Գլխավոր տեղեկություն
Համար
N 1531-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (19.04.2012-30.08.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.16/3(593) Հոդ.47
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1531-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «զ» ենթակետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառավարման ոլորտում գործող «Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը (այսուհետ` սոցիալական ապահովության պետական ծառայություն) վերապահել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 244.3-րդ հոդվածով, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով նախատեսված` կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները:

(2-րդ կետը փոփ. 15.05.08 N 463-Ն)

3. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի`

ա. կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունը կարող է ունենալ առնվազն 11 հաստիքային միավոր, իսկ բաժինը` առնվազն 5 հաստիքային միավոր,

բ. կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող անձնակազմի կառավարման բաժինը, ընդհանուր բաժինը, տնտեսական բաժինը և ներքին աուդիտի բաժինը կարող են ունենալ առնվազն 2 հաստիքային միավոր.

2) նախքան վերակազմակերպումը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողները շարունակում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները` մինչև սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկելը:

(4-րդ կետը խմբ., փոփ. 15.05.08 N 463-Ն, խմբ. 05.04.12 N 396-Ն)

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում միջոցներ ձեռնարկել սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմը պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում հաշվառելու, սոցիալական ապահովության պետական ծառայության և աշխատակազմի կնիքներ պատրաստելու, սոցիալական ապահովության պետական ծառայության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում գանձապետական հաշիվ բացելու, ինչպես նաև աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ծառայության համակարգ ընդգրկելու կապակցությամբ.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ապահովության պետական ծառայության գործառույթների կրկնությունը բացառելու, ինչպես նաև սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով կազմել և եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և սոցիալական ապահովության պետական ծառայության կառուցվածքների, աշխատողների թվի, գույքի կազմի, չափի և գործառույթների, ինչպես նաև սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների սպասարկման տարածքների մասին համապատասխան իրավական ակտերի նախագծեր:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1531-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սոցիալական ապահովության պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով մատուցում է ծառայություններ սոցիալական ապահովության բնագավառում:

2. Ծառայության լիազորությունները սահմանվում են oրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

3. Ծառայությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:

4. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

5. Ծառայությունը կազմված է պետից, տեղակալներից, մամուլի քարտուղարից, խորհրդականներից, օգնականներից և ծառայության աշխատակազմից: Ծառայության համակարգում ընդգրկվում են ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

6. Ծառայության նպատակները և խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվառման և պարտադիր սոցիալական ապահովության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացված միջոցների արդյունավետ ու նպատակային oգտագործման ապահովումը.

2) կենսաթոշակների, ապահովագրական նպաստների, հատուցումների, պատվովճարի, դրամական oգնության նշանակման և վճարման` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման ապահովումը.

3) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:

 

II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Ծառայությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) կենսաթոշակային ապահովագրության ենթակա անձանց անհատական հաշվառումը, անհատական հաշվառման բազայի ձևավորումը և վարումը.

2) պարտադիր սոցիալական ապահովության վճարների հավաքագրումը, գանձումը և հսկողությունն ապահովող լիազորված մարմնի հետ պարտադիր սոցիալական ապահովության համար կատարվող վճարումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվության փոխանակումը.

3) կենսաթոշակների նշանակումը, վերահաշվարկումը և վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով` վճարումը.

4) ապահովագրական նպաստների, հատուցումների, պատվովճարի, դրամական oգնության նշանակումը և վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով` վճարումը.

5) ապահովագրված անձին նրա անձնական հաշվում արտացոլված տվյալների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվության տրամադրումը.

6) կենսաթոշակ նշանակելու մասին որոշում ընդունելուց հետո կենսաթոշակառուին կենսաթոշակի վկայականի անվճար տրամադրումը.

7) պարտադիր սոցիալական ապահովության ծրագրերի գծով կանխատեսվող ծախսերի հաշվարկման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն անհրաժեշտ տեղեկատվություն և առաջարկություններ ներկայացնելը.

8) սոցիալական պաշտպանության բնագավառի զարգացման և ռազմավարական ծրագրերի մշակման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն անհրաժեշտ տեղեկատվություն և առաջարկություններ ներկայացնելը.

9) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան իրեն վերապահված գործերով վարչական վարույթի իրականացումը.

10) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի պահանջներին համապատասխան կազմակերպությունների, քաղաքացիների դիմումներին և բողոքներին` oրենքով սահմանված ժամկետում և կարգով ընթացք տալը, դրանցում հաղորդվող` ծառայության գործունեության մեջ տեղ գտած խախտումների և թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկումը.

11) գործատուների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից կենսաթոշակի նշանակման և վճարման համար ներկայացված փաստաթղթերի հավաստիության` oրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացումը.

12) կենսաթոշակների նշանակման և վճարման` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ նախարարության և վերահսկողություն իրականացնող պետական կառավարման այլ լիազոր մարմինների պահանջով նրանց Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելն ու նրանց գործունեությանն աջակցելը.

13) բանկերից, ֆինանսավարկային կազմակերպություններից սոցիալական վճարներին վերաբերող փաստաթղթերն oրենքով սահմանված կարգով պահանջելն ու ստանալը.

14) ծառայության գործունեությանն առնչվող oրենսդրական և այլ իրավական ակտերի մշակման աշխատանքներին մասնակցելն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին առաջարկություններ ներկայացնելը.

15) oրենքով նախատեսված դեպքերում դատարան հայց ներկայացնելը.

16) միջազգային կազմակերպություններին անդամակցությունը, արտերկրների համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության և հանրային իրազեկման ծրագրերի իրականացումը.

17) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը:

(7-րդ կետը խմբ. 13.05.10 N 620-Ն, լրաց. 04.11.10 N 1406-Ն)

 

III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Ծառայությունը կառավարում է ծառայության պետը (այսուհետ` պետ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ: Պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` պետի ներկայացմամբ:

8.1. Պետը միաժամանակ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

(8.1 կետը լրաց. 03.02.11 N 65-Ն)

9. Իր գործունեության ընթացքում պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, oրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Պետն իրականացնում է ծառայությանը վերապահված խնդիրները և գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին և նախարարին:

12. Պետը`

1) ղեկավարում է ծառայության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան նախարարի միջոցով առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին.

3) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում ծառայության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու oգնականներին.

6) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով սահմանում է ծառայության աշխատակազմի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

7) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

8) Հայաստանի Հանրապետության oրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ծառայության աշխատակազմի ղեկավարի, ծառայության աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև ծառայության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության oրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

9) լսում և նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ծառայության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

10) վերահսկողություն է իրականացնում ծառայության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու oտարման նկատմամբ.

11) նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

12) նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում ծառայության աշխատողների թիվը.

13) oրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

14) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

15) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Պետի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` նախարարի հանձնարարությամբ պետի պարտականությունները կատարում է պետի տեղակալներից մեկը:

14. Պետի տեղակալը`

1) համակարգում է ծառայության համակարգի աշխատանքները` ծառայությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է ծառայության` իրեն հանձնարարված ոլորտներում քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ աշխատանքները` ծառայության աշխատակազմի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) պետի հանձնարարությամբ իրականացնում է պետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

4) համակարգում է իրեն հանձնարարված ոլորտներում ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու հիմնարկների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի oպերատիվ վերլուծությունը.

5) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

6) իրեն հանձնարարված ոլորտներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

7) պարբերաբար պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում տիրող իրավիճակի մասին.

8) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում պետի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում պետին.

9) պետին ներկայացնում է առաջարկություններ նրա իրավասությանը վերաբերող հարցերի մասին.

10) պետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Պետն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և oգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

 

IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

16. Ծառայության աշխատակազմի նպատակը և խնդիրն oրենքներով, այլ իրավական ակտերով ու սույն կանոնադրությամբ ծառայությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ծառայության մասնակցության ապահովումն է:

17. Ծառայության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

18. Ծառայության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի, այլ oրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

19. Ծառայության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Ծառայության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

21. Ծառայության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Ծառայության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Ծառայության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` oրենքով սահմանված չափով և կարգով:

23. Ծառայության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Ծառայության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև ծառայության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով:

24. Ծառայության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

25. Ծառայության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմ:

26. Ծառայության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Նալբանդյան 13:

 

V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

27. Ծառայության աշխատակազմի գույքն oրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնoրինմանը և oգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ծառայության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու իր կողմից ծառայության աշխատակազմին հանձնված գույքը:

29. Ծառայության աշխատակազմն իրավունք ունի oրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան oգտագործելու, տնoրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

30. Ծառայության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային (վարչություններ, բաժիններ) և տարածքային ստորաբաժանումները:

31. Ծառայության աշխատակազմի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է պետը:

32. Ծառայության աշխատակազմի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

33. Ծառայության աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, ծառայության և տարածքային ստորաբաժանման` հայերեն անվանմամբ կլոր կնիք:

 

VII. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

34. Ծառայության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նախարարը և պետը` oրենքով ու սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

35. Ծառայության աշխատակազմը ղեկավարում է ծառայության աշխատակազմի ղեկավարը:

36. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է ծառայության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է ծառայության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) որոշում է ծառայության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է ծառայության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

37. Ծառայության աշխատակազմի ղեկավարն oրենքով, այլ իրավական ակտերով, պետի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է ծառայության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն oրենքների, այլ իրավական ակտերի, պետի հրամանների և սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

38. Ծառայության աշխատակազմի ղեկավարն oրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Ծառայության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

39. Ծառայության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի, պետի` Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

40. Ծառայության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է աշխատակազմի ղեկավարի տեղակալը` պետի հրամանով:

41. Ծառայության աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) oրենքով, այլ իրավական ակտերով սահմանված կարգով տնoրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) oրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է ծառայության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

5) oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

6) պետի հաստատմանն է ներկայացնում ծառայության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է ծառայության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

7) պետին ներկայացնում է առաջարկություններ ծառայության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

8) կազմակերպում է ծառայության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

9) oրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

10) կազմակերպում է ծառայության քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

11) վերահսկում է ծառայության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

12) պետի ստորագրությանն է ներկայացնում պետի հրամանները.

13) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

14) կազմակերպում է ծառայության գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

15) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները:

(41-րդ կետը լրաց. 13.05.10 N 620-Ն)

42. Ծառայության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է ծառայության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է պետի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով իր վրա դրված լիազորությունները:

43. Ծառայության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, ծառայության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

44. Ծառայության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների ու վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

45. Ծառայության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

46. Ծառայության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են oրենքով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2007 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1531-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Իրավական ապահովման վարչություն

Ֆինանսաբյուջետային վարչություն

Կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչություն

Տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչություն

 

2. Բաժիններ

 

Մոնիթորինգի բաժին

Անհատական (անձնավորված) հաշվառման բաժին

Միջազգային համագործակցության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Ընդհանուր բաժին

Տնտեսական բաժին

Ներքին աուդիտի բաժին

 

II. Տարածքային ստորաբաժանումներ

 

Արաբկիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Դավթաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Քանաքեռ -Զեյթունի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Էրեբունի-Նուբարաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Ավանի և Նոր Նորքի սոցիալական ապահովության տարածքային բաժին

«Կենտրոն-1» սոցիալական ապահովության տարածքային բաժին

«Կենտրոն-2» սոցիալական ապահովության տարածքային բաժին

Մաշտոցի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Շենգավիթի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Աշտարակի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Ապարանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Արագածի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Թալինի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Արտաշատի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Արարատի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Մասիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Արմավիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Բաղրամյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Էջմիածնի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Ճամբարակի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Մարտունու սոցիալական ապահովության տարածքային բաժին

Սևանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Վարդենիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Թումանյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Սպիտակի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Ստեփանավանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Տաշիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Հրազդանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Չարենցավանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Կոտայքի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Եղվարդի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Գյումրու սոցիալական ապահովության տարածքային բաժին

Ամասիայի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Ախուրյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Մարալիկի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Աշոցքի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Արթիկի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Կապանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Մեղրու սոցիալական ապահովության տարածքային բաժին

Սիսիանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Իջևանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Դիլիջանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Նոյեմբերյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Տավուշի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Եղեգնաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Ջերմուկի սոցիալական ապահովության տարածքային բաժին

Վայքի սոցիալական ապահովության տարածքային բաժին

(Հավելվածը խմբ. 15.05.08 N 463-Ն, փոփ. 04.11.10 N 1406-Ն, լրաց. 05.04.12 N 396-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան