ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2012 թվականի N 247-Ա
ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԶԳ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՅՑ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1999 թվականի Վիեննայի փաստաթղթի շրջանակներում 2012 թվականի փետրվարի 21-23-ը Հունգարիայի Հանրապետության բազմազգ տեսչական խմբի (9 մարդ)` Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման այց իրականացնելու ընթացքում կեցության, սննդի, հուշանվերների և գրասենյակային պիտույքների ձեռքբերման, թարգմանչական ծառայությունների և մշակութային ծրագրի հետ կապված ծախսերը՝ 1478000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 23 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|