Գլխավոր տեղեկություն
Համար
N 388-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.04.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2012 թվականի N 388-Ա

 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյա հոբելյանի նշումը կազմակերպելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

ապրիլի 28-ի N 388-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՆՇՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Տ. Սարգսյան  

- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

   
Է. Շարմազանով  

- ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

   
Ա. Աշոտյան  

- ՀՀ կրթության և գիտության նախարար

   
Գ. Սահակյան  

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

   
Դ. Սարգսյան  

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

   
Վ. Գաբրիելյան  

- ՀՀ ֆինանսների նախարար

   
Հ. Պողոսյան  

- ՀՀ մշակույթի նախարար

   
Մ. Մկրտչյան  

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   
Ռ. Միրզախանյան  

- «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտոր (համաձայնությամբ)

   
Տ. Այվազյան  

- «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր (համաձայնությամբ)

   
Ա. Երեմյան  

- «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր (համաձայնությամբ)

   
Ա. Թամազյան

- «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր (համաձայնությամբ)

   
Մ. Մելիք-Բախշյան

- «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր (համաձայնությամբ)

   
Ա. Ամիրյան

- «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչի պաշտոնակատար (համաձայնությամբ)

   
Վ. Գասպարյան  

- «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ի ուսանողական խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան