Գլխավոր տեղեկություն
Համար
N 644-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2012 թվականի N 644-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սարդարապատի հերոսամարտին նվիրված տոնակատարությունների ընթացիկ ծախսերի կազմակերպման նպատակով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2012 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 5,959.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

2. Հանրապետության տոնին նվիրված թանգարանային նոր ցուցադրության կազմակերպման նպատակով «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2012 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 4,770.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Սարդարապատի հերոսամարտին նվիրված տոնակատարությունների և պաշտոնական ճաշի կազմակերպման նպատակով «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2012 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 4,110.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը սույն որոշման համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով հատկացված գումարները տրամադրել նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 29

Երևան