և ալկալիների թափելու համար.

5) ափամերձ պաշտպանիչ կառույցների, ջրաթող սարքվածքների, հողի և այլ կառույցների (սարքվածքների), որոնք պաշտպանում են նավթամթերքները քայքայումից, իսկ հարակից տարածքը և շրջակա միջավայրը` տեղափոխվող մթերքի վթարային արտահոսքից քանդումը կամ ձևափոխումը.

6) խարիսխ գցել, նավարկել թողած խարսխով, շղթաներով, լոտերով և այլն, իրականացնել հատակախորքային և հողի հանման աշխատանքներ.

7) կրակ վառել և տեղադրել որևէ բաց կամ փակ կրակի աղբյուրներ:

70. ՄՆՄՏ պահպանման գոտիներում առանց շահագործող կազմակերպության կողմից գրավոր թույլտվության կողմնակի կազմակերպություններին և անհատ անձանց արգելվում է`

1) կառուցել որևէ շինություններ և կառույցներ.

2) տնկել բոլոր տեսակի ծառեր և թփեր, պահել կերեր, պարարտանյութեր և նյութեր, դիզել խոտ և ծղոտ, պահել անասուն, ձուկ որսալ.

3) խողովակաշարի վրայով կառուցել անցումներ և ճանապարհներ.

4) ավտոմոբիլային տրանսպորտի, տրակտորների և այլ մեքենաների կայաններ ստեղծել, այգիներ և բանջարանոցներ մշակել.

5) իրականացնել հողի չորացման աշխատանքներ, կառուցել ոռոգման և չորացման համակարգեր.

6) իրականացնել բոլոր տեսակի բաց և ստորգետնյա լեռնային, շինարարական, պայթեցման աշխատանքներ.

7) իրականացնել երկրաբանական հետախուզական, գեոդեզիական և այլ հետազոտության աշխատանքներ` կապված հորատանցքերի, հորերի և հողի ընտրանքի (բացառությամբ հողի նմուշների):

71. Կազմակերպությունները, որոնք ստացել են խողովակաշարերի պահպանման գոտիներում նշված աշխատանքների կատարման համար գրավող համաձայնություն, պարտավոր են իրականացնել աշխատանքները` պահպանելով պահանջները, որոնք ապահովում են խողովակաշարերի ամբողջականությունը, ՄՆՄՏ օբյեկտների և նավթամթերքի անձեռնմխելիությունը:

72. ՄՆՄՏ տվյալ հատվածը շահագործող ստորաբաժանումը նավթամթերատարի պահպանման գոտում աշխատանքների կատարման համար թույլտվություն տալուց առաջ պետք է կատարի հատվածի հետազոտություն` նրա տեխնիկական վիճակի և անվտանգության որոշման նպատակով, ինչպես նաև նավթամթերատարի և նրա կառույցների դիրքի ճշտման համար: Եթե նավթամթերատարի հատվածի տեխնիկական վիճակը պահանջում է վերանորոգման աշխատանքների կատարում` հնարավոր վթարի կամ նավթամթերքի արտահոսքի կանխման համար, կազմակերպությունն իրավունք ունի ժամանակավոր (մինչև վերանորոգման ավարտը) արգելելու, հողատերերին նախօրոք տեղեկացնելով դրա մասին, բոլոր տեսակի աշխատանքներ, այդ թվում` նաև գյուղատնտեսական, որոնք կապ չունեն վերանորոգման հետ՝ նավթամթերատարի նորոգման կարիք ունեցող հատվածի, խողովակաշարի առանցքից քաղաք կամ բնակավայր եղած նվազագույն հեռավորությանը հավասար հեռավորության վրա` համաձայն ՆՏՓ-ի: Կազմակերպությունը, որն ստացել է ՄՆՄՏ պահպանման գոտում աշխատանքների կատարման համար թույլտվություն, պետք է գրավոր տեղեկացված լինի անվտանգության գոտու սահմանների մասին և աշխատանքների կատարման այլ պահանջների մասին: Աշխատանքների իրականացումն առանց խողովակաշարի սեփականատիրոջ ներկայացուցչի ներկայության չի թույլատրվում:

73. Նավթամթերատարի պահպանման գոտիներում պայթեցման աշխատանքների անցկացման համար գրավոր թույլտվությունը տրվում է ՄՆՄՏ-ն շահագործող կազմակերպության կողմից:

74. Նավթամթերատարը շահագործող կազմակերպություններին թույլատրվում է սպասարկման և վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ մոտենալ խողովակաշարերին (համաձայնեցնելով հողօգտագործողների հետ) անցուղիներով` մեքենամեխանիզմներով հանդերձ: Վթարային իրավիճակների դեպքում մոտենալ կարող են նաև ոչ անցուղիներով` վնասի հետագա փոխհատուցմամբ: Եթե նավթամթերատարերն անցնում են պետության կողմից պահպանվող տարածքներով և հատուկ օբյեկտներով, ապա այդ դեպքում սպասարկող և նորոգող աշխատակիցներին տրվում են հատուկ թույլտվություններ:

75. Եթե նավթամթերատարի պահպանման գոտին համընկնում է երկաթգծի և ավտոճանապարհների, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների պահպանման գոտիների հետ, ապա այդպիսի գոտիների շահագործումն իրականացվում են շահագրգիռ կողմերի համաձայնության հիման վրա:

76. Եթե նույն տեխնիկական միջանցքով անցկացված են նավթամթերատարի հետ զուգահեռ այլ ճարտարագիտական հաղորդակցուղիներ, ապա շահագործումն իրականացվում է դրանց շահագործող կազմակերպությունների միջև կնքված պայմանագրով: Յուրաքանչյուր շահագործող կազմակերպություն հսկում է իր կողմից տեղադրված ճանաչողական և նախազգուշացնող նշանները: Նշանները տեղադրվում են այդ կազմակերպությունների միջև փոխհամաձայնեցման արդյունքում:

77. Նավթամթերատարի պահպանման գոտում բոլոր տեսակի շինարարական աշխատանքների, այդ թվում` այլ նշանակության հաղորդակցուղիների, շինարարության ավարտից հետո պատկերվում են կատարողական փաստաթղթերում:

78. Տեխնիկական միջանցքի հաղորդակցուղիների սեփականատերերը փոխհամաձայնեցված կարգով մշակում են հրահանգներ նրանց շահագործման համար:

79. Հարևան հաղորդակցուղիների սեփականատերերը բոլոր տեսակի փոփոխությունների մասին պետք է տեղեկացնեն միմյանց 1 ամսվա ընթացքում:

80. Նավթամթերատարի պաշտպանման գոտում շինմոնտաժային և վերանորոգման աշխատանքները թույլատրվում է իրականացնել միայն համաձայնեցված նախագծի առկայության դեպքում և հաղորդակցուղու սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ:

81. Տեխնիկական միջանցքում գտնվող հաղորդակցուղիների սեփականատերերը պետք է ունենան հնարավոր վթարների կանխարգելման և վերացման կազմակերպության ստանդարտներ:

82. Վթարների անհապաղ վերացման իրավիճակներում թույլատրվում է սկսել վթարավերականգնողական աշխատանքներն առանց նախնական համաձայնեցման, այդ դեպքում նրանք պարտավոր են միջոցներ ձեռնարկել այլ հաղորդակցուղիներին չվնասելու համար: Դրա մասին պետք է տեղեկացվեն բոլոր շահագրգիռ կողմերը:

83. Բնական աղետների դեպքում աղետի հետևանքները վերացվում են տեխնիկական միջանցքի հաղորդակցուղիների սեփականատերերի կողմից` ընդհանուր ուժերով:

84. Վթարավերականգնողական կամ պլանային նորոգման աշխատանքերի ավարտից հետո ՄՆՄՏ-ի շահագործող կազմակերպությունը պարտավոր է հողերը բերել օգտագործելի վիճակի:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

85. Նավթամթերատարի հուսալի և անվտանգ աշխատանքն ապահովելու համար պետք է կազմակերպվի ՆՏՓ-ով և կազմակերպության ստանդարտներով սահմանված տեխնիկական սպասարկում:

86. Տեխնիկական սպասարկող անձնակազմի համար կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատվում է ուսումնավարժական դասընթացների գրաֆիկ, որի համաձայն սպասարկող անձնակազմն ուսուցանում է սպասարկման գործառույթները:

87. Կազմակերպության ստանդարտով սահմանվում են մայրուղու շրջայցի ժամկետները և կատարվող աշխատանքները:

88. Կազմակերպության ստանդարտով սահմանվում են նաև խողովակաշարի և նրա առանձին մասերի (եռակցման կարեր, արմատուրայի ամրացում, հակակոռոզիոն պաշտպանություն և մեկուսացում, կոմպենսատորներ, կոնստրուկցիաների հիմքեր և այլն) հսկման ժամկետները, և արդյունքի մասին գրառումներ են կատարվում ՆՏՓ-ով սահմանված ձևի մատյաններում:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԿՐԱԿԱՅԻՆ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

89. Կրակային աշխատանքների թվին են դասվում արտադրական գործողությունները, որոնք կապված են բաց կրակի օգտագործմամբ, կայծագոյացմամբ և տաքացմամբ՝ մինչև այնպիսի ջերմաստիճան, որը կարող է առաջացնել նավթամթերքների այրվող խառնուրդի և օդի, նյութերի, կառուցվածքների, ներքին այրման շարժիչներով սարքավորված տեղափոխվող կայանքների օգտագործմամբ բոցավառում:

90. Կրակային աշխատանքների նախապատրաստման և կատարման ընթացքում անվտանգության պահանջները սահմանվում են կազմակերպության ստանդարտով:

91. Կրակային աշխատանքների կատարմանը թույլատրվում են հատուկ նախապատրաստում և ուսուցում անցած, անվտանգության տեխնիկայի և հրդեհատեխնիկական մինիմումի ծրագրի որակավորման վկայական ունեցող անձինք:

92. Կրակային աշխատանքների կատարման տեղերը կարող են լինել մշտական և ժամանակավոր: Կրակային աշխատանքների մշտական տեղերը պետք է սարքավորված լինեն նախագծին համապատասխան: Կրակային աշխատանքների անցկացման համար հատկացված տեղերում պետք է լինեն թույլատրված կրակային աշխատանքների տեսակների ցանկ, հրդեհաանվտանգության հրահանգ, առաջնային հրդեհաշիջման միջոցներ (2-ից ոչ պակաս փրփրային կրակմարիչ, մեկ փոշե կրակմարիչ, ասբեստային կտոր կամ ավազ): Սարքավորումների և խողովակաշարերի վրա կրակային աշխատանքները թույլատրվում են միայն այն դեպքերում, եթե դրանք հնարավոր չէ անցկացնել հատկացված մշտական տեղերում: Այդ ժամանակ յուրաքանչյուր դեպքում պետք է ձևակերպված լինի` N 1 ձևում ներկայացված՝ սահմանված կարգով կարգագիր-թույլտվություն, առավել վտանգավոր աշխատանքներ կատարելու համար, օբյեկտի (ՎԿ-ի, ԼԿ-ի և այլ) ղեկավարի կամ գլխավոր ճարտարագետի, հրդեհային պաշտպանության, համապատասխան ծառայությունների և աշխատանքի պաշտպանության, կրակային աշխատանքների անցկացման և օբյեկտի նախապատրաստման համար պատասխանատու ներկայացուցիչների ստորագրությամբ:

93. Կարգագիր-թույլտվությունը հանդիսանում է կրակային աշխատանքների անցկացման թույլտվություն՝ նրա մեջ նշված աշխատանքների ծավալի կատարման համար անհրաժեշտ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում: Սահմանված ժամկետներում աշխատանքի ավարտի անհնարինության դեպքում կարգագիր-թույլտվությունը երկարաձգվում է այն տվող անձի կողմից: Կարգագիր-թույլտվությունները գրանցվում են տեխնիկական ղեկավարի հսկողությամբ վարվող հատուկ մատյանում՝ համաձայն N 2 ձևի, և պահպանվում են աշխատանքների ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում: Կրակային աշխատանքների անցկացման համար պատասխանատուն, ստանալով կարգագիր-թույլտվությունը և աշխատանքների ավարտից հետո այն հանձնելու ժամանակ, պարտավոր է ստորագրել մատյանում:

94. Աշխատանքներ կատարողն ստուգում է աշխատանքային գոտու սահմաններում հրդեհային անվտանգության միջոցառումների կատարումը: Կրակային աշխատանքներին թույլատրվում է անցնել միայն կարգագիր-թույլտվության մեջ նախատեսված բոլոր միջոցառումների իրականացումից հետո: Կրակային աշխատանքների կատարման ժամանակ, փոխադրովի պոմպային ագրեգատների կամ կայանքների օգտագործման դեպքում, վերջիններս պետք է սարքավորված լինեն կայծմարիչներով և տեղակայված լինեն նավթամթերքների հնարավոր արտահոսքի կամ նավթամթերքների գոլորշու առաջացման վայրից անվտանգ հեռավորության վրա:

95. Մինչ կրակային աշխատանքների սկիզբը աշխատանքային գոտին պետք է մաքրված լինի նավթամթերքների մնացորդներից և կրակային աշխատանքների կատարման հնարավորության որոշման համար պետք է անցկացվի օդի բաղադրության հետազոտություն: Կրակային աշխատանքների անցկացումը թույլատրվում է հետևյալ պայմանների բավարարման դեպքում, երբ նրանց կատարման վայր մուտք չեն գործում այրվող գոլորշիներ և գազեր: Կրակային աշխատանքների անցկացման տեղում այրվող գազերի և գոլորշիների խտությունը չպետք է գերազանցի գործող ՆՏՓ-ով նախատեսված թույլատրելի պայթյունաանվտանգ խտությունը:

96. Եթե կրակային աշխատանքները տևում են մի քանի օր, և կարող է առաջանալ նավթամթերքների գոլորշու անսպասելի արտահոսք, անհրաժեշտ է իրականացնել նորոգվող նավթամթերատարի և նորոգման փոսորակում օդային միջավայրի վիճակի հսկողություն (աշխատանքների իրականացման ընթացքում ժամը մեկ և ընդմիջումներից հետո):

97. Գոլորշիների խառնուրդի վտանգավոր խտության հայտնաբերման ժամանակ պետք է կատարվի հետևյալը`

1) բոլոր աշխատանքների կանգնեցում՝ բացի անվտանգության նկատառումներից պահանջվող աշխատանքների.

2) աշխատողները դուրս են բերվում վտանգավոր գոտուց.

3) հայտնվում է աշխատանքների անմիջական ղեկավարին.

4) տեղադրվում են անվտանգության նշաններ, որոնք սահմանափակում են մուտքը գազայնացված գոտի՝ հաշվի առնելով քամու ուղղությունը և վնասված տեղամասում տեղակայում են հերթապահություն.

5) գազայնվածության վերացման վերաբերյալ միջոցառումների կիրառում.

6) աշխատանքները կարող են վերականգնվել գազայնվածության և արտահոսքի պատճառների վերացման դեպքում.

7) նավթամթերքի գոլորշու, աերոզոլի կամ գազի պարունակությունն աշխատանքների կատարման վայրում չպետք է գերազանցի սահմանային թույլատրելի խտությունը՝ ըստ սանիտարական նորմերի՝ համաձայն N 3 ձևի:

98. Գործող ՄՆՄՏ-ում կրակային աշխատանքների կատարումը (քայքայված խոցերի եռակցում, ագույցների, արտանցումների, կաթոդային ելքերի և մակաձուլիկների, կարկատանների, կարճախողովակների զոդակցում) թույլատրվում է իրականացնել նորոգվող խողովակաշարերի եռակցման վայրում՝ մետաղի վիճակի ոչ քանդման մեթոդով ստուգումից հետո: Անթույլատրելի թերությունների (ճաքեր, քերծվածքներ, քարտեր) առկայության դեպքում կրակային աշխատանքները չեն թույլատրվում: Խողովակի պատերի մնացորդային հաստությունը եռակցման կարի գոտում պետք է լինի ոչ պակաս 5 մմ-ից:

99. Ճնշման տակ գտնվող նավթամթերատարի վրա կրակային աշխատանքները պետք է անցկացվեն` վերահսկող մարմինների հետ համաձայնեցված տեխնոլոգիային և գործող ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

 

III. ՎԵՐԱՄՂՈՂ ԿԱՅԱՆՆԵՐ

 

9. Ընդհանուր մաս

 

100. Վերամղող կայանը (ՎԿ) կառույցների և սարքվածքների համալիր է, որը նախատեսված է ավելցուկային ճնշման տակ մայրուղային նավթամթերատար նավթամթերքների ընդունման, հավաքման և մատակարարման համար՝

1) ՎԿ՝ ըստ կատարողական ձևի (շինարարության) կարող է լինել պոմպային ագրեգատների ընդհանուր ծածկի տակ տեղակայմամբ կամ բաց հարթակի վրա.

2) ՎԿ-ի սարքավորումների մոնտաժումը կարող է կատարված լինել ամրացված բլոկներից, հատուկ բլոկներից կամ առանձին տարրերից:

101. ՎԿ-ի կազմում ընդգրկված են`

1) պոմպաուժային ագրեգատներով պոմպասրահը, յուղման, սառեցման և օդափոխման համակարգերը.

2) պահեստարանային համակարգը.

3) տեխնոլոգիական խողովակաշարերը.

4) էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջերմամատակարարման, ավտոմատիկայի և հեռամեխանիկայի, կապի և ռադիոֆիկացման համակարգերը.

5) ընդհանուր նշանակության արտադրակենցաղային կառույցները, լաբորատորիաները և ՎԿ անվտանգ շահագործման ապահովման այլ օբյեկտներ:

102. Յուրաքանչյուր ՎԿ-ի համար պետք է ձևակերպված լինի տեխնիկական անձնագիր՝ սույն տեխնիկական կանոնակարգի 101-րդ կետում նշված բոլոր օբյեկտների համար՝ նրանց հակիրճ բնութագրությունով կատարված աշխատանքների մասին տեղեկություններ գրելու համար նախատեսված ձևերով:

103. ՎԿ-ի շահագործման սկզբում պետք է սահմանված կարգով կատարված և ընդունված լինեն նախագծով նախատեսված բոլոր աշխատանքները, այդ թվում` տարածքի ցանկապատումը և բարելավումը:

104. ՎԿ տեղակայում են ցանկապատ տարածքում, որը հեռու է բնակելի վայրերից և արդյունաբերական ձեռնարկություններից ՍՆիՊ 2.05.06-85* մայրուղային խողովակաշարերի պահանջներին համապատասխան:

105. Շենքերի, կառույցների և ՎԿ-ի տարածքների նորմալ շահագործման ապահովման համար պետք է նորմալ վիճակում պահպանվեն`

1) մակերեսային և գրունտային ջրերի ստուգման համակարգը.

2) ավտոճանապարհները, կամուրջները, անցումները և այլն.

3) ջրամատակարարման, հրդեհամարման, էլեկտրամատակարարման, արդյունաբերական կոյուղիների, ջրաքաշման համակարգերը.

4) լուսավորությունը, պահեստարանային կայանների թմբապատումը, մաքրող կառուցվածքների թմբապատումը:

106. Ստորգետնյա տեխնոլոգիական, ջրմուղային, կոյուղային, մալուխային և այլ հաղորդակցուղիների կառուցվածքները և հորերը պետք է ունենան վերգետնյա ցուցափեղկեր:

107. Մինչև վարարման սկիզբը՝ ամբողջ հեղեղահեռացումային ցանցը պետք է զննեն և պատրաստեն ջրերի բացթողմանը: Մալուխների, խողովակների և այլ նեղուցների համար նախատեսված անցամասերը, որոնք տեղակայված են բարձր գրունտային ջրերի մակարդակից ցածր, պետք է ամուր փակված լինեն, իսկ վերամղվող մեխանիզմները պետք է ստուգվեն և պատրաստվեն աշխատանքի:

108. ՎԿ-ի տարածքում պետք է տեղադրված լինեն անվտանգության նշաններ՝ ԳՈՍՏ 12.4.026-76 ազդանշանային գույներ և անվտանգության նշաններին համապատասխան:

109. Անթույլատրելի է տարածքի աղտոտումը, ինչպես նաև թափված նավթամթերքների և ջրի կուտակումը: Ձմռանն անհրաժեշտ է ժամանակին ճանապարհներից, տարածքներից, անցատեղերից մաքրել ձյունը, ինչպես նաև տարածքի այն մասերից, որտեղ կարող են անցկացվել կամ անցկացվում են օպերատիվ փոխարկումներ, կամ որտեղ պետք է ապահովել հակահրդեհային տեխնիկայի անցնելը:

110. ՎԿ-ի տարածքի և արտադրական սենքերի լուսավորությունը պետք է համապատասխանի սահմանված նորմերին և երաշխավորի մատակարարման անվտանգությունը:

111. ՎԿ-ի ընդլայնման կամ նոր կառուցվող օբյեկտների շինարարության ժամանակ շինհրապարակները պետք է առանձնացվեն շահագործվող օբյեկտներից ցանկապատով: Շահագործող կազմակերպության հետ համաձայնեցված ժամանակավոր կառույցները պետք է տեղակայվեն շահագործվող տարածքից դուրս:

112. ՎԿ-ի տարածքում կրակի օգտագործումը խստիվ արգելվում է: Զոդման աշխատանքները և այլ կրակային աշխատանքներ հարկավոր է անցկացնել հրդեհային պաշտպանության հետ համաձայնեցված հատուկ սարքավորված և նշաններով նշված հրապարակում, որը որոշված է շահագործող կազմակերպության հրամանով: ՎԿ-ի տարածքում զոդման աշխատանքները, ոչ հատուկ հատկացված հրապարակներում, անցկացվում են ՎԿ-ի ղեկավարության գրավոր համաձայնությամբ, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին համապատասխան:

113. ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2003 թվականի մայիսի 27-ի N 524-Ն հրամանով դասակարգված Բ1, Բ1a դասի սենքերում և Բ1գ դասի արտաքին սարքավորումներում հարկավոր է օգտագործել այնպիսի գործիքներ, որոնք աշխատանքի ժամանակ կայծեր չեն առաջացնում: Որպես բացառություն՝ այդպիսի սենքերում թույլատրվում է օգտագործել պողպատյա գործիքներ, որոնց վրա քսված է սոլիդոլ կամ այլ պարունակություն ունեցող քսուքներ:

114. Բոլոր կառույցների, շենքերի և սենքերի դռների վրա պետք է փակցված լինեն հրդեհավտանգության և պայթյունավտանգության դասը և կարգը, ՍՆիՊ 2.09.03-85 արդյունաբերական ձեռնարկությունների կառուցվածքների համաձայն, ինչպես նաև պետք է նշված լինեն հրդեհային անվտանգության և տեխնիկական անվտանգության համար պատասխանատու անձինք:

115. ՎԿ-ի տարածքում ծխել թույլատրվում է միայն օբյեկտի հրդեհային ծառայության հետ համաձայնեցված ծխելու համար նախատեսված հատուկ հատկացված տեղերում: Նշված վայրերում հրդեհային անվտանգության կանոնների համաձայն պետք է փակցված լինեն ցուցատախտակներ «Ծխելու վայր» վերնագրով, տեղադրված լինեն աղբամաններ և ջրով լի տարողություններ:

116. ՎԿ-ի տարածքը պետք է այնպես նախագծված լինի, որ բացառի նավթամթերքների արտահոսքը պոմպակայանից և տեխնոլոգիական խողովակաշարերից դեպի հրդեհավտանգ օբյեկտներ (կաթսայատներ, էլեկտրակայանքներ և այլն)։ Առանձին շենքերի և կառույցների միջև հեռավորությունը պետք է համապատասխանի նախագծի և նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:

117. ՎԿ-ում պետք է լինեն տեխնոլոգիական շահագործման հրահանգներ՝ այդ հրահանգների կազմի մեջ ընդգրկված հետևյալ փաստաթղթերով`

1) սահմանված կարգով հաստատված տեխնոլոգիական ռեժիմի քարտեզները և տեխնոլոգիական պաշտպանության նախադրման քարտեզները.

2) պոմպերի և օժանդակ սարքավորումներով շարժիչների շահագործման հրահանգները.

3) ՎԿ-ի տեխնոլոգիական սխեման և ջերմամատակարարման, յուղամատակարարման, յուղի սառեցման, ինչպես նաև պայթյունապաշտպան շարժիչների սխեմաները.

4) պոմպի, շարժիչների և օժանդակ սարքավորումների գծագրերը.

5) ՎԿ-ի էլեկտրական մասի սխեմաների, ինչպես նաև սկզբունքային և մոնտաժային գծագրերի հավաքածուն.

6) ՎԿ-ի աշխատանքային և վթարային լուսավորման սխեմաները.

7) ավտոմատիկայի, հեռամեխանիկայի և հաշվիչ համալիրի միջոցների սնուցման սխեմաները.

8) ազդանշանների, բլոկավորման, պաշտպանության և կապի սխեմաները.

9) մալուխային մատյան և մակնշման մատյաններ.

10) անվտանգության կանոնները և հրդեհային անվտանգության հրահանգները.

11) ՎԿ-ի յուրաքանչյուր աշխատակցի իրավունքները և պարտականությունները որոշող հրահանգները.

12) սկզբունքային էլեկտրական սխեմաները, սարքավորումների մոնտաժային նախագծերը, ազդանշման և կապի սխեմաները.

13) ճարտարագիտական ցանցերի համադրելի նախագիծը.

14) գլխավոր նախագիծը կամ հրապարակի տեղագրական կատարողական հանույթը:

118. Առանձին արտադրամասերի տեխնիկական շահագործման պատասխանատվությունը կրում է ԼԿ-ի, ՎԿ-ի տեխնիկական ղեկավարը և այդ արտադրամասերի ղեկավարները:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՎԵՐԱՄՂՄԱՆ ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐ

 

119. Պոմպակայանի շենքում տեղադրվում են օժանդակ և հիմնական սարքավորումները: Հիմնական սարքավորումներին են վերաբերում պոմպերը և իրենց հաղորդակները, միացման մեջ գտնվող պոմպային ագրեգատներ, որոնք իրականացնում են նավթամթերքի վերամղումը մայրուղային նավթամթերատարով, դեպի լցնող էստակադներ, ինչպես նաև իրականացնում են ներկայանային վերամղումը: Օժանդակ սարքավորումներին են վերաբերում մատակարարող պոմպային ագրեգատները, սառեցման և յուղման, արտահոսքի վերամղման, հսկողության և պաշտպանության համակարգերը: Բացի դրանից՝ պոմպակայանը զինում են ջրամատակարարման, ջերմամատակարարման, օդափոխման, կոյուղու, հրդեհամարման և այլ համակարգերով՝ նախագծի համաձայն:

120. Պոմպակայանի սենքում պետք է փակցված լինի ԳԱԿԿ-ի, ՎԿ-ի, ԼԿ-ի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված պոմպակայանի տեխնոլոգիական սխեման և հիմնական պոմպերի հավաքակցման սխեման:

121. Պոմպակայանում տեղադրված պոմպային ագրեգատները և օժանդակ սարքավորումները պետք է ունենան կարգային կայանային համար տեխնոլոգիական սխեմայի հետ համաձայն: Սարքավորումների համարները պետք է նշված լինեն սպիտակ ներկով երևացող տեղում, դրա հետ մեկտեղ հիմնական ագրեգատների համարները նշվում են ինչպես պոմպերի, այնպես էլ շարժիչների վրա, եթե պոմպային ագրեգատները տեղադրված են միևնույն սրահում` միայն շարժիչին: Հնարավոր է համարների ձևավորումն աղյուսակների տեսքով կամ բաժանիչ պատի վրա նշելով:

122. Պոմպակայանի հիմնական և օժանդակ սարքավորումները, ինչպես նաև ջրամատակարարման, ջերմամատակարարման, օդափոխման, կոյուղու, հրդեհամարման և այլ համակարգերի տարրերը պետք է ունենան տարբերիչ ներկվածք (գործող ՆՏՓ-ի և նախագծի պահանջներին համապատասխան):

123. Պետք է ստուգվի պոմպակայանի և էլեկտրասրահի բաժանիչ պատի հերմետիկությունը ճաքերի առաջացման ժամանակ և այլ դեպքերում, բայց ոչ ուշ, քան 6 ամիսը մեկ:

124. Պոմպակայանների հատակները պետք է պատրաստված լինեն նավթամթերք չներծծող, հեշտ լվացվող և չսղեցնող նյութերից: Հատակին հարվածելուց կայծեր չպետք է առաջանան: Բացի դրանից՝ հատակը պետք է թեքություն ունենա դեպի հոսարանի ընդունիչները, որոնք միացված են ներքին արդյունաբերական կոյուղու հետ:

125. Պոմպակայանի սենքերում պետք է տեղակայված լինեն տվիչներ, որոնք չափում են ածխաջրածնի գոլորշիների պարունակությունն օդում: Եթե այդ պարունակությունը գերազանցում է թույլատրելի նորմերը, պոմպակայանում վերամղումը պետք է դադարեցնել, փակել սողնակը և անմիջապես միջոցներ ձեռնարկել վթարային գազացվածության վերացման համար:

126. Պոմպակայանն արգելվում է ծանրաբեռնել նյութերով, սարքավորումներով և այլ առարկաներով:

 

 Գ Լ ՈՒ Խ  11

 

ՊՈՄՊԱՅԻՆ ԱԳՐԵԳԱՏՆԵՐԸ

 

127. Պոմպային ագրեգատների (ՊԱ) տեղադրումը և մոնտաժումն անցկացվում են նախագծի համաձայն: Կարգաբերումը և փորձումն իրականացվում են արտադրող գործարանների համապատասխան հրահանգների պահանջների համաձայն:

128. Ագրեգատը մոնտաժվում է որակյալ անձնակազմի կողմից, որը ծանոթ է տեղակայված սարքերի գծագրերին և հրահանգներին:

129. Պոմպերը շարժիչների հետ միասին տեղադրվում են հիմքերի վրա և ուղղվում են տեղակապիչ առանցքի հանդեպ՝ նախագծի կողմից որոշված բարձրությամբ և ճշգրտությամբ:

130. Մինչ մոնտաժի սկիզբը փեղկերը և պոմպերը հուսալի ամրացվում են հիմքի վրա: Ներծծող և մղման խողովակաշարերն իրար միացնելուց հետո ստուգվում են ՊԱ-ի կենտրոնադրումը: Կենտրոնադրման ճշգրտությունը սահմանվում է տեղակայված պոմպերի համար նախատեսված գործարանային հրահանգներով, իսկ նման ցուցումների բացակայության դեպքում ճշգրտությունը պետք է լինի`

1) շառավղային զարկում՝ 0,05 մմ-ից ոչ շատ.

2) առանցքային զարկում՝ 0,03 մմ-ից ոչ շատ:

131. Կենտրոնադրման ստուգումն իրականացվում է ձեռքով, պոմպի և շարժիչի լիսեռի պտտման ճանապարհով, որոնք իրար մեջ կապված են կցորդիչներով: Լիսեռները պետք է պտտվեն հեշտ, առանց ծամելու: Պոմպերի և շարժիչների լիսեռների համառանցքությունը չափվում է համապատասխան գործիքներով:

132. Դիմհար և մայրուղային պոմպերը մոնտաժից առաջ ենթարկվում են հիդրոփորձարկումների գործարանային հրահանգներին համապատասխան: Դիմհար և մայրուղային պոմպերի, ինչպես նաև պոմպակայանի հավաքիչի ընդունող-վերամղող խողովակների հիդրոփորձարկումը մոնտաժից և նորոգումից հետո կատարվում է նախագծային փաստաթղթերի և ՍՆիՊ III-42-80 համաձայն:

133. ԳԱԿԿ-ի ճարտարագիտատեխնիկական աշխատակիցները, որոնք պատասխանատու են ՊԱ-ի շահագործման և գործարկման համար (էլեկտրամեխանիկը, մեխանիկը, ավտոմատիկայի և ՀՉԿ-ի ճարտարագետը), ՊԱ-ի նորոգումից հետո գործարկումից կամ առաջին գործարկումից պետք է անձամբ ստուգեն բոլոր օժանդակ համակարգերի պատրաստականությունը, ինչպես նաև տեխնիկական և հրդեհային անվտանգության միջոցառումների կատարումը`

1) հիմնական գործարկումից ամենաշատը 15 րոպե առաջ պետք է համոզված լինեն, որ ՎԿ-ի բոլոր սենքերում գործում են առհոսող-արտաձգիչ օդափոխման համակարգերը.

2) ստուգեն էլեկտրասխեմայի պատրաստականությունը, յուղային անջատիչի վիճակը, ՀՉԿ-ի վիճակը և ավտոմատիկայի միջոցները.

3) համոզվեն օժանդակ համակարգերի գործարկման պատրաստականության մեջ.

4) համոզվեն հիմնական ՊԱ-ի գործարկման փակիչ արմատուրի պատրաստականության մեջ տեխնոլոգիական սխեմայի համաձայն.

5) ստուգեն յուղի անցումն առանցքակալների հանգույցները, պոմպերի հիդրոկցորդիչը, ինչպես նաև սառեցնող հեղուկի անցումը յուղասառեցուցիչներ (եթե նրանք օդային են, համոզվեն, որ նրանք միացված են).

6) ստուգեն օդի անհրաժեշտ ճնշման առկայությունը բաժանիչ պատում միացման լիսեռի օդախցիկում (կամ էլեկտրաշարժիչի կորպուսում):

134. Շահագործման ժամանակ այդ գործողություններն իրականացնում է հերթափոխ անձնակազմը (օպերատորը, մեքենավարը, էլեկտրիկը) իրենց պաշտոնական հրահանգների, ինչպես նաև սարքավորումների շահագործման և մատակարարման հրահանգներին համապատասխան:

135. Պոմպակայանի շահագործումը կատարվում է գործարանային հրահանգներով, որոնցում նշվում են հիմնական և օժանդակ սարքավորումների գործարկման և կանգնեցման գործողությունների հերթականությունը, նրանց մատակարարման կարգը և անձնակազմի գործողությունները վթարային իրավիճակներում: Ագրեգատն արգելվում է գործարկել`

1) առանց ուղղահոս-վերամղող օդափոխության.

2) առանց միացված յուղահամակարգի.

3) եթե պոմպը լցված չէ հեղուկով.

4) տեխնոլոգիական անսարքությունների առկայության դեպքում.

5) հրահանգներով նախատեսված այլ դեպքերում:

136. Արգելվում է ագրեգատը շահագործել հերմետիկության խախտման ժամանակ, ագրեգատի աշխատանքի ժամանակ արգելվում է ձգել ճնշման տակ գտնվող պարուրակային միացումները, անցկացնել աշխատանքներ կամ գործողություններ, որոնք նախատեսված չեն հրահանգներով:

137. ՎԿ-ի հերթապահ անձնակազմը պետք է անցկացնի ՊԱ-ի աշխատանքի հաշվառում (միացման և անջատման ժամանակը), հերթափոխային մատյանում գրանցեն բոլոր նկատած անսարքությունների և նրանց վերացման մասին տեղեկություններ:

138. Ավտոմատացված, հեռակառավարվող ՎԿ-ի գործարկումը և շահագործումն անցկացվում է հատուկ հրահանգներով: Այդ դեպքում պետք է կանոնակարգվի հիմնական և օժանդակ ագրեգատների գործարկման կարգը, որը բացառում է վթարային իրավիճակի հնարավորությունը` ագրեգատների և համակարգերի հեռակառավարվող սխալ միացման պատճառով: Նման դեպքերում օպերատիվ անձնակազմն ապահովում է ՎԿ-ի կառավարման հսկողությունը հեռուստամեխանիկայի ալիքներով և խառնվում է կառավարման գործընթացին միայն վթարային և նախավթարային իրավիճակներում:

139. Ոչ ավտոմատացված ՎԿ-ում ՊԱ-ի վթարային խափանումը պետք է իրականացվի հրահանգի հերթապահ անձնակազմի կողմից, այդ թվում`

1) բաժանիչ պատերի խտացումից, խցուկներից ծխի առաջացման ժամանակ.

2) աշխատող ագրեգատի նավթամթերքների չնչին արտահոսքի ժամանակ (նավթամթերքների ցրցայտում).

3) ագրեգատում մետաղյա ձայնի և աղմուկի առաջացման ժամանակ.

4) ուժեղ թրթռման ժամանակ.

5) արտադրող գործարանի կողմից սահմանված չափերից բարձր առանցքակալների կորպուսի բարձր ջերմաստիճանի ժամանակ.

6) հրդեհի և բարձր գազացվածության ժամանակ.

7) այն բոլոր իրավիճակներում, երբ շահագործող անձնակազմին և սարքավորումների շահագործման անվտանգությանը վտանգ է սպառնում:

140. Լիսեռի օդախցիկի և պոմպակայանի սրահի միջև ճնշման անկումը պետք է լինի 200 Պա-ից ոչ պակաս: ՊԱ-ի կանգառից հետո (այդ թվում` նրան պահեստարան տեղափոխելուց հետո) կիպացման օդախցիկ օդի մուտքը չի դադարում:

141. Պոմպերը, հիդրոկցորդիչները և շարժիչները պետք է զինված լինեն շարժիչներով, որոնք թույլ են տալիս հսկել շահագործման պարամետրերը կամ ազդանշանում են նրանց թույլատրելի առավելագույն նշանակության գերազանցման մասին: Այդ սարքերի տեղադրման և օգտագործման պայմանները ներկայացված են արտադրող գործարանների համապատասխան հրահանգներում:

142. Պոմպակայանների սենքերը պետք է ապահովված լինեն ներհոս և արտաձիգ օդափոխանակության համակարգով, ինչպես նաև սարքավորվեն գազացվածության հսկողության ձայնային ազդանշանման ավտոմատ համակարգով: Ուղղահոս-արտամղող օդափոխման ավտոմատ միացումից և պոմպերի անջատումից բացի պետք է նախատեսել օդափոխիչների ձեռքով կառավարումը, պոմպակայանի վթարի կանգնեցման կոճակը պետք է տեղադրված լինի պոմպակայանի դրսի կողմից մուտքի դռան մոտ:

143. Պոմպակայանների իրանները պետք է հողանցվեն՝ անկախ իրենց էլեկտրաշարժիչների հողանցումից:

144. Պոմպերի փչամաքրման և դրենաժային ծորակները պետք է զինված լինեն դեպի արտահոսքի հավաքիչ նավթամթերքի թափման և արտուղման համար նախատեսված խողովակներով, որոնք տեղակայված են սրահից դուրս: Պոմպերի փչամաքրման և դրենաժային նավթամթերքի արտանետումը մթնոլորտ արգելվում է:

145. ՊԱ-ի ոչ պլանային կանգնեցումից հետո հարկավոր է պարզել կանգառի պատճառը և մինչև նրա վերացումը չգործարկել տվյալ ագրեգատը: Հերթապահ անձնակազմն անմիջապես պետք է հայտնի կազմակերպության կարգավարին և հարևան ՎԿ-ին ագրեգատի կանգառի մասին:

146. Պահեստարանային մայրուղային կամ դիմհար ագրեգատի ներմուծումն ավտոմատ ռեժիմում իրականացվում է լիովին բաց ընդունող կամ փակ արտանետող փականի կամ երկու փականների բաց եղած ժամանակ: Առաջին դեպքում փականի բացումը պոմպի մղման վրա կարող է սկսել էլեկտրաշարժիչի գործարկման հետ միաժամանակ կամ 15-20 վ շուտ: Նախագծին համապատասխան կարող է նախատեսված լինել պահեստամասային ՊԱ-ի գործարկման այլ կարգ ավտոմատ ռեժիմում:

147. Պահեստարանային մայրուղային, դիմհար ագրեգատի կամ օժանդակ համակարգերի ագրեգատներից մեկի ավտոմատ ներմուծումն իրականացվում է հիմնական ագրեգատի անջատումից հետո՝ առանց ժամանակի պահման կամ ժամանակի չնչին պահումով:

148. ՊԱ-ի մոնտաժման հաջորդական սխեմայով կայանի գործարկման ժամանակ խորհուրդ է տրվում գործարկել մայրուղային ՊԱ նավթամթերքի հոսքի շարժմանը հակառակ, այսինքն՝ սկսելով ագրեգատի մեծ համարից մինչև փոքր համարը: Միայն մեկ ՊԱ-ի գործարկման ժամանակ հնարավոր է աշխատանքին պատրաստ յուրաքանչյուր ագրեգատներից մեկի գործարկումը:

149. ՊԱ-ն համարվում է պահեստային, եթե այն սարքին է և պատրաստ է աշխատանքին: ՊԱ-ի մոնտաժման համակարգի փականները, որոնք պահված են պահեստում (սառը), պետք է գտնվեն նախագծով և շահագործման հրահանգներով նախատեսված վիճակում:

150. ՊԱ համարվում է տաք պահեստում, եթե այն կարող է գործարկվել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում՝ առանց պատրաստման կամ ՎՎԱ-ի ռեժիմում:

151. ՎԿ-ի, ՊԱ-ի աշխատանքի հսկողությունն անցկացվում է այն սարքերի օպերատորի կողմից, որոնք տեղադրված են ավտոմատիկայի վահանի վրա: Սարքավորման նորմալ աշխատանքի ժամանակ ՊԱ-ի հսկվող պարամետրերը, սահմանված ցանկին համապատասխան, պետք է 2 ժամը մեկ անգամ գրանցվեն հատուկ մատյանում: Եթե սարքավորումների պարամետրերը շեղվում են տրված սահմաններից, անսարք ագրեգատը կանգնեցվում է, և գործարկվում է պահեստային ագրեգատը: Հերթապահ օպերատորն այդ դեպքում պետք է օպերատիվ մատյանում գրանցի պարամետրի նշանակությունը, որի պատճառով անջատվել է աշխատող ագրեգատը: Համապատասխան պարամետրերի ավտոմատ գրանցումը կատարվում է անմիջապես հատուկ վթարային գրանցիչով` նշելով նրա նշանակությունը և անվանումը համակարգչի էկրանին:

152. Սարքավորման շահագործման ժամանակ անհրաժեշտ է հետևել նրա պարամետրերին՝ հրահանգներին համապատասխան, մասնավորապես`

1) սարքավորման մոնտաժման հերմետիկությանը (պարուրակային և կցաշուրթային միացումներին, պոմպերի կիպությունների).

2) յուղահամակարգի ճնշման և սառեցնող հեղուկի (օդի) նշանակությանը, ինչպես նաև ուղղահոս-արտամղող և ընդհանուր օդափոխիչ համակարգերի աշխատանքներին:

153. Արտահոսքերի և անսարքությունների հայտնաբերման ժամանակ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել նրանց վերացման նպատակով:

154. Պոմպակայաններում տեղադրվում են գազանալիզատորների տվիչներ, նախագծին համապատասխան, նախատեսվում է յուրաքանչյուր պոմպի մոտ այն վայրերում, որտեղ հնարավոր է գազի հնարավոր կուտակումը և պայթյունավտանգ գազերի և գոլորշիների արտահոսքը (խցուկային, մեխանիկական խտացումների, կցաշուրթային միացումների և այլ):

155. Մայրուղային պոմպերի հաղորդակների համար օգտագործվող էլեկտրաշարժիչները, ընդհանուր դահլիճում նրանց տեղավորման ժամանակ պետք է ունենան պայթյունապաշտպան կատարում, որը համապատասխանում է պայթյունավտանգ խառնուրդների կարգին և խմբին: Հակառակ դեպքում էլեկտրական սարքվածքների սրահը բաժանիչ պատով պետք է առանձնացված լինի պոմպակայանից: Նման դեպքերում բաժանիչ պատում, էլեկտրաշարժիչների և պոմպերի միացման տեղում տեղադրվում են հատուկ սարքեր, որոնք ապահովում են բաժանիչ պատի հերմետիկությունը, իսկ էլեկտրասարքավորումը պետք է ապահովի օդի ավելցուկային ճնշումը 0,4-0,67 կՊա:

156. Կայանի գործարկումն արգելվում է այն դեպքում, եթե էլեկտրասրահում օդի ջերմաստիճանը +50C ցածր է, գործարկման ցանկացած ռեժիմում (ավտոմատ, հեռակառավարվող կամ տեղային):

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ՅՈՒՂՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

157. Յուղման համակարգի մոնտաժումն իրականացվում է նախագծային կազմակերպության գծագրերով, մայրուղային ՊԱ-ի յուղամատակարարման սխեմայի հետ համապատասխան՝ տեղադրման գծագրերով և արտադրող գործարանների հրահանգներով: Նախագծում պետք է նախատեսված լինի հիմնական սարքավորումների յուղման պահեստային համակարգը, որն ապահովում է յուղի մատակարարումն ագրեգատներին վթարային անջատումների ժամանակ: Մոնտաժային աշխատանքների ավարտից հետո պետք է անցկացվեն ճնշումային և համաձույլ յուղատարերի մաքրում և լվացում, ինչպես նաև պետք է մաքրվեն և փոխարինվեն քամիչները:

158. Փորձարկման կարգաբերման աշխատանքների ժամանակ անցկացվում է յուղի պոմպում, յուղային համակարգով կարգավորվում է ՊԱ-ի առանցքակալներով յուղի ծախսը դրոսելային տափօղակների կամ փակիչ սարքերի ընտրման ճանապարհով: Յուղային համակարգն ստուգվում է կցաշուրթային միացումների և ամրանների խտության համար:

159. Փորձարկման կարգաբերման աշխատանքների ժամանակ ստուգվում են կուտակող յուղաբաքից ՊԱ-ի առանցքակալներին մատակարարվող յուղի հուսալիությունը, կանգնեցված յուղային պոմպերի ժամանակ մայրուղային ՊԱ-ի կանգաշարժի ապահովման համար:

160. ՊԱ-ի շահագործման ընթացքում պետք է հսկվեն յուղի ճնշումը և ջերմաստիճանն ագրեգատների առանցքակալների մուտքի մոտ, առանցքակալների ջերմաստիճանը և այլն: Յուղի սառեցման համակարգի ռեժիմը պետք է պահվի տեխնոլոգիական պաշտպանության նախադրման քարտեզով սահմանված սահմաններում և ապահովի ագրեգատների առանցքակալների ջերմաստիճանը ոչ բարձր թույլատրելի ջերմաստիճանից:

161. Յուղաբաքերում յուղի մակարդակը և ճնշումը պետք է լինեն էլեկտրաշարժիչների և պոմպի առանցքակալների հուսալի աշխատանքն ապահովող սահմաններում: Յուղաբաքերում յուղի մակարդակի հսկողությունն իրականացվում է հերթափոխի անձնակազմի կողմից: Յուղային համակարգերում յուղի ճնշումը հսկվում է ավտոմատ կերպով, մայրուղային ՊԱ ապահովվում են ավտոմատ պաշտպանությունով` յուղի մինիմալ ճնշումով պոմպի առանցքակալների և էլեկտրաշարժիչների մուտքի վրա: Յուղման համակարգերում ջերմաստիճանի, մակարդակի և ճնշման հսկողության կետերը որոշվում են նախագծով:

162. Յուղման համակարգում գտնվող յուղը հարկավոր է փոխարինել նորով, շահագործման հրահանգով սահմանված ժամկետում կամ սարքավորման աշխատանքից 3000-4000 ժ հետո:

163. ՊԱ-ի յուրաքանչյուր տեսակի համար պետք է սահմանված լինի յուղման համակարգից յուղի որակի ստուգման համար փորձանմուշների վերցման պարբերականությունը: Փորձանմուշները պետք է ընտրվեն «Նավթ և նավթամթերքներ: Փորձանմուշների ընտրման մեթոդները» ԳՈՍՏ 2517-85-ին համապատասխան:

164. ՊԱ-ի առանցքակալների յուղման համակարգում արգելվում է օգտագործել արտադրող գործարանի կողմից առաջարկված յուղի մակնիշին չհամապատասխանող մակնիշի յուղեր:

165. Մատակարարից յուղն ընդունվում է միայն համապատասխանության սերտիֆիկատի և յուղի որակի անձնագրի առկայության դեպքում: Տվյալ փաստաթղթերի բացակայության ժամանակ յուղի ընդունումը պետք է իրականացվի համապատասխան ֆիզիկաքիմիական անալիզների անցկացումից հետո, որ պարզեն արդյոք այն համապատասխանում է պահանջվող պարամետրերին, ինչպես նաև հատուկ լաբորատորիայի կողմից տրված եզրակացություններից հետո:

166. Յուղման համակարգի տարրերի մոնտաժումը (խողովակատարների, քամիչների, սառնարանների, յուղաբաքերի և այլ) պետք է համապատասխանի նախագծին և ապահովի յուղի ինքնահոսքը յուղաբաք առանց լճացման գոտիների առաջացման, մոնտաժային թեքությունները պետք է համապատասխանեն ՆՏՓ-ի պահանջներին: Համակարգի ներքևի մասում պետք է քամիչներ տեղադրվեն: Յուղման համակարգի տարրերը պետք է պարբերաբար մաքրվեն հրահանգով սահմանված ժամկետներում:

167. Յուրաքանչյուր պոմպի և շարժիչի համար սահմանվում են յուղի օգտագործման նորմերի գործարանային և շահագործվող տվյալների հիման վրա:

168. Յուղապոմպակայանում պետք է փակցված լինի ՎԿ-ի, ԼԿ-ի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված յուղման համակարգի տեխնոլոգիական սխեմա, որում նշված են յուղի ճնշման և ջերմաստիճանի նվազագույն և առավելագույն թույլատրելի նշանակությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ՍԱՌԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

169. Դիրտից և կեղտոտ ջրից սառեցման համակարգերի ջերմափոխանակիչ սարքերի և ագրեգատների սառեցման խոռոչների մաքրման ժամկետները և միջոցները պետք է սահմանված լինեն՝ կախված սառեցման համակարգի կառուցվածքից, աղտոտվածության աստիճանից, կոշտությունից, ջրի ծախսից: Սառեցման համակարգի խողովակները պետք է կատարված լինեն հատուկ ծորակներով և խողովակապտուկներով ջրի ինքնահոսքն ապահովող թեքությամբ:

170. Հերթափոխի ընթացքում անհրաժեշտ է ամենաքիչը մեկ անգամ ստուգել սառեցնող ջրում նավթամթերքի կամ յուղի բացակայությունը: Դրանց հայտնաբերման դեպքում միջոցներ են ձեռնարկում վնասի հայտնաբերման և վերացման համար: Ջրում նավթամթերքների կամ յուղի առկայության ամսական ստուգման արդյունքները հարկավոր է գրանցել հերթափոխի մատյանում:

171. Սառեցման համակարգը պետք է բացառի ջրի ճնշման բարձրացման հնարավորությունն ագրեգատի սառեցնող խոռոչներում, արտադրող գործարանի կողմից նշված գերազանցող ճնշումից: Սառեցնող հեղուկի ջերմաստիճանն էլեկտրասարքավորումների ջերմափոխանակիչների դիմաց պետք է լինի +330C-ից ոչ ավելի:

172. Սառեցման համակարգի արտաքին տարրերը պետք է ժամանակին նախապատրաստված լինեն ձմռանն աշխատելու համար կամ պետք է դատարկվեն և անջատվեն հիմնական համակարգից:

173. Շարժիչների սառեցման համար օդի ընդունումը կատարվում է նախագծին համապատասխան, այն վայրերում, որտեղ չի պարունակվում նավթամթերքների գոլորշի, խոնավություն և այլն: Շարժիչների սառեցման համար մատակարարվող օդի ջերմաստիճանը պետք է համապատասխանի արտադրող գործարանի նախագծին և հրահանգին:

174. Պոմպակայանում պետք է լինի ԳԱԿԿ-ի, ՎԿ-ի, ԼԿ-ի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված սառեցման համակարգի տեխնոլոգիական սխեմա, որում նշված են սառեցնող միջավայրի ճնշման և ջերմաստիճանի թույլատրելի նշանակությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ՎԵՐԱՄՂՎՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

175. Սարքավորումը նորոգման համար կանգնեցնելու հիմնական փաստաթուղթ է հանդիսանում հաստատված տարեկան պլանը` պլանանախազգուշական նորոգման (ՊՆՆ) գրաֆիկը: Այն կազմվում է ՎԿ-ի, ԳԱԿԿ-ի տեխնիկական ծառայությունների ճարտարագետների կողմից կազմակերպության ստորաբաժանումների ղեկավարների հետ համատեղ և կազմակերպության գլխավոր ճարտարագետը մինչև տարվա վերջ հաստատում է այն:

176. Մինչև շենքերի, սենքերի և կառույցների հիմնանորոգումն սկսելն անհրաժեշտ է`

1) կատարել շենքի հետազննություն.

2) սարքավորումների ուսումնասիրումից հետո կազմել թերությունների և աշխատանքների ցուցակը.

3) կատարել նախագծային աշխատանքներ, սահմանված կարգով նախագիծը համաձայնեցնել և հաստատել.

4) կազմել նորոգման գրաֆիկները, նորոգման աշխատանքների կատարման նախագծերը.

5) նախագծի համաձայն պատրաստել անհրաժեշտ նյութեր:

177. ՎԿ-ի սարքավորումների, ջրամատակարարման, ջերմամատակարարման, կոյուղու խողովակաշարերի և այլ համակարգերի, ավտոմատիկայի միջոցների, հեռամեխանիկայի, ՉՓՍ և ԷՔՊ տեխնիկական սպասարկումը, ընթացիկ և արտապլանային (հրաժարմամբ պայմանավորված) նորոգումը որպես կանոն կատարում է ԳԱԿԿ-ի, ՎԿ-ի շահագործող-նորոգող անձնակազմը:

178. Բոլոր տեսակի հիմնանորոգումները և հիմնանորոգմանը մոտիկ կատարման ծանրությամբ կապված փոփոխումների, սարքավորումների ապամոնտաժման և մոնտաժման հետ արտապլանային նորոգումները կատարում են կազմակերպության հատուկ նորոգման բրիգադները կամ կողմնակի ներգրավված մասնագիտացված կազմակերպությունները:

179. Նորոգման հանձնման և նորոգումից ընդունման ժամանակ սարքավորումների հետ պետք է փոխանցվեն տեխնիկական անձնագիրը, աշխատանքների պատասխանատու կատարողի կարգագիր-թույլտվությունը, սարքավորման ընդունման-հանձնման ակտը: Պոմպային ագրեգատի նորոգման հանվելու ժամանակ անհրաժեշտ է ագրեգատի էլեկտրաշարժիչը հոսանքազրկել, փակել ընդունիչ և բացթողիչ փականները, դատարկել պոմպը նավթամթերքից, հոսանքազրկել պոմպային ագրեգատի էլեկտրաշարժիչի գործարկող սարքերը և փականների էլեկտրաշարժաբերը, համոզվել փականների հերմետիկության մեջ, նորոգման և օպերատիվ փաստաթղթերում կատարել համապատասխան գրառում, կախել նախազգուշացնող պաստառներ:

180. Հիմնանորոգումից հետո շահագործման հանձնվող պոմպերը, էլեկտրասարքավորումները, էլեկտրահաղորդման գծերը, հողակցող սարքվածքները պետք է ենթարկվեն ընդունման-հանձնման փորձարկումների:

181. ՎԿ-ի սարքավորումը համարվում է ընդունված շահագործման՝ նորոգումից աշխատանքային ռեժիմում նրա փորձարկումից հետո՝

1) ընթացիկ նորոգումից հետո 8 ժամվա ընթացքում.

2) էլեկտրատեղակայանքների համար փորձարկումը բեռի տակ 24 ժամվա ընթացքում:

182. Հիմնական տեխնոլոգիական և էլեկտրական սարքավորումների հիմնանորոգման ժամանակ կատարված բոլոր աշխատանքներն ընդունվում են ակտով, որին կցվում է նորոգող ստորաբաժանման անձնագիրը՝ նորոգման անցկացման նշումով: Մնացած սարքավորումների համար հիմնանորոգման ժամանակ կատարված աշխատանքների գրառումը կատարվում է սարքավորման անձնագրում:

183. ՎԿ-ի սարքավորումների ընթացիկ և արտապլանային նորոգումների, տեխնիկական սպասարկման, անսարքությունների տեսակների և նրանց վերացման մեթոդների, աշխատանքի, պահեստամասերի և նյութերի ծախսերի վերաբերյալ տեղեկությունները պետք է գրվեն պլանանախազգուշական նորոգումների և արտապլանային նորոգումների հաշվառման մատյանում: Նորոգման մատյանների ձևերը որոշվում են ՄՆՄՏ օբյեկտների սարքավորումների ՊՆՆ համակարգով:

184. ՎԿ-ի կառուցվածքների նորոգման աշխատանքների կազմակերպումը և կատարումը պետք է իրականացվի մայրուղային նավթամթերքների շահագործման ժամանակ աշխատանքի պահպանման կանոններին ՄՆՄՏ-ի օբյեկտների սարքավորումների ՊՆՆ-ի համակարգին, սպառողների էլեկտրասարքավորումների շահագործման կանոններին, ՀՉԿ-ի, հեռամեխանիկայի և ավտոմատիկայի միջոցների տեխնիկական և անվտանգ շահագործման կանոններին, արտադրող գործարանների հրահանգներին և սույն տեխնիկական կանոնակարգին համապատասխան:

185. Գազային աշխատանքները պետք է իրականացվեն գազային տնտեսությունում անվտանգության կանոններին համապատասխան:

186. Մեքենաների և կառույցների տեխնոլոգիական և էլեկտրական սխեմաների փոփոխությունը պետք է սահմանված կարգով պայմանավորված լինի և հաստատվի կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից:

 

IV. ՊԱՀԵՍՏԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  15

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

187. Օբյեկտի պահեստարանային հավաքակայանը խողովակատարներով իրար հետ միացված պահեստարանների համալիր է, որոնք նախատեսված են նավթամթերքների ընդունման պահպանման և պոմպահանման տեխնոլոգիական գործողությունների ապահովման և կատարման համար, ինչն ապահովում է նավթամթերատարի տեղամասերի, լցնող էստակադների և այլ համատեղ աշխատանքը, ինչպես նաև չափող հանգույցի բացակայության դեպքում տեղափոխվող նավթամթերքների հաշվառումը:

188. Պահեստարանների խմբերի և առանձին պահեստարանների մեջ հեռավորությունը, իրար հանդեպ տեղաբաշխումը և տեղավորումը պետք է համապատասխանեն նախագծին, ՆՏՓ-ի, հրդեհային անվտանգության կանոնների պահանջներին:

189. Պահեստարանների շահագործման ընդունումը (նոր կառուցված և հիմնանորոգված) իրականացվում է պահեստարանների հիդրավլիկ փորձարկման արդյունքների և սարքավորումների աշխատունակության ստուգման արդյունքների հիման վրա, ՆՏՓ-ի և նախագծի պահանջներին համապատասխան: Պահեստարանների շահագործման ընդունումը ձևակերպվում է ակտով:

190. Պահեստարանների շահագործումը պետք է համապատասխանի պահեստարանների տեխնիկական շահագործման կանոնների և նրանց նորոգման հրահանգի, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Յուրաքանչյուր պահեստարանի համար ձևակերպվում է անձնագիր, որում նշվում է պահեստարանի և նրա վրա տեղադրված սարքավորումների տեխնիկական տվյալները:

191. Յուրաքանչյուր պահեստարան պետք է զինված լինի սարքավորումների ամբողջ լրակազմով, որը նախատեսված է նախագծով և ապահովում է տեխնոլոգիական գործընթացի իրականացման հնարավորությունը:

192. Նախագծում փոփոխությունները և լրացումները, որոնք կարող են առաջանալ պահեստարանների շինարարության կամ շահագործման ժամանակ, պետք է համաձայնեցնել նախագծող կազմակերպության հետ: Բոլոր փոփոխությունները պետք է պահպանվեն կատարողական փաստաթղթերի կազմում կամ ներառվեն պահեստարանի անձնագրում:

193. ՎԿ-ի պահեստարանների հավաքակայանի ծավալը որոշվում է ճյուղավորված նավթամթերատարի տեխնոլոգիական նախագծման նորմերի դրույթներով:

194. Յուրաքանչյուր պահեստարանային հավաքակայանում պետք է նախատեսված լինի նավթամթերատարի երկժամյա թողունակության հաշվարկով՝ նավթամթերքի վթարային արտանետման համար ընդհանուր տարողության մաս, որն օգտագործվում է`

1) նավթամթերքների ընդունման համար կարգավարի հետ ՎԿ-ի կապի ժամանակավոր հնարավոր դադարի դեպքում.

2) սարքավորումների անսպասելի խցանման և փակիչ ամրանների ինքնակամ կամ սխալ միացման ժամանակ բարձր պահեստարանային հավաքակայանի փակիչ ամրանների և խողովակատարների, նավթամթերատարի վերջնամասի բարձր ճնշումից պահպանման համար նավթամթերքների արտանետման համար.

3) հիմնական և բարձրացնող պոմպերի տեղամասերի միջև` նավթամթերատարի, արմատուրայի, բարձրացնող պոմպերի գերբեռնումից պաշտպանության համար.

4) գծային մասում վթարի ժամանակ նավթամթերքներից խողովակի վնասված տեղամասի դատարկման համար:

195. Տարբեր նավթամթերքների հաջորդաբար վերամղման ժամանակ նշված նպատակներով պահեստարանների քանակը պետք է ավելացվի, բացի դրանից՝ պետք է նախատեսվի խառնուրդի թափման համար լրացուցիչ տարողություն:

196. ՄՆՄՏ-ի ԼԿ-ի ընդհանուր տարողության կազմում պահեստարանների չափսերը և քանակը որոշվում է նախագծման ժամանակ՝ հաշվի առնելով`

1) պահեստարանների տարողության օգտագործման գործակիցը պահպանման համար նավթամթերքների արտանետման համար.

2) հիմնական և բարձրացնող պոմպերի տեղամասերի միջև` նավթամթերատարների, ամրանների, բարձրացնող պոմպերի գերբեռնումից պաշտպանության համար.

3) գծային մասում վթարի ժամանակ նավթամթերքներից խողովակի վնասված տեղամասի դատարկման համար:

197. Տարբեր նավթամթերքների հաջորդաբար վերամղման ժամանակ նշված նպատակներով պահեստարանների քանակը պետք է ավելացվի, բացի դրանից՝ պետք է նախատեսվի խառնուրդի թափման համար լրացուցիչ տարողություն:

198. ՄՆՄՏ-ի ԼԿ-ի ընդհանուր տարողության կազմում պահեստարանների չափսերը և քանակը որոշվում են նախագծման ժամանակ՝ հաշվի առնելով`

1) պահեստարանների տարողության օգտագործման գործակիցը.

2) տարողությունների վերաբաշխումը՝ ըստ նավթամթերքների տեսակի, յուրաքանչյուր տեսակի լցման ծավալին համապատասխան.

3) շահագործման պայմաններով ամեն տեսակի նավթամթերքի համար երկու պահեստարաններից ոչ պակաս ունենալու անհրաժեշտություն.

4) հնարավոր առավել միատեսակ պահեստարանների պահանջը:

199. Պահեստարանային հավաքակայանների հարթակները պետք է ունենան թեքություն՝ անձրևաջրերը հավաքահորերում, որոնք միացված են հիդրավլիկ փականով արդյունաբերական կոյուղու համակարգին, ստուգելու համար:

200. Նավթամթերքների պահպանման համար պահեստարանների կամրջանավի կառուցվածքը պետք է ապահովի նրանց անջրասուզելիությունը:

201. Լողացող տանիքները պետք է ունենան սելավաջրերի և հալող ջրերի, պահեստարանի սահմանից դուրս, հեռացման սարքվածքներ:

202. Լողացող տանիքները, կամրջանավերը և նրանց ուղղորդիչները պետք է ունենան խցվածքներ (փականներ), որոնք ապահովում են ներկամրջային տարածության հուսալի հերմետիկությունը:

203. Մինչև փորձարկումների սկիզբը՝ պահեստարանների շահագործման ընդունման ժամանակ գլխավոր կապալառուն ներկայացնում է պետական հանձնաժողովին կատարողական փաստաթղթերը, որոնք համապատասխանում են պահեստարանների արտադրական, ընդունման, շահագործման և նորոգման գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:

204. Լողացող տանիքներով, կամրջանավերով պահեստարանների համար պետք է ներկայացվեն լողացող տանիքների կամ կամրջանավերի հերմետիկության փորձարկման ակտեր:

205. Յուրաքանչյուր պահեստարանի վրա պետք է լինի հստակ գրություն` «Հրավտանգավոր», ինչպես նաև նշված լինի հետևյալ տեղեկատվությունը`

1) պահեստարանի հերթական համար.

2) թույլատրելի լցնում.

3) բազային բարձրության արժեքը (բարձրության նախշաքաղատար).

4) ծծափողային ծորակների և խլոպուշների կառավարման մարմինների դիրքի ցուցանակներ:

206. Յուրաքանչյուր պահեստարանային հավաքակայանի համար պետք է կազմի պահեստարանների շահագործման տեխնոլոգիական քարտեզ՝ նշելով յուրաքանչյուր պահեստարանի համար`

1) տեխնոլոգիական քարտեզով համարը.

2) որ նավթամթերքի համար է նախատեսված.

3) տարողությունը և տեսակը.

4) նավթամթերքների առավելագույն և նվազագույն թույլատրելի լցման արժեքները.

5) գոլորշացումից կորուստների դեմ պայքարի միջոցներ, կրակային ապահովիչների, շնչող և ապահովիչ կափույրների բնութագրերը և բնութագրերը, քանակը, տեսակը.

6) լցման և դատարկման թույլատրելի արտադրողականությունը (արագությունը).

7) այլ անհրաժեշտ տվյալներ (մակարդակի, փորձանմուշի վերցման, հրդեհաշիջման և այլ չափման համակարգեր):

207. Տեխնոլոգիական քարտեզը պետք է գտնվի օպերատիվ փոխարկումներ իրականացնող և նրանց ճիշտ կատարման համար պատասխանատու անձնակազմի աշխատանքային տեղում:

208. Տեխնոլոգիական քարտեզները հաստատում և 2 տարին մեկ վերահաստատում է (պահեստարանային հավաքակայանի տեխնոլոգիական սխեմաների, շահագործման պայմանների և այլ փոփոխությունների դեպքում) կազմակերպության գլխավոր ճարտարագետը:

 

Գ Լ ՈՒ Խ  16

 

ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

209. Նավթամթերքների ընդունման, պահպանման և բացթողման համար օգտագործվող յուրաքանչյուր պահեստարան, անկախ նրա տարողունակությունից և նշանակությունից, պետք է ունենա աստիճանավորված աղյուսակ՝ կազմված գործող ՆՏՓ-ին համապատասխան:

210. Աստիճանավորված աղյուսակները վերանայվում են սահմանված ժամկետներում գործող նորմերի պահանջներին համապատասխան:

211. Տարողության փոփոխության հետ կապված յուրաքանչյուր նորոգումից հետո պահեստարանը պետք է աստիճանավորվի, իսկ նրա ներսի սարքավորումներով զինվածության փոփոխության ժամանակ աստիճանավորված աղյուսակը պետք է վերանայվի և հաստատվի սահմանված կարգով:

212. Օպերատիվ հսկողության համար նախատեսված պահեստարանների աստիճանավորված աղյուսակները հաստատում է կազմակերպության գլխավոր ճարտարագետը, իսկ հաշվառահաշվետվողական գործողությունների համար նախատեսված պահեստարաններինը հաստատում է սերտիֆիկացված/հավատարմագրված մարմինը:

213. Պահեստարանների աստիճանավորված աղյուսակներին պետք է կցված լինեն հատակի անհարթության վերաբերյալ ճշտությունները:

214. Նորոգումների անցկացման ժամանակ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվի հատակի ճշտում՝ կազմելով յուրաքանչյուր պահեստարանի համար համապատասխան ակտ:

215. Պահեստարանների աստիճանավորման աշխատանքները կատարում են պահեստարանների տարողության չափումների կատարման վերաբերյալ ուսուցում անցած, սահմանված կարգով հավատարմագրված մասնագիտացված չափագիտական կազմակերպությունները կամ անձինք:

216. Գործող աստիճանավորված աղյուսակները և չափման ակտերը պետք է պահպանվեն ՄՆՄՏ շահագործող կազմակերպությունների ստորաբաժանումներում, պահեստարաններ ունեցող ԳԱԿԿ-ում, ՎԿ-ում և ԼԿ-ում: Նոր աստիճանավորված աղյուսակների անցումը և նախորդների դուրսգրումը ու պահպանումը ձևակերպվում են կազմակերպության հրամանով:

 

Գ Լ ՈՒ Խ  17 

 

ԼՑՄԱՆ ԵՎ ԴԱՏԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

217. Ապահովիչ կափույրներով կամ օդափոխիչ կարճախողովակով սարքավորված պահեստարանի լցման (դատարկման) առավելագույն արտադրողականությունը որոշվում է նավթամթերքների օդագոլորշային խառնուրդի՝ նրանց միջով առավել հնարավոր ծախսով, որն առաջանում է միաժամանակ հետևյալ գործողությամբ` պահեստարանի լցման (դատարկման), մեկ պահեստարանից մյուսին անցման ժամանակ փակիչ ամրանների փոխանջատման գործողությունների արդյունքում լցվող պահեստարանից դատարկ պահեստարան նավթամթերքների փոխհոսքի, տեխնոլոգիական կամ մթնոլորտային երևույթների պատճառներով պահեստարանի գազային տարածությունում գազի ջերմային ընդլայնման (սեղմման), ինչպես նաև նավթամթերքների գոլորշիների կամ նրանց մեջ լուծված գազերի անջատման դեպքում: Ընդ որում, գազի ծախսը պահեստարանում տեղադրված, բոլոր շնչող կափույրներով չպետք է գերազանցի 0,85 (օդափոխիչ կարճախողովակների համար՝ 0,45) նրանց գումարային նախագծային թողունակությանը:

218. Ապահովիչ կափույրների նախագծային գումարային թողունակությունը, որոնք տեղադրված են մեկ պահեստարանում, պետք է լինի ոչ ցածր, քան շնչող կափույրների թողունակությունը:

219. Կամրջանավերով կամ լողացող տանիքներով պահեստարանների լցման (դատարկման) արտադրողականությունը սահմանափակվում է պահեստարանում նավթամթերքների մակարդակի փոփոխման թույլատրելի արագությամբ, որը չպետք է գերազանցի 3,5 մ/ժ-ը, եթե նախագծով այլ բան նախատեսված չէ:

220. Տեխնոլոգիական սխեմային պահեստարանի միացման դեպքում պահեստարանների դատարկման կամ լցման հետ կապված ՎԿ-ի թողարկումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ անձնակազմը հավաստիանա փականների ճիշտ փոխարկման մեջ: Հետագայում հերթափոխ անձնակազմն իրականացնում է նավթամթերքների՝ պահեստարան մուտքի կամ արտամղման անընդհատ վերահսկողություն, ինչպես նաև սարքավորումների ընթացիկ տեխնոլոգիական պարամետրերի համընկնմանը նախագծային արժեքներին: Հիդրավլիկ հարվածներից խուսափելու համար պահեստարանների փականների փոխարկման ժամանակ անհրաժեշտ է պահպանել նրանց փոխարկման կարգը, որը նախատեսվում է կազմակերպության հրահանգներով:

221. Եթե նավթամթերքների մակարդակի կամ այլ տվյալների փոփոխությամբ հայտնաբերվում է, որ պահեստարանի լցման կամ դատարկման գործընթացը տարբերվում է տեխնոլոգիական քարտեզով սահմանված նախագծայինից, անձնակազմը պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկի այդ անհամապատասխանության պատճառների բացահայտման և նրանց վերացման ուղղությամբ: Շեղման վերացման անհնարինության կամ պատճառի չբացահայտման դեպքում պահեստարանի լցնումը պետք է դադարեցվի, նավթամթերքն ուղարկվի ուրիշ պահեստարան, առաջինի վրա փականները պետք է փակվեն, կամ իրականացվեն հրահանգներով նախատեսված այլ գործողություններ:

222. Կամրջանավով պահեստարանում ստորին տեխնոլոգիական մակարդակը տեխնոլոգիական գործողությունների անցկացման ժամանակ չպետք է թույլատրի կամրջանավի կանգնումը հենասյուների վրա:

223. Պահեստարանային հավաքակայանն սպասարկող օպերատիվ անձնակազմը պետք է իմանա խողովակաշարերի տեղակայման սխեմաները և պահեստարանային հավաքակայանի փականների նշանակությունը, որպեսզի շահագործման ժամանակ, ինչպես նաև վթարների կամ հրդեհի ժամանակ, անսխալ կատարի անհրաժեշտ փոխարկումները:

224. Յուրաքանչյուր պահեստարան պետք է ունենա բարձրության նախշակաղապար, այսինքն, չափիչ խողովակի կամ չափիչ դիտանցքի բկանցքի վրա տեղակայված չափիչ ձողի չափման խազի հաստատուն կետից մինչև պահեստարանի հատակն ուղղահայաց հեռավորությունը: Բարձրության նախշակաղապարի արժեքն անհրաժեշտ է ստուգել ամեն տարի և հիմնանորոգումից հետո՝ կազմելով ակտ: Բարձրության նախշակաղապարի արժեքները պետք է գծանշված լինեն չլվացվող ներկով, չափիչ դիտանցքին մոտիկ երևացող տեղում:

 

Գ Լ ՈՒ Խ  18

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

225. Պահեստարանների տեխնիկական սպասարկումը պետք է ներառի պահեստարանների, սարքավորումների և արմատուրի պարբերաբար զննումը, ինչպես նաև եռակցված կցվանքների արատանշումը, պահեստարանի հատակի և պատերի վիճակի ուլտրաձայնային կամ մագնիսական արատանշումը, պահեստարանների ձևի, չափսերի և նրա հիմքի, հաստության վերահսկում, իսկ անհրաժեշտության դեպքում տանիքի, պատերի և հատակի մեխանիկական և քիմիական հատկությունների հսկում:

226. Պահեստարանների և նրանց սարքավորումների պարբերաբար ստուգումն իրականացվում է կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված պլանանախազգուշական աշխատանքների գրաֆիկի համաձայն, որը կազմված է շահագործման պայմանները հաշվի առնելով, պահեստարանների տեխնիկական շահագործման կանոններին և նրանց նորոգման հրահանգներին համապատասխան: Զննման արդյունքները պետք է գրառվեն պահեստարանների ամրանների և հիմնական սարքավորումների զննման մատյանում և նրանց անձնագրում:

227. Յուրաքանչյուր պահեստարանի հիմքի նստեցման հետևից պետք է սահմանված լինի կանոնավոր հսկողություն: Առաջին չորս տարում անհրաժեշտ է ամեն տարի անցկացնել հատակի եզրերի կամ ստորին գոտու վերևի բացարձակ նշումների մակարդակաչափում, ոչ պակաս, քան 6 մ իրարից հեռու ութ կետում: Հետագայում անհրաժեշտ է երեք տարին մեկ անգամ կանոնավոր անցկացնել ստուգողական մակարդակաչափում: Պահեստարանների հատակի հորիզոնական արտաքին եզրագծի թույլատրելի շեղումները պետք է համապատասխանեն պահեստարանների տեխնիկական շահագործման կանոնների և նրանց նորոգման հրահանգների պահանջներին:

228. Ձմռանը, կլիմայական գոտուց կախված, ցածր ջերմաստիճանների ժամանակ (առանձնահատուկ I և II գոտիների ներքևից և ստորին անկյուններում) պողպատյա պահեստարանների կարերը պարբերաբար զննվում են արտադրող գործարանի առաջարկություններին համապատասխան: Զննման արդյունքները գրառվում են զննման մատյանում:

229. Հնարավոր հեղեղման գոտում տեղակայված պահեստարանների հավաքակայանները պետք է պատրաստ լինեն հեղեղումներին` պատնեշապատերը վերականգնված լինեն մինչև անհրաժեշտ մակարդակը, պատնեշապատերի ներսում մաքրվի տարածքը, աշխատանքին պատրաստ լինի արտադրահեղեղային կոյուղին և մաքրման կառույցները: Հեղեղման ժամանակ պահեստարանների երեսելնումը բացառելու համար նրանք պետք է լցվեն նավթամթերքներով կամ ջրով:

230. Բաց հատվածամասերով պողպատյա զոմերի, ինչպես նաև ալյումինե և սինթետիկ զոմերի տեխնիկական սպասարկումը և նորոգումն իրականացվում է ՄՆՄՏ-ի պահեստարանների շահագործման գործող ղեկավարման փաստաթղթերով, զոմերն արտադրող կազմակերպության տեխնիկական և շահագործման փաստաթղթերով:

231. Մաքրման աշխատանքների կատարման ժամանակ զոմերը պետք է պարբերաբար կամ կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն զննվեն նորմատիվների համապատասխան ժամկետներում:

232. Զննման արդյունքները և զոմերի զննման հետևանքով հայտնաբերված անսարքությունների վերացման վերաբերյալ գրառումները պետք է արտացոլված լինեն պահեստարանների հիմնական սարքավորումների և ամրանների զննման մատյանում:

233. Շահագործման մեջ գտնվող պահեստարանները ենթակա են, նրանց փաստացի տեխնիկական վիճակի որոշման համար, պարբերաբար հետազոտման և արատանշման: Պահեստարանների հետազոտման մեթոդները և պարբերականությունը, այդ ընթացքում կատարվող աշխատանքների տեսակները որոշվում են` պահեստարանների տեխնիկական վիճակի արատորոշման վերաբերյալ գործող ՆՏՓ-ի պահանջներով:

234. Ուղղահայաց պողպատյա պահեստարանների սարքերով հետազոտման պարբերականությունը կազմում է`

1) լիակատար արատորոշում՝ ոչ ուշ, քան 10 տարին մեկ.

2) մասնակի արատորոշում՝ ոչ ուշ, քան 5 տարին մեկ:

235. Պահեստարանի արատորոշման հստակ ժամկետները սահմանվում են՝ կախված պահեստարանի շահագործման ինտենսիվությունից և տեխնիկական վիճակից, ինչպես նաև միջավայրի քայքայման ակտիվությունից:

236. Պահեստարանի մասնակի արատորոշման ժամանակ կատարվում են հետևյալ աշխատանքները` պահեստարանի և նրա սարքավորումների տեսողական զննում, տանիքի և պատերի թիթեղների հաստության չափում, ուղղահայացից առաջացող պատի տեղային ձևախախտումների և հորիզոնական եզրային ելունի և նրա տակ գտնվող հիմքի շեղումների չափում, սալվածքի վիճակի ստուգում, պահեստարանի տեխնիկական վիճակի եզրակացության կազմում:

237. Պահեստարանի լիակատար արատորոշումը ներառում է բոլոր նշված աշխատանքները և բացի դրանից՝

1) ներսից տեսողական զննում.

2) պատերի, հատակի, տանիքի և զոմի հաստության չափում.

3) զոմի (նրա առկայության դեպքում) տեսողական զննում.

4) եռակցված միացությունների չվնասող մեթոդներով ստուգում.

5) մետաղի մեխանիկական փորձարկում, մետաղագրաֆիկական հետազոտում և քիմիական վերլուծություն (անհրաժեշտության դեպքում).

6) արտահոսքի բացահայտման նպատակով պահեստարանի հիմքի և հատակի զոնդավորում.

7) պահեստարանի ինֆրակարմիր սպեկտրադիտման մեթոդով հետազոտման նպատակահարմարության որոշում և նման հետազոտման անցկացում.

8) պահեստարանի բոլոր տարրերի պատերի հաստության չափման արդյունքների մշակում և նրանց քայքայվածությունից կախված՝ մնացորդային ծառայության ժամկետների որոշում.

9) տարբեր գոտիների համար ստացված չափումների արդյունքների համեմատում թույլատրելի արժեքների հետ և պահեստարանների հետագա շահագործման վերաբերյալ որոշման կայացում.

10) համաձայն այլ հաշվարկների և ներկա պահին պահեստարանի տեխնիկական վիճակի և նշանակման՝ ցուցանիշների վերաբերյալ եզրակացության կազմում:

238. Լիակատար հետազոտումն անցկացվում է պահեստարանի մաքրումից և դեգազավորումից հետո, մասնակի հետազոտումը` առանց պահեստարանի շահագործումից դուրս բերելու:

239. Տեխնիկական հետազոտման տվյալները գրվում են անձնագրում՝ նշելով հետազոտման ամսաթիվը և եզրակացության համարը, անձնագրում ներդրվում է նաև եզրակացությունը:

240. Պահեստարանների հետազոտման հիման վրա կազմվում է` հաշվի առնելով պահեստարանային հավաքակայանի նավթամթերքների ընդունման, պահպանման և բացթողման անխափան աշխատանքի ապահովումը, նորոգման տարեկան գրաֆիկ:

241. Պահեստարանային սարքավորումների և ավտոմատացման միջոցների տեխնիկական սպասարկումը և նորոգումն իրականացվում է` այդ սարքավորումների համար արտադրող գործարանի հրահանգներում նշված, ինչպես նաև պահեստարանների տեխնիկական շահագործման կանոններով և նրանց նորոգման հրահանգներով սահմանված ժամկետներում:

242. Պահեստարանի հիմնանորոգումն իրականացվում է, անհրաժեշտության դեպքում, համալիր հետազոտման և թերությունների ամփոփագրի հիման վրա նախագծող մասնագիտացված կազմակերպության մշակած, անհատական նախագծով:

243. Հիմնանորոգման համար նախատեսված պահեստարանները պետք է ժամանակին ներառվեն հաջորդ տարվա հիմնանորոգման տիտղոսաթերթում, իսկ նորոգումից առաջ զննվեն կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակված հանձնաժողովի կողմից:

244. Կրակային աշխատանքների կատարմամբ նորոգման ընթացքում, պահեստարանի պատրաստման ժամանակ անհրաժեշտ է խիստ պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:

245. Կրակային աշխատանքներով պահեստարանի նորոգումը թույլատրվում է անցկացնել միայն նավթամթերքների մնացորդներից պահեստարանն ամբողջությամբ մաքրելուց, օդի միջավայրի վերլուծությամբ հաստատված դեգազավորումից, մերձակա տեղակայված պահեստարանների հրդեհային անվտանգության ապահովումից (նավթամթերքներից ազատում հուսալի հերմետիկությամբ, թափված նավթամթերքների հավաքում մազութավորված տեղերում՝ ավազի լցմամբ, կոյուղու հերմետիկացում, բոլոր հաղորդակցուղիների խլացում և այլ), աշխատատեղերի պատրաստվածությունից և կրակային աշխատանքների կատարումը սահմանված կարգով թույլատրող փաստաթղթերի պատրաստումից հետո:

246. Պահեստարանների պատրաստման և աշխատանքների կատարման ժամանակ օդափոխիչները, էլեկտրաշարժիչները և լուսամփոփները պետք է ունենան պայթյունապաշտպան կատարում և հողակցվեն: Լուսավորության լարումը պետք է լինի 12 Վ ոչ բարձր:

247. Նորոգմանը պատրաստված պահեստարաններում, վերցված օդի նմուշներում ածխաջրածնի թույլատրելի խտությունը չպետք է գերազանցի համապատասխան նորմերով սահմանված արժեքը, իսկ այլ դեպքերում չպետք է գերազանցի 0,3 մգ/լ, բենզինի պահեստարաններում՝ 0,1 մգ/լ:

248. Կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված գրաֆիկներին համապատասխան՝ պահեստարանները պետք է ենթարկվեն պարբերաբար մաքրման`

1) տարին երկու անգամից ոչ պակաս ավիացիոն բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի համար.

2) ոչ պակաս, քան տարին մեկ անգամ՝ ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի համար:

249. Շարժիչային վառելիքների և նույնատիպ հատկություններով նավթամթերքների համար պահեստարաններն անհրաժեշտ է մաքրել նավթամթերքների որակի պահպանման և պահեստարանների ու սարքավորումների հուսալի շահագործման պայմաններից ելնելով, անհրաժեշտության դեպքում:

250. Նավթամթերքների երկար պահպանման ժամանակ մետաղական պահեստարանները թույլատրվում է մաքրել նրանց դատարկումից հետո: Պահեստարանները մաքրում են նաև հետևյալ դեպքերում`

1) նավթամթերքի տեսակի փոփոխման.

2) հանքային կեղտերի առկայությամբ բարձրամածուցիկ նստվածքների, ժանգի և ջրի ազատման.

3) հերթական կամ արտահերթ նորոգման.

4) համալիր արատանշման:

251. Պահեստարաններում առաջացած պինդ և բարձրամածուցիկ նստվածքները լվանում են ջրով, գոլորշով կամ հատուկ լվացող միջոցներով, մաքրում են կայծաանվտանգ գործիքներով, ինչից հետո հեռացնում են խարամահավաքիչ կամ հատուկ հարթակներ: Լվացված նստվածքների թափումը կոյուղի՝ չի թույլատրվում:

252. Պահեստարանների մաքրման աշխատանքների ղեկավարումը հանձնարարվում է ՎԿ-ի (ԳԱԿԿ) ինժեներատեխնիկական աշխատակիցների կազմից պատասխանատու անձին: Պահեստարանների մաքրման միջոցառումները մշակում է ՎԿ-ի (ԳԱԿԿ) տեխնիկական ղեկավարը և հաստատում է կազմակերպության գլխավոր ճարտարագետը:

253. Պահեստարանի մաքրմանն են անցնում ՎԿ-ի (ԳԱԿԿ) ԱՊ-յան և ԱՏ-ի պատասխանատուների, շահագործման նորոգման վերականգնողական ծառայությունների և հրշեջ պաշտպանության ներկայացուցիչների կազմով, հանձնաժողովի կողմից ստորագրված, նրա մաքրման աշխատանքների պատրաստության վերաբերյալ ակտի ձևակերպումից հետո:

254. Մայրուղային նավթամթերատարի աշխատողների առողջության պահպանմանը ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված սանիտարական կանոններով և նորմերով, հիգիենիկ նորմատիվներով:

255. Մայրուղային նավթամթերատարում աշխատողները ենթակա են պարտադիր բժշկական զննության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքի բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:

256. Արտադրական վնասակար գործոնների ազդեցության ներքո աշխատանքները պետք է կատարվեն անհատական պաշտպանության միջոցների պարտադիր օգտագործմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

257. Մայրուղային նավթամթերատարի ստորաբաժանումներում աշխատող մինչև 18 տարեկան անձանց և կանանց աշխատանքները կարգավորվում են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 2308-Ն որոշման պահանջներին համապատասխան: Մայրուղային նավթամթերատարի ստորաբաժանումներում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի քանակությունները պետք է համապատասխանեն ՀՀ առողջապահության նախարարի 06.12.10 թ. N 27-Ն հրամանով հաստատված «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N 2.2.5-004-10 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:

 

Գ Լ ՈՒ Խ  19 

 

ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ԱՇԽԱՏՈՂ ԱՆՈԹՆԵՐԸ

 

258. Ճնշման տակ աշխատող անոթները պետք է գրանցված լինեն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գրանցման ենթակա անոթների ցանկը որոշվում է ճնշման տակ աշխատող անոթների սարքվածքի և անվտանգ շահագործման կանոնների պահանջներին համապատասխան:

259. Անոթների նոր վայր տեղափոխման կամ ուրիշ սեփականատիրոջը փոխանցման ժամանակ, ինչպես նաև նրա միացման սխեմայի մեջ փոփոխությունների ներմուծման ժամանակ, անոթը թողարկումից առաջ պետք է վերագրանցվի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

260. Սեղմված օդի համար նախատեսված բոլոր անոթները պետք է ունենան անձնագրեր և արտադրող գործարանի հրահանգներ, որոնք պահպանվում են անոթների անվտանգ գործողության և սարքին վիճակի համար պատասխանատուի մոտ:

261. Գրանցումից հետո անոթների շահագործման թույլտվությունը տալիս է գրանցումից, անոթների տեխնիկական զննումից, սպասարկող և վերահսկող կազմակերպության ստուգումից հետո համապատասխան «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

262. Գրանցման ոչ ենթակա անոթների շահագործման թույլտվությունը տալիս է տեխնիկական զննումից և սպասարկման կազմակերպման ստուգումից հետո, արտադրողի փաստաթղթերի հիման վրա, կազմակերպության (ԳԱԿԿ, ՎԿ, ԼԿ) հրամանով նշանակված պատասխանատու անձը, անոթների շահագործման և տեխնիկական վիճակի վերահսկման համար:

263. Անոթների շահագործման մուտքի թույլտվությունը գրառվում է նրա անձնագրում:

264. Յուրաքանչյուր անոթի վրա, նրա տեղադրումից և գրանցումից հետո երևացող տեղում կամ 200x150 մմ-ից ոչ պակաս ֆորմատի հատուկ ցուցանակով, ներկով նշում են գրանցման համարը, թույլատրելի ճնշումը, հաջորդ արտաքին և ներքին զննման և հիդրավլիկական փորձարկման վերաբերյալ տեղեկատվությունը:

265. Սեղմված օդի և այլ գազերի պահպանման համար անոթների շահագործումն իրականացվում է ճնշման տակ աշխատող անոթների սարքվածքի և անվտանգ շահագործման կանոններին համապատասխան:

266. Ճնշակային սենքերում պետք է փակցված լինի ԳԱԿԿ-ի, ՎԿ-ի, ԼԿ-ի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված օդատարի տեխնոլոգիական սխեման, որի վրա նշված են ճնշակները, փոշեխոնավաբաժանարար օդամբարները, փականները և այլ սարքվածքներ: Սխեմայի վրա պետք է նաև նշված լինի համակարգում առավելագույն թույլատրելի ճնշումը:

267. Ճնշման տակ աշխատող անոթների շահագործման և տեխնիկական վիճակի վերահսկողության համար պատասխանատուին և անոթների անվտանգ գործողության և սարքին վիճակի համար պատասխանատուին նշանակում են ԳԱԿԿ-ի, ՎԿ-ի, ԼԿ-ի արտադրական ստորաբաժանումների հրամանով՝ սահմանված կարգով գիտելիքների ստուգում անցած ինժեներատեխնիկական աշխատակիցների կազմից:

268. Անոթների սպասարկումը կարող է հանձնարարվել 18 տարին լրացած, արտադրական ուսուցում, որակավորման հանձնաժողովի ատեստավորում, հրահանգավորում անցած և անոթների սպասարկման իրավունքի վկայական ունեցող անձանց:

269. Արտադրական ստորաբաժանումներում (ԳԱԿԿ, ՎԿ, ԼԿ) պետք է լինի կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված անոթների աշխատանքային ռեժիմի և նրանց անվտանգ սպասարկման հրահանգը: Հրահանգը պետք է փակցված լինի աշխատատեղերում, ինչպես նաև ստորագրությամբ տրված լինի սպասարկող անձնակազմին:

270. Անձնակազմի գիտելիքների պարբերաբար ստուգումն անցկացվում է արտադրական ստորաբաժանումների (ԳԱԿԿ, ՎԿ, ԼԿ) հրամանով նշանակված հանձնաժողովի կողմից` երկու ամսից ոչ պակաս ժամանակահատվածում: Հանձնաժողովի կազմը որոշվում է գործող ՆՏՓ-ով: Ստուգումների արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ՝ վկայականի մեջ գնահատվելով:

 

V. ԼՑՄԱՆ ԿԵՏԵՐԸ

 

271. Լցման կետերում նավթամթերքների ընդունումը և բեռնառաքումը իրականացվում են հատուկ կառուցված էստակադներով, լցնող-թափող սարքվածքներով և կառույցներով:

272. Լցնող-թափող սարքվածքները և կառույցները պետք է համապատասխանեն նախագծին, ինչպես նաև ՆՏՓ-ի պահանջներին:

273. Լցնող-թափող սարքվածքների և կառույցների լուսավորությունը պետք է համապատասխանի նախագծին և աշխատավայրում լուսավորության նորմերին:

274. Լցման կառույցները պետք է ապահովված լինեն երկկողմանի կապով, հակահրդեհային պաշտպանության միջոցներով՝ նախագծին համապատասխան:

275. Լցման կառույցների հարթակները պետք է լինեն բետոնապատ և ապահովեն հեղուկի անարգել հոսք դեպի կողմնատար հորեր կամ բացատար անցուղիներ, որոնք հիդրավլիկ փականների միջոցով միացված են արտադրահեղեղային կոյուղուն և հավաքարանին:

276. Լցման սարքվածքների և երկաթուղու մատուցային ճանապարհները պետք է պահպանվեն մաքուր: Ձմռանն այն մաքրվում է ձյունից:

277. Էթիլիրացված բենզինի լցնումն իրականացվում է էթիլիրացված բենզինի հետ առնչվելու վերաբերյալ անվտանգության նորմերի հրահանգներին խիստ համապատասխան:

278. Լցման սարքվածքների վերհան մեխանիզմները պետք է ապահովված լինեն ապահովիչ հարմարանքներով, որոնք կբացառեն նրանց ինքնակամ շարժումը:

279. Պոմպերը, շարժիչները, փականները, կանգնակները պետք է համարակալվեն տեխնոլոգիական սխեմային համապատասխան:

280. Կանգնակները, ճկափողերը, խցուկները, կցաշուրթային միացումները, հաղորդակցուղիները պետք է լինեն լիովին հերմետիկ:

281. Լցնող-թափող ճկափողի ծայրոցը պետք է հողակցվի ճկուն ճոպանների օգնությամբ: Արգելվում է ամպրոպի ժամանակ կատարել լցնող-թափող գործողություններ:

282. Երկաթգծային ցիստեռնի լցման ժամկետը սահմանվում է կազմակերպության ստանդարտով՝ համաձայնեցնելով երկաթգիծը շահագործող կազմակերպության հետ: Ընդ որում, էլեկտրականացվող նավթամթերքների լցման արագության առավելագույն արժեքները սահմանափակվում են սույն տեխնիկական կանոնակարգի 14-րդ բաժնի պահանջներով:

283. Լցնող-թափող կառույցներում կրակային աշխատանքները կատարվում են այդ կառույցները շահագործումից դուրս բերելուց հետո կարգագիր-թույլտվության առկայության դեպքում, որը ձևակերպված է սահմանված կարգով գործող կանոնների, նորմերի և այլ ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

284. Լցման գործողության ավարտից հետո պոմպերի հոսքագծերի ընդունիչ և արտանետիչ փականները և այլ փակիչ սարքվածքներ պետք է փակվեն:

285. Տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների վրա նավթամթերքների փոխաբեռնում իրականացնող կայանների սարքավորումների և կառույցների տեխնիկական սպասարկումը կատարվում է նավթաբազաների տեխնիկական շահագործման կանոնների պահանջներին համապատասխան:

 

VI. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԸ

 

286. Տեխնոլոգիական խողովակաշարերի կազմում ընդգրկված են ներհարթակային խողովակաշարերը, խողովակաշարերի միացնող մասերը, փակիչները, կարգաբերող և ապահովիչ ամրանները, կեղտաբռնիչ զտիչները և այլ սարքվածքներ:

287. Տեխնոլոգիական խողովակաշարերի սահման են հանդիսանում ՎԿ-ի, ԼԿ-ի մուտքային և ելքային փականները:

288. Տեխնոլոգիական խողովակաշարերի նախագծումը, կառուցումը և վերակառուցումն իրականացվում են կառուցման պահին գործող ՆՏՓ-ի (ՍՆիՊ, ՂՓ) պահանջներին համապատասխան:

289. Տեխնոլոգիական խողովակաշարերի, ամրանների և սարքվածքների փորձարկման ռեժիմը և աշխատանքային ճնշումները սահմանվում են նախագծով:

290. Տեխնոլոգիական խողովակաշարերի վերափորձարկումն անցկացվում է ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ:

291. Վերակառուցված, փոխարինված կամ նորոգումից հետո տեղամասերի փորձարկումը կատարվում է ըստ նախագծի:

292. Պողպատյա խողովակաշարերի տեղադրվող մասերը` հարմարակցիչները, եռաբաշխիկները, կցաշուրթերը և խցափակիչները պետք է համապատասխանեն գործող ստանդարտներին և նորմերին: Տեխնոլոգիական խողովակաշարերում պետք է օգտագործվեն առավելապես պողպատյա խցափակող, կարգաբերող և այլ ամրաններ:

293. Տեխնոլոգիական խողովակաշարերի մոնտաժումը և շահագործման ընդունումն իրականացվում են ամբողջ ծավալով օբյեկտների շահագործման ընդունման փաստագրման, ընդհանուր պահանջներին կամ ՄՆՄՏ-ի արտադրական հարթակների կազմում ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

294. Միացությունների, այդ թվում՝ եռակցված միացությունների, տեղաբաշխումը պատերի մեջ, հենասյուների վրա չի թույլատրվում:

295. ԱԿ-ի հաղորդակցուղիների և խողովակաշարերի կատարողական տեխնոլոգիական սխեմաները պետք է համապատասխանեն տեխնոլոգիական խողովակաշարերին` ամրանները, սարքավորումները, սարքերը և սարքվածքները պետք է ունենան նշանակում և համարակալում:

296. Յուրաքանչյուր ՎԿ-ում պետք է լինի օբյեկտի վիճակային պլան, որը կապված է տեխնոլոգիական խողովակաշարերի և հաղորդակցուղիների հետ (ինժեներական ցանցերի համալրված պլան, տեղագրական նկարահանում):

297. Սպասարկող անձնակազմը պետք է իմանա խողովակաշարերի տեղակայման վայրը, նրանց փոխհատման կետերը, արտուղու ներկտրման տեղերը, ամրանների, սարքավորումների, սարքերի, սարքվածքների տեղակայման տեղերը, տեխնոլոգիական հաղորդակցուղիները, նրանց նշանակությունը և շահագործման հրահանգները:

298. ԳԱԿԿ-ում, ՎԿ-ում և ԼԿ-ում նախատեսվում է մղել առանձին խողովակաշարերով էթիլիրացված ավտոմոբիլային բենզինը, ռեակտիվ շարժիչների վառելիքը, դիզելային վառելիքը և ոչ էթիլիրացված ավտոմոբիլային բենզինը, երբ շահագործման կամ տեղադրման պայմաններով հնարավոր չէ ապահովել խողովակի բավարար դատարկումը:

299. Տեխնոլոգիական խողովակաշարերի գործող սխեմաների փոփոխումն առանց կազմակերպության գլխավոր ճարտարագետի իմացության և հաստատման՝ չի թույլատրվում: Տեխնոլոգիական խողովակաշարերի վերակառուցումը կատարվում է սահմանված կարգով՝ հաստատված նախագծով:

300. Տեխնոլոգիական խողովակաշարերի համար պետք է կազմված և կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված լինեն տրամաչափարկող աղյուսակներ:

301. ՎԿ-ի և ԼԿ-ի շահագործումն ապահովում է`

1) տեխնոլոգիական խողովակաշարերի և տեղադրված սարքավորումների տեխնիկական սարքին վիճակի պահպանությունը և ժամանակին հսկումը.

2) տեխնոլոգիական խողովակաշարերի երկարակեցության և ՎԿ-ի, ԼԿ-ի անընդհատ աշխատանքի ապահովման նպատակով անհրաժեշտ նորոգման միջոցառումների կատարումը.

3) մետաղական կառույցների և ՎԿ-ի ու ԼԿ-ի հաղորդակցուղիների հողային քայքայումից պաշտպանող համակարգի բնականոն աշխատանքի ապահովումը, ինչպես նաև տեխնոլոգիական խողովակաշարերի վերգետնյա մասերի մթնոլորտային քայքայումից պաշտպանման ապահովումը.

4) վթարների և արտակարգ իրավիճակների պայմաններում անհրաժեշտ գործողությունների կատարումը:

302. Տեխնոլոգիական խողովակաշարերը, նրանց ամրանները և սարքվածքները պետք է պարբերաբար զննվեն և սպասարկվեն՝ արտադրական միավորման տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված աշխատանքային գրաֆիկի և ժամանակացույցի համաձայն:

303. Տեխնոլոգիական խողովակաշարերի ամրանները և սարքվածքները զննվում են եռամսյակը մեկ, իսկ կարևոր պատասխանատու հանգույցներում ամիսը մեկ անգամ: Զննման արդյունքները գրառվում են զննման մատյանում, իսկ արատորոշման և նորոգման արդյունքները՝ նորոգման մատյան և տեխնոլոգիական խողովակաշարերի անձնագիր:

304. Սարքավորումների, ամրանների և տեխնոլոգիական խողովակաշարերի պլանանախազգուշական նորոգումը կատարվում է ՎԿ-ի, ԼԿ-ի նորոգման անձնակազմի կողմից՝ կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն:

305. ՎԿ-ում, ԼԿ-ում պահեստարանային հավաքակայանի հետ միասին, նախագծին համապատասխան, պետք է նախատեսվի ապահովիչ սարքվածքներով հանգույցների տեղադրում, պահեստարանային հավաքակայանի մուտքում ճնշման բարձրացումից պաշտպանության համար:

306. Յուրաքանչյուր ապահովիչ սարքվածքից առաջ և հետո պետք է նախատեսվեն դրենաժային խողովակներ և փականներ: Ապահովիչ սարքվածքները պետք է ամեն տարի ստուգվեն ստենդի վրա:

307. Կեղտաբռնիչ զտիչները պետք է մաքրվեն կամ ենթարկվեն վերստուգման՝ նախագծով կամ արտադրող գործարանի հրահանգներով սահմանված, ճնշման տատանումների դեպքում, ինչպես նաև նրանց մեջ կողմնակի աղմուկի առաջացման ժամանակ:

308. Տեխնոլոգիական խողովակաշարերի քայքայման բացառման համար տարին մեկ անգամ (առավելագույնն ամռան ժամանակահատվածում) պետք է իրականացվի մեկուսացնող պատվածքի և պաշտպանիչ պոտենցիալի ստուգում: Չափումների արդյունքները գրանցվում են ակտերով: Թերության տեսակից և չափերից կախված՝ որոշում է կայացվում վնասված մասի մեկուսացնող պատվածքի վերականգնման մասին:

309. ՎԿ-ի, ԼԿ-ի տեխնոլոգիական խողովակաշարերը, որոնք ունեն պահեստարանային հավաքակայաններ, նախագծին համապատասխան պետք է սարքավորված լինեն հողի քայքայումից ակտիվ պաշտպանության համակարգերով:

 

VII. ՄՆՄՏ-ԻՑ ԱՐՏՈՒՂՈՒՄ ՆԱՎԹԱԲԱԶԱՆԵՐ, ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  20

 

ԱՐՏՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

310. ՄՆՄՏ-ից արտուղման տրամագիծը, հարաչափերը, միացման տեղը և երկարությունը որոշվում են նախագծով:

311. Արտուղումները կառուցվում են, որպես կանոն, միացվող ՄՆՄՏ-ին հավասար ամրությամբ:

312. Արտուղման սահման համարվում է`

1) սկզբնական՝ միացման հանգույցում ՄՆՄՏ-ի առավել մոտիկ փականը.

2) վերջնական՝ սպառող ձեռնարկության մուտքային հանգույցից առաջ արտուղման փականը:

313. Արտուղման գծային մասի կազմում ներառված են՝

1) փակիչ և ապահովիչ ամրաններով խողովակաշարերը.

2) բնական և արհեստական խոչընդոտներով անցումները.

3) նավթամթերքների հաջորդաբար վերամղման և նրանց վրա գտնվող կառույցների հաշվառման և հսկման հանգույցները.

4) խողովակաշարերի քայքայումից ԷՔՊ-ի և թափառող հոսանքներից պաշտպանության տեղակայանքները.

5) խողովակաշարերի հեռակառավարման միջոցները.

6) տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատացման սարքվածքները և տեխնոլոգիական կապը.

7) էլեկտրամատակարարման սարքվածքները.

8) նավթամթերքների արտանետումից շրջակա միջավայրի պաշտպանության կառույցները և հակահրդեհային կառույցները.

9) մեկուսացնող կցաշուրթերը.

10) վերամղող պոմպակայանները (առանձին դեպքերում).

11) գնդերի ընդունման և միացման սարքվածքները.

12) նախագծով նախատեսված այլ կառույցներ:

314. Սպառող կամ բաշխող կազմակերպության արտուղման մուտքը պետք է նախատեսվի խողովակաշարով ձեռնարկություն մուտք գործող նավթամթերքների ընդունման ժամանակ թույլ տրված հնարավոր սխալների հետևանքները կանխող սարքվածք: Սարքվածքի տեսակը որոշվում է նախագծով:

315. Հաստատված գրաֆիկով արտուղումը շահագործող կազմակերպությունը երկու տարին մեկ անգամ հաստատում կամ վերահաստատում է արտուղման տեխնոլոգիական քարտեզը: Տեխնոլոգիական քարտեզը կարող է կազմվել ինչպես առանձին արտուղման համար, այնպես էլ ՄՆՄՏ-ի կազմում արտուղման համար:

316. Արտուղումների տեխնոլոգիական քարտեզներում պետք է նշվեն ՄՆՄՏ-ի տարբեր աշխատանքային ռեժիմների ժամանակ թողունակությունը, յուրաքանչյուր աշխատանքային ռեժիմի համար արտուղման սկզբում և վերջում ճնշումը, նավթամթերքների անվանական մածուցիկությունը և խտությունը:

317. Նավթաբազաների տարածքներում նավթամթերքների հանձնման հետ կապված աշխատանքները կատարում են նավթաբազաների օպերատորները՝ համատեղ ՄՆՄՏ-ի օբյեկտներում աշխատող օպերատորների հետ:

318. Կազմակերպության օպերատորներին սպառման (հանձնման) ձեռնարկություններում պետք է տրամադրվեն աշխատանքային տեղեր, անհրաժեշտ սարքավորումներ և ՆՏՓ:

319. Նավթամթերքներ սպառող ձեռնարկությունների օպերատորների ԳԱԿԿ-ի, ՎԿ-ի և ԼԿ-ի օպերատորների հետ համագործակցության կարգը որոշվում է ՄՆՄՏ-ն շահագործող, կազմակերպության ստորաբաժանումների հետ համաձայնեցված, կազմակերպության կողմից հաստատված ԳԱԿԿ-ի, ՎԿ-ի, ԼԿ-ի մի կողմից և նավթամթերքները սպառող կամ բաշխող կազմակերպությունների միջև կազմված պայմանագրով ու փոխհարաբերությունների հրահանգներով:

320. Համաձայնագրի մեջ, բացի փոխհարաբերությունները կարգավորող պայմաններից, պետք է նշվի, որ նավթամթերքներն սպառող կամ բաշխող կազմակերպությունը պարտավոր է կազմակերպության տեխնոլոգիական սխեմաների ցանկացած փոփոխության մասին հայտնել կազմակերպության արտադրական բաժին:

321. Արտուղիներով նավթամթերքների հանձնման տեխնոլոգիական գործողությունների իրականացման համար կազմակերպության կարգավարական ծառայությունը, օպերատորները պետք է ապահովված լինեն հաստատուն տեխնոլոգիական կապով:

322. Նավթաբազաներ, ավտոլցակայաններ և վառելիքայուղային նյութերի պահեստներ ՄՆՄՏ-ի արտուղիներով նավթամթերքների հանձնման կարգը կանոնակարգվում է ղեկավարող փաստաթղթերի պահանջներով և սույն տեխնիկական կանոնակարգով:

323. Արտուղիների վիճակի հսկման նպատակով և նրանց միջով հանձնման կետեր նավթամթերքների վարամղման ավարտից հետո գողության կանխման համար, արտուղիները որպես կանոն համապատասխան կանոնակարգի մշակման ժամանակ պետք է մնան ավելցուկային ճնշման տակ: Այդ նպատակով թույլատրվում է կատարել երևացող խզումներ:

324. Յուրաքանչյուր արտուղիչի համար կազմվում է անձնագիր, որում նշվում են տեխնիկական բնութագրերը, նրանց վրա կատարվող բոլոր նորոգման և զննման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  21

 

ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԸ

 

325. Քաղաքներով և բնակավայրերով նավթամթերատարի անցկացումը թույլատրվում է բացառիկ դեպքերում և պետք է համապատասխանի ՍՆիՊ 2.05.13-90 «Քաղաքների և այլ բնակավայրերի տարածքներով անցկացվող նավթամթերատարը» պահանջներին:

326. Յուրաքանչյուր նավթամթերատարի համար, որն անցկացված է քաղաքների կամ բնակավայրերի տարածքով, պետք է կազմվի անձնագիր, որում նշված են նավթամթերատարը բնութագրող տվյալներ, իսկ հետագայում ներմուծվում են նորոգումների և զննումների վերաբերյալ տեղեկատվությունները:

327. Քաղաքների և բնակավայրերի տարածքով անցկացրած նավթամթերատարների շահագործումը և նորոգումը պետք է անցկացվեն հատուկ ՆՏՓ-ով (կանոններով, ՂՓ, հրահանգներով), որոնք մշակված են՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի, սպասարկման և նորոգման յուրահատուկ պայմանները (կառույցների և ծառերի մոտիկությունը, հատկացված հողի սահմանափակ մեծությունը, նավթամթերատարները հատող կամ նույն տեխնիկական միջանցքով անցնող ցանցերը և կառույցները և այլ): Այդ ՆՏՓ-ում պետք է նշված լինեն ՆՄՏ-ի աշխատանքային հարաչափերի հսկման պարբերականության և կազմակերպման վերաբերյալ պահանջները, տեխնիկական վիճակի ախտորոշման և զննման անցկացման վերաբերյալ պահանջները, նորոգման աշխատանքների կատարման տեխնիկայի և տեխնոլոգիայի վերաբերյալ պահանջները և այլ պահանջներ՝ հաշվի առնելով քաղաքի և բնակավայրի սահմաններում անցկացված խողովակաշարի յուրահատկությունները և տեղի պայմանները:

328. Քաղաքների և բնակավայրերի տարածքում անցկացված ՆՄՏ-ն սպասարկող անձնակազմը պետք է լրացուցիչ հրահանգավորվի նման ՆՄՏ-ի շահագործման առանձնահատկությունների և անվտանգության առավել բարձր պահանջների վերաբերյալ:

329. Հեռուստամեխանիկայի համակարգի առկայության դեպքում ՆՄՏ-ին արտուղման միացման հանգույցի աշխատանքը հսկվում է հեռակառավարմամբ՝ նույն կարգավարական կետից: Հեռուստամեխանիկայի համակարգի բացակայության դեպքում հսկումն իրականացնում է շրջիկը կամ շրջիկ օպերատիվ անձնակազմը:

330. Դրոսելային սարքվածքի հրաժարման դեպքում նախատեսված է պահուստային դրոսելային սարքվածքի ավտոմատ միացումը:

331. Քաղաքի և բնակավայրի սահմաններում գտնվող խողովակաշարերի փակիչ ամրանները պետք է կառավարվեն նախագծային լուծումներին համապատասխան: Հեռուստամեխանիկայի բացակայության և խողովակաշարում արտահոսքի առաջացման դեպքում խողովակաշարը պետք է անջատվի ՄՆՄՏ-ի միացման հանգույցի վրա գտնվող սողնակից: Արտահոսքին մոտ գտնվող սողնակները պետք է փակվեն կարճ ժամանակահատվածում:

332. Խողովակաշարերի մայրուղիները զննվում են պարբերաբար՝ ՎԿ-ի ղեկավարի կողմից հաստատված գրաֆիկին համապատասխան:

333. Ստորգետնյա ՆՄՏ-ի մոտակայքում շենքերի կառուցման կամ քանդման, այլ ստորգետնյա կառույցների նորոգման կամ կառուցման, ինչպես նաև ճանապարհների վերակառուցման աշխատանքների անցկացման ժամանակ, որոնց ընթացքում հնարավոր է վնասել խողովակաշարը, խողովակաշարի շրջայցը պետք է իրականացվի ամեն օր (եթե տեխնիկական պայմաններով այլ բան նախատեսված չէ):

334. Զննում անցկացնող աշխատակիցները պետք է հանդերձված լինեն անհրաժեշտ կապի միջոցներով, որը կապահովի նրանց համագործակցությունը, կարգավարական կետի և շրջիկ բրիգադների հետ:

335. Կազմակերպության ստորաբաժանումները պետք է փոխանցեն տեղական ինքնակառավարման մարմիններին խողովակաշարի անցման և տեղի հաղորդակցուղիների փոխհատման վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ստորգետնյա ցանցերի ընդհանուր պլանում ներառելու համար:

336. Մայրուղային խողովակաշարերի և այլ փաստաթղթերի դրույթներին համապատասխան՝ կազմակերպության ստորաբաժանումները տեղական իշխանությունների հետ համատեղ համաձայնեցնում են քաղաքով կամ բնակավայրով անցնող խողովակաշարի անվտանգ շահագործման ապահովման վերաբերյալ գործողությունների և միջոցառումների պլանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պայմաններում համատեղ գործողությունների պլանը:

 

VIII. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

 

337. Վերամղվող կայանների և լցման կետերի ջրամատակարարումն իրականացվում է այլ ձեռնարկությունների ջրմուղային համակարգերից, արտեզյան հորատանցքերից կամ տեղի ջրամբարներից:

338. Ջրամատակարարման համակարգի սարքվածքները պետք է համապատասխանեն գործող ՆՏՓ-ի նախագծին և պահանջներին:

339. ՄՆՄՏ-ի օբյեկտների ջրամատակարարման որակի հսկողությունը մատակարարվող տարածքներում իրականացնում են կազմակերպությունները և սանիտարահամաճարակային ծառայությունների հիմնարկությունները:

340. Բաց ջրամբարներից տնտեսական և խմելու ջրի ջրամատակարարման ժամանակ ջուրը պետք է ենթարկվի բակտերիաբանական փորձաքննության և պետք է անպայման քլորավորվի:

341. Ջրամատակարարման համակարգը պետք է ապահովի համապատասխան որակի ջուր և անհրաժեշտ քանակության ջրամատակարարում արտադրական և կենցաղային օբյեկտների (կառույցների, գյուղբնակավայրերի և սարքավորումների) համար նախատեսված գործող նորմատիվների և նախագծերի հետ համապատասխան, ինչպես նաև պետք է ապահովի ջրի պահանջը հրդեհների մարման համար: Պահեստարանային ջրի աղբյուրի անսարքության դեպքում իրավիճակը համարվում է վթարային (եթե նախագծով այլ բան նախատեսված չէ):

342. Նորոգվող և նորից շահագործվող պահեստարանային կայաններ ունեցող ՎԿ-ի համար պետք է նախատեսված լինի առանձին հրդեհային և արդյունաբերական ջրամատակարարում:

343. Հակահրդեհային ջրամատակարարումը պետք է համապատասխանի նախագծի և գործող ՆՏՓ-ի պահանջներին, պահեստարաններում նավթամթերքի, նավթի մարման հրահանգների պահանջներին, ՀՀ հրդեհային անվտանգության կանոններին և կազմակերպության հրդեհային անվտանգության ներքին հրահանգներին համապատասխան:

344. Արտեզյան հորատանցքերի (հորերի) շահագործումն իրականացվում է շահագործման հրահանգներին համապատասխան, որը պարտավոր է կազմել և կցել կատարողական փաստաթղթերին այն ձեռնարկությունը, որը կառուցում է արտեզյան հորատանցքերը (հորերը):

345. Ջրաճնշիչ աշտարակները, ջրապոմպակայանները, ինչպես նաև վերգետնյա և ստորգետնյա ջրային պահեստարանների մտոցների մուտքերը պետք է պարտադիր փակվեն: Կողպեքի բանալիները պետք է պահվեն հատուկ սահմանված տեղերում, որոնց համար պատասխանատու են օբյեկտի ղեկավարի հրամանով նշանակված անձինք:

346. Ջրապոմպակայաններում պետք է փակված լինեն ՎԿ, ԼԿ, ԳԱԿԿ-ի ջրամատակարարման ընդհանուր սխեմաներ, որոնցում նշված են շարժիչների, պոմպերի, հորերի և այլ համարներ:

 347. Ջրապոմպակայանների մեքենային դահլիճներում, որտեղ տեղակայված են հրդեհամարման համակարգ մտնող պոմպերը, պետք է փակցված լինեն հրահանգներ, որոնք որոշում են այդ պոմպերի գործարկման և անջատման կարգը:

348. Ջրապոմպակայանների բոլոր ագրեգատները՝ բացառությամբ նորոգման մեջ գտնվողները, պետք է մշտապես պատրաստ լինեն շահագործման և ստուգվեն հաստատված գրաֆիկով, բայց ոչ ուշ, քան 10 օրը մեկ անգամ, անվանական հզորության միացմամբ: Ստուգման արդյունքները պետք է գրանցվեն մատյանում:

349. Ջրամատակարարման համակարգի բոլոր հորերը պետք է ունենան ցուցափեղկեր, որտեղ նշված են ցանցի տեսակը և հորի համարը (տեխնիկական ջուր, խմելու ջուր, հրդեհը՝ մարելու համար ջուր)՝ դրանք նշելով ջրամատակարարող օբյեկտի սխեմայի վրա:

350. Ջրազտման ցանցերի, ջրառման կառույցների, հորերի, բաց և փակ ջրամբարների վիճակի վերաբերյալ սահմանվում է հետևողական հսկողություն: Ամեն տարի ամռան շրջանում պետք է մանրակրկիտ զննվեն, աղբից և տիղմից մաքրվեն ջրառման խողովակները, հորերը, ջրածորանները և ջրանցքները:

351. Ջրամատակարարման համակարգի կառույցները, սարքվածքները և արտադրական շենքերը պետք է զննել հրահանգներով սահմանված ժամկետներին և կարգերին համապատասխան, բայց ոչ ուշ, քան 6 ամիսը մեկ՝ պարբերաբար մաքրելով արտեզյան հորատանցքերից ջրամատակարարման համակարգը: Զննման և հայտնաբերված անսարքությունների վերացման միջոցառման արդյունքները գրանցվում են մատյանում:

352. Ձմռան շրջանում ջրամատակարարման համակարգը շահագործման են պատրաստում նախօրոք մշակված միջոցառումների պլանին համապատասխան:

 

IX. ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

 

353. ՄՆՄՏ-ի օբյեկտների կառույցների և շենքերի ջերմամատակարարումը նախատեսվում է նախագծով և կարող է ապահովվել ջերմության արտաքին աղբյուրից կամ սեփական կաթսայատնից:

354. Կաթսայատունը կառուցվում է գործող ՆՏՓ-ի և նախագծի պահանջներին համապատասխան: Ջերմամատակարարման օբյեկտի շահագործումը կազմակերպվում է գործող ՆՏՓ-ին և հրահանգներին համապատասխան:

355. Կաթսաների կառավարման և ավտոմատիկայի պաշտպանության համակարգերի նորոգումը և կարգաբերումը, տեխնիկական սպասարկումը և գրանցումն իրականացվում են ջրատաքացուցիչ և գոլորշու կաթսաների կառուցվածքի և ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1083-Ն որոշման պահանջներին համապատասխան:

356. Կաթսաների, շոգետաքացուցիչների, էկոնոմայզերների, գոլորշու և տաք ջրի խողովակաշարերի սարքին վիճակի պահպանման ապահովումը կազմակերպում է կազմակերպության ստորաբաժանման ղեկավարությունը:

357. Կաթսաների սպասարկմանը կարող են թույլատրվել 18 տարին լրացած, բժշկական հետազոտություն անցած, համապատասխան ծրագրով գիտելիքներ ձեռք բերած և որակավորման հանձնաժողովի կողմից տրված կաթսաների սպասարկման իրավունքի վկայական ունեցող անձինք:

358. Կաթսաներն սպասարկող անձնակազմի գիտելիքների կրկնակի ստուգումը պետք է իրականացվի պարբերաբար, տարին մեկ անգամ: Գիտելիքների արտահերթ ստուգումն իրականացվում է հետևյալ դեպքերում` այլ տեսակի կաթսաների կամ այլ վառելիքով աշխատող կաթսաների սպասարկման համար տեղափոխման ժամանակ: Սպասարկող անձնակազմի տեղափոխման ժամանակ գազավիճակ վառելիքով աշխատող կաթսաների սպասարկման համար գիտելիքների ստուգումն իրականացվում է գազի տնտեսությունում անվտանգության կանոնների ու ջրատաքացուցիչ և գոլորշու կաթսաների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոնների սահմանված կարգով: Ստուգումն անցկացնում է հանձնաժողովն անմիջապես ԳԱԿԿ-ում, ՎԿ-ում, ԼԿ-ում:

359. Ջերմամատակարարման օբյեկտների մոնտաժման տեխնիկական վերահսկմանը թույլատրվում են համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության մասնագետները:

360. Շինարարությունն ավարտած ջերմամատակարարման օբյեկտները պետք է համապատասխանեն նախագծին և ընդունվեն արդյունաբերական շահագործման՝ գործող ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

361. Նոր տեղադրված կաթսաների, որոնք ենթակա են գրանցման, գործարկումը պետք է իրականացվի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության էներգետիկայի պետական տեսչության գործարկման թույլտվության առկայության դեպքում:

362. Մինչև գազամատակարարման սկիզբը սպառողը գազամատակարարման կազմակերպությանը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

1) գազամատակարարման օբյեկտի ընդունման ակտ.

2) կաթսայատան գազի տնտեսության պատասխանատու անձի նշանակման հրամանը և նրա պաշտոնական հրահանգը.

3) գազամատակարարման ցանցի, գազի սարքավորումների և կաթսայաագրեգատների սպասարկման հիմնադիր արտադրական հրահանգները.

4) գազատարների գործադիր սխեմաները, նրանց վրա գազի սարքերի և ամրանների պայմանական նշումներով, նրանց տրված համարներով, որոնք պետք է համապատասխանեն արտադրական հրահանգներում նշված համարներին.

5) գազատարների մաքրման և սարքինության ստուգման ակտ.

6) օդափոխության սարքվածքների ստուգման ակտ.

7) կաթսայատների ճարտարագիտատեխնիկական և սպասարկող անձնակազմի գիտելիքների ստուգման արձանագրությունը.

8) այլ տեխնիկական և գործադիր փաստաթղթեր:

363. Յուրաքանչյուր կաթսայատանը պետք է լինի հերթապահ անձնակազմի աշխատանքային գրաֆիկը` հաստատված ԳԱԿԿ-ի, ՎԿ-ի, ԼԿ-ի ղեկավարի կողմից: Հերթապահի փոխարինումն այլ հերթապահ աշխատակցով թույլատրվում է աշխատանքային գրաֆիկը հաստատող ղեկավարի թույլտվությամբ:

364. Հերթափոխի ընդունում-հանձնումը սարքավորումների կանգնեցման կամ միացման ժամանակ թույլատրվում է միայն կաթսայատան պետի կամ ավագ կարգավարի թույլտվության ժամանակ: Հերթափոխի ընդունում-հանձնումը հրաժարումների և վթարների վերացման ժամանակ արգելվում է:

365. Հերթափոխի ավագի աշխատատեղում պետք է փակցված լինեն ԳԱԿԿ-ի, ԱԿ-ի կամ ԼԿ-ի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված՝ կաթսայատան և սպառողների ջերմամատակարարման տեխնոլոգիական սխեմաները: Աշխատատեղում պետք է նաև լինեն անհրաժեշտ արտադրական փաստաթղթերը, հեռախոս, ժամացույց:

366. Շահագործման հրահանգները կազմվում են արտադրող գործարանի հրահանգների վրա հիմնված գործող կանոններին և այլ գործող ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

367. Սարքավորումների շահագործման հրահանգներում պետք է նշված լինեն`

1) սպասարկվող սարքավորումների նշանակությունը և կազմը.

2) բնականոն և վթարային ռեժիմների շահագործման ժամանակ միացման, կանգնեցման և սպասարկման կարգը.

3) սարքավորումների նորոգման, նորոգող անձնակազմի թույլատրման կարգը.

4) աշխատանքի պաշտպանության պահանջները.

5) հակահրդեհային միջոցառումները և այլն:

368. Կաթսաների շահագործման հրահանգին պետք է կցված լինեն սահմանված կարգով հաստատված ռեժիմային քարտեզները:

369. Հերթապահն ապահովում է սարքավորումների առավել տնտեսապես արդյունավետ աշխատանքային ռեժիմ՝ հրահանգներին, ռեժիմային քարտեզների և կաթսայատան ղեկավարության հանձնարարականներին, վերադաս հերթապահ անձնակազմի օպերատիվ պահանջներին համապատասխան:

370. Կաթսայատանը պետք է վարվեն օպրատիվ շահագործման մատյաններ`

1) օպերատիվ (հերթափոխի) մատյան.

2) հանձնարարականների մատյան.

3) սարքավորումների, կառույցների և համակարգերի անսարքությունների և թերությունների մատյան.

4) վառելիքի ծախսի հաշվառման մատյան.

5) բոլոր տեսակի սարքավորումների, կառույցների և համակարգերի նորոգման մատյան.

6) կաթսայի ջրի նախապատրաստման մատյան և այլ:

371. Ջերմամատակարարման համակարգերի ավտոմատիկայի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, որպես կանոն, իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները կամ կազմակերպության կարգաբերական խումբը և օբյեկտի աշխատակիցները՝ արտադրող գործարանի հրահանգներին և ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

372. Նորոգման աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել աշխատանքային գոտում կամ գազատարներում պայթյունավտանգ և թունավոր գազի համակենտրոնացման հնարավոր առաջացումը բացառելու պայմաններում:

373. Գազավտանգավոր միջավայրում կամ գազատարներից և ագրեգատներից գազի հնարավոր արտահոսքի պայմաններում կատարվող աշխատանքները համարվում են գազավտանգավոր, և դրանք անհրաժեշտ է կատարել գազի տնտեսությունում անվտանգության կանոնների պահանջներին համապատասխան:

374. Գազավտանգավոր աշխատանքների կատարման կարգագիրները գրանցվում են հատուկ մատյանում:

375. Կարգադրագրին կից տրվում է պլան, որում նշվում են աշխատանքների կատարման հերթականությունը, մարդկանց տեղաբաշխումը, մեխանիզմների և հարմարանքների անհրաժեշտությունը, աշխատանքների անվտանգությունն ապահովող, նախատեսվող միջոցառումները:

376. Կաթսաները սնող գազատարների վրա վթարների վերացման աշխատանքները կազմակերպվում են սահմանված կարգով՝ գազի տնտեսությունում անվտանգության կանոնների համաձայն:

377. Տեխնիկական սպասարկումը և նորոգումը կազմակեպում է շահագործանորոգման անձնակազմը՝ ըստ համապատասխան ստորաբաժանումներում (արտադրամաս, ծառայություն) կազմված գրաֆիկի և հաստատված արտադրական բաժանմունքի ղեկավարության կողմից:

378. Կաթսայատան սարքավորումների հիմնանորոգումը, որպես կանոն, կատարում են մասնագիտացված կազմակերպությունները: Սարքավորումների հիմնանորոգման փաստաթղթերը պետք է հաստատվեն պատվիրատուի կողմից և համաձայնեցվեն աշխատանքներ կատարող պատասխանատու ղեկավարի հետ:

379. Կաթսայատանն անհրաժեշտ է հետևել կաթսաների ճիշտ մուտքային ռեժիմին, ինչպես նաև այլ համակարգերի աշխատանքներին:

380. Կազմակերպության ստորաբաժանումներում մշակվում են սարքավորումների սպասարկման, կաթսաների նախապատրաստման և վառման, հաշվի առնելով նրանց կառուցվածքը, վառելիքի տեսակի, խողովակաշարերի սխեմաների, ամրանների տեղաբաշխման, վառելիքը տալու ձևերի հրահանգները, ինչպես նաև արտադրող գործարանի առաջարկությունների հրահանգները:

 

X. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԵՆՔԵՐԻ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

381. Արտադրական սենքերը պետք է սարքավորված լինեն օդափոխության համակարգով, որի օգնությամբ աշխատողների գտնվելու վայրում ապահովվում է օդային միջավայր, սանիտարահիգիենիկ նորմերին և պայթյունաանվտանգության պահանջներին համապատասխան:

382. Օդափոխությունն ստորաբաժանվում է բնականի (օդավորում) և մեխանիկականի: Մեխանիկական օդափոխության համակարգը կարող է լինել ըստ օդափոխման կազմակերպման ձևի` ընդհանուր և տեղային, իսկ աշխատանքի բնույթով՝ ներհոսքային, ներհոսքաքարշային, քարշային:

383. Սենքերում օդափոխության կայանքների տեղակայումը պետք է իրականացվի նախագծի և ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

384. Նոր հավաքակցած օդափոխության համակարգերում և կայանքներում կարգաբերման աշխատանքների ժամանակ որոշվում են նրանց աշխատանքի փաստային պարամետրերը և կարգավորման ճանապարհով այդ պարամետրերը բերվում են նախագծային արժեքների:

385. Օդափոխման համակարգի փորձարկումների արդյունքները պետք է ձևակերպվեն ակտով և մուտքագրվեն օդափոխության կայանքի անձնագրում:

386. Օդափոխության կայանքների ընդունումը և շահագործման հանձնումն իրականացվում են գործող ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

387. Օդափոխության կայանքներն սպասարկում են ԳԱԿԿ-ում, ՎԿ-ում, ԼԿ-ում սահմանված կարգով, հրամանով նշանակված աշխատակիցները:

388. Օպերատիվ անձնակազմը, պաշտոնական հրահանգին համապատասխան, հերթափոխի ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ պետք է զննի օդափոխության համակարգը և զննության արդյունքները մուտքագրի շահագործման մատյանում:

389. Սենքերն սպասարկող օդափոխության համակարգի արդյունավետության ստուգումն անհրաժեշտ է անցկացնել կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված գրաֆիկով, ոչ պակաս, քան 2 տարին մեկ անգամ: Ստուգման արդյունքները պետք է մուտքագրվեն օդափոխության կայանքի անձնագրում:

390. Օդափոխության համակարգի տեխնիկական սպասարկումը և նորոգումն իրականացվում են կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված, պլանանախազգուշական աշխատանքների գրաֆիկի համաձայն:

391. Օդափոխության ինքնակառավարման համակարգի բացակայության դեպքում օդափոխության համակարգը պետք է աշխատի անընդհատ, այդ դեպքում պոմպակայանի գործարկման ժամանակ օդափոխության համակարգերը միացնում են օժանդակ սարքավորումների գործարկումից 15 րոպե առաջ, բացի դրանից՝ Բ-1ա կարգի առանձին սենքերում (կոյուղու պոմպակայաններ, ճնշման կարգավորիչ սենքեր և այլ), որոնք ունեն հողի մակերեսից, հատակի առավել ցածր նիշ արտամղող օդափոխիչները միացվում են, այդ սենքերն սպասարկող անձնակազմի մուտք գործելուց 15 րոպե առաջ:

392. Օդափոխության համակարգերի ձեռքի կառավարման կոճակները տեղադրվում են նախագծին համապատասխան՝ սենքերի մուտքի մոտ:

393. Հիմնական պոմպային ագրեգատների կառավարման շղթաները պետք է բլոկավորված լինեն համապատասխան օդափոխության համակարգերի աշխատանքի հետ:

394. Օդափոխության սարքավորումների համար նախատեսված սենքերը պետք Է փակվեն կողպեքով, և նրանց դռների վրա պետք է կախված լինի կողմնակի անձանց մուտքն արգելող ցուցանակ: Այդ սենքերի օգտագործումն այլ նպատակների համար արգելվում է:

395. Օդափոխության համակարգերի ժամանակին և որակյալ նորոգման, ինչպես նաև ընդհանուր տեխնիկական կառավարումը և շահագործման հսկողության պատասխանատվությունը դրվում է կազմակերպության գլխավոր մեխանիկի ծառայությունների վրա:

396. Օդափոխության կայանքների սարքին վիճակի, ճիշտ գործողության և տեխնիկական սպասարկման կազմակերպման և նորոգման պատասխանատվությունը դրվում է ԳԱԿԿ-ի, ՎԿ-ի, ԼԿ-ի տեխնիկական ղեկավարի վրա:

397. Արտադրական սենքերում, որտեղ կարող են անջատվել նավթամթերքների գոլորշիներ, օդափոխության ոչ բավարար արդյունավետության կամ օդափոխության համակարգի շարքից դուրս գալու դեպքում սպասարկող անձնակազմը պետք է գործի գործող հրահանգների դրույթներին համապատասխան:

 

XI. ԿՈՅՈՒՂԻ ԵՎ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

 

398. Մայրուղային նավթամթերատարների ԳԱԿԿ-ում, ԱԿ-ում և ԼԿ-ում օգտագործվում է համատեղված կամ առանձնացված (արտադրաանձրևային և տնտեսակենցաղային) կոյուղի:

399. Կոյուղի հեռացվող կոյուղաջրերի քանակը չպետք է գերազանցի նավթաբազաների, ՄՆՄՏ-ի ԱԿ-ի և ԼԿ-ի ջրօգտագործման և ջրահեռացման խոշորացված նորմերով հաշվարկված արժեքները:

400. Պահեստարանների, կեղտաբռնող զտիչների և այլ տեխնոլոգիական սարքավորումների մաքրման հետևանքով առաջացած նստվածքները կոյուղու ցանց թափելն արգելվում է: Նստվածքների հեռացումը պետք է իրականացվի նախագծին և գործող ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

401. Կոյուղային ցանցի բոլոր հորերը, կատարողական սխեմային համապատասխան, որը հաստատում է կազմակերպության տեխնիկական ղեկավարը, պետք է ունենան հորի համար և ցանցի նշումով ցուցանակներ:

402. Կոյուղային ցանցերի և մաքրման կառույցների համալիրի համար պետք է կազմվի անձնագիր, որում կգրանցվեն համալիրի շահագործման հարաչափերը և շահագործման ընթացքում տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը:

403. Կոյուղաջրերի մաքրման համար կառույցները կազմված են ավազաբռնիչներից, նավթածուղակներից, ֆլոտացման կայանքներից, զտիչներից, լճապարզարաններից և այլն: Դրանք պետք է ապահովեն նախագծով նախատեսված մաքրման աստիճանը:

404. Մաքրված կոյուղաջրերի թափման պայմանները և կետերը որոշվում են ելքային տվյալների հավաքագրման ժամանակ, նախագծումից առաջ, տեխնիկական պայմաններին համապատասխան:

405. Անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ՝ կոյուղի մտնող նավթամթերքներով աղտոտված կոյուղաջրերի քանակի նվազեցման համար:

406. Կոյուղաջրերի բացթողման տեղը պետք է սահմանված կարգով համաձայնեցվի:

407. Ստորգետնյա ջրերի մակարդակից ցածր գտնվող սենքերն անհրաժեշտ է պարբերաբար զննել: Այդ սենքերում գտնվող ջրահեռացման մեխանիզմները պետք է միշտ պատրաստ լինեն գործարկման:

408. Մինչև հեղեղումների սկիզբն ամբողջ սելավատար ցանցը պետք է զննվի և նախապատրաստվի ջրի բացթողման: Ստորգետնյա ջրերի բարձր մակարդակից ներքև գտնվող մալուխների անցումները, խողովակները և այլ անցուղիները պետք է փակվեն և կիպացվեն, իսկ պոմպահանման մեխանիզմներն ստուգվեն և պատրաստ լինեն գործարկման:

409. Սպասարկող անձնակազմը, ձմռանը պատրաստվելու ժամանակ, պարտավոր է կոյուղու ցանցի հիդրավլիկ փականներով հորերի վիճակն ստուգել և անհրաժեշտության դեպքում կատարել նորոգում, մաքրում և ջերմապահպանում:

410. Արտադրաանձրևային կոյուղին ամբողջ ընթացքի ժամանակ պետք է փակված լինի և պատրաստված լինի կոյուղաջրերին կայուն և հրակայուն նյութերից:

411. Պահեստարանների ներսի արգելաթմբի արտադրաանձրևային կոյուղու ցանցը պետք է ունենա հատուկ հորերում տեղադրվող մետաղաճոպանային կառավարումով, որը հանված է պահեստարանի արգելաթմբից, արգելաթաղանթ: Արգելաթաղանթների բնական դիրքը փակն է:

412. Հիդրավլիկ փականները տեղադրվում են նախագծին համապատասխան:

413. Հիդրավլիկ փականի մակարդակը պետք է համապատասխանի նախագծին:

414. Կոյուղիների հաշվարկային անցողունակության պահպանման համար անհրաժեշտ է իրականացնել կոյուղու ցանցի նստվածքներից պարբերաբար մաքրում: Մաքրումն իրականացվում է պարբերաբար՝ ըստ գրաֆիկի: Վթարային մաքրումն իրականացվում է կոյուղու ցանցի խցանման ժամանակ: Բոլոր տեսակի կոյուղիների մաքրման աշխատանքները պետք է իրականացվեն սահմանված կարգով ձևակերպված, առավել վտանգավոր աշխատանքներ կատարելու համար կարգագիր-թույլտվությամբ:

415. Մաքրման կառույցների շահագործումն իրականացվում է ատեստավորված անձնակազմի կողմից՝ գործող ՆՏՓ-ի համաձայն:

416. Շահագործող անձնակազմը պետք է կանոնավոր կերպով հետևի մաքրման կառույցների, հանգույցների, փականների, հաղորդակցուղիների, մեխանիզմների, չափիչ սարքերի և այլ աշխատանքին, և ապահովի կոյուղաջրերի առանձին կառույցներից մուտքերի և ելքերի որակի հսկողությունը: Կոյուղու հաղորդակցուղիների և կառույցների աշխատանքին առանձին ուշադրություն է պետք դարձնել ձմռանը:

 

XII. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

417. ՄՆՄՏ-ի օբյեկտներում, որպես էներգիայի հիմնական տեսակ, օգտագործվում է էլեկտրական էներգիան: Առանձին դեպքերում հիմնական սարքավորումների (պոմպերի) շարժաբերների համար կարող են օգտագործվել գազատուրբինային և ներքին այրման շարժիչներ, իսկ օժանդակ սարքավորումների շարժաբերների համար կարող են օգտագործվել էլեկտրամատակարարման ներքին աղբյուրները:

418. ՄՆՄՏ-ի օբյեկտների էլեկտրամատակարարման սխեմաները կազմված են արտաքին և ներքին էլեկտրամատակարարումից: Արտաքին էլեկտրամատակարարմանն են վերաբերում` 6, 10, 35, 110 կՎ լարման մալուխային և օդային էլեկտրահաղորդման գծերը, 35 և 110/6,10 կՎ լարման ուժային տրանսֆորմատորները, 35-110 կՎ լարման բաց բաշխիչ սարքվածքները (ԲԲՍ):

419. Արտաքին էլեկտրամատակարարման էլեկտրատեղակայանքները, որպես կանոն, փոխանցվում են տարածքային էներգահամակարգի հաշվեկշռին:

420. Ներքին էլեկտրամատակարարմանն են վերաբերում 6,10 կՎ լարման սնուցող գծերը (մալուխային կամ օդային), փակ բաշխիչ սարքվածքները (ՓԲՍ), 6,10/0,4 կՎ ԿԲՍ-ները, 6,10/0,4 կՎ լարման լրակազմ տրանսֆորմատորային ենթակայանները (ԼՏԵ), կառավարման կայանների վահանները (ԿԿՎ), բաշխիչ և կոմուտացիոն սարքավորումները, ուժային և լուսային տեղակայանքների բաշխիչ ցանցերը:

421. ՄՆՄՏ-ի գծային մասի էլեկտրամատակարարման համակարգին են վերաբերում տրանսֆորմատորային ենթակայանները և էլեկտրահաղորդման օդային և մալուխային գծերը, որոնք ապահովում են գծային փականների էլեկտրաշարժաբերների, էլեկտրաքիմիական պաշտպանության միջոցների, ինչպես նաև գծային հեռուստամեխանիկայի սարքվածքների և սարքավորումների սնուցումը:

422. Արտաքին էլեկտրամատակարարման տարրերի սպասարկման սահմանները սահմանվում են էլեկտրաէներգիայի սպառման և բացթողման պայմանագրում:

423. Էլեկտրական էներգիայի սպառողի կարգը որոշվում է նախագծով:

424. ՊԿ-ում և ԼԿ-ում նախագծով կարող է նախատեսվել I կարգի սպառողների համար (հրդեհաշիջման սողնակ, կաթսայատուն, օպերատորական, կայանի տեխնոլոգիական սողնակներ), էլետրամատակարարման պահուստային ինքնավար աղբյուր ներքին այրման շարժիչից:

425. Բոլոր էլեկտրատեղակայանքները պետք է համապատասխանեն նախագծով սահմանված պահանջներին:

426. Մալուխային գծերի ուղեգիծն անհրաժեշտ է անցկացնել՝ հաշվի առնելով տեղի շահագործման պայմանները, որոնք կբացառեն բարձր ջերմաստիճանների ազդեցությունը, նրանց վրա նավթամթերքների և ջրի թափվելը, ինչպես նաև հնարավոր մեխանիկական վնասվածքները:

427. Պայթյունավտանգ սենքերից մալուխային գծերի ելքերը և մուտքերը պետք է համապատասխանեն նախագծով և ՆՏՓ-ով սահմանված պահանջներին:

428. Կազմակերպության էներգամատակարարման ծառայության հիմնական խնդիրներն են`

1) ՄՆՄՏ-ի օբյեկտների էլեկտրասարքավորումների սարքին վիճակի ապահովումը.

2) էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսի նորմերի պահպանումը.

3) էներգատեղակայանքների շահագործման կազմակերպման կատարելագործումը.

4) էլեկտրաէներգիայի ծախսերի վերլուծությունը և դրանց նվազեցման վերաբերյալ միջոցառումների մշակումը.

5) պլանանախազգուշական աշխատանքների ժամանակին և որակյալ պլանավորումը և կատարումը.

6) էներգախնայողության միջոցառումների մշակումը և ներդրումը:

429. Էլեկտրատեղակայանքներն սպասարկող անձնակազմն իր գործունեության ընթացքում պետք է առաջնորդվի գործող ՆՏՓ-ով և պաշտոնական հրահանգներով:

430. ՄՆՄՏ-ի օբյեկտները, որոնք հանդիսանում են էլեկտրաէներգիայի սպառող (ԳԱԿԿ, ԱԿ, ԼԿ), պետք է ունենան էներգահամակարգի կարգավարական կետերի հետ հուսալի կապի միջոցներ:

431. Էլեկտրաէներգիա սպառող ՄՆՄՏ-ի օբյեկտներում, էլեկտրատեխնիկական կրթություն ունեցող, հատուկ պատրաստված էլեկտրատեխնիկական անձնակազմից, գիտելիքների ստուգումից և համապատասխան էլեկտրաանվտանգության կարգ ստանալուց հետո` ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էներգատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան, կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում է էլեկտրատնտեսության համար պատասխանատու, ինչպես նաև նրան փոխարինող անձ:

432. Էլեկտրատեղակայանքների տեխնիկական սպասարկումը և նորոգումը կատարվում է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էներգատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան, էլեկտրասարքավորումներ արտադրող գործարանի հրահանգներով, կազմակերպության գլխավոր ճարտարագետի հաստատած արտադրական հրահանգներով:

433. Էլեկտրատեղակայանքների տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքները կազմակերպվում են ՊՆԱ-ի տարեկան պլան-գրաֆիկի համաձայն: Այն կազմվում է՝ ընդգրկելով սարքավորումների յուրաքանչյուր միավորը և բոլոր օբյեկտները: Նյութերի, պահեստամասերի, համալրող շինվածքների անհրաժեշտությունը որոշվում է ըստ թերությունների ցուցակի:

434. Կազմակերպության էներգամատակարարման ծառայության վերականգնողանորոգման ստորաբաժանումները պետք է ունենան էլեկտրասարքավորումների վրա նորոգման և վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար տեխնիկական միջոցներ, նյութեր, պահեստամասեր, լրակազմ հարմարանքներ, ոչ ստանդարտ սարքավորումների հանդերձանք՝ համաձայն հաստատված` նորոգման ստորաբաժանումների և բրիգադների նորմատիվների:

435. Սպասարկող անձնակազմը պետք է ապահովված լինի լրակազմ պաշտպանիչ միջոցներով` սպառողների էներգատեղակայանքների շահագործման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոններին համապատասխան:

436. ՄՆՄՏ-ի օբյեկտներում պետք է կազմակերպված լինի էլեկտրաէներգիայի հաշվառում:

437. Կազմակերպությունը պետք է կազմակերպի վթարների և էլեկտրավնասվածքների հաշվառումը, ինչպես նաև նրանց վերլուծությունը և նախապահպանությունը: Վթարների և էլեկտրավնասվածքների դեպքերի հաշվառման և վերլուծության հետաքննության կազմակերպումը պետք է համապատասխանի պետական նորմատիվ և ճյուղային փաստաթղթերի պահանջներին:

 

XIII. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՅՔԱՅՈՒՄԻՑ

 

438. Նավթամթերատարի մետաղական կառուցվածքները՝ համաձայն նախագծի, պետք է պաշտպանված լինեն քայքայումից (թափառող հոսանքներից առաջացած հողային, մթնոլորտային և այլ):

439. Մետաղական կառույցների պաշտպանությունը հողային քայքայումից համալիր է և ներառում է պաշտպանիչ պատվածք (պասիվ պաշտպանություն) և ՆՏՓ-ին համապատասխան էլեկտրաքիմիական պաշտպանության (ԷՔՊ) միջոցներ (ակտիվ պաշտպանություն): Քայքայումից պասիվ և ակտիվ պաշտպանությունները նախատեսվում են նախագծով:

440. ԷՔՊ միջոցների տեղակայման վայրերը որոշվում են նախագծով՝ ըստ հետազոտության արդյունքների:

441. Նավթամթերատարի մասերի՝ հողի մեջ տեղադրման պահից ԷՔՊ միջոցների միացումը պետք է ապահովվի, որպես կանոն, մեկ ամիսը չգերազանցող ժամանակահատվածում: Դրենաժային պաշտպանությունն անհրաժեշտ է միացնել միաժամանակ ՄՆՄՏ-ի մասերի հողի մեջ տեղադրման պահից:

442. ԷՔՊ միջոցներով պաշտպանվող ՄՆՄՏ պետք է իրենից ներկայացնի գալվանական մասերով կապված միասնական համակարգ: Առանձին տեղամասերում ԷՔՊ-ի արդյունավետության բարձրացման համար կարող է նախատեսվել մեկուսացնող ներդիրներ կամ միացումներ (կցաշուրթեր, կցորդիչներ և այլն): Դրանց անհրաժեշտությունը, տեղադրման վայրը և պահանջները որոշվում են նախագծով և գործող ՆՏՓ-ով:

443. ԷՔՊ միջոցները պետք է ապահովեն բևեռացման (պաշտպանական) պոտենցիալը պաշտպանվող կառույցների ամբողջ երկայնքով՝ նախագծին և գործող ՆՏՓ-ին համապատասխան:

444. Ստորգետնյա խողովակաշարերի վրա էլեկտրական դրենաժն անհրաժեշտ է անցկացնել խողովակաշարի պաշտպանությունն ապահովող դրենաժային հոսանքի նվազագույն միջին արժեքի ժամանակ:

445. Ստորգետնյա մետաղական ինժեներական կառույցների (խողովակաշարեր և կապի մալուխներ) համատեղ պաշտպանության ժամանակ նրանց միացումը ԷՔՊ միջոցներին իրականացվում է նախագծին համապատասխան:

446. Անոդային հողանցումները և պաշտպանամետաղները հարկ է տեղադրել նախագծին համապատասխան, նվազագույն տեսակարար դիմադրության տեղում, հողի սառցակալման խորությունից ցածր: Մալուխի անոդային հողանցման միացման տեղերը պետք է նշված լինեն տեղանքի վրա՝ տարբերանշաններով:

447. Կաթոդային և դրենաժային պաշտպանության կայանները պետք է ցանկապատված լինեն, ունենան նախազգուշացնող ցուցանակներ և գրություններ, որոնք նշում են մայրուղու կիլոմետրը և համարը, ինչպես նաև երևում են գծային մասի սպասարկման ժամանակ օդային և վերգետնյա տրանսպորտային միջոցներից:

448. Պողպատյա պահեստարանների ԷՔՊ իրականացնում են նախագծին ու պահեստարանների տեխնիկական շահագործման և նորոգման կանոնների համաձայն:

449. ԷՔՊ սարքվածքների ոչ հոսանատար մասերը հողակցում են նախագծին և «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

450. Օդային էլեկտրահաղորդման գծերից սնվող կաթոդային պաշտպանության կայանքների համար անհրաժեշտ է նախատեսել ամպրոպապաշտպանիչ սարքվածքներ: Ամպրոպի ժամանակ այդ կայանքների վրա աշխատանքը խստիվ արգելվում է:

451. Նավթամթերատարի քայքայումից ԷՔՊ միջոցների շահագործումը, ինչպես նաև ստորգետնյա մետաղական կառույցների քայքայման վիճակի հսկողությունն իրականացնում են կազմակերպության ԷՔՊ ծառայությունները, որոնք իրենց աշխատանքի ընթացքում ղեկավարվում են գործող ՆՏՓ-ով և պաշտոնական հրահանգներով:

452. ԳԱԿԿ և բաժանմունքի ԷՔՊ ծառայության մեթոդական և կազմակերպատեխնիկական ղեկավարումն իրականացնում է կազմակերպության նավթամթերատարի ԷՔՊ ծառայության արտադրական բաժինը:

453. Նավթամթերատարի ԷՔՊ ծառայության տիրապետման տակ են գտնվում`

1) ԷՔՊ միջոցները՝ ցանկապատերով, կաթոդային պաշտպանության կայանները, դրենաժային պաշտպանության կայանները, պաշտպանամետաղային կայանքները, խողովակաշարի էլեկտրական միջակապերը, մեկուսացնող կցաշուրթերը և այլն.

2) նախագծին համապատասխան շահագործվող նավթամթերատարի և մետաղական կառույցների քայքայման վիճակի վերահսկողության միջոցները.

3) չափիչ՝ ստուգիչ սարքերը.

4) չափչիչ՝ ստուգիչ կետերը և այլն:

454. 0.23 կՎ, 0.4 կՎ, 6 կՎ և 10 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերը, տրանսֆորմատորային ենթակայանները և բարձրավոլտ սարքավորումները շահագործում և սպասարկում է գլխավոր էներգետիկի ծառայությունը, որը կրում է պատասխանատվություն՝ կաթոդային պաշտպանության կայաններին անխափան էներգամատակարարման համար:

455. ԷՔՊ ծառայությունը պետք է ունենա`

1) ԷՔՊ միջոցների նորոգման համար արհեստանոցներ.

2) հատուկ և օժանդակ սարքավորումներ, սարքեր, գործիքներ, աշխատանքների անվտանգ կատարման համար պաշտպանական նյութեր և միջոցներ՝ ՄՆՄՏ-ի արտադրական հակաքայքայման ծառայությունների կառավարման տեխնիկական հանդերձանքի նորմերին համապատասխան.

3) ԷՔՊ տեղաշարժվող լաբորատորիաներ:

456. ԷՔՊ ծառայության հիմնական խնդիրներն են`

1) ստորգետնյա մետաղական կառույցների քայքայումից պաշտպանման նպատակով տեղադրված ԷՔՊ միջոցների շահագործման օպտիմալ ռեժիմի ապահովում.

2) ԷՔՊ սարքվածքների տեխնիկական սպասարկումը՝ գործող ՆՏՓ-ի և հրահանգների պահանջներին համապատասխան.

3) ԷՔՊ միջոցների պլանանախազգուշական աշխատանքների գրաֆիկի կազմում և դրանց ժամանակին կատարման ապահովում.

4) սահմանված կարգով ԷՔՊ միջոցների տեխնիկական փաստաթղթերի վարում.

5) նոր մտցվող ԷՔՊ միջոցների մոնտաժման և կարգաբերման վերահսկում.

6) օգտագործվող ԷՔՊ միջոցների երկարակեցության և ապահովության բարձրացման միջոցառումների ներդրում.

7) գործող նավթամթերատարի, ՎԿ-ի և պահեստարանների քայքայման վիճակի վերահսկում, թերի պաշտպանված տեղամասերի հայտնաբերում և քայքայումից պաշտպանող միջոցների ձեռնարկում.

8) քայքայման տեսակետից առավել վտանգավոր բացվածք ունեցող, հետախուզահորերում խողովակների մետաղի մակերեսի և մեկուսացնող պատվածքի տեսողական վերահսկում կամ դրանց վիճակի վերահսկում՝ սարքերի օգնությամբ, խողովակների վիճակն արտացոլող և պաշտպանության գործող արդյունավետության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի կազմմամբ.

9) ՄՆՄՏ-ի անցումը երկաթգծերի և ճանապարհների ժամանակ «խողովակ-հող» էլեկտրամետրական հպման հսկում.

10) նորոգվող և կառուցվող նավթամթերատարի մեկուսապատվածքի վիճակի և կատարվող աշխատանքների վերահսկում.

11) նավթամթերատարի և պահեստարանների հիմնանորոգման ծավալների որոշման և պլանավորման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:

457. Ստորգետնյա մետաղական կառույցների քայքայման վիճակը որոշվում է հսկիչ-չափիչ կետերում, որոնք տեղադրվում են նախագծին համապատասխան, նավթամթերատարի ամբողջ երկայնքով, յուրաքանչյուր կիլոմետրը մեկ, ինչպես նաև`

1) ԷՔՊ միջոցների միացման տեղերում.

2) ջրային խոչընդոտների, ավտոճանապարհների և երկաթգծերի (խողովակաշարից և պատյանից ինքնուրույն ելքով) անցումներում, սեփական պաշտպանություն ունեցող և հողի բարձր ագրեսիվություն ունեցող տեղամասերի այլ խողովակաշարերի համակարգերի, մալուխային և էլեկտրական գծերի փոխհատվող տեղերում՝ նախագծին համապատասխան:

458. Բևեռացման (պաշտպանական) պոտենցիալն անհրաժեշտ է չափել տարեկան երկու անգամ` աշնանը և գարնանը:

459. Էլեկտրական չափումներն իրականացվում են կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված գրաֆիկով, ինչպես նաև ԷՔՊ սարքվածքների աշխատանքային ռեժիմի և սխեմաների կամ էլեկտրիֆիկացված երկաթգծերի տեղամասերի փոփոխման դեպքում, նավթամթերատարների գոտիներում նոր մետաղական կառույցների և ԷՔՊ սարքվածքների կառուցման կամ գործող կառույցների վերակառուցման ժամանակ:

460. ԷՔՊ սարքվածքների աշխատանքի ստուգումը պետք է իրականացնել ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան և նախատեսված ժամանակահատվածում:

461. Աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությունը, կաթոդային և դրենաժային սարքվածքների հրաժարումների պատճառների, սարքերի ցուցմունքները և դրենաժի կետում «կառույց-հող» պոտենցիալի տարբերության չափման արդյունքներն անհրաժեշտ է գրանցել աշխատանքի հսկման մատյանում, որը գտնվում է կաթոդային պաշտպանության կայանի պահարանում:

462. Ստացված տվյալներն օրվա ընթացքում փոխանցվում են կազմակերպության ԷՔՊ ծառայության ղեկավարին՝ ԷՔՊ միջոցների աշխատանքի ամփոփ մատյանում գրառման համար: Եռամսյակը մեկ անգամ ԷՔՊ միջոցների աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է կազմակերպության ղեկավարին:

463. ԷՔՊ միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման պարբերականությունը որոշվում է արտադրող գործարանի առաջարկություններով, հողի առանձնահատկություններով և ներառում է`

1) հեռակառավարումով կաթոդային և դրենաժային պաշտպանության կայանների համար տեխնիկական սպասարկում՝ ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ.

2) առանց հեռակառավարման կաթոդային պաշտպանության կայանքների, դրենաժի կետերում չափիչ-հսկիչ կետերի կաթոդային արտանցումների և անոդային հողակցումների համար՝ ամիսը 2 անգամ.

3) թափառող հոսանքների գոտում հեռակառավարմամբ չսարքավորված ԷՔՊ կայանքների համար՝ ամիսը 4 անգամ.

4) պաշտպանամետաղական պաշտպանության կայանքների համար ընթացիկ նորոգում՝ տարեկան 2 անգամ, ԷՔՊ այլ սարքավորումների և կայանքների համար ընթացիկ նորոգումը կատարվում է տարեկան մեկ անգամ.

5) դրենաժային պաշտպանության կայանքների, կաթոդային արտանցիչների և չափիչ-հսկիչ կետերի հիմնանորոգումը կատարվում է 5 տարին մեկ անգամ.

6) կաթոդային և պաշտպանամետաղական կայանքների հիմնանորոգումը կատարվում է 8-10 տարին մեկ անգամ:

464. Անոդային հողակցիչների հիմնանորոգման անցկացման ժամկետները որոշվում են կաթոդային կայանների էլեկտրամետրական և անոդային հողակցման դիմադրության տվյալների հիման վրա:

465. ԷՔՊ միջոցների տեխնիկական սպասարկման, աշխատանքների կատարման որակի և մատյանների ճիշտ լրացման հսկողությունն իրականացնում է ՄՆՄՏ շահագործող կազմակերպության ԷՔՊ ծառայության ինժեներատեխնիկական աշխատողը՝ եռամսյակը մեկ անգամ ստուգման և հսկման արդյունքները գրանցելով մատյանում:

466. Ստորգետնյա կառույցներում էլեկտրական չափումների հետ կապված աշխատանքների կատարման ժամանակ, ինչպես նաև ԷՔՊ սարքվածքների հավաքակցման, նորոգման և կարգաբերման աշխատանքների կատարման ժամանակ պետք է ղեկավարվել ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1039-Ն որոշման պահանջներով:

467. Մինչև 1000 Վ լարման ցանցերից սնվող ԷՔՊ սարքերի շահագործման աշխատանքների կատարմանը թույլատրվում են` անվտանգության տեխնիկայի որակավորման III կարգ ունեցող և սահմանված կարգով քննություն անցած անձինք:

468. ԷՔՊ սարքվածքների շահագործման ժամանակ սպասարկող անձնակազմը պետք է ապահովված լինի անհատական պաշտպանության միջոցներով՝ ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1043-Ն որոշման և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1039-Ն որոշման պահանջներին համապատասխան:

469. Տարբեր գերատեսչություններին պատկանող, զուգահեռ անցկացված ՄՆՄՏ-ի, այլ խողովակաշարերի և կապի մալուխների ԷՔՊ-ը իրականացվում է գործող ՆՏՓ-ին և նախագծին համապատասխան:

470. Պաշտպանիչ շերտի և ԷՔՊ-ի վիճակի հսկողությանը վերաբերող փաստաթղթերը պահպանվում են խողովակաշարերի շահագործման ամբողջ ժամանակահատվածում:

 

XIV. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՏԻԿ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ՇԱՆԹԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

471. ՄՆՄՏ-ի կառույցները պետք է պաշտպանված լինեն շանթի ուղիղ հարվածից, նրա կրկնվող դրսևորումներից և ստատիկ էլեկտրականությունից, որն առաջանում է նավթամթերքների շարժման պրոցեսում:

472. Արտաքին էստակադների վրա գտնվող նավթամթերատարը ստատիկ էլեկտրականությունից պետք է պաշտպանվի համաձայն նախագծի և համապատասխանի գործող նորմատիվ փաստաթղթերի` Կառույցների և սենքերի շանթապաշտպանության սարքերի հրահանգների, քիմիական, նավթաքիմիական և նավթամշակման արդյունաբերության արտադրություններում ստատիկ էլեկտրականությունից պաշտպանվելու կանոնների, կազմակերպության ձեռնարկությունների հրշեջ անվտանգության կանոնների պահանջներին:

473. Էլեկտրակայվող հեղուկների շարժման առավելագույն արագությունը խողովակատարներում և անոթներում, կախված հեղուկի էլեկտրական հատկություններից և անոթի գազային տարածության էլեկտրական դաշտի թույլատրելի լարվածության նշանակումներից, սահմանափակվում են Պահեստարանների տեխնիկական շահագործման գործող կանոններով և դրանց վերանորոգման հրահանգներով, Նավթաբազաների տեխնիկական կանոններով և այլ փաստաթղթերով:

474. Ստատիկ էլեկտրականությունից պաշտպանվելու համար նախատեսված հողակցող սարքերը կարող են միանալ էլեկտրասարքավորումների հողակցվող սարքերի հետ և պետք է համապատասխանեն ԷՍԿ-ի նախագծին ու պահանջներին: Չամրանավորված և ոչ էլեկտրաշարժաբեր ճկափողերի օգտագործման դեպքում պարտադիր հարկավոր է օգտագործել հատուկ երեսքաշ ճկափողի ամրանի պարտադիր միացմամբ կամ հողակցված խողովակատարով և ճկափողի մետաղե ծայրույթով երեսքաշեր:

475. Ստատիկ էլեկտրականությունից պաշտպանվելու համար բոլոր մետաղե սարքավորումները, որոնք վերաբերում են մեկ կառույցի` պահեստարանները, խողովակատարները, ջրաթափ ու ջրակցոն սարքավորումները, որոնք գտնվում են նավթամթերքի տեղափոխման, պահպանման և բացթողման համար նախատեսված սենքերի ներսում և դրսում, պետք է ներկայացնեն անխափան էլեկտրական շղթա, որը պետք է նվազագույնը երկու կետում միացված լինի հողակցման ուրվագծին՝ նախագծին համապատասխան:

476. Ստատիկ էլեկտրականության վտանգավոր պոտենցիալների առաջացման ինտենսիվ աղբյուր հանդիսացող յուրաքանչյուր ապարատ, ինչպես նաև առանձին տեղադրված անոթներ և ապարատներ, եթե դրանք միացված չեն ընդհանուր հողակցված համակարգին, ենթակա են առանձին հողակցման: Հողակցված համակարգում հաջորդաբար միացում չի թույլատրվում:

477. Պահեստարանների հողակցումը պետք է կատարվի նախագծին և ՆՏՓ-ին համապատասխան:

478. Խողովակատարները պետք է հողակցվեն բոլոր ճյուղավորումների կետերում, սկզբում և վերջում:

479. Խցոկային կոմպենսատորների և հոդակապային միացքների վրա պետք է տեղադրված լինեն շունտավորված անջրպետներ, որոնք պատրաստված են ճկուն բազմաջիղ լարերից: Հողակցված հաղորդիչների հատումը որոշվում է նախագծով:

480. Մետաղյա էստակադները պետք է էլեկտրականորեն միացված լինեն նրանց վրայով անցնող խողովակատարներին՝ յուրաքանչյուր 200-300 մ-ում, և պետք է հողակցվեն սկզբում և վերջում՝ ոչ ավելի, քան 100 Օմ դիմադրությամբ:

481. Երկաթուղային ճանապարհների ռելսերը հեղուկաթափ և հեղուկալցոն ֆրոնտում պետք է էլեկտրականորեն միացված լինեն միմյանց մեջ և չհողակցվող սարքին, որը կապված չէ էլեկտրաքարշային ցանցի հետ:

482. Հողակցող հոսանքատարները 25 մ-ից ավելի երկարություն ունեցող օբյեկտների վրա պետք է դրվեն 25 մ հեռավորության վրա:

483. Ռետինե կամ ոչ էլեկտրահաղորդիչ նյութերից պատրաստված ճկափողերը և մետաղե ծայրույթները, որոնցով նախատեսված է երկաթուղային ցիստեռններ և նավեր նավթամթերք լցնել (թափել), պետք է հողակցված լինեն ճկափողի դրսից կամ ներսից պղնձե բազմաջիղ ճկուն լարով, նվազագույնը 2 մմ տրամագծով, ոչ ավելի, քան 10 սմ ունեցող գալարի քայլով, նրա մեկ ծայրը հեղուկաթափ ու հեղուկալցոն հաղորդակցուղիների մետաղե մասերի, իսկ մյուսը ճկափողի ծայրույթների հետ զոդումով:

484. Հեղուկաթափման և հեղուկալցոնման գործողության ժամանակ արգելվում է միացնել ու անջատել հողակցման մալուխները:

485. Կայծակնային պարպման վտանգից խուսափելու համար չհողակցված էլեկտրահաղորդվող լողող առարկաների առկայությունը:

486. Այն տարողության մեջ, որտեղ հնարավոր է պայթյունավտանգ, գոլորշային և գազաօդային խառնուրդների ստեղծումը, արգելվում է աշխատել կոմբինեզոններով, բաճկոններով և այլ էլեկտրականացվող կտորից պատրաստված հագուստով: Աշխատանքները թույլատրվում է անցկացնել միայն արտահագուստով:

487. Էլեկտրամագնիտային ինդուկցիայի հետևանքով ուղղորդված պոտենցիալից պահեստարանները պաշտպանվելու համար, պահեստարանի մոտ տարված բոլոր խողովակատարները, մալուխների մետաղե զրահը և այլ երկարացված մետաղե կոնստրուկցիաներ, որոնք տեղակայված են 10 սմ և պակաս հեռավորության վրա, պետք է միացված լինեն յուրաքանչյուր 25-30 սմ վրա մետաղե անջրպետներով՝ սահմանված հարման նախագծով:

488. Ամպրոպի ժամանակ արգելվում է մոտենալ շանթարգելիչին 4 մ ավելի, ինչի մասին պետք է զգուշացնեն պահեստարանների և առանձին շանթարգելիչների մոտ փակցված ցուցատախտակները: Յուրաքանչյուր ամպրոպից կամ ուժեղ քամուց հետո շանթապահպանիչների բոլոր սարքավորումները պետք է զննվեն, և հայտնաբերված վնասվածքները պետք է անմիջապես հեռացվեն:

489. Շանթապաշտպանության սարքավորումների շահագործման դեպքում անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ հետևել դրանց վիճակին, ՊԶՎ-ի գրաֆիկը շանթապաշտպանության սարքավորումների ընթացիկ և հիմնանորոգումների հետ մեկտեղ պետք է նախատեսի նրանց վիճակի պարբերաբար ստուգում, որը պետք է անցկացվի`

1) I և II կարգի շենքերի և շինությունների համար` տարեկան մեկ անգամ՝ ամպրոպային ժամանակաշրջանից առաջ.

2) III կարգի շենքերի և շինությունների համար` ոչ ուշ, քան 3 տարին մեկ անգամ:

490. Շանթապաշտպանության սարքավորումների վիճակի զննումն ու ստուգումն անցկացնող անձանց կողմից կազմվում է ակտ դրանց զննման և ստուգման մասին՝ նշելով հայտնաբերված թերությունների մասին, և մշակվում են միջոցառումներ՝ դրանց վերացման համար:

491. Շանթապաշտպանության և ստատիկ էլեկտրականությունից պաշտպանության միջոցների ընդունումը պետք է իրականացվի տեխնոլոգիական սարքավորումների ընդունման հետ մեկտեղ, նախագծի և գործող ՆՏՓ-ի համաձայն: Յուրաքանչյուր հողակցված սարքավորման համար պետք է ձեռք բերել անձնագիր:

492. Շանթապաշտպանության և ստատիկ էլեկտրականությունից պաշտպանության սարքերի վիճակի պատասխանատվությունը կրում է գլխավոր էներգետիկի ծառայությունը, ինչպես նաև համապատասխան տարածքների, արտադրամասերի, ծառայությունների ղեկավարները, որոնց կառավարման տակ են գտնվում կայանքները: Պատասխանատու անձինք պարտավոր են ապահովել պաշտպանության սարքավորումների շահագործումն ու վերանորոգումը՝ գործող նորմատիվ փաստաթղթերին համապատասխան:

493. Պաշտպանիչ սարքերի զննումն ու ընթացիկ վերանորոգումն անհրաժեշտ է անցկացնել տեխնոլոգիական սարքավորումների, էլեկտրասարքավորումների և էլեկտրալարերի զննման ու ընթացիկ վերանորոգման հետ միաժամանակ, ստատիկ էլեկտրականությունից պաշտպանվելու համար նախատեսված հողակցվող սարքերի էլեկտրական դիմադրողականության չափումը պետք է անցկացվի տարեկան մեկ անգամ` ամռանը, ամենաչոր ժամանակաշրջանում, կամ ձմռանը` ամենասառը ժամանակաշրջանում, միաժամանակ տեղակայանքների էլեկտրասարքերի հողակցման ստուգման հետ՝ Սպառողների էլեկտրասարքերի շահագործման կանոններին և Սպառողների էլեկտրասարքերի շահագործման ժամանակ տեխնիկական անվտանգության կանոններին համապատասխան, ինչպես նաև սարքավորումների յուրաքանչյուր վերանորոգումից հետո:

494. Պաշտպանիչ սարքերի շուտ մաշվող հանգույցները պետք է մշտապես հսկվեն, ժամանակին վերանորոգվեն և թարմացվեն:

495. Ստատիկ էլեկտրականությունից պաշտպանվելու հողակցող սարքերը նավթաթափ նավամատույցների և նավերի վրա զննման և փորձարկման են ենթարկվում ծավալով և ժամանակով, որոնք սահմանված են նման տեսակի սարքավորումների նորմատիվ փաստաթղթերով:

 

XV. ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԲԵՌՆԱՌԱՔՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  22

 

ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

496. Նավթամթերատարով տեղափոխվող նավթամթերքների ընդունման, վերամղման, բեռնառաքման և առաքման կառավարումը իրականացնում են`

1) նավթամթերատար տրանսպորտի գլխամասը.

2) ՄՆՄՏ շահագործող կազմակերպության դիսպետչերական ծառայությունները.

3) կազմակերպության արտադրական բաժինների շրջանային դիսպետչերական ծառայությունները.

4) տեղական կարգավարական կետերը (ՏԿԿ):

497. Նավթամթերատար տրանսպորտի գլխամասը`

1) կազմակերպության հետ համատեղ որոշում և կոորդինացնում է խողովակատարների համակարգի օպտիմալ բեռնման հարցերը, նավթամթերատարով ընդունման ու տեղափոխման և նավթամթերքի բեռնառաքման պլանավորման խնդիրները.

2) կազմակերպում է համակարգի օպտիմալ ռեժիմների ռեսուրսների և առանձին մայրագծային նավթամթերատարի հսկումն ու ապահովումը.

3) կազմակերպում է նավթամթերքների հաշվառման, ընդունման, վերամղման, բեռնառաքման և հանձնման հսկում՝ ապահովելով նավթամթերքների համար սահմանված ստանդարտներին համապատասխան որակի պահպանում:

498. Կազմակերպության ապարատի և կազմակերպության կարգավարական ծառայության միջոցով`

1) կատարում է նավթամթերքների ընդունման, վերամղման, բեռնառաքման և հանձնման օպերատիվ հսկում, կառավարում և կարգավորում.

2) հսկում է շահագործվող ՄՆՄՏ-ի աշխատանքի ռեժիմը.

3) անցկացնում է նավթամթերքների շարժման հաշվետվություն՝ հաշվի առնելով սորտավորումն առանձին նավթամթերատարով և պահեստային կայաններով.

4) կազմակերպում և հսկում է առանձին նավթամթերատարի վթարային խթանման քանակի կրճատման միջոցառումների կատարումը, ինչպես նաև կազմակերպում է հետաքննություն և դրա պատճառների հայտնաբերում, միջոցներ է ձեռնարկում դրանք կասեցնելու համար.

5) հսկում է ՄՆՄՏ-ի վաղաժամկետ խափանումը նախազգուշացնող պլանային վերանորոգման համար՝ հաստատված գրաֆիկի համաձայն:

499. Կազմակերպության բաժանմունքը ԱՄ-ի դիսպետչերական կետի միջոցով`

1) կատարում է անմիջական կառավարում ու հսկում նավթամթերքների ընդունման, վերամղման, առաքման տեխնոլոգիական պրոցեսը, կատարում է նավթամթերատարի աշխատանքների ռեժիմի օպտիմալացում և այլն, իրականացնում է միջոցառումներ՝ սարքավորման ոչ պլանային խափանման կրճատման համար.

2) կատարում է նավթամթերքների շարժման հաշվետվություն՝ հաշվի առնելով սորտավորումն առանձին նավթամթերատարով և պահեստային կայաններով սահմանված սահմաններում:

500. ՎԿ-ի, ԼԿ-ի և այլ ՏԿԿ-ի միջոցով կամ օպերատորի սենյակից`

1) իրականացնում է ՎԿ-ի, ԼԿ-ի տեխնոլոգիական օբյեկտների անմիջական կառավարումը և այլն.

2) անցկացնում է ընդունված, վերամղված, բեռնառաքված, հանձնված և պահպանման մեջ գտնվող նավթամթերքների սկզբնական հաշվառում:

501. Նավթամթերատարը շահագործող կազմակերպության կարգավարական ծառայություններն ապահովում են կազմակերպության տարբեր բաժինների ու գծավոր նավթամթերատարի օբյեկտների դիսպետչերական և օպերատիվ ծառայությունների աշխատանքի կառավարում:

502. Նավթամթերատարի օբյեկտների ԱԿ, ՆՏ և այլ սարքավորումների փոխարկումը հեռուստամեխանիկայի ալիքներով, ինչպես նաև պահեստային կայաններով թողարկումը, պետք է ավտոմատ կերպով գրանցվեն ՆՏ, ԱՄ կազմակերպության կարգավարական ծառայություններում կամ օպերատիվ մատյաններում: Հեռուստամեխանիկայի ալիքներով օբյեկտի կառավարման դեպքում նավթամթերատարի և ՊՍ, ՆՊ և այլ սարքավորումներ չեն կարող հանվել աշխատանքից կամ պահեստարանից՝ առանց ՏԿԿ-ի կարգավարի, կազմակերպության կարգավարական ծառայությունների թույլտվության ու լրացման, բացառությամբ մարդկանց կյանքին լուրջ վտանգի սպառնալիքի դեպքում, ինչպես նաև վթարային իրավիճակներում:

503. Տեխնոլոգիական քարտեզներով և հրահանգներով նախատեսված հիմնական տեխնոլոգիական պարամետրերի գրանցումն ու օպերատիվ հսկումը վարչության բոլոր աստիճանների վրա, այդ թվում` նաև կազմակերպության դիսպետչերական ծառայությունը, իրականացվում են ոչ ուշ, քան յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ:

504. Վարչության բոլոր աստիճանների կարգավարական կետերի աշխատակիցներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են`

1) մայրուղային նավթամթերատարի տեխնիկական շահագործման սույն տեխնիկական կանոնակարգով.

2) հերթապահ կարգավարների և օպերատորների համար նախատեսված պաշտոնական հրահանգներով.

3) նավթամթերատարի կանոնակարգով.

4) նավթամթերատարի, ՎԿ-ի և պահեստարանային կայանների տեխնոլոգիական քարտեզներով.

5) տեխնոլոգիական պաշտպանության տեղադրման քարտեզներով.

6) վերամղված նավթամթերքների ընդունման, բեռնառաքման, հանձնման և հաշվառման հրահանգներով.

7) խողովակատարով նավթամթերքների մի քանի տեսակների հաջորդական վերամղման իրագործման հրահանգով.

8) մայրուղային նավթամթերատարի պլանային ընդհատումների գրաֆիկներով.

9) վթարների վերացման պլաններով.

10) հրշեջ անվտանգության և աշխատանքի պահպանման կանոններով.

11) ՆՊՓ-ի այլ պաշտոնական հրահանգներով:

505. Օպերատիվ-կարգավարական ծառայության աշխատանքը հարկավոր է ձևակերպել գրառումներով`

1) օրական կարգավարական թերթիկում (մատյանում).

2) օպերատիվ հեռախոսագրերի և հրահանգների մատյանում.

3) հաջորդական վերամղման հաշվառման մատյանում.

4) նավթամթերքների շարժման օպերատիվ հաշվառման մատյանում.

5) հերթափոխի ընդունման-հանձնման մատյանում:

506. Հերթապահ անձնակազմը պատասխանատվություն է կրում տվյալ փաստաթղթերի պահպանման համար:

507. Վարչական կետերի բոլոր աստիճանների անձնակազմի համար, կախված նրանից, թե ինչ հատուկ սարքավորումներով են նրանք զինված, կարող են նախատեսված լինել այլ փաստաթղթեր, որոնք ֆիքսում են այդ կետերի անձնակազմի գործունեությունը, ինչպես նաև փաստաթղթերի վարման ու հաշվառման ձևերը էլեկտրոնային միջոցներով և նրանց փոխանցումը կորպորատիվ ցանցով:

508. Կազմակերպության, ԱՏ-ի, ՆՏ-ի կարգավարական ծառայություններում օգտագործման համար հարմար մասշտաբներում պետք է լինեն հետևյալ գծագրերն ու սխեմաները`

1) ՄՆՄՏ-ի շահագործվող մայրուղիների մանրակրկիտ պրոֆիլը.

2) խողովակաշարի մասերի սխեմաները և գծագրերը:

 

Գ Լ ՈՒ Խ  23

 

ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

 

509. ՄՆՄՏ-ի տեխնոլոգիական ռեժիմը պետք է ապահովի նավթամթերքների վերամղումը թողունակության հետ, որը նախատեսված է նախագծով, նվազագույն կորուստներով, ինչպես նաև խողովակատարների, պահեստարանների և սարքավորումների անվտանգ շահագործումը:

510. Մայրուղային նավթամթերատարների աշխատանքի հաշվարկային ժամանակը, առանց հաշվի առնելու նրանց աշխատանքի ընդհատումը, սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, ընդունված է տարեկան 350 օր կամ 8400 ժ: Սարքավորումների սպասարկման և ընթացիկ վերանորոգման համար նախատեսված է տարեկան 360 ժ կամ 15 օր:

511. Խողովակատարներով նավթամթերքների վերամղման տեխնոլոգիական ընթացքը, կախված ընդունված նախագծային որոշումներից ու սարքավորումների և ՄՆՄՏ-ի օբյեկտների տեխնիկատնտեսական ցուցանիշներից, կարող է իրականացվել երեք հիմնական սխեմաներով`

1) «պոմպից պոմպ» վերամղումը.

2) «միացված պահեստարաններով» վերամղումը.

3) վերամղումը պահեստարանից:

512. Մայրուղային նավթամթերատարով նավթամթերքների վերամղման տեխնոլոգիական ռեժիմը որոշվում է նախագծի ժամանակ ընդունված հետևյալ հիմնական պարամետրերի նշանակություններով`

1) պոմպի մղման առավելագույն սահմանային աշխատանքային ճնշում (կոլեկտորի վրա, մինչև կարգավորիչ սարքավորումը).

2) ԱԿ-ի մղման առավելագույն սահմանային աշխատանքային ճնշում (կարգավորիչ սարքավորումից հետո).

3) պոմպի ընդունման առավելագույն և նվազագույն սահմանային աշխատանքային ճնշում.

4) խողովակատարներ մղված առավելագույն և նվազագույն ջերմաստիճան ու մածուցիկություն ունեցող նավթամթերքներով։

513. Վերամղման տեխնոլոգիական ռեժիմները ներկայացված են ՄՆՄՏ-ի ռեժիմների քարտեզներում, որոնք մշակվում են կազմակերպության կողմից՝ հաշվի առնելով պոմպային ագրեգատների պարամետրերի և պահեստարանների շահագործման տեխնոլոգիական տվյալները, դրանք հիմնական փաստաթղթերից մի քանիսն են, որոնցով աշխատանքում ղեկավարվում են օպերատիվ-կարգավարական անձնակազմը և կարգավարական կետերը:

514. Նավթամթերատարի աշխատանքային ռեժիմը պետք է համապատասխանի նախագծին, կանոնակարգին և ապահովի վերամղման հավասարաչափությունը:

515. Խողովակատար մղվող նավթամթերքների ջերմաստիճանը պետք է համապատասխանի գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին (ԳՕՍՏ 1510-84):

516. ՄՆՄՏ-ի ինքնահոս մասերը նավթամթերքների վերամղումից հետո պետք է գտնվեն ավելորդ ճնշման տակ:

 

Գ Լ ՈՒ Խ  24

 

ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՎԵՐԱՄՂՈՒՄ

 

517. Մի քանի տեսակի նավթամթերքների վերամղումը մեկ նավթամթերատարով կարող է իրականացվել հաջորդաբար` պահպանելով դրանց որակի պահպանման պահանջները։ Հաջորդական վերամղման հիմնական պահանջները ներկայացված են Մայրուղային նավթամթերատարով նավթամթերքների հաջորդական վերամղման տեխնոլոգիայի հրահանգում:

518. Հաջորդական վերամղման հիմնական պարամետրերն են տարբեր նավթամթերքների մատուցման հաջորդականությունը, հպման միջոցը, նավթամթերքի ծավալը, վերջնական կետում նավթամթերքի բաշխման պայմանները:

519. ՄՆՄՏ տարբեր տեսակի նավթամթերքների վերամղման հաջորդականությունը պետք է սահմանվի՝ հաշվի առնելով հիմնական հատկությունները, որոնք որոշում են նրանց որակը, որպեսզի մեկ մթերքի սահմանային կոնցենտրացիաներն իրենց մեծությամբ մյուսի մեջ լինեն ամենաշատը:

520. Գլխավոր ՎԿ-ից մղվող նավթամթերքի վերամղման ժամանակը և ծավալը որոշվում են կազմակերպության կարգավարական ծառայության աշխատակիցների կողմից:

521. Մի նավթամթերքից մյուսը կարելի է անցնել միայն կազմակերպության կարգավարի թույլտվությամբ:

522. Նավթամթերքների հեռացումը կատարվում է հերթապահ կարգավարի թույլտվությամբ: Նավթամթերքների հեռացումը խառնուրդի տարածքից:

523. Հաջորդական վերամղումը կարող է իրականանալ հետևյալ կերպ`

1) ուղիղ շփմամբ.

2) բաժանիչով:

524. Հաջորդական վերամղման միջոցը որոշվում է ՄՆՄՏ-ի կառուցման ու վերակառուցման նախագծով և հիմնավորվում է տեխնիկատնտեսական ցուցանիշով:

525. Ներկայումս խողովակատարներով նավթամթերքների հաջորդական վերամղման կազմակերպման ժամանակ լայն տարածում ստացավ ուղիղ շփման միջոցը:

 

Գ Լ ՈՒ Խ  25

 

ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՎԵՐԱՄՂՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

526. Հաջորդական վերամղման կազմակերպման համար պետք է իրականացնել մի շարք կազմակերպչատեխնիկական միջոցառումներ, որոնք ապահովում են նրանց անցկացումը, ինչպես նաև հարկավոր է կազմել կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված հրահանգ:

527. Վերամղման պլանային և ստիպված ընդհատման դեպքում նավթամթերքների բաշխման սահմանը հնարավորության դեպքում հարկավոր է տեղադրել այն մասերում, որտեղ կլինի նվազագույն խառնուրդագոյացում՝ հաշվի առնելով մայրուղու տրամատը:

528. Վերամղված նավթամթերքների յուրաքանչյուր խմբաքանակի համար գլխավոր ԱԿ-ի լաբորատորիայի կողմից կազմվում է վերամղման քարտեզ և փոխանցվում է կազմակերպության ստորաբաժանման կարգավարին, որտեղ նշվում է պահեստամասերի միացման հաջորդականությունը, լցման բարձրությունը և նավթամթերքների որակյալ բնութագրերը:

529. Կազմակերպության կարգավարը շփվող նավթամթերքների բնութագրով հերթական խմբաքանակի վերամղման ժամանակի մասին հայտնում է միջանցիկ և վերջնական կետեր:

530. Հաջորդական վերամղման կազմակերպման և անցկացման ժամանակ հարկավոր է նախատեսել`

1) խողովակատարով խառնուրդի անցման հսկողություն.

2) նավթամթերքների որակի հսկողություն:

531. Այն դեպքում, երբ վերամղման կայաններում և լցակետերում բացակայում է ՈՒԿՊ, պետք է լինեն հսկիչ կետեր՝ հաջորդական վերամղումը հսկելու համար, իսկ այն վայրերում, որտեղ կատարվում է խառնուրդի ընդունումն ու իրացումը` դուրս բերված հսկիչ կետեր (10-15 կմ հեռավորության վրա մինչև խառնուրդի ընդունման և իրացման կետը):

532. Խառնուրդի անցումը խողովակատարով կարելի է հսկել այն սարքավորումներով, որոնք ապահովում են մեկ նավթամթերքի խտության որոշումը մյուսում՝ 2,5 տոկոսից ոչ ավելի սխալվելու իրավունքով:

533. Վերամղման հիմնական ռեժիմ է հանդիսանում «պոմպից պոմպ» վերամղումը: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նավթամթերքների վերամղումը ՎԿ-ին միացված պահեստարանով: Այդ դեպքում կայանի տեխնոլոգիական սխեման պետք է բացառի փակուղային գծերից և «գրպաններից» նավթամթերքների խառնվելու հնարավորությունը:

534. Հաջորդական վերամղման ժամանակ ջրային արգելքներով անցնող հատվածներում անցումային պահեստարանային լարը պետք է լինի անջատված:

535. Պահեստարանային լարի անջատման և նրա մեջ գտնվող նավթամթերքների մասին տվյալները գրանցվում են կազմակերպության կարգավարական մատյանում:

536. Տարբեր տեսակի, խմբերի և մակնիշի նավթամթերքների հաջորդական վերամղումը կազմակերպելու ժամանակ, խառնուրդահավաքը նվազեցնելու նպատակով, հարկավոր է`

1) ընտրել առավելագույն հնարավոր վերամղման արագությունը.

2) վերացնել հատվածների ինքնահոսը` կարգավորելով ճնշումը համապատասխան տարածքների վրա.

3) որպես վերամղման հիմնական ռեժիմ ընդունել վերամղվող կայանների «պոմպից պոմպ» աշխատանքը.

4) ինչպես կանոն նավթամթերքների վերամղումն իրականացնել 15 000 տ ոչ պակաս խմբաքանակով 500 մմ տրամագիծ ունեցող խողովակատարների համար, և 7000 տ` 350 մմ տրամագիծ ունեցող խողովակատարների համար:

537. Հաջորդական վերամղումը բաժանիչների հետ կարելի է կատարել այն խողովակատարներում, որոնց նեղացումն ու շրջադարձը խոչընդոտ չեն հանդիսանում բաժանիչների անցման համար:

538. Նավթամթերատարի կարգավարական կետերում հարկավոր է վարել մատյան, որտեղ ոչ ուշ, քան 2 ժամը մեկ անգամ գրանցվում են խառնուրդի կամ բաժանիչի գտնվելու վայրը և այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են հաջորդական վերամղման համար:

 

Գ Լ ՈՒ Խ  26

 

ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ՈՒ ԴԱՍԱՎՈՐՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԵՏՈՒՄ

 

539. Խառնուրդների ընդունումն ու դասավորումը ընդունման կետում իրականացվում է դասավորման քարտեզով, որը կազմված է ապրանքային ծառայության անձնակազմի կողմից` գլխավոր ՎԿ-ից ստացված վերամղվող նավթամթերքների որակի տվյալների, ինչպես նաև նախավերջին կետով խառնուրդի անցման տվյալների հիման վրա` հաշվի առնելով խառնուրդի ծավալի աճը ՄՆՄՏ-ի վերջին հատվածում:

540. Նավթամթերքների և խառնուրդների դասավորման ժամանակ պահեստարանների սողնակի փոխարկումները կատարվում են ապրանքային օպերատորի հրահանգներով:

541. Եթե նավթամթերքները խառնվելուց կորուստ է տեղի ունենում, այդ կորստի համար մեղավորները պատասխան են տալիս:

542. Այն դեպքում, երբ մեղավորները բացահայտված չեն, այդ խառնուրդի կորուստները և դրա հետ կապված ծախսերի հատուցումը կատարվում են կազմակերպության ստորաբաժանումների հաշվին:

 

Գ Լ ՈՒ Խ  27 

 

ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

543. Նավթամթերքների ընդունման և առաքման պայմանները, դրանց քանակի չափումն ու որակի որոշումը, ինչպես նաև փոխհաշվարկների կարգը սահմանվում են պայմանագրերում, որոնք որոշված ժամկետում կնքում են պատվիրատուներն ու ՄՆՄՏ-ն շահագործող կազմակերպությունը:

544. Նավթամթերքների ընդունումը կատարվում է դրանց համար նախատեսված խմբաքանակով, համապատասխան ԳՈՍՏ-ով կամ ՏՊ-ով:

545. Հաջորդական վերամղման ժամանակ, տեխնոլոգիական առանձնահատկությունների, խողովակատարի ցիկլային աշխատանքի հետ կապված խմբաքանակ ստանալու համար կատարվում է տարբեր առաքիչների միատեսակ նավթամթերքների կուտակում:

546. Հանձնման գրաֆիկը կարող է ուղղվել կողմերի համաձայնությամբ, բայց ոչ ուշ, քան պլանավորված ամսվանից 5 օր առաջ:

547. Չի թույլատրվում կուտակման և տեղափոխման համար ընդունել այն նավթանյութերը, որոնք առաջացնում են պահեստարանների և խողովակատարների մետաղի ներքին քայքայում:

548. Նավթամթերքներն ընդունվում և առաքվում են ծավալի միավորներով:

549. Նավթամթերքների ընդունումն ու հանձնումն իրականացվում են նավթամթերատարով նրանց վերամղման միջոցով, երկաթուղային, ջրային տրանսպորտի և ավտոտրանսպորտի վրա բեռնառաքման միջոցով կամ նավթամթերքներն սկզբնական կետում ընդունելով և վերջնական կետում հանձնելով ԸՀԿ-ի պահեստարանները կամ ընդունող կողմի պահեստարանները: Նավթամթերքների ընդունման ու հանձնման սխեմաները ներկայացված են պայմանագրում:

550. Սկզբնական կետում նավթամթերքների տեղափոխման համար ընդունումը և դրանց հանձնումը նպատակակետ իրականացվում է` պահեստարաններում, տրանսպորտային միջոցների չափումներով կամ կոմերցիոն հաշվառման հանգույցներում կազմելով սահմանված ձևի ընդունման-հանձնման ակտ: Նավթամթերքների ընդունում-հանձնումը միաժամանակ նույն պահեստարանից, ինչպես նաև ժամկետանց աստիճանավորված աղյուսակներ ունեցող պահեստարաններից արգելվում է:

551. Տեղափոխվող և անշարժ նմուշառիչ սարքը, որն օգտագործվում է խողովակներից և պահեստարաններից նմուշի վերցման համար, պետք է համապատասխանի ՆՏՓ-ի պահանջներին:

552. Պահեստարանների և հաշվառման հանգույցների տեխնոլոգիական շրջակապը և փակող ամրանները պետք է լինեն սարքին և թույլ չտան նավթամթերքների արտահոսք ու փոխհոսք:

 

Գ Լ ՈՒ Խ  28

 

ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

553. Նավթամթերքների քանակի հաշվառումը կատարվում է ՄՆՄՏ-ի աշխատանքի օպերատիվ կառավարման և հաշվապահական հաշվետվությունն ու հաշվառային փաստաթղթերը կազմելու համար օբյեկտիվ տվյալներ ստանալու նպատակով, որոնք օգտագործվում են հաշվառահաշվարկային գործողություններում (առևտրային հաշվառում):

554. ՄՆՄՏ-ի նավթամթերքի քանակը հաշվի են առնում մայրուղային նավթամթերատարի նավթամթերքի հաշվառման հրահանգին համապատասխան:

555. Կազմակերպության հաշվառման ժամը սահմանվում է պայմանագրով:

556. Նավթամթերքների քանակի հաշվառումն իրականացվում է քաշային միավորներով` տոննաներով: Հաշվարկահաշվառային գործողությունների անցկացման ժամանակ և նավթամթերքի առկայության գույքագրման ժամանակ նավթամթերքների զանգվածը որոշվում է ԳՈՍՏ 26976-86-ով կանոնակարգված մեթոդներով:

557. Նավթամթերքների ծավալի և զանգվածի որոշման ժամանակ հաշվարկների արդյունքները կլորացվում ու գրանցվում են հետևյալ կերպ` ծավալը՝ մինչև 0,001 մ3 (1 լ), զանգվածը՝ մինչև 0,001 տ (1 կգ):

558. Նավթամթերքների օպերատիվ հաշվառումը հարկավոր է վարել միաժամանակ վերամղման հետ կապված խողովակատարի բոլոր կետերում՝ ամենաքիչը 2 ժամը մեկ անգամ: Մատյանում գրանցվում և կարգավարին են հաղորդվում չափումների արդյունքները:

559. ՎԿ-ի և ՆՏ-ի վրա նավթամթերքների փաստացի առկայությունը հաշվարկվում է 6.00-ին՝ Երևանի ժամանակով: Նավթամթերքների առկայության գույքագրումը պետք է անցկացվի ամենապակասը ամսական 1 անգամ: Միաժամանակ հաշվարկվում են պահեստարաններում, մայրուղային և տեխնոլոգիական խողովակատարներում գտնվող նավթամթերքների մնացորդները:

560. Սեփական նավթամթերքների նորմատիվ կորուստները, որոնք որոշված են բնական նվազման գործող չափերին համապատասխան, կարող են դուրս գրվել:

561. Գերնորմատիվ կորուստները դուրս են գրվում սահմանված կարգով:

562. Պայմանագրում նշված է պատվիրատուի նավթամթերքի նորմատիվ կորուստների մասին:

563. Նավթամթերքի հաշվառման ժամանակ, ըստ ՄՆՄՏ-ի Նավթամթերքների հաշվառման հրահանգի, պարտադիր պետք է ձևակերպել հետևյալ փաստաթղթերը`

1) գլխավոր, միջանկյալ և վերջնակետերում նավթամթերքի ընդունման (հանձնման) մասին.

2) նավթամթերքների կորստի մասին.

3) նավթամթերքների գույքագրման արդյունքների մասին:

564. ԱՏ-ի և ՆՏ-ի տարածքում բոլոր պահեստարանների, մայրուղային խողովակատարների, հեռացումների և տեխնոլոգիական խողովակատարների համար պետք է կազմված և հաստատված լինեն աստիճանավորված աղյուսակներ:

565. Նավթամթերքի օպերատիվ հաշվառման ժամանակ օգտագործվող չափումների բոլոր միջոցները ենթակա են ստուգաճշտման:

566. Չափումների բոլոր միջոցները, որոնք օգտագործվում են նավթամթերքի կոմերցիոն հաշվարկման ժամանակ, ենթակա են պետական չափագիտական ստուգման և հսկման:

 

Գ Լ ՈՒ Խ  29

 

ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

567. ՄՆՄՏ-ով և հեռացումներով դեպի նավթաբազա տարբեր նավթամթերքների խմբաքանակի անցման հսկողությունը, խառնուրդների ընդունումն ու դասավորումը իրականացվում են այն սարքերի օգնությամբ, որոնց գործունեության սկզբունքները հիմնված են վերամղվող նավթամթերքների առանձնահատկությունների զանազանության վրա: Ավտոմատ սարքերի բացակայության դեպքում հաջորդական վերամղման հսկողությունն իրականացվում է հետևյալ կերպ` ձեռքով վերցնում են նմուշը և ենթարկում անալիզի: Վերցված նմուշներում որոշում են ջրի մեխանիկական խառնուրդների պարունակությունը, խտությունը, դիզվառելիքի բխման ջերմաստիճանը, ջերմաստիճանը բենզինի եռման վերջում և ստուգվում են պահեստարանների արդյունքների համընկնումը: Եթե ինչ-որ բան չի համընկնում, ապա պարզում են պատճառները և միջոցներ են ձեռնարկում անհամապատասխանությունը վերացնելու համար:

568. Նավթամթերքների որակի հսկողությունն իրականացնում է լաբորատորիան, որը ատեստավորվել է սահմանված կարգով:

569. Ընդունվող նավթամթերքի որակը հավաստիացնող փաստաթուղթ է հանդիսանում արտադրող գործարանի անձնագիրը: Այն իրավաբանական անձը, ում կողմից տրվել է անձնագիրը, պատասխանատվություն է կրում ու երաշխավորում է նավթամթերքի որակի և անձնագրում նշված ցուցանիշների ճշգրտության համար:

570. Որակի ցուցանիշների ստուգման և հաստատման համար, նորմատիվ փաստաթղթերին համապատասխան, կազմակերպության քիմիավերլուծական լաբորատորիան իրեն կողմից անցկացված փորձարկումների արդյունքների հիման վրա տալիս է որակի անձնագիր:

571. Եթե տարաձայնություն է առաջացել սպառողի և արտադրող գործարանի միջև նավթամթերքի որակի գնահատման հարցում, ապա որպես հարցի լուծման հիմք են հանդիսանում վճռաբեկ (ստուգողական) նմուշների անալիզների արդյունքները:

572. ՄՆՄՏ-ի համակարգում հաջորդական վերամղման ժամանակ պահեստարանների և ընթացային նմուշների որակի հսկողությունը կատարվում է ՆՏՓ-ի համաձայն:

573. Այն դեպքերում, երբ նավթամթերքը երկար է պահվում պահեստարաններում, անցկացվում են նավթամթերքի որակի ստուգիչ անալիզներ, որպեսզի պարզեն արդյոք նավթամթերքը համապատասխանում է ԳՈՍՏ-ի (ՏՊ) պահանջներին: Ստուգիչ անալիզների հաճախականությունը պետք է լինի հետևյալ կերպ` բենզինի համար՝ ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ, դիզվառելիքի համար՝ ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ:

574. ՄՆՄՏ-ով նավթամթերքների հանձնման կամ լցնող կետերից բեռնառաքման ժամանակ ընդունման և հանձնման ակտին կցված է որակի անձնագիր: Անձնագիրը լրացվում է ԳՈՍՏ-ի կամ ՏՊ-ի բոլոր ցուցանիշներով: Այն ցուցանիշների նշանակությունները, որոնք լաբորատորիան չի որոշել, անձնագրի մեջ գործարանն է նշում նրանց որակի մասին: Պատվիրատուի հետ համաձայնեցնելով թույլատրվում է որակի անձնագիրը լրացնել այն ցուցանիշներով, որոնք որոշում են միայն ՄՆՄՏ-ի շահագործող կազմակերպության լաբորատորիաները: Գնորդին ռեակտիվ շարժիչների համար վառելիքի հանձնման ժամանակ լաբորատորիայի կողմից տրված անձնագրին ավելացվում է նաև գործարանի կողմից տրված անձնագիրը:

575. Նավթամթերքների որակի պահպանման, ապահովման և հսկիչ աշխատանքների կազմակերպումն ու անցկացումը իրականացնում է որակի հսկողության ծառայությունը:

576. Բաց թողնված նավթամթերքի որակի համար անմիջական պատասխանատու են կազմակերպության ղեկավարները և նավթամթերքի որակի համար պատասխանատու անձինք՝ պաշտոնական հրահանգներին համապատասխան:

 

XVI. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  30

 

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

577. ՄՆՄՏ-ի ավտոմատացված կառավարման տեխնիկական միջոցները պետք է համապատասխանեն նախագծի և գործող ՆՏՓ-ի պահանջներին:

578. ՄՆՄՏ-ի ավտոմատացված կառավարման տեխնիկական միջոցներին են վերաբերում ավտոմատիկան (Ա), հեռամեխանիկան (ՀՄ), հաշվիչ տեխնիկան (ՀՏ) և կապի միջոցները (ԿՄ):

579. ՄՆՄՏ-ի տեխնոլոգիական օբյեկտների ավտոմատացման ծավալը որոշում են արտադրող գործարանների սարքավորումների նախագծերն ու տեխնիկական պայմանները:

580. Պոմպային ագրեգատների ավտոմատիզացիան պետք է պաշտպանություն ապահովի`

1) յուղման համակարգում ճնշման անկումից.

2) ճակատային և խցուկային խտացման միջով նավթամթերքի բարձր կորստից.

3) պոմպի, շարժիչի, գրգռիչների առանցքակալների ջերմաստիճանի բարձրացումից, պոմպի կորպուսից, շարժիչից ելքի մոտ դուրս մղող օդից, շարժիչի փաթույթից (եթե նախատեսված է նախագծով).

4) էլեկտրաշարժիչի կորպուսում օդի ավելորդ ճնշման անկումից.

5) սառեցնող համակարգում ճնշման անկումից.

6) բարձր թրթռումից.

7) շարժիչի էլեկտրական պաշտպանության աշխատելուց.

8) պաշտպանության սխեմայի սնուցման բացակայությունից.

9) յուղային անջատիչով կառավարման շղթաների անսարքությունից.

10) նախագծի այլ պարամետրերին համապատասխան նշանակությունից:

581. Պոմպակայանների ավտոմատացումը, որպես կանոն, պետք է ներառի հետևյալ պաշտպանությունները`

1) պոմպակայանում, ճնշման կարգավորիչների սենքում և այլ, վթարային գազացվածությունից նավթամթերքների գոլորշիների պարունակության թույլատրելի չափերի գերազանցման պաշտպանություն.

2) պոմպակայանում, ճնշման կարգավորիչների սենքում հակահրդեհային պաշտպանություն.

3) պոմպակայանի հեղեղումից.

4) պահեստարաններում կորուստների հավաքման վթարային (առավելագույն) մակարդակից.

5) ՎԿ-ի ընդունման նվազագույն ճնշումից.

6) կայանի հավաքիչում առավելագույն ճնշումից.

7) կարգավորման հանգույցից հետո կայանի վերջում առավելագույն ճնշումից.

8) սառեցնող ջրի նվազագույն ճնշումից.

9) ոչ պրոմվալային միացումների խցերի ճնշման համակարգի հավաքիչում օդի նվազագույն ճնշումից.

10) նախագծով նախատեսված այլ դեպքերում:

582. Վթարային գազացվածությունից, հրդեհից, պոմպադահլիճի ջրածածկումից պաշտպանվելու ժամանակ պետք է ավտոմատ կերպով կայանի մայրուղային նավթամթերատարին միացող սողնակները (նախագծի համաձայն միացվեն այլ սողնակների):

583. Փակ պայթյունավտանգ տարածքներում օդափոխիչ համակարգերի կառավարումը նույնպես պետք է իրականանա ավտոմատ կերպով: Առհոսող-արտափչող օդափոխման համակարգերի ավտոմատացումը նշված սենքերում պետք է լրացուցիչ ապահովի օդափոխման ազդանշման և վթարային ռեժիմի միացումը գազաանալիզատորների տվիչից, համակենտրոնացման հսկվող սենքերում նավթամթերքների գոլորշիների առաջացման ժամանակ, որը համապատասխանում է տեխնոլոգիական պաշտպանությունների դրվածքների արժեքին, ըստ դրվածքային քարտեզի, հաստատված կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից, պահեստարանների օդափոխիչների և ազդանշման միացումների անսարքության դեպքում:

584. ՄՆՄՏ-ի ավտոմատացված կառավարման տեխնիկական միջոցների շահագործումն իրականացնում է ավտոմատիկայի, հեռամեխանիկայի ծառայության և հսկիչ-չափիչ սարքերի, ինֆորմատիկայի և կապի, ԱԿ-ի, ՆՏ-ի և ԱՍԲ-ի, ԳԱԿԿ-ի անձնակազմը:

585. Իրենց գործունեության մեջ Ա, ՀՄ ծառայության, հսկիչ-չափիչ սարքերի աշխատակիցները ղեկավարվում են գործող ՆՊՓ-ի, սպառողների էլեկտրասարքերի շահագործման կանոնների, սպառողների էլեկտրասարքերի շահագործման ժամանակ անվտանգության կանոնների, հսկիչ-չափիչ սարքերի, Ա-ի, և ՀՄ-ի միջոցների տեխնիկական անվտանգ շահագործման կանոնների, պաշտոնական հրահանգների, հսկիչ-չափիչ սարքերի, Ա-ի և ՀՄ-ի միջոցների շահագործման ու մոնտաժման գործարանային հրահանգների, գործող կանոնների պահանջներով:

586. ՄՆՄՏ-ի ավտոմատացված կառավարման տեխնիկական միջոցների շահագործումը ներառում է նրանց օպերատիվ և տեխնիկական սպասարկումը, ինչպես նաև համապատասխան տեխնիկական փաստաթղթերի վարումը:

587. Ա-ի, ՀՄ-ի և հսկիչ-չափիչ սարքերի ծառայության դրույթին համապատասխան, ՄՆՄՏ-ի ավտոմատացված կառավարման տեխնիկական միջոցներն սպասարկող անձնակազմը պարտավոր է`

1) ամեն օր հսկել ՄՆՄՏ-ի ԱԿ ՏՄ-ի վիճակն ու աշխատանքը ՄՆՄՏ-ի օբյեկտների հերթապահ օպերատիվ անձնակազմի գրանցումներով Ա-ի, ՀՄ-ի և հսկիչ-չափիչ սարքերի տեխնիկական միջոցների վնասվածքների տեխնիկական մատյանում.

2) անմիջապես միջոցներ ձեռնարկել անսարքությունների պատճառները բացահայտելու համար և վերացնել սպասարկող սարքավորումների վնասվածքները.

3) անցկացնել Ա-ի, ՀՄ-ի և հսկիչ-չափիչ սարքերի շահագործման պայմանների և աշխատունակության ստուգում.

4) շահագործման մատյանում բոլոր տեսակի աշխատանքների համար, որոնք կատարվում են ՄՆՄՏ-ի ԱԿ ՏՄ-ի վրա կատարել գրանցումներ նկատված անսարքությունների մասին, ինչպես նաև ստուգումների և փորձարկումների արդյունքների մասին.

5) ձևակերպել ՆՊՓ-ով նախատեսված փաստաթղթերը և հաշվետվությունները, անցկացնել անալիզ և վերամշակել այն միջոցառումները, որոնք ուղղված են Ա-ի, ՀՄ-ի և հսկիչ-չափիչ սարքերի միջոցների շահագործման, վերանորոգման ու սպասարկման պայմանների կատարելագործմանը:

588. Արտադրական պրոցեսների հեռուստամեխանիկայի և ավտոմատացման հարցերի որոշման համար կազմակերպության ավտոմատացման բաժնի և ԱԿ ՏՄ-ի սպասարկող արտադրական անձնակազմը, կազմակերպության համապատասխան բաժինները պետք է ներկայացնեն տեխնոլոգիական սխեմաները, տեղավորման սխեմաները և սարքավորումների ու ավտոմատացման ենթակա այլ օբյեկտների հիմնական բնութագրերը, դրվածքային քարտեզները:

589. ՄՆՄՏ ԱԿ-ի ծրագրային միջոցների մշակման և ներդրման հսկողությունն իրականացվում է ավտոմատիկայի, ինֆորմատիկայի ծառայության և պատվիրատուի գրաֆիկին համապատասխան, որը հաստատել է կազմակերպության գլխավոր ճարտարագետը: Աշխատանքների ավարտը պետք է արձանագրվի, ակտավորվի, գրանցվի մատյանի մեջ և այլն:

590. ՄՆՄՏ-ի ավտոմատացված կառավարման արտաքին տեխնիկական միջոցների և պահպանման համար պատասխանատվություն կրում է օբյեկտն սպասարկող անձնակազմը, որում նրանք տեղակայված են:

591. Ազդանշանման, պաշտպանության և բլոկավորման սարքերի աշխատանքի ստուգումը պետք է անցկացվի գրաֆիկով նախատեսված ժամանակում, արտադրող գործարանների և այլ ՆՏՓ-ի հրահանգներով, բայց ոչ ուշ, քան 3 ամիսը մեկ անգամ, իսկ գազի վառելիքով կաթսայատների ավտոմատացման համար` ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ՝ ակտավորելով կամ մատյանում գրանցելով:

592. Չափումների միջոցների և դրանց ցուցումների ճշգրտությունների սարքինությունը պետք է ստուգվեն ՊԶՎ-ի գրաֆիկին և չափագիտական ստուգումներին համապատասխան, իսկ ՀՉԿ-ի և գազի վառելիքով կաթսայատների համար, եթե հրահանգներով դրանց համար կանոնակարգված չեն այլ հրահանգներ, հերթափոխի ժամանակ ոչ ուշ, քան մեկ անգամ, սարքի կարճատև անջատման և ցուցադրող սլաքի վերադարձը 0-ի կամ այլ մեթոդի միջոցով:

593. Ա-ի, ՀՄ-ի և հսկիչ-չափիչ սարքերի միջոցների տեխնիկական սպասարկումն ու վերանորոգումը պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան, հատուկ սովորեցված անձնակազմի կողմից, որն անցել է այդ սարքերի տեխնիկական և անվտանգ շահագործման ու գործող կանոնների իմացության ստուգում՝ ՊԶՎ-ի հաստատված գրաֆիկների կամ այլ փաստաթղթերի համաձայն:

594. Ավտոմատ պաշտպանության, անվտանգության և Ա-ի ու հսկիչ-չափիչ սարքերի էլեկտրական համակարգերը պետք է սպասարկվեն Սպառողների էլեկտրական սարքերի շահագործման կանոններին ու Սպառողների էլեկտրական սարքերի շահագործման ժամանակ անվտանգության կանոններին համապատասխան:

595. Պայթյունավտանգ սենքերում և արտաքին սարքավորումներում նախագծի համաձայն օգտագործվում են ավտոմատիկայի միջոցներ և հսկիչ-չափիչ սարքեր, որոնք համապատասխանում են Պայթյունապաշտպան ու հանքային էլեկտրասարքավորումների պատրաստման կանոններին և ԷՍԿ-ի պահանջներին, ինչպես նաև պայթյունապաշտպանության մակնշում, պայթյունավտանգության համապատասխան կարգեր և խմբեր ունեցող խառնուրդներ:

596. Կայծաանվտանգ շղթաներ ունեցող ավտոմատիկայի մալուխները պետք է դրված լինեն սովորական շղթաներից առանձին: Կայծաանվտանգ շղթաները վահանի սեղմակն ու սարքերը մտնելու ժամանակ պետք է կապույտ գույն ունենան կամ կապույտ գույնով ներկված լինեն:

597. Պայթյունապաշտպան իրավիճակում ԱՄ-ի և հսկիչ-չափիչ սարքերի շահագործման ժամանակ հարկավոր է պահպանել հատուկ պահանջները, որոնք նախատեսված են գործող ՆՏՓ-ով և արտադրող գործարանի հրահանգներով:

598. Պայթյունապաշտպան ՄՆՄՏ ԱԿ-ի վերանորոգումն իրականացվում է արտադրող գործարանների տեխնիկական փաստաթղթերի և կազմակերպության ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան, Ա-ի, ՀՄ-ի և հսկիչ-չափիչ սարքերի ծառայությունների ուժերով, եթե այդ վերանորոգումը պայթյունավտանգավոր չէ, հակառակ դեպքում աշխատանքները կատարում է այն կազմակերպությունը, որն ունի լիցենզիա՝ նման աշխատանքներ կատարելու համար:

599. Արգելվում է շահագործման ընթացքում պայթյունապաշտպան շինվածքի վրա չափել պայթյունապաշտպանության պարամետրերը, միջադրման և ամրակման նյութերը փոխարինել ուրիշով, որը չի համապատասխանում արտադրող գործարանների հրահանգներին:

600. Սարքավորման ներսում պետք է լինեն լարերի ընդհարումներ, իրար մեջ հոսանատար մասերի միակցում, թուլացած հպակներ, և այլ վնասվածքներ, որոնք կարող են հանգեցնել Ա-ի և հսկիչ-չափիչ սարքերի աշխատունակության կորստին, ինչպես նաև նրանց պայթյունապաշտպան հատկությունների կորստին:

601. Ավտոմատիկայի և հեռամեխանիկայի միջոցները պետք է համապատասխանեն շահագործման ընդունման կարգով սահմանված պահանջներին։

602. Ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի միջոցների ընդունումը կատարվում է գործող ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

603. Ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի միջոցների շահագործման ներմուծումից առաջ հեռուստամեխանիկները պետք է անցնեն ընդունման փորձություններ:

604. Ա-ի և ՀՄ-ի միջոցների ընդունումն իրականացվում է ընդունող հանձնաժողովի կողմից, որը սահմանված կարգով նշանակվել է կարգաբերման աշխատանքների կատարման համար պատասխանատու անձի կողմից կազմված և կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված ծրագրին համապատասխան:

605. Հանձնաժողովն ստուգում է`

1) նախագծով նախատեսված աշխատանքների որակը և ծավալի կատարումը.

2) տեխնիկական փաստաթղթերը` նախագծային (գծագրեր, բացատրական նշումներ և այլն), գործարանային (անձնագրեր, հրահանգներ) և մոնտաժման ու կարգավորման աշխատանքների կատարողական փաստաթղթերը, որոնք փոխանցվում են շահագործող անձնակազմին.

3) ընտրովի չափումների արդյունքների համապատասխանումը, որոնք թույլատրելի են նախագծի նշանակություններին.

4) Ա-ի և ՀՄ-ի միջոցների գործողությունն ագրեգատների համակարգերի, համակարգերի, գործարկման և կանգնեցման, սարքավորումների վթարային անջատման, կարգավորման ժամանակ.

5) հեռուստաազդանշումը, հեռուստաչափումը, հեռուստակառավարումը, հեռուստակարգավորումը, հեռախոսակապը և այլ գործողությունները.

6) այլ փաստաթղթեր ու սարքերի մոնտաժումը՝ նախագծին համապատասխան:

606. Ծրագրում պետք է ճշգրիտ ձևակերպված լինեն անձնակազմի գործողություններն ու սարքավորումների փորձարկման արդյունքները: Ստուգումների և չափումների դրական արդյունքների ժամանակ, այդ արդյունքների հիման վրա կազմվում են ակտեր՝ սահմանված ձևով, ինչից հետո կազմակերպության ճարտարագետը հրահանգավորում է Ա-ի և ՀՄ-ի միջոցները միացնել ու փորձարկել`

1) Ա-ի և ՀՄ-ի միջոցները, որոնք անընդհատ ներազդում են տեխնոլոգիական սարքավորումների վրա, պետք է աշխատեն նախագծային ռեժիմում 72 ժամից ոչ պակաս.

2) Ա-ի և ՀՄ-ի միջոցների համար, որոնք ավելի շատ ժամանակ մնում են սպասողական ռեժիմում, սարքավորման փորձնական միացման մեջ գտնվելու ժամանակը կարող է առանձին սահմանվել:

607. Փորձարկումների հաջող ավարտից հետո ընդունող հանձնաժողովը դիտարկում է արդյունքները, ստորագրում ընդունման-հանձնման ակտը և ընդունում է որոշում Ա-ի և ՀՄ-ի միջոցների շահագործումն սկսելու նպատակով, կամ, եթե սարքավորման փորձարկման ժամանակ ինչ-որ անսարքություններ են տեղի ունեցել, նշանակում է կրկնակի փորձարկման ժամկետը:

 

XVII. ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

608. ՄՆՄՏ-ի շահագործման ժամանակ նրա կառույցները և սարքավորումները պետք է գտնվեն սարքին վիճակում:

609. ՄՆՄՏ-ի հիմնական օբյեկտների հուսալիության վերաբերյալ պահանջները սահմանում է գլխավոր պատվիրատուն: Օբյեկտի նախագծման առաջադրանքում սահմանվում են հուսալիության հիմնական ցուցանիշները:

610. Նախագիծը մշակողները, սարքավորումներ պատրաստողները և շինարարները պատասխանատվություն են կրում ՄՆՄՏ-ի օբյեկտների հուսալիության տրվող ցուցանիշների ամբողջականության և ապահովման համար:

611. ՄՆՄՏ-ի օբյեկտի նախագծման փուլում սահմանված հուսալիության մակարդակը ապահովվում է շինարարության ընթացքում, պահպանվում է շահագործման գործընթացում և վերականգնվում է նորոգման ժամանակ:

612. Հուսալիության մակարդակը շինարարության ժամանակ ապահովվում է`

1) նախագծային լուծումների պահպանմամբ.

2) պահանջվող որակյալ շինմոնտաժային աշխատանքների կատարմամբ և դրանց հսկողությամբ:

613. Շահագործման փուլում հուսալիության ապահովման հիմնական խնդիրն է նախագծման ժամանակ, սահմանված և շինարարության ընթացքում պահպանված, կառույցների և սարքավորումների ցուցանիշների պահպանումը, ինչն ապահովվում է`

1) ՄՆՄՏ-ի կառույցների և սարքավորումների հուսալիության փաստային մակարդակի հետևողական հսկում և պահանջվող մակարդակի հետ նրա համեմատմամբ.

2) գործող ՆՏՓ-ով սահմանված շահագործման պարամետրերի պահպանմամբ, տեխնիկական սպասարկման և նորոգման ժամանակին կատարմամբ.

3) ՄՆՄՏ-ի օբյեկտների նորոգման ժամանակ կատարվող աշխատանքների անհրաժեշտ ծավալի և որակի, ժամանակին արդիականացման ապահովմամբ:

614. Նշված միջոցառումների համալիր աշխատանքը պետք է ներառի`

1) ՄՆՄՏ-ի կառույցների սարքավորումների վնասվածքի և հրաժարումների պատճառների համակարգված հաշվառում և վերլուծություն.

2) շահագործման պայմանների և դրանց ՄՆՄՏ-ի օբյեկտների փաստային հուսալիության վրա ազդեցության ուսումնասիրում.

3) շահագործող և նորոգող անձնակազմի պատրաստում.

4) ՄՆՄՏ-ի գծային մասի, ՎԿ-ի և ԼԿ-ի սարքավորումների տեխնիկական վիճակի պարբերական գնահատում և արատորոշում.

5) ՄՆՄՏ-ի օբյեկտների փաստային և կանխատեսվող հուսալիության մակարդակի գնահատում.

6) ՄՆՄՏ-ի կառույցների և սարքավորումների նորոգման սպասարկման ժամկետների և հերթականության, ծավալի, կազմակերպման պլանավորում, անհրաժեշտ պահեստամասերի և նյութերի ապահովում.

7) անհրաժեշտ որակով նորոգման անցկացում.

8) նորոգման մեթոդների և տեխնոլոգիաների կատարելագործում.

9) օբյեկտների հուսալիության ապահովման միջոցառումների մշակում և կատարում, դրանց իրականացման վերաբերյալ հսկողության սահմանում:

615. Վերահսկվող օբյեկտի տեխնիկական վիճակի գնահատումն իրականացվում է տեխնիկական արատորոշման մեթոդով՝ հաշվի առնելով ստույգ շահագործման պայմանները, օբյեկտի կարևորությունը և դրա վերաբերյալ պահանջվող հուսալիությունը:

616. ՄՆՄՏ-ի սահմանային աշխատանքային պարամետրերի և մնացորդային պաշարը որոշվում է` հետազոտվող խողովակաշարի վերահսկվող հատվածներում պատերի հաստության պարբերական չափման արդյունքների վիճակագրական մշակված տվյալները, խողովակի մետաղի մաշվածությունը և այլ գործոնները հաշվի առնելով, հատուկ մեթոդիկայով:

617. ՄՆՄՏ-ի արտաքին մեկուսապատվածքի որակի հսկողությունն անհրաժեշտ է իրականացնել գործող ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան (ԳՕՍՏ 25812-83 «Մայրուղային պողպատյա խողովակաշարեր: Քայքայումից պաշտպանության ընդհանուր պահանջներ»):

618. Հակաքայքայման պաշտպանության համակարգի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է XIII բաժնում:

619. Հարթակային կառույցների և գծային մասերի նորոգման և տեխնիկական սպասարկման համակարգի վերաբերյալ պահանջները ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի II - VII բաժիններում:

620. Արտադրական գործընթացների հեռուստամեխանիզացիայի և ավտոմատիզացիայի, արտադրական կապի ապահովման պահանջները ներկայացված են XV և XVII բաժիններում:

621. Ստորաբաժանումները, որոնք պատասխանատու են կառույցների և սարքավորումների հուսալիության համար պետք է իրականացնեն հրաժարումների և վնասվածքների պատճառների գրանցում և վերլուծում, բողոքագիր վնասապահանջի պատրաստում, տեխնիկական սպասարկման և նորոգման պլանների և գրաֆիկների պատրաստում, տեխնիկական սպասարկման և նորոգման մեթոդների մշակում և կատարելագործում, շահագործվող օբյեկտների, կառույցների, սարքավորումների, արատորոշման տվյալների հիման վրա հուսալիության փաստացի ցուցանիշների որոշման գործընթացում մասնակցություն, ինչպես նաև դրանց հուսալիության ապահովման նպատակով կազմակերպեն և վերահսկեն միջոցառումների կատարումը:

622. Այդ ստորաբաժանումներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են սահմանված կարգով հաստատված նախագծային և կատարողական փաստաթղթերով, պետական ստանդարտներով, մեթոդական ցուցումներով, հուսալիության հարցերի հետ կապված այլ փաստաթղթերով:

623. ՄՆՄՏ-ի օբյեկտների հրաժարումների և վնասվելու, վթարների հաշվառումը և հետաքննությունն իրականացվում են տեխնիկական հետաքննության, ՄՆՄՏ-ի օբյեկտների վնասման և վթարների հաշվառման ու նավթամթերքների անվերադարձ վթարային կորուստների դուրսգրման հրահանգի համաձայն:

 

XVIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  31

 

ՄՆՄՏ-Ի ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

624. Արատորոշման տեխնիկական միջոցների հիմնական նշանակությունն է`

1) սահմանված ճշգրտությամբ և արատորոշման ճշտությամբ ՄՆՄՏ-ի օբյեկտների (գծային մասի, պահեստարանի, սարքավորումների) տեխնիկական վիճակի որոշումը.

2) թերությունների և վնասվածքների հայտնաբերումը.

3) մնացորդային պաշարի որոշման և աշխատունակության կանխատեսման համար տվյալների հավաքագրում.

4) ՄՆՄՏ-ի վերակառուցման և հիմնանորոգման ժամանակ աշխատանքների որակի հսկում (անհրաժեշտության դեպքում):

625. ՄՆՄՏ-ի գծային մասի արատորոշման համար կարող են օգտագործվել հետևյալ արատորոշման միջոցները`

1) ներխողովակային միջոցներ.

2) արտաքին խողովակային միջոցներ.

3) խողովակի ընդհանուր կառուցվածքային կատարմամբ, ներկառուցված տվիչների համակարգի և չափիչ-ստուգիչ սարքերի հետ:

626. ՄՆՄՏ-ի գծային մասի արատորոշման միջոցները (պահեստարանի, սարքավորումների) կարող են լինել հետևյալ տեսքի`

1) տեղափոխվող ներխողովակային տեխնիկական համակարգ.

2) սարքերի և սարքվածքների տեղափոխվող լրակազմ.

3) տեղափոխվող տեղակայան, այդ թվում՝ արատորոշման լաբորատորիայի կազմում.

4) նավթամթերատարի ուղու երկայնքով մնայուն կետերում (ներկառուցված) սարքերի և սարքավորումների համալիր:

627. ՄՆՄՏ-ի արատորոշման համակարգը և միջոցները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) կոմպակտ (ոչ մեծ ճնշումների և կտրուկ շրջադարձների ժամանակ տեղափոխման համար).

2) վտանգավոր թերությունների, եռակցված միացություններում երկայնական և ընդլայնական ճաքերի, մետաղի մարմնում ճաքերի և մետաղի քայքայման բացահայտման ունակություն.

3) արատորոշման բավարար արտադրողականություն.

4) արատորոշման միջոցները չպետք է առաջացնեն խողովակաշարերի վնասվածքներ (սարքավորումներում, պահեստարաններում) և աղտոտեն շրջակա միջավայրը:

628. Արատորոշման աշխատանքների տեխնիկական միջոցները ենթակա են պետական չափագիտական հսկողության և վերահսկման:

629. Արատորոշման աշխատանքների անցկացման մեթոդիկան մշակում են տվյալ գործունեության իրականացման համար լիցենզավորված կազմակերպությունները, ինչպես նաև նավթամթերատարի տրանսպորտային խողովակաշարերի գլխամասային կազմակերպությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  32

 

ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

630. ՄՆՄՏ-ի տեխնիկական արատորոշումը (գծային մասի, պահեստարանների, սարքավորումների) իրականացվում է նրա փաստացի տեխնիկական վիճակի որոշման և հետագա շահագործման նպատակով:

631. ՄՆՄՏ շահագործող կազմակերպությունն իրավունք ունի պայմանագրով ներգրավվի արատորոշման աշխատանքների համար լիցենզավորված մասնագիտացված կազմակերպություններում:

632. Մինչև ՄՆՄՏ-ի արատորոշման աշխատանքների սկիզբը (տեղամասերի, պահեստարանների, սարքավորումների), անհրաժեշտ է`

1) իրականացնել արատորոշման համակարգի նշանակության և տեսակի ընտրության տեխնիկատնտեսական հիմնավորում.

2) սահմանել արատորոշման պարամետրերի նշանակությունը, անվանացուցակը և դրանց բնութագրերը (անվանական, թույլատրելի և սահմանային արժեքները).

3) ապահովել տեխնիկական արատորոշմանը ՄՆՄՏ-ի հետազոտվող օբյեկտի հարմարվածությունը (հսկողապիտանիությունը).

4) հաշվի առնել նույն տրամագծի տեղամասերի հաջորդական հետազոտման հնարավորությունը (կազմակերպվող հետազոտման աշխատանքների կրճատման նպատակով).

5) իրականացնել աշխատանքների ծավալի բաշխում՝ ըստ տարիների, և համապատասխանաբար հետազոտման միջոցների հավասարակշռված բաշխում.

6) կատարել ՄՆՄՏ-ի արատորոշման ապահովումը:

633. Տեխնիկական արատորոշմանը ՄՆՄՏ-ի հարմարվածության ապահովումը պետք է ուղղված լինի`

1) խողովակաշարերի, արատորոշման և մաքրման սարվածքների միացման և ընդունման խցերի, արատորոշման միջոցների բնութագրերի փոխադարձ համաձայնեցված պարամետրերին.

2) արատորոշմանը ՄՆՄՏ-ի հարմարվածության ստուգում՝ արատորոշման միջոցների և տրված մեթոդի պահանջներին համապատասխան:

634. ՄՆՄՏ-ի հարմարվածության ապահովման տեխնիկական արատորոշման վերաբերյալ որոշումը կայացվում է համատեղ, տվյալ նավթամթերատարը շահագործող կազմակերպության և արատորոշման աշխատանքները կատարող կազմակերպության հետ համատեղ, կազմակերպության կողմից հաստատված փորձագիտաճարտարագիտական գնահատման և արատորոշման տեխնիկական առաջադրանքի արդյունքների հիման վրա:

635. ՄՆՄՏ-ի արատորոշման տեխնիկական առաջադրանքը պետք է ներառի`

1) արատորոշման նպատակը և խնդիրները.

2) արատորոշման մեթոդիկան.

3) ՄՆՄՏ-ի հարմարվածության ապահովման արատորոշման վերաբերյալ պահանջներ.

4) արատորոշման ցուցանիշները և բնութագրերը.

5) ՄՆՄՏ-ի արատորոշման ապահովման վերաբերյալ պահանջները.

6) արատորոշման պլան-գրաֆիկը՝ նշելով կատարողներին.

7) արատորոշման փաստաթղթերին ներկայացվող պահանջներ.

8) հաշվետվության կարգը:

636. Գործող ՄՆՄՏ-ի արատորոշման հարմարվելիությունն ապահովվում է, որպես կանոն, վերակառուցման և հիմնանորոգման փուլում: Որոշակի տեխնիկական արատորոշման համակարգի, արատորոշմանը ՄՆՄՏ-ի հարմարվածության մակարդակի անհամապատասխանության ժամանակ պետք է կատարվեն խողովակաշարի վերակառուցման և տեխնիկական վերազինման աշխատանքներ՝ համաձայնեցնելով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, որը կապահովի տրված տեխնիկական միջոցների և մեթոդի պահանջների կատարումը:

637. ՄՆՄՏ-ի օբյեկտների տեխնիկական վիճակի արատորոշման կանոնակարգումը (ժամկետները, ծավալները, աշխատանքների կազմակերպման կարգը) որոշվում է տեխնիկական արատորոշման վերաբերյալ գործող ՆՏՓ-ով:

638. ՄՆՄՏ-ի օբյեկտների (գծային մասերի, պահեստարանների, սարքավորումների) տեխնիկական արատորոշման միջոցների օգնությամբ հետազոտման անցկացմանը նախորդում է արատորոշման աշխատանքների անցկացման և նախապատրաստման, ՄՆՄՏ-ն շահագործող կազմակերպության կողմից աշխատանքների ծրագրի մշակումը:

639. Ծրագիրը նախատեսում է հետևյալ աշխատանքների հիմնական փուլերի իրականացումը`

1) հետազոտում պահանջող տեղամասերի (պահեստարանների, սարքավորումների) որոշում, ինչպես նաև այդ աշխատանքների անցկացման կարգը և ժամկետները.

2) հետազոտվող օբյեկտի յուրահատկության գնահատում և միջոցառումների կազմակերպման հաջորդականությունը.

3) ստացված արդյունքների հավաքագրում և մշակում:

640. ՄՆՄՏ-ի հետազոտվող տեղամասերի արատորոշումն իրականացվում է մի քանի փուլով: Առաջին և պարտադիր փուլն ընտրված տեղամասի հսկողապիտանիության գնահատումն է` նրա միջով ինքնավար սարքի բացթողման միջոցով, երկրաչափական թերությունների տեղակայման որոշման և չափման հայտնաբերման նպատակով: Առաջին փուլի արդյունքների մշակումից հետո սահմանված ՄՆՄՏ-ի տեղամասի աշխատունակության գնահատման չափորոշիչներով կայացվում է որոշում ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան նրա վերականգնման մասին կամ հետագա (խորացված) հետազոտման անցկացման մասին, այդ թվում՝ խողովակաշարի բացմամբ:

641. Հետազոտված ՄՆՄՏ-ի օբյեկտի տեխնիկական վիճակի հետևության և արատորոշման արդյունքները պետք է ձևակերպված լինեն հաշվետվությամբ, նշված լինեն հատուկ մատյաններում և եզրակացություններում, ինչպես նաև արտացոլվեն նրա անձնագրում:

 

XIX. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

642. Տեխնիկական փաստաթղթերին են վերաբերում գրաֆիկական և տեքստային փաստաթղթերը, որոնք մշակվել են նախագծման, շինարարության և շահագործման ընթացքում:

643. Կախված բովանդակությունից և նշանակությունից՝ տեխնիկական փաստաթղթերը ստորաբաժանվում են`

1) նախագծային և կատարողական փաստաթղթերի.

 2) նորմատիվային փաստաթղթերի (ստանդարտներ, կանոններ և այլն).

 3) օպերատիվ փաստաթղթերի (հերթափոխի մատյաններ, հաշվառման մատյաններ, կարգավարական թերթեր, տեղեկաքարտեր, չափման գրաֆիկներ, օպերատիվ հաշվետվություններ և ամփոփագրեր, կարգաբերական աշխատանքների ակտեր, հրաժարումների քննչական ակտեր, մուտքային և ելքային օպերատիվ հեռախոսագրերի մատյան և այլն):

644. Յուրաքանչյուր ՄՆՄՏ-ի ինքնուրույն օբյեկտի համար տեխնիկական փաստաթղթերի բովանդակությունը և կազմը հաստատվում են սահմանված կարգով:

645. ՄՆՄՏ-ի շահագործվող օբյեկտների համար կազմվում են անձնագրեր (տեղեկաքարտեր)՝ ըստ սահմանված կարգի`

 1) ՎԿ-ի և ԼԿ-ի անձնագիր (տեղեկաքարտը) կազմում է ԱԿ-ի և ԼԿ-ի տեխնիկական ղեկավարը, ստորագրվում է կազմակերպության ղեկավարության կողմից.

 2) ՄՆՄՏ-ի այլ օբյեկտների (պոմպակայաններ, լցման կետեր, էստակադներ և այլն) համար անձնագիր (տեղեկաքարտ) կազմվում է այդ օբյեկտների շահագործման ծառայությունների կողմից: Այդ օբյեկտների անձնագրերը (տեղեկաքարտեր) պետք է գտնվեն ԳԱԿԿ-ում, ԼԿ-ում, ՎԿ-ում.

 3) բացի թղթային ձևակերպումից՝ անձնագրերը կարող են պահպանվել համակարգչում և էլեկտրոնային կրիչի վրա:

646. Տեխնիկական փաստաթղթերը, որոնք կազմվում են շահագործման ընթացքում (տեխնոլոգիական սխեմաներ, դրվածքների քարտեզներ) պետք է համապատասխանեն նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին:

647. Անձնագիրը (տեղեկաքարտեր) պետք է ներառի տեղեկատվություն նախագծային և կատարողական փաստաթղթերից: Ընթացիկ փոփոխությունները, որոնք օբյեկտի շահագործման ընթացքում մտցվում են անձնագրերի (տեղեկաքարտերի) մեջ, պետք է հասցվեն անձնագրերի բոլոր օրինակների տերերին՝ էլեկտրոնային և թղթային տեսքով:

Անձնագիր (տեղեկաքարտ) տեղեկատվության հավաստիության և ժամանակին ներմուծման համար պատասխանատվություն են կրում կազմակերպության այն պաշտոնատար անձինք, ովքեր կազմել և ստորագրել են անձնագիրը:

648. Նախագծային (կատարողական) փաստաթղթերը պետք է պահպանվեն կազմակերպության ԳԱԿԿ-ի տեխնիկական արխիվում:

649. Նորմատիվային փաստաթղթերը պետք է պահպանվեն տեխնիկական գրադարանում կամ արտադրական ստորաբաժանումներում (ծառայություններում)՝ ըստ նշանակության: Գործող ՆՏՓ, որոնք օգտագործվում են ՄՆՄՏ-ի շահագործման ժամանակ և պետք է պահպանվեն կազմակերպությունում և դրա ստորաբաժանումներում, ներկայացված է N 3 ձևում: Օպերատիվ փաստաթղթերը պետք է գտնվեն աշխատավայրերում:

650. Շինարարության, նորոգման, վերակառուցման համար նախագծային փաստաթղթերի պահպանման պայմանները պետք է նախատեսեն այդ փաստաթղթերի պահպանումն օբյեկտի շահագործման ամբողջ ժամանակահատվածում:

651. Նախագծային և կատարողական փաստաթղթերի վիճակի, համալրվածության, պահպանման և օգտագործման հսկողությունը բոլոր մակարդակներում դրված է տեխնիկական բաժինների վրա:

652. Նորմատիվային փաստաթղթերի վերանայումը՝ ըստ ժամանակի և կարգի, կատարվում է համապատասխան ՆՏՓ-ի համաձայն: Օպերատիվ փաստաթղթերը վերանայվում (ճշգրտվում) են ըստ անհրաժեշտության:

 

XX. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

653. ՄՆՄՏ-ի օբյեկտներում վարչատեխնիկական անձնակազմի աշխատանքի պաշտպանության, աշխատանքի կազմակերպման կարգը, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում է ըստ գործող ՆՏՓ-ի:

654. ՄՆՄՏ-ի օբյեկտներում աշխատանքների կազմակերպման և կատարման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ արտադրության առանձնահատկությունները, կապված նաֆթամթերքների վտանգավոր հատկությունների հետ, մասնավորապես, նավթամթերքների թունավորությունը, գոլորշացումը, էլեկտրականացման հատկությունները, պայթյունահրդեհավտանգությունը:

655. Աշխատանքի պաշտպանության հիմնական ուղղությունն է` տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների համալիրի մշակումը և իրականացումը, որոնք ապահովում են աշխատանքի առողջ և անվտանգ պայմանները, վթարների, հրդեհների, արտադրական վնասվածքների կանխարգելումը:

656. Աշխատանքի պաշտպանության համար ընդհանուր պատասխանատվությունը և ղեկավարումը դրված է կազմակերպության առաջին ղեկավարի վրա:

657. ԳԱԿԿ-ի արտադրական տեղամասերում, ԱԿ-ում, ԼԿ-ում, արհեստանոցներում, ՇՆՎ-ում, լաբորատորիաներում և այլ ծառայություններում աշխատանքի պաշտպանության համար պատասխանատվությունը կրում են այդ ստորաբաժանումների ղեկավարները:

658. Ստորաբաժանումների և ծառայությունների պետերն իրենց տեղամասերի սահմաններում պետք է ապահովեն կազմակերպչական և տեխնիկական միջոցառումների կատարումը՝ աշխատանքի անվտանգ պայմանների ստեղծման համար, ինչպես նաև պետք է անցկացնեն անձնակազմի հրահանգավորումը և աշխատանքների անվտանգ կատարման եղանակների ուսուցումը, վերահսկեն աշխատանքի պահպանման հրահանգների և կանոնների կատարումը:

659. ՄՆՄՏ շահագործող կազմակերպության աշխատանքի պաշպանության, աշխատանքի կազմակերպման և անհրաժեշտ վերահսկողության համար, պետք է ստեղծվի համապատասխան ծառայություն: Աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի ծառայության թվակազմը հաստատում է շահագործող կազմակերպությունը: ՄՆՄՏ-ի աշխատատեղերում վնասակար հիգիենիկ ռիսկերի ուսումնասիրության և գնահատման համար գործատուն ներգրավում է մասնագիտացված կազմակերպություն, որի տրված եզրակացության հիման վրա մշակում է առողջության պահպանման միջոցառումներ և (կամ) միջոցառումների ծրագիր:

660. ՄՆՄՏ-ի յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է հստակ իմանա և հետևի ծառայողական հրահանգին և աշխատանքի պաշտպանության՝ ՆՏՓ-ի պահանջներին: Սարքավորումների անսարքության, նավթամթերքի արտահոսքի, աշխատանքի պաշտպանության պահանջների խախտման հայտնաբերման ժամանակ աշխատողը պարտավոր է անհապաղ զեկուցի անմիջական ղեկավարին, իսկ մարդկանց կյանքին անմիջական վտանգի կամ վթարի ժամանակ պետք է հնարավորությունների սահմաններում միջոցներ ձեռնարկի վտանգի վերացման համար, այնուհետև զեկուցի անմիջական ղեկավարին:

661. Արտադրամասերի և տեղամասերի աշխատակիցները պետք է ապահովված լինեն անհատական պաշտպանության միջոցներով, հատուկ զգեստով, հատուկ սննդով, աշխատողների սանիտարահիգիենիկ սենյակներով և այլ միջոցներով՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի և այլ իրավական ակտերի պահանջների:

662. Անվտանգության միջոցները և պաշտպանիչ հարմարանքները, որոնք տրվում են անձնակազմին, մինչև օգտագործելը պետք է ստուգվեն և փորձարկվեն: Շահագործման ընթացքում այդ միջոցները պետք է փորձարկվեն և զննվեն սահմանված նորմատիվներին համապատասխան:

663. Անսարք, ստուգում չանցած կամ աշխատանքային ժամկետն անցած անվտանգության միջոցների, գործիքների, սարքավորումների և պաշտպանիչ հարմարանքների օգտագործումն արգելվում է:

664. Կազմակերպության, ստորաբաժանումների, արտադրամասերի և տեղամասերի ղեկավարները, աշխատողներին ըստ մասնագիտության և աշխատանքի ձևի, պետք է ապահովեն շահագործման և աշխատանքի պաշտպանության հրահանգներով, իսկ աշխատանքային տեղերը՝ անվտանգության տեխնիկայի անհրաժեշտ ցուցապաստառներով և զգուշացնող մակագրություններով: Դժբախտ դեպքերի հաշվառումը և ծառայողական քննությունն իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 23-ի «Մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) հաշվառման ու ծառայողական քննության կարգը, դժբախտ դեպքերի հաշվառման ու ծառայողական քննության կարգը, մասնագիտական հիվանդությունների (թունավորումների) ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 25-ի N 121 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 458-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգին համապատասխան:

665. Անձնակազմի անընդհատ ներկայությամբ սենքերում պետք է լինի դեղատուփ՝ անհրաժեշտ դեղորայքով և վիրակապման նյութերով՝ ըստ սահմանված ցուցակի:

666. Կազմակերպության արտադրական անձնակազմը պետք է դժբախտ պատահարների ժամանակ պատրաստված լինի առաջին մինչբժշկական օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման միջոցների օգտագործման համար:

667. Կազմակերպության և նրա բաժանմունքների, աշխատանքի պաշտպանության ծառայությունների ղեկավարները և մասնագետները, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, որոնց գործունեության ընթացքում կարող է առաջանալ արտադրական վնասվածք, պետք է 5 տարին մեկ անգամ բարձրացնեն իրենց որակավորումն աշխատանքի պաշտպանության ոլորտում՝ համաձայն գործող ՆՏՓ-ի:

 

Գ Լ ՈՒ Խ  33

 

ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

668. Պահոցների հավաքակայանների համար բնորոշ են վնասակար և վտանգավոր արտադրական հետևյալ գործոնները`

1) պահոցների մակերևույթի վրա հնարավոր գազավտանգությունը.

2) պահոցների ներսում մշտական գազավտանգությունը.

3) պահոցային հավաքակայանում հնարավոր պայթյունավտանգությունը և հրդեհավտանգությունը.

4) պահոցների մասերի վրա ստատիկ էլեկտրականության հնարավոր կուտակումները:

669. Գազավտանգավոր աշխատանքները կատարվում են միայն երկու հոգանոց անձնակազմից ոչ պակաս բրիգադի նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո: Բրիգադի անդամները պետք է ապահովված լինեն անհատական պաշտպանության միջոցներով, համազգեստով, անհրաժեշտ գործիքներով և հարմարանքներով: Գազավտանգավոր աշխատանքները կատարվում են առավել վտանգավոր աշխատանքների կատարման համար կարգագիր-թույլտվությամբ և ցերեկային ժամերին:

670. Գազավտանգավոր աշխատանքների որոշ տեսակներ, որոնք պարբերաբար կրկնվում են և կատարվում են տեխնիկական կանոնակարգերի պահանջների համաձայն՝ հիմնական սպասարկող անձնակազմի կողմից (նմուշների վերցնում, մակարդակի չափում), կատարվում են առանց կարգագիր-թույլտվության՝ ըստ յուրաքանչյուր աշխատանքի տեսակի համար արտադրական հրահանգների և աշխատանքի անվտանգության հրահանգի:

671. ՄՆՄՏ-ի օբյեկտներում անհրաժեշտ է նման աշխատանքները թվարկող ցանկ, որոնք կատարվում են առանց կարգագիր-թույլտվության, հաստատված կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից:

672. Պահեստարանի շահագործումից և նրա մեջ նավթամթերքի լցման գործողությունից առաջ, անհրաժեշտ է պահոցը զննել, ստուգել սարքավորումների սարքին լինելը, ստուգել խողովակները և ամրանները:

673. Պահեստարանների տեխնիկական սպասարկման և տեխնոլոգիական գործողությունները կարող են կատարվել միայն կրկնորդի ներկայությամբ և կատարողների անհատական պաշտպանության միջոցների առկայության դեպքում:

674. Ձմռան ընթացքում անհրաժեշտ է ժամանակին պահեստարանային հավաքակայաններում մաքրել ձյունից արահետները, հրշեջ երթանցները և պահեստարանների անկյունները: Սանդղավանդակները, անցումային կամրջակները և փականների սպասարկման հարթակներն անհրաժեշտ է պահպանել մաքուր ձյունից և սառցապատումից:

675. Նորոգման աշխատանքների անցկացման վայրում օդի փորձանմուշների վերցնումը և վերլուծությունը պետք է կատարի սահմանված կարգով ատեստավորված անձնակազմը:

676. Գիշերային ժամերին պահեստարաններում անհրաժեշտ է օգտագործել պայթյունաանվտանգ սարքին կուտակիչներով լապտերներ:

677. Պահեստարանային հավաքակայանի տարածքում լուսավորությունը գիշերվա ժամերին պետք է համապատասխանի նախագծի, «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-6.03.96 և անվտանգության պահանջներին:

 

XXI. ՀՐԴԵՀԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՕԲՅԵԿՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

678. ՄՆՄՏ-ի օբյեկտների պահպանությունը և հրդեհաանվտանգությունը պետք է համապատասխանեն ՀՀ հրդեհաանվտանգության կանոններին, նախագծային փաստաթղթերի պահանջներին և այլ գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին:

679. ՎԿ-ի և ԼԿ-ների, արտադրամասերի, տեղամասերի, տեղակայանքների, լաբորատորիաների, արհեստանոցների, պահեստարանների և այլ օբյեկտների հակահրդեհային իրավիճակի, հակահրդեհային միջոցառումների ընթացիկ պլանի մշակման և իրականացման, հակահրդեհային միջոցառումների ժամանակին կատարման, հակահրդեհային տեխնիկայի և գույքի պահպանման և համալրվածության համար պատասխանատվություն է կրում այդ ստորաբաժանումների և օբյեկտների ղեկավարությունը և ձևակերպվում է կազմակերպության հրամանով, ինչպես նաև արտացոլվում է պաշտոնական հրահանգներում:

680. Հրդեհային անվտանգության համար պատասխանատու անձինք ապահովում են`

1) գործող օրենքների պահանջների կատարումը, ղեկավարող մարմինների կարգադրությունները և որոշումները, Պետական հակահրդեհային ծառայության կարգադրությունները` հրդեհային անվտանգության մասով.

2) հրդեհային անվտանգության հարցերով աշխատակիցների ուսուցումը և հրահանգավորումը, գործող հրդեհային անվտանգության կանոնների և սույն տեխնիկական կանոնակարգի ուսումնասիրումը.

3) պաշտոնատար, օբյեկտների հրդեհային անվտանգության, ինչպես նաև վթարային միջոցների, հրդեհային ազդասարքերի և հակահրդեհային պաշտպանության միջոցների՝ կազմակերպությունում, կազմակերպության արտադրական բաժանմունքներում, ԳԱԿԿ-ում, կազմակերպության ՎԿ-ում և այլ պահպանման համար պատասխանատու անձանց հրահանգներում հրամանով ամրագրումը.

4) օբյեկտի տեխնիկական ծառայությունների հետ համատեղ, համաձայն հաստատված գրաֆիկի, նախապահպանական սպասարկումը, հրդեհաշիջման միջոցների և հակահրդեհային ավտոմատիկայի նորոգումը և փորձարկումը, ինչպես նաև դրանց շահագործումը.

5) օբյեկտի հրդեհային անվտանգության վիճակի պարբերական ստուգումը.

6) օբյեկտի տեխնիկական ծառայությունների հետ համատեղ հսկումը տեխնիկական սպասարկման, հրդեհաշիջման միջոցների և հակահրդեհային ավտոմատիկայի նորոգման ու փորձարկման, ինչպես նաև նրանց շահագործման աշխատանքների կատարումը:

681. ՄՆՄՏ-ի բոլոր պայթյունահրդեհավտանգավոր օբյեկտներում (ԳԱԿԿ, ՎԿ, ԼԿ), ներառելով արտադրական, վարչական, պահեստային, օժանդակ շինությունները և տարածքները, պետք է նախատեսված լինի հակահրդեհային գործելակարգ, մասնավորապես`

1) կազմակերպված լինի հսկիչ-անցագրային համակարգ.

2) որոշված և սարքավորված լինեն ծխելու վայրերը.

3) սահմանված լինի հրդեհային աշխատանքների անցկացման կարգը.

4) մշակված և հաստատված լինի հրդեհային անվտանգության միջոցառումների հրահանգները.

5) օբյեկտում կազմակերպված լինի կամավոր հրշեջ խումբ (ԿՀԽ) և հրդեհատեխնիկական հանձնաժողով (ՀՏՀ).

6) ՄՆՄՏ-ի օբյեկտները համալրված լինեն հրդեհաշիջման միջոցներով.

7) յուրաքանչյուր պայթյունահրդեհավտանգ օբյեկտի կամ նրա տեղամասի համար մշակված լինի հրդեհի մարման և հնարավոր վթարների վերացման պլան.

8) մշակված և տեսանելի վայրում փակցված լինի մարդկանց տարհանման պլան, հնարավոր առաջացած հրդեհի համար և այլն:

682. Հրդեհատեխնիկական հանձնաժողովն ստեղծվում է կազմակերպության ղեկավարի հրամանով և գործում է կարգի համաձայն:

683. Յուրաքանչյուր աշխատակից իր պատասխանատվության սահմաններում պետք է իմանա և հետևի հրդեհային անվտանգության պահանջներին և օբյեկտում հակահրդեհային ռեժիմին, թույլ չտա այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել հրդեհի:

684. Հրդեհային անվտանգության գործող կանոնների խախտման համար մեղավոր անձը, կախված խախտման բնույթից և առաջացած հետևանքներից, պատասխանատվություն է կրում գործող օրենսդրության սահմաններում:

685. ՄՆՎՏ-ի յուրաքանչյուր օբյեկտում կազմակերպության ղեկավարի հրամանով պետք է սահմանված լինի կարգ, որով բոլոր աշխատակիցներն աշխատանքի ընդունվելու ժամանակ պետք է անցնեն հրդեհային անվտանգության առաջնեկային հրահանգավորում՝ հրահանգավորման մատյանում դրա մասին նշում կատարելով:

686. Հրդեհային առավել վտանգավոր արտադրամասերում, լաբորատորիաներում, պահեստարաններում և արհեստանոցներում աշխատող անձնակազմին, հրդեհային անվտանգության կանոններին առավել մանրակրկիտ ծանոթացնելու համար, ելնելով արտադրության տեխնոլոգիական պրոցեսի առանձնահատկությունից, ինչպես նաև հրդեհաշիջման առկա միջոցների օգտագործման ձևերի իմացության համար պետք է անցկացվեն հրդեհատեխնիկական մինիմումի դասընթացներ:

687. Այդ դասընթացներն անցկացվում են տարեկան մեկ անգամ, որոնք մշակված են հրդեհային անվտանգության կանոններին համապատասխան և հաստատված են կազմակերպության ղեկավարի կողմից: Դասընթացների արդյունքներն ստուգվում են ստուգարքներով և հաստատվում են համապատասխան փաստաթղթով:

688. Յուրաքանչյուր օբյեկտում երևացող տեղում պետք է կախված լինի ցուցատախտակ, որի վրա նշված կլինեն հրդեհային անվտանգության համար պատասխանատու պաշտոնատար անձի Ա.Ա.Հ-ն և պաշտոնը՝ կազմակերպության բաժանմունքում նշանակված հրամանով:

689. Հրդեհային անվտանգության ապահովման համար պատասխանատու անձինք ապահովում են`

1) հրդեհավտանգավորության տեսնակյունից տեխնոլոգիական պրոցեսի առանձնահատկությունների իմացությունը, ինչպես նաև նախագծով նախատեսված միջոցառումների անվտանգ կազմակերպումը.

2) հրդեհային անվտանգության սահմանված պահանջների պահպանման հսկումը.

3) հրդեհային աշխատանքների անցկացումից առաջ կազմակերպչատեխնիկական միջոցառումների նախապատրաստումը, անցկացումը և հսկումը.

4) շքամուտքերի, շենքերի, կառույցների, տեխնոլոգիական և հրդեհային սարքավորումներին մոտեցումների և անցումների ինչպես նաև հրդեհի ժամանակ անձնակազմի տարհանման երթուղիների անարգելք անցումը.

5) գոյություն ունեցող միջոցների, հրդեհաշիջման սարքերի և համակարգերի սարքին և պատրաստ լինելու պարբերաբար ստուգումներին մասնակցությունը, հակահրդեհային սարքավորումների նշանակությունը, իմացությունը և դրա կիրառումը.

6) հայտնաբերված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների և սարքավորումների անսարքությունների վերացման մասին տեղեկացումը կազմակերպության հրշեջ պաշտպանությանը.

7) հրդեհի կամ վտանգավոր իրավիճակի ժամանակ օբյեկտի անձնակազմի և հրդեհային անվտանգության ապահովման համար պատասխանատու անձանց հրահանգների և հնարավոր վթարների վերացման՝ հաստատված պլանի համաձայն գործունեությունը:

690. Յուրաքանչյուր արտադրամասի, արհեստանոցի, շինարարական և նորոգման տեղամասի, պահեստարանի և այլ օբյեկտի համար հրդեհային անվտանգության գործող կանոնների հիման վրա պետք է մշակված լինեն օբյեկտի համընդհանուր և արտադրամասի հրդեհային անվտանգության հրահանգներ, որոնք կազմակերպության ղեկավարի կողմից հաստատվելուց հետո պետք է գտնվեն տեսանելի վայրում:

691. Հրդեհային անվտանգության հրահանգները պետք է նախատեսեն`

1) աշխատակիցների՝ օբյեկտի տարածքում գտնվելու ժամանակ հրդեհային անվտանգության պահանջները.

2) հրդեհաշիջման միջոցների, կապի միջոցների և հրդեհի ազդանշանային համակարգի տեղը և պահպանման կարգը.

3) օբյեկտի տարածքում պայթյունավտանգ և հրդեհավտանգ աշխատանքների նախապատրաստման, կազմակերպման և կատարման կարգը.

4) օբյեկտի տարածքում տրանսպորտային միջոցների թույլատրման և շարժման կարգը.

5) տարածքի, ճանապարհների և շենքերի մատույցների, կառույցների, ջրի աղբյուրների պահպանման պահանջները.

6) հրդեհի ժամանակ սպասարկող և նորոգող անձնակազմի պարտականությունները, հրշեջ խմբի կանչի կարգը, սարքավորումների կանգնեցման և անջատման կարգը.

7) թափված դյուրավառ հեղուկների մաքրման, յուղատոգորված կտորների հավաքման և պահպանման, համազգեստի պահպանման կարգերը.

8) աշխատանքային օրվա ավարտական պարտադիր աշխատանքները (սենքերի մաքրություն, էլեկտրաէներգիայի անջատում և այլն)։

692. ՄՆՄՏ-ի աշխատակիցները պետք է կարողանան օգտագործել գոյություն ունեցող հրդեհաշիջման միջոցները:

693. ՄՆՄՏ-ի պոմպային և այլ սենքերը, ինչպես նաև պահեստային հավաքակայանները պետք է սարքավորված լինեն հրդեհաշիջման տեղակայանքներով՝ նախագծային փաստաթղթերին համապատասխան: Հրդեհաշիջման միջոցները պետք է համալրված լինեն և գտնվեն սահմանված վայրում՝ ըստ նախատեսված նորմատիվային փաստաթղթերի:

694. Պոմպակայաններում գոյություն ունեցող մալուխային և այլ դիտահորերը և ուղիները պետք է շահագործվեն միայն նախագծով և ՆՏՓ-ով նախատեսված միջոցառումների կատարման ժամանակ (օդափոխում, ավազի լցնում, ավտոմատ գազասիգնալիզատորների տեղադրում և այլն), որոնք կբացառեն նրանց մեջ գազերի և նավթամթերքների գոլորշիների կուտակումը:

695. Նավթամթերքների գոլորշիների կուտակման ստուգումն անհրաժեշտ է իրականացնել հրահանգներին համապատասխան, պոմպակայաններում յուրաքանչյուր պոմպի մոտ ցածր կետում, այլ պայթյունավտանգ և հրդեհավտանգ սենքերում գոլորշիների և գազի հնարավոր արտադրման վայրում ինչպես նաև ցածրադիր կետերում:

696. Յուրաքանչյուր օբյեկտում հակահրդեհային պոմպակայանի սենքում, հրդեհային հավաքակայանում, պետք է կախված լինի հրդեհային խողովակաշարի սխեման (փրփուր կամ լուծախողովակ)՝ նշված հրդեհային ջրածորանների և ծորակների (փականի) տեղերով, հրդեհային ջրածորակների տեղադրման վայրում պետք է լինի ցուցանակ, որի վրա նշված են ջրածորակի համարը և նշանակությունը, հեռավորությունը մինչև ծորակ և խողովակի տրամագիծը (միլիմետրերով):

697. Պահուստային հակահրդեհային պոմպը, նախագծին համապատասխան էլեկտրական էներգիայի պահուստային աղբյուրի բացակայության դեպքում, պետք է ունենա ներքին այրման շարժիչին միանալու հաղորդակ:

698. Օբյեկտի տարածքում երթուղիների և անցուղիների, ճանապարհների պաստառի խախտման հետ կապված ժամանակավոր աշխատանքները թույլատրվում են օբյեկտի ղեկավարի կողմից՝ նախապես համաձայնեցնելով հրդեհային պաշտպանության ծառայության հետ, նշելով աշխատանքների վայրը, բնույթը և ժամանակը, ինչպես նաև ժամանակավոր երթուղիները:

699. Ամպրոպապաշտպանիչ սարքերը և շենքերի, ապարատների և մեքենաների պաշտպանիչ հողանցումները ենթակա են պարբերաբար ստուգման՝ գրաֆիկով սահմանված ժամկետներում, որի ընթացքում կազմվում է սահմանված ձևի ակտ:

700. Վառելիքայուղման նյութերի պահեստներում և այլ տեղերում, որտեղ առկա են այրվող, հեշտ բռնկվող հեղուկներ, պետք է տեղադրված լինեն անվտանգության նշաններ՝ ըստ ԳՕՍՏ 12.4.026-76 «Ազդանշանային գույներ և անվտանգության նշաններ»:

701. Անցումները, ելքերը, սանդղավանդակները, միջանցքները, պահուստային ելքերը և հրդեհաշիջման միջոցների համար նախատեսված մուտքերը չպետք է արգելափակել ինչ-որ սարքերով, նյութերով և առարկաներով:

702. 5 հեկտարից ավելի կամ 20000 խոր. մ և ավելի ծավալով պահեստարանային հավաքակայաններում ՄՆՄՏ-ի օբյեկտների տարածքները, նախագծին համապատասխան, պետք է ունենան երկու ելք` հիմնական և պահուստային: Պահուստային ելքը միշտ պետք է պահպանվի սարքին վիճակում և լինի փակված:

 

XXII. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

703. Մայրուղային նավթամթերատարի շահագործման ժամանակ անհրաժեշտ է պահպանել բնապահպանական օրենսդրությունը, շրջակա միջավայրի ոլորտում սահմանված նորմերը և կանոնները, միջոցներ ձեռնարկել, որոնք կբացառեն շրջակա միջավայրի թույլատրելի պարունակությունից բարձր (օդի, ջրային ավազանի, հողի, ստորգետնյա ջրերի) վնասակար նյութերով աղտոտումը, ինչպես նաև նրանց վթարային հնարավոր արտանետումների նվազեցման ուղղությամբ:

704. Միջոցառումներն իրականացվում են ըստ կազմակերպության մշակած տարեկան ծրագրի: Մինչև ծրագրի կազմումը նավթամթերատարի անցկացման մայրուղին պետք է համաձայնեցվի ՀՀ բնապահպանության նախարարության հետ: Բնապահպանության ոլորտին առնչվող միջոցառումների ծրագիրը պետք է համաձայնեցվի ՀՀ բնապահպանության նախարարության հետ:

705. Շրջակա միջավայրի պահպանության, բնական պաշարների և հողերի ռացիոնալ օգտագործման, այդ թվում՝ օդի միջավայրի աղտոտման դեմ պայքարի սանիտարապահպանողական միջոցառումների, ջրի և հողի պահպանության պատասխանատվությունը կրում են կազմակերպությունը, կազմակերպության ստորաբաժանումների ղեկավարները, տեխնիկական ղեկավարները, բաժանմունքների գլխավոր ճարտարագետները:

706. Շրջակա միջավայրի աղտոտման և հողի շերտի քանդման չափերի նվազեցման և վերականգնման (ռեկուլտիվացիայի) նպատակով ՄՆՄՏ-ի գծային մասերի նորոգման աշխատանքների ժամանակ բոլոր շինմոնտաժային աշխատանքները պետք է իրականացվեն հատկացվող հողի սահմաններում:

707. ՄՆՄՏ-ի շահագործման ժամանակ կազմակերպության և նրա ստորաբաժանումների տարածքներում անհրաժեշտ է իրականացնել՝

1) շրջակա միջավայրի կանոնավոր հսկողություն՝ ըստ շրջակա միջավայրի պաշտպանության օրենսդրության և նորմատիվային փաստաթղթերով սահմանված պահանջների.

2) բնապահպանական միջոցառումներ՝ ձեռնարկությունների շրջակա միջավայրի պահպանության տարեկան (հեռանկարային) պլանին համապատասխան.

3) աղտոտման աղբյուրների ժամանակին հայտնաբերում և գնահատում, նրանց վերացման և շրջակա միջավայրի վրա ազդեցության հետևանքների վերացման միջոցառումների մշակում.

4) հոսային ջրերի որակի կանոնավոր զննում (փորձանմուշի վերցնում, հետազոտման իրականացում)՝ պահպանելով արտահոսքի առավելագույն թույլատրելի նորմերը, ինչպես նաև մթնոլորտային օդի որակի կանոնավոր զննում.

5) հողի աղտոտվածության որոշում.

6) նավթամթերքներով աղտոտված հողի վերամշակում.

7) հանված հողի բերրի շերտի նպատակային օգտագործում:

708. Շինարարության և վերակառուցման ժամանակ մթնոլորտի աղտոտման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է նախատեսել նավթամթերքի կորուստների նվազեցման միջոցառումների համալիր, մասնավորապես, պահեստարաններում օգտագործել տարբեր կառուցվածքի պանտոններ, չսառչող-շնչող կափույրներ և այլն:

709. ՄՆՄՏ շահագործող կազմակերպության ստորաբաժանումները (վերամղող կայան, ԼԿ, նորոգման արտադրամասեր և այլն), որոնք իրենց գործունեության ընթացքում մթնոլորտ են արտանետում վնասակար նյութեր, ղեկավարվում են արտանետումների սահմանային թույլատրելի նորմերով:

710. ՄՆՄՏ-ի գետերի վրայով անցումներում որոնց ջրի հայելու ցածրամակարդակը կազմում է 30 մ և ավելի, հնարավոր վթարային իրավիճակների համար, ամեն գետանցման համար պետք է մշակված լինի վթարի վերացման պլան:

711. Ջրային օբյեկտի մակերևույթին թափված նավթամթերքը պետք է տեղափակվի, հավաքվի տեխնիկական միջոցներով և եղանակով, որոնք անվնաս են ջրային էկոհամակարգերի համար և սանիտարակենցաղային ջրամատակարարման վրա ոչ մի վնասակար ազդեցություն չեն թողնում, այդուհանդերձ օգտահանվի:

712. Ջրային մակերևույթին թափված նավթամթերքի այրումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ այն հավաքելն անհնարին է:

713. ՄՆՄՏ-ի կառուցման, ընդլայման, վերակառուցման, նորոգման, մաքրման կամ փորձարկման աշխատանքների ավարտից հետո բոլոր ժամանակավոր կառույցներով, մեխանիզմներով, ջրհավաք սարքավորումներով, պահեստարանային տիղմազտիչ կառույցներով և այլնով զբաղեցված հողերը և անտառապատ տարածքները, որոնք խաթարվել կամ աղտոտվել են նավթամթերքներով (բացառելով բնության հատուկ պահպանվող տարածքների խաթարումը կամ աղտոտումը) պետք է պարտադիր կերպով վերականգնվեն (ռեկուլտիվացվեն)՝ հողերի ռեկուլտիվացիայի նախագծային լուծումներին համապատասխան:

714. Կազմակերպության, կազմակերպության ստորաբաժանման ժամանակավոր տրամադրած և ռեկուլտիվացված գյուղատնտեսական և անտառային տարածքները պետք է հողօգտագործողին վերադարձվեն նպատակային օգտագործման պիտանի վիճակով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

(պարտադիր)

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»*

 ___________________________________________________

  (պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

 ______________________________

  (ստորագրությունը)

 ___ ________20  թ.

 

Կ Ա Ր Գ Ա Գ Ի Ր Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

առավել վտանգավոր աշխատանքներ կատարելու համար

1. Տրվում է`

_____________________________________________________________________________________

(աշխատանքների ղեկավարի պաշտոնը, աշխատանքների կատարման պատասխանատու, անունը, ազգանունը, հայրանունը ամսաթիվը)

 

2. Աշխատանքներ կատարման համար

____________________________________________________________________________

(աշխատանքների բնույթը և բովանդակությունը, արտադրական և վնասակար գործոնները)

 

3. Աշխատանքների կատարման վայրը

____________________________________________________________________________

(բաժանմունք, տեղամաս, տեղադրում, ապարատ, արտադրաքանակ, սենք)

 

4. Բրիգադի կազմը (այդ թվում` փոխարինողները, դիտողները)

 

(Բրիգադի անդամների մեծ թվի դեպքում նրա կազմը և անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացվում են կցվող ցանկում՝ սույն կետում նշում կատարելով)

 

№հ/հ

Անունը, ազգանունը, հայրանունը

Իրականացվող գործառույթը

Որակավորում (կարգ, էլեկտրաանվտանգության խումբ)

Աշխատանքների պայմաններին ծանոթացել եմ, հրահանգավորում ստացել եմ

Ստորագրությունը

Ամսաթիվը

 

1.

Աշխատանքի ղեկավար (պատասխանատու, ավագ կատարող, բրիգադիր)

 

2.

3.

 

5. Աշխատանքների կատարման կանխատեսվող ժամանակահատվածը

 

սկիզբ_________ժամը___________ամսաթիվ

ավարտ________ժամը___________ամսաթիվ:

 

6. Անվտանգության ապահովման միջոցառումներ

________________________________________________________________________________

 (կազմակերպչական և տեխնիկական անվտանգության միջոցառումներ, որոնք իրականացվում են

________________________________________________________________________________

 օբյեկտի նախապատրաստման ժամանակ առավել վտանգավոր աշխատանքներ կատարելու համար, դրանց

________________________________________________________________________________

 անցկացման ընթացքում, հավաքական և անհատական պաշտպանության միջոցներ, աշխատանքային ռեժիմ)

________________________________________________________________________________

 

7. Պահանջվող հավելվածներ

________________________________________________________________________________

(սխեմաների, ուրվագծերի, վերլուծությունների, ՊՎԱ և այլնի անվանումները)

 

8. Հատուկ պայմաններ

_________________________________________________________________________________

 (այդ թվում՝ աշխատանքների իրականացման ժամանակ վերահսկող անձանց ներկայությունը)

 

9. Կարգագիր տվող

_________________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը, կարգագիր տվողի ստորագրությունը, ամսաթիվը)

 

10. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`

ծառայությունների (անվտանգության տեխնիկայի, հրշեջ ծառայություն, մեխանիկական, էներգետիկ և այլ անհրաժեշտության դեպքում) փոխկապակցված արտադրամասերի, տեղամասերի, ՕԳ-ի սեփականատիրոջ և այլն

 _______________________________________________________________________________

(ծառայության անվանումը, պատասխանատու անձի անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը)

 ________________________________________________________________________________

(արտադրամաս, տեղամաս, պատասխանատու անձի անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը)

 

11. Օբյեկտն աշխատանքների կատարման համար նախապատրաստված է

 

Պատասխանատու օբյեկտի նախապատրաստման համար

 _________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը, ժամը)

Աշխատանքների ղեկավար

____________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը, ժամը)

 

12. Թույլատրում եմ աշխատանքների կատարմանը

____________________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը, ժամը)

 

13. Նշումներ ամենօրյա աշխատանքների և աշխատանքային փուլի ավարտի վերաբերյալ

 

Ամսաթիվ

Անվտանգության միջոցառումները՝ ըստ 6-րդ կետի, կատարված են

Աշխատանքների սկիզբը

Ավարտը

Ժամը (ժամ, րոպե)

Աշխատանքները թույլատրողի ստորագրությունը

Աշխատանքների ղեկավարի ստորագրությունը

Ժամը (ժամ, րոպե)

Աշխատանքների ղեկավարի ստորագրությունը

 

14. Կարգագիր-թույլտվությունը երկարացված է

 __________________________________________________________________________

(ամիսը, ժամը, կարգագիր տվողի ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը)

 

15. Կարգագիր-թույլտվության երկարացումը համաձայնեցված է (ըստ 10-րդ կետի)

 ___________________________________________________________________________

(ծառայության, արտադրամասի, տեղամասի և այլնի անվանումը, պատասխանատու անձի պաշտոնը)

____________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը, ժամը)

 

16. Աշխատանքի կատարմանը երկարացված ժամկետում թույլատրում եմ

____________________________________________________________________________

(թույլատրողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը, ժամը)

 

17. Կատարող բրիգադի կազմի փոփոխությունները`

 

Ա.Ա.Հ.

Մտցված է բրիգադի կազմ

Դուրս է բերված բրիգադի կազմից

Աշխատանքների ղեկավար (ստորագրությունը)

Աշխատանքի պայմաններին ծանոթացա, հրահանգավորվել եմ (ստորագրությունը)

Որակավորում, կարգ, խումբ

Իրականացվող գործառույթ

Ամսաթիվ, ժամ

Ա.Ա.Հ.

Ամսաթիվ, ժամ

Իրականացվող գործառույթ

 

18. Աշխատանքները կատարվել են ամբողջ ծավալով, աշխատատեղերը բերված են կարգի, գործիքները և նյութերը հավաքված են, մարդիկ դուրս են բերված, կարգագիր-թույլտվությունը փակված է

___________________________________________________

(աշխատանքների ղեկավար)

___________________________________________________

(ստորագրությունը, ամսաթիվը, ժամը)

________________________________________________________________

(աշխատանքների կատարման վայրի հերթափոխի պետ (հերթափոխի ավագ)

____________________________________________________________________

 (անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը, ժամը)

 

 *Եթե դա պահանջվում է նորմատիվային փաստաթղթով, որը կանոնակարգում է աշխատանքների անվտանգ կատարումը։

 

Ձև N 2

 

ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Կարգագիր- թույլտվություն N _________________________________________________

 

Կարգագիր- թույլտվության տալու ամսաթիվը և ժամը

 

Աշխատանքների կատարման վայրը

 

Կարգագիր-թույլտվություն տվողի, պատասխանատու անձի պաշտոնը

 

Կարգագիր-թույլտվություն ստացողի ստորագրությունը

 

Կարգագիր-թույլտվություն տվողի, պատասխանատու անձի պաշտոնը

 

Կարգագիր-թույլտվություն տվողի ստորագրությունը

 

Կարգագիր-թույլտվության վերադարձման ամսաթիվը և ժամը

 

Կարգագիր-թույլտվության վերադարձնողի ստորագրությունը

 

Ձև N 3

(տեղեկատվական)

 

ՄՆՄՏ-Ի ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՕԴՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՎՆԱՍԱԿԱՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԸ

 

Քաղվածք ՀՀ առողջապահության նախարարի 06.12.10 թ. N 27-Ն հրամանով հաստատված «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N 2.2.5-004-10 սանիտարական կանոններից և նորմերից

 

NN
ը/կ

Նյութի անվանումը

Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ), մգ/մ3

Արտադրության պայմաններում նյութի գերակշռող ագրեգատային վիճակը

Վտան-գավորու-թյան դասը

1.

Ամոնիակ

20

գ

4

2.

Բենզին (լուծիչ, վառելիքային)

100

գ

4

3.

Կերոսին (վերահաշված ածխածնի)

300

գ

4

4.

Ալիֆատիկ ածխաջրածիններ (վերահաշված ածխածնի)

300

գ

4

5.

Նեֆրաս

100

գ

4

6.

Բենզոլ

5

գ

2

7.

Տետրաէթիլկապար

0,005

գ

1

8.

Տոլուոլ

50

գ

3

9.

Նավթահանքային յուղեր

5

ա

3

10.

Քառաքլորային ածխածին

20

գ

2

11.

Ուայտ-սպիրիտ (վերահաշված ածխածնի)

300

գ

4

12.

Էթիլային սպիրտ

1000

գ

4

Ծանոթագրություն` գ - գազ/գոլորշի, 

 ա - աերոզոլ