ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2012 թվականի N 166-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով 2012 թվականի փետրվարի 29-ից մինչև 2012 թվականի մարտի 7-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդական առաքելության՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախահաշիվների և փաստացի կատարված ծախսերի մասին հաշվետվությունների՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մկրտչյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաշվին:
4. Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 24 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2012 թ. փետրվարի 24-ի N 166-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ
Ծ. Համբարձումյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի խորհրդատու (համաձայնությամբ) | |
Ս. Մարգարյան |
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտաքին կապերի բաժնի վարիչի օգնական (համաձայնությամբ) | |
Տ. Գևորգյան |
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտաքին կապերի բաժնի կրտսեր մասնագետ (համաձայնությամբ) | |
Ռ. Սաֆրաստյան |
- ՀՀ հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ) | |
Ա. Գրիգորյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի քարտուղարության խորհրդական | |
Ա. Աղամալյան |
- Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության պատասխանատու, դատական ծառայողների միության արհեստակցական կազմակերպության արհմիության նախագահ | |
Մ. Սարգսյան |
- «Մարդկային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ) | |
Հ. Ազգալդյան |
- «Կրթություն և տեղեկատվություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ) | |
Մ. Սահակյան |
- «Նաիրի» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ) | |
Ն. Զանգիլյան |
- «Աշխատանքային իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ) | |
Գ. Արսենյան |
- «Հայաստանի Ակտուարական Միություն» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ) | |
Ա. Մկրտչյան |
- ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2012 թ. փետրվարի 24-ի N 166-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԾԱԽՍԵՐ` ՀԱՄԱՁԱՅՆ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿՈՂՄԻՑ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԱՐԿԻ
Գործունեության/տեղափոխման ծախսերը |
Եվրո |
Օդանավակայան/ե.գ կայարան տեղափոխում և հետադարձ (Մոսկվա և մարզեր)
Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ)
Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ)
Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում)
Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր) |
70
10
450
15
280 |
Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ուղարկող պետության կողմից` ընտրությունների ավարտից հետո |
825 եվրո |
Վարորդ/ավտոմեքենա (50 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Վառելիք (20 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Թարգմանիչ (50 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից)
Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր դիտորդի կողմից
Բնակություն (7 գիշեր * առավելագույնը 175 Եվրո/գիշեր)
Սնունդ և մանր ծախսեր (60 եվրո յուրաքանչյուր օր * առավելագույնը 8 օր)
Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (60 եվրո/գիշեր * 3 գիշեր, դիտորդի կողմից)
Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (60 եվրո/գիշեր * 3 գիշեր, դիտորդի կողմից) |
200
80
200
10
1225
480
180
180 |
Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից |
2555 եվրո |
Ընդհամենը ծախսը` յուրաքանչյուր դիտորդի համար |
3380 եվրո |
Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար նախատեսվում է 3380 եվրո, որից`
● Յուրաքանչյուր դիտորդի համար հախատեսված 2555 եվրոն պետք է տրամադրվի ամբողջությամբ առձեռն դիտորդին` Մոսկվա մեկնելուց առաջ:
● Յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված առավելագույնը 825 եվրո գումարն ուղարկող պետության կողմից պետք է վճարվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին դիտորդական առաքելության ավարտից հետո` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից ներկայացվելիք վերջնահաշվարկի համաձայն:
Վերջնահաշվարկը ներառում է ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր դիտորդի համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից կատարված փաստացի ծախսերը:
Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար հաշվարկված ճանապարհածախս | |
Երևան-Մոսկվա-Երևան տոմսի արժեքը |
200.000 դրամ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|