Գլխավոր տեղեկություն
Համար
N 520-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2012 թվականի N 520-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1052-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի նոյեմբերի 7-ի «Փորձագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1052-Ա որոշման հավելվածը «Տ. Պետրոսյան  - Համաշխարհային բանկի Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարության ծրագրի Տեխնիկական օժանդակություն հավաստագրման կենտրոն հիմնելու համար ընտրված տեխնիկական փորձագետ (համաձայնությամբ) տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝

«Գ. Չիլինգարով   - փորձագետ (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 13

Երևան