Գլխավոր տեղեկություն
Համար
N 222-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.03.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի  2012 թվականի N 222-Ա

 

ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի անվամբ կենտրոնական գանձապետարանում բացել արտաբյուջետային բանկային հաշիվներ` Երևան քաղաքում որոշ կառուցապատման ծրագրեր իրականացնող առանձին կառուցապատողների գծով վճարահաշվարկային սպասարկման գործառնությունների իրականացումն ապահովելու համար` իրավաբանական անձանց սպասարկման նպատակով բացված հաշվի ռեժիմով:

2. Սահմանել, որ սույն որոշման համաձայն բացված հաշիվներին մուտքեր կարող են լինել տվյալ կառուցապատման ծրագրային ակտիվների իրացումից հասույթները, բացառությամբ հողի կադաստրային արժեքի, տվյալ կառուցապատողի օգտին երրորդ անձանց (ներառյալ գնորդները) կողմից կատարվող վճարումները, այդ թվում` վնասի հատուցման գումարները, իսկ հաշվում հավաքագրված միջոցներն ուղղվում են կառուցապատման ծրագրի շրջանակներում շենքերին վերաբերող քաղաքաշինական փաստաթղթերի, փոստային հասցեների ստացման հետ կապված վճարումների, գույքային իրավունքների գրանցման հետ կապված վճարումների, կոմունիկացիոն ցանցերին` շենքերի միանալու հետ կապված վճարումների, տվյալ ծրագրով իրավատեր անձանց կառուցապատողի անունից հատուցման վճարումների կատարման համար` առանց նախահաշվի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 5

Երևան