Գլխավոր տեղեկություն
Համար
N 778-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.04/32(906).1 Հոդ.822.6
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 2012 թվականի N 778-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 315-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման 22-րդ կետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածի N 11.32 աղյուսակում «1012, ԿՀ02» ծրագրային դասիչով միջոցառումը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2012 թվականի համալիր ծրագիրը հաստատելու մասին» N 315-Ն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի 3-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունիսի 28

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 22-ի N 778-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.32 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

2. Հանրային սեփականության կառավարման արդյունքների ցուցանիշները

2.1. Կարողությունների զարգացում

2.1.1. Ֆիզիկական կապիտալ. կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող ակտիվներ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)

Ծրագրային դասիչը

Անվանումը

Պետական մասշտաբային շարքի բազային տեղագրական քարտեզների թարմացման և ստեղծման աշխատանքներ

 

Նկարագրությունը

Պետական մասշտաբային շարքի բազային տեղագրական քարտեզների ստեղծում և թարմացում

1012

ԿՀ02

Քանակական

Նախագծի և տեխնիկական հաշվետվության կազմում (հատ)

1

1

1

2

X

X

X

X

50 բնակավայրում խտացման ցանցի ՋԻՊԻԷՍ (GPS) կետերի դիտարկում (կետ)

0

50

120

130

X

X

X

X

 

Բնակավայրերում խտացման ցանցի կետերի դիտարկում մշտական գործող բազայի ընթացքում (կետ)

0

8

25

30

X

X

X

X

Կետերի կոորդինատների հավասարակշռում և հաշվարկում (կետ)

0

30

80

100

X

X

X

X

1:10000 մասշտաբի քարտեզների դաշտային թարմացում (քառ. կմ)

0

900.0

2,400.0

2,915.0

X

X

X

X

ՀՀ պետական մասշտաբային շարքի թարմացված քարտեզների թվայնացում (քառ. կմ)

0

500.0

1,900.0

2,915.0

X

X

X

X

Քարտեզագրական աշխատանքներ (հա)

3,903

8,500.7

16,528.8

16,528.8

X

X

X

X

Բնակավայրերի տեղադիրքի ճշգրտում տեղագրական քարտեզների վրա (բնակավայր)

0

10

30

50

X

X

X

X

ՀՀ համայնքների հանութագրման աշխատանքներ (հա)

0

4,987.467

6,648.707

12,551.840

X

X

X

X

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ստեղծված 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների ճշգրտման, թարմացման, անճշտությունների վերացման, տեղագրագեոդեզիական աշխատանքներ

0

0

175.0

175.0

X

X

X

X

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

X

X

X

X

8,849.7

49,736.9

116,279.9

146,485.6

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

6, 7 տարի

 

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

 

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

 

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

Փոխարինվող ակտիվների նկարագրությունը

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես՝

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Ակտիվն անհրաժեշտ է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից իրականացվող «Ը001 Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի շուկայի վերլուծությունների, համակարգված դիտարկումների իրականացման և իրազեկման ծառայություններ» ծրագրի իրականացումն ապահովելու համար:

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

 

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 

1012 Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի շուկայի վերլուծությունների, համակարգված դիտարկումների իրականացման և իրազեկման ծառայություններ (ԱԾ01)

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարում, համակարգի գործունեության ապահովում, ՀՀ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացում և հասարակության իրազեկում

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 22-ի N 778-Ն որոշման

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՇԱՐՔԻ ԲԱԶԱՅԻՆ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

I. Բնագավառի նկարագրությունը և հիմնական խնդիրները

 

33. Տեղագրական քարտեզագրության բնագավառում պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների ստեղծման և թարմացման նպատակով աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1565-Ն որոշման շրջանակում:

34. Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի քարտեզները հիմք են գերատեսչական տարբեր ոլորտների (քաղաքաշինական, բնապահպանական, արդյունաբերության, կադաստրի, տարածքների պլանավորման, գյուղատնտեսական հողերի հաշվառման, հողերի միավորման, հողերի օգտագործման և գոտևորման սխեմաների կազմման, վարչական և տնտեսական գործունեության, մելիորացիայի, երկրաբանական հետախուզական աշխատանքների, անտառատնտեսության և այլն) խնդիրների լուծման նպատակով ստեղծվելիք քարտեզագրական նյութերի համար:

35. Հայաստանի Հանրապետության տարածքի մոտավորապես 15 տոկոսը դեռևս ծածկված չէ տիեզերալուսանկարներով կամ օդալուսանկարներով, և այդ տարածքների թվային տեղագրական քարտեզներն ստեղծվել են 15-20 տարվա վաղեմություն ունեցող ավանդական եղանակով նախկինում ստեղծված տեղագրական քարտեզների հիման վրա: Այդ բացը լրացնելու համար անհրաժեշտություն է առաջանում այդ տարածքները տիեզերալուսանկարահանելու, ուսումնասիրելու և առավել շատ փոփոխության ենթարկված տարածքների տեղագրական քարտեզները թարմացնելու:

36. Տիեզերական լուսանկարահանման աշխատանքների իրականացման նպատակով 2008 թվականի հունվարի 9-ին ռուսական «ФГУП §РНИИ Космическое приборостроение» կազմակերպության հետ կնքված պայմանագրի շրջանակներում ձեռք է բերվել երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանը` համապատասխան սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում տեղադրվել է կայանը, որից հետո կատարվել է կայանի փորձնական շահագործում, ինչպես նաև մասնագետների ուսուցում: Տիեզերական ընդունիչ կայանի միջոցով հնարավորություն է ընձեռվել կարճ ժամանակահատվածում և բարձր ճշգրտությամբ նկարահանելու անհրաժեշտ տարածքներ, սակայն 2011 թվականին Ռուսաստանի Դաշնության Երկրի հեռահար զոնդավորման «Ռեսուրս-ԴԿ-1» արբանյակը երկար տարիների շահագործման արդյունքում կորցրել է իր նկարահանման ճշգրտության աստիճանը, արդյունքում ստացվում են 3-5 մ թույլատրելիության տիեզերանկարներ, որը չի բավարարում 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացման պահանջները: Այդ իսկ պատճառով 2012 թվականին նախատեսված 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքներն իրականացվելու են վերգետնյա ավանդական հանութագրման մեթոդով:

37. Հայ-վրացական սահմանի սահմանագծումը և սահմանազատումն իրականացնելու համար նախատեսված է կատարել քարտեզների ճշգրտման, անճշտությունների վերացման տեղագրագեոդեզիական աշխատանքներ:

 

II. Աշխատանքների իրականացման նպատակը

 

38. Նշված ուղղությամբ իրականացվող աշխատանքների հիմնական նպատակը երկրի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսության տարբեր ճյուղերի, ինչպես նաև գիտության, կրթության, պաշտպանության և այլ բնագավառների՝ արդիական ու ժամանակակից պահանջներին համապատասխանող թարմ տվյալների հիման վրա հայերենով ստեղծված քարտեզագրական նյութերով ապահովումն է, ինչպես նաև տեղագրական քարտեզների և դրանց մասին տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումը:

39. Տեղագրական քարտեզների ստեղծման և թարմացման անհրաժեշտությունն ու առաջնահերթությունը բխում են նաև նրանից, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը կծածկվի տեղագրական թվային քարտեզներով, որը կարող է հիմք հանդիսանալ պետական և համայնքային խնդիրների համար մեկ քարտեզագրական (հանութային) հիմքի ստեղծման ու ներդրման համար:

40. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև նախկինում չեն իրականացվել ճշգրիտ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ: Այժմ այդ երկու ինքնիշխան պետությունների միջև սահմանների ճշգրտման և իրավական հիմք ունենալու նպատակով իրականացվում է 1 կմ լայնությամբ շերտով երկու կողմից ստեղծված 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների համադրում և ուսումնասիրում, վերջնական ստուգում և ընդունում:

41. Սույն ծրագրով նախատեսվում է նաև իրականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արեգունիի, Դարանակի ու Մաքենիսի գյուղական համայնքների քարտեզագրական աշխատանքներ:

 

III. Աշխատանքների իրականացման միջոցառումները

 

42. 2012 թվականին նախատեսվում է իրականացնել թարմացման աշխատանքներ՝ ավանդական հանութագրման եղանակով, որին զուգընթաց բոլոր բնակավայրերի հանգուցային մասերում տեղադրվելու են 2-ական ՋԻՊԻԷՍ (GPS) կետեր՝ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կադաստրային և տեղագրական քարտեզների համադրման նպատակով: Թարմացման աշխատանքներն իրականացվելու են հիմնականում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի 2915 քառ. կմ տարածքի 1:10000 մասշտաբի բազային տեղագրական քարտեզների վրա, որից հետո ընդհանրացման եղանակով կիրականացվեն նույն տարածքների՝ Հայաստանի Հանրապետության պետական մասշտաբային շարքի 1:25000-1:1000000 մասշտաբների տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքները:

43. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արեգունիի, Դարանակի ու Մաքենիսի գյուղական համայնքներում նախատեսվում է իրականացնել հանութագրման աշխատանքներ:

44. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև սահմանների ճշգրտման համար անհրաժեշտ է իրականացնել սահմանագծի երկայնքով պլանաբարձունքային հիմքի կետերի դիտարկում, նոր կետերի հիման վրա օրթոֆոտոպլանների ստեղծում և 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացում:

 

IV. Աշխատանքների իրականացումից ակնկալվող արդյունքները

 

45. Տվյալ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ հետևյալ ձեռքբերումները՝

1) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի 2915 քառ. կմ տարածքի պետական մասշտաբային 1:10000-1:1000000 մասշտաբների շարքի թարմացված և թվայնացված էլեկտրոնային տեղագրական քարտեզներ.

2) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում 50 բնակավայրի 130 ՋԻՊԻԷՍ (GPS) կետեր, որոնք հետագայում օգտագործվելու են չափագրման աշխատանքներ իրականացնելու համար.

3) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի բնակավայրերի տեղադիրքի համադրված և ճշգրտված 1:10000-1:1000000 մասշտաբների քարտեզներ.

4) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտի (1365.84 հա), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արեգունիի (4021 հա), Դարանակի (3148 հա) և Մաքենիսի (4017 հա) գյուղական համայնքների հանութագրված քարտեզներ.

5) Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև սահմանի երկայնքով երկու կողմից ստեղծված ճշգրտված, համադրված 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզներ, որոնք հիմք կհանդիսանան սահմանագծման և սահամանազատման աշխատանքների իրականացման համար:

 

V. Աշխատանքների իրականացման ֆինանսական ապահովումը և ժամանակացույցը

 

46. 2012 թվականին նախատեսվող պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացման նախատեսվող աշխատանքների ծախսերի նախահաշիվն ըստ ծավալների տրված է ստորև ներկայացվող N 1 աղյուսակում.

 

Աղյուսակ N 1

 

Ն ա խ ա հ ա շ ի վ

 

Տեղագրական քարտեզագրության բնագավառում 2012 թվականին նախատեսվող աշխատանքների

 

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ծավալը

Միավորի արժեքը (դրամ)

Գումարը (հազ. դրամ)

1.

Նախագծի կազմում

հատ

1

360000

360.0

Տեխնիկական հաշվետվության կազմում

հատ

1

275550

275.55

2.

50 բնակավայրում խտացման ցանցի ՋԻՊԻԷՍ (GPS) կետերի դիտարկում

կետ

130

19413

2523.69

3.

Բնակավայրերում խտացման ցանցի կետերի դիտարկում՝ մշտական գործող բազայի ընթացքում

կետ

30

1573.2

47.196

4.

Կետերի կոորդինատների հավասարակշռում և հաշվարկում

կետ

100

4045.2

404.52

5.

1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների դաշտային թարմացում

քառ. կմ

2915

13820

40285.3

6.

ՀՀ պետական մասշտաբային շարքի թարմացված տեղագրական քարտեզների թվայնացում

քառ. կմ

2915

3730

10872.950

7.

Քարտեզագրական աշխատանքներ

հա

16528.8

2175

35950.14

8.

Բնակավայրերի տեղադիրքի ճշգրտում՝ տեղագրական քարտեզների վրա

բնակավայր

50

51730

2586.5

9.

ՀՀ համայնքների հանութագրման աշխատանքներ

հա

12551.84

3000

37655.52

10.

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ստեղծված 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների ճշգրտման, թարմացման, անճշտությունների վերացման, տեղագրագեոդեզիական աշխատանքներ

քառ. կմ

175

88705.6

15523.48

Ընդամենը

     

146485.6

 

47. 2012 թվականին նախատեսվող պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների թարմացման նախատեսվող աշխատանքների ժամանակացույցն ըստ ծավալների, իրականացման ծախսերի և ժամկետների տրված է ստորև ներկայացվող N 2 աղյուսակում.

 

Աղյուսակ N 2

Ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց

 

Տեղագրական քարտեզագրության բնագավառում 2012 թվականին նախատեսվող աշխատանքների 

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ծավալը

Միավորի արժեքը (դրամ)

Գումարը (հազ. դրամ)

Առաջին եռամսյակ

Երկրորդ եռամսյակ

Երրորդ եռամսյակ

Չորրորդ եռամսյակ

ծավալը

գումարը (հազ. դրամ)

ծավալը

գումարը (հազ. դրամ)

ծավալը

գումարը (հազ. դրամ)

ծավալը

գումարը (հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

I. 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացում

1.

Նախագծի կազմում

հատ

1

360000

360.0

1

360.0

           

Տեխնիկական հաշվետվության կազմում

հատ

1

275550

275.55

           

1

27.55

2.

50 բնակավայրում խտացման ցանցի ՋԻՊԻԷՍ (GPS) կետերի դիտարկում

կետ

130

19413

2523.69

   

50

970.65

70

1358.91

10

194.13

3.

Բնակավայրերում խտացման ցանցի կետերի դիտարկում` մշտական գործող բազայի ընթացքում

կետ

30

1573.2

47.196

   

8

12.586

17

26.744

5

7.866

4.

Կետերի կոորդինատների հավասարակշռում և հաշվարկում

կետ

100

4045.2

404.52

   

30

121.356

50

202.26

20

80.9

5.

1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների դաշտային թարմացում

քառ. կմ

2915

13820

40285.3

   

900

12438.0

1500

20730.0

515

7117.3

6.

ՀՀ պետական մասշտաբային շարքի թարմացված տեղագրական քարտեզների թվայնացում

քառ. կմ

2915

3730

10872.950

   

500

1865.0

1400

5222.0

1015

3785.95

7.

Քարտեզագրական աշխատանքներ

հա

16528.8

2175

35950.14

3903

8489.7

4597.7

9999.998

8028.1

17461.118

   

8.

Բնակավայրերի տեղադիրքի ճշգրտում` տեղագրական քարտեզների վրա

բնակավայր

50

51730

2586.5

   

10

517.3

20

1034.6

20

1034.6

9.

ՀՀ համայնքների հանութագրման աշխատանքներ

հա

12551.84

3000

37655.52

   

4987.467

14962.4

1661.24

4983.72

5903.133

17709.4

10.

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ստեղծված 1:10000 մասշտաբի տեղագրական քարտեզների ճշգրտման, թարմացման,
անճշտությունների վերացման, տեղագրագեոդեզիական աշխատանքներ

քառ. կմ

175

88705.6

15523.48

       

175

15523.48

   

Ընդամենը

     

146485.6

 

8849.7

 

40887.2

 

66543.0

 

30205.7

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան