Գլխավոր տեղեկություն
Համար
N 878-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.25/36(910) Հոդ.899
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2012 թվականի N 878-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1226-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1226-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) կարգի 13-րդ կետում`

ա. կետը «պետք է» բառից հետո լրացնել «վճարեն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրք և» բառերով,

բ. 3-րդ և 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) կարգը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին կետով.

«13.1. Սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, սույն կարգի պահանջներին համապատասխան կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով».

3) կարգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Թույլտվությունների գործողության ժամկետը լրանալուց հետո չօգտագործված ձևաթղթերը ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի ստեղծած հանձնաժողովի կողմից:».

4) կարգը 37-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 37.1-ին և 37.2-րդ կետերով.

«37.1. Միջպետական բեռնափոխադրումների ՏՆԵԿ թույլտվություններ ստանալու համար Հայաստանի Հանրապետության փոխադրողները պետք է վճարեն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրք և իրավասու մարմնի անունով ներկայացնեն դիմում` կցելով բեռնատար տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճենը:

37.2. Սույն կարգի 37.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության փոխադրողների հայեցողությամբ, սույն կարգի պահանջներին համապատասխան կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով:».

5) կարգի 38-րդ կետից հանել «իրավասու մարմնի կողմից տրված» բառերը.

6) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` XII գլխով.

 

«XII. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

52. Իրավասու մարմնի կողմից սույն կարգի պահանջներին համապատասխան տրամադրվող թույլտվություններ ստանալու համար Հայաստանի Հանրապետության փոխադրողները (այսուհետ` դիմումատու) անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել info@mtc.am էլեկտրոնային հասցեով` ներկայացնելով համապատասխան թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերի տեսաներածված պատճենները` DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով:

53. Իրավասու մարմինը, սույն կարգի պահանջներին համապատասխան, սահմանված կարգով ընթացք է տալիս էլեկտրոնային եղանակով ստացված դիմումին:

 54. Թույլտվություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համարվում են ընդունված՝ իրավասու մարմնում մուտք լինելու օրվանից:

 55. Ներկայացված փաստաթղթերը սույն կարգի պահանջներին համապատասխանելու կամ թերի լինելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դրանց բնօրինակների հետ համադրելու մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տեղեկացվում է էլեկտրոնային եղանակով:

 56. Առկա թերությունների, ինչպես նաև բնօրինակների հետ համադրելու մասին ծանուցում ստանալու դեպքում դիմումատուն 10-օրյա ժամկետում ուղարկում է պահանջված փաստաթղթի տեսաներածված պատճենը` ի լրումն ներկայացված փաստաթղթերի, կամ ներկայացնում է պահանջվող փաստաթղթի բնօրինակը:

 57. Սույն կարգի 56-րդ կետով նախատեսված ժամկետում թերությունները չվերացվելու, ինչպես նաև պահանջվող փաստաթղթի բնօրինակը չներկայացվելու դեպքում ներկայացված դիմումները մերժվում են:».

 7) հանել կարգի N 2 ձևով սահմանված թույլտվությունների ձևաթղթերի հաշվառման և հատկացման մատյանի 9-րդ սյունակը:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 19

Երևան