Գլխավոր տեղեկություն
Համար
N 840-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.18/34(908) Հոդ.872
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 2012 թվականի N 840-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Ապարանի և Թալինի տարածքային հարկային տեսչությունները վերակազմակերպել միացման ձևով՝ դրանք միացնելով Աշտարակի տարածքային հարկային տեսչությանը.

2) Մեղրիի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միացման ձևով՝ այն միացնելով Կապանի տարածքային հարկային տեսչությանը.

3) Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչությունը վերակազմակերպել միացման ձևով՝ այն միացնելով Իջևանի տարածքային հարկային տեսչությանը.

4) Տաշիրի և Թումանյանի տարածքային հարկային տեսչությունները վերակազմակերպել միացման ձևով՝ դրանք միացնելով Վանաձորի տարածքային հարկային տեսչությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կառուցվածքի «II. Հարկային (տարածքային) տեսչություններ (մարմիններ)» բաժնից հանել «Ապարանի տարածքային հարկային տեսչություն», «Թալինի տարածքային հարկային տեսչություն», «Թումանյանի տարածքային հարկային տեսչություն», «Մեղրիի տարածքային հարկային տեսչություն», «Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչություն», և «Տաշիրի տարածքային հարկային տեսչություն» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2012 թ. հուլիսի 12

Երևան