Գլխավոր տեղեկություն
Համար
N 332-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.04.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.18/20(894) Հոդ.463
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2012 թվականի N 332-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 638-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ ստեղծելու, դրա կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N 638-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) որոշման N 1 հավելվածի Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի կազմում`

 

«Ս. Կապինոս

- Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանի գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)

Գ. Պողոսյան

- «Գործարար շահերի պաշտպանության ցանց» հասարակական կազմակերպության համակարգող (համաձայնությամբ)

Ն. Մաիլյան

- «Փոքր ու միջին բիզնեսի հիմնադրամ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Սարգսյան

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ)

Կ. Մարտիրոսյան

- Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Դ. Սարգսյան

- «Հայաստանի տրանսպորտային առաքողների միություն» հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել

«Ա. Սորոկին

- Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանի գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)

Գ. Պողոսյան

- «Գործարար շահերի պաշտպանության ցանց» հասարակական կազմակերպության համակարգող (համաձայնությամբ)` 5 տարի ժամկետով

Ե. Հովհաննիսյան

- «Հայաստանի տրանսպորտային առաքողների միություն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)` 4 տարի ժամկետով

Կ. Մարտիրոսյան

- Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)` 3 տարի ժամկետով

Մ. Սարգսյան

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ)` 2 տարի ժամկետով

Կ. Գալստյան

- «Փոքր ու միջին բիզնեսի հիմնադրամ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)` 1 տարի ժամկետով» բառերով.

 

2) որոշման N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի աշխատակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1 - 6.9-րդ կետերով.

«6.1. Խորհրդի կազմում գործարար համայնքը ներկայացնում են հինգ ներկայացուցիչներ, որոնք, բացառությամբ խորհրդի առաջին կազմի, ընդգրկվում են հինգ տարի ժամկետով:

6.2. Գործարար համայնքի ներկայացուցիչների` խորհրդի կազմում ընդգրկվելու ժամանակաշրջանի ավարտին նախորդող եռամսյակում, քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում հայտարարություն է հրապարակում նոր անդամների թեկնածությունների ընտրության նպատակով: Խորհուրդը նիստի ընթացքում քննարկում է քարտուղարությանը դիմած նոր ներկայացուցիչների թեկնածությունները և նրանց թվից ընտրում նոր անդամներ:

6.3. Խորհրդի կազմում` որպես գործարար համայնքի ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել այն գործարար շահերը ներկայացնող միավորումները և այլ ոչ առևտրային կազմակերպությունները`

1) որոնք ներկայացնում են 15-ից ոչ պակաս անդամների կամ շահառուների շահերը.

2) որոնց անդամների 2/3-ը կամ նրանց անդամներ կամ շահառուներ հանդիսացող միավորումների 2/3-ը գերփոքր և փոքր ձեռնարկատիրության սուբյեկտներ են` «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով:

6.4. Խորհրդի կազմում ընդգրկվելու հայտի հետ մեկտեղ գործարար միավորումը ներկայացնում է առաջարկություն իր կողմից քարտուղարությանը տրամադրվելիք աջակցության մասին:

6.5. Քարտուղարությունը խորհրդի կազմում` որպես գործարար համայնքի ներկայացուցիչ ընդգրկվելու հայտ ներկայացրած գործարար միավորումների թվից ընտրում է խորհրդի անդամների թեկնածուներին` հաշվի առնելով հետևյալ չափանիշները`

1) գործարար միավորման գործունեության պատմությունը.

2) առաջարկվող աջակցության ձևը:

6.6. Խորհուրդը նոր անդամներին ընտրում է քվեարկությամբ` սույն աշխատակարգի 16-րդ և 17-րդ կետերով սահմանված կարգով:

6.7. Խորհրդի` գործարար համայնքը ներկայացնող անդամների լիազորությունները, քարտուղարության ներկայացմամբ, կարող են դադարեցվել ժամկետից շուտ: Այս դեպքում հաշվի է առնվում համապատասխան անդամի կողմից ներկայացվող գործարար համայնքի մասնակցությունը խորհրդի աշխատանքներին, մասնավորապես`

1) գործարար համայնքի կողմից խորհրդի քննարկմանն առաջադրվող հարցերը` դրանց բովանդակությունը և արդիականությունը.

2) խորհրդի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները` հիմնավորմամբ.

3) քարտուղարության աշխատանքներին ցուցաբերած աջակցությունը.

4) գործարար համայնքը ներկայացնող համապատասխան անդամի մասնակցությունը խորհրդի նիստերին: Երկու անգամ առանց հիմնավոր պատճառի չմասնակցելը խորհրդի նիստերին համարվում է անհարգելի:

6.8. Խորհրդի աշխատանքներին խորհրդի համապատասխան անդամի կողմից ներկայացվող գործարար համայնքի մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը քարտուղարությանն է տրամադրվում գործարար համայնքի հանդիպումների արձանագրությունների միջոցով:

6.9. Խորհրդի` գործարար համայնքը ներկայացնող անդամի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելու դեպքում նոր անդամների ընտրությունն անցկացվում է սույն աշխատակարգի 6.2-6.6-րդ կետերով սահմանված կարգով:»:

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետների հաշվարկը կատարվում է` սկսած 2011 թվականի հուլիսի 14-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 11

Երևան