ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2011 թվականի N 1129-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք Պետական դումայի ընտրությունների դիտարկման նպատակով 2011 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 7-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդական առաքելության անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախահաշիվների և փաստացի կատարված ծախսերի մասին հաշվետվությունների՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
4. Դիտորդական առաքելության անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերի վերջնահաշվարկը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
(4-րդ կետը լրաց. 16.02.12 N 131-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2011 թ. նոյեմբերի 29-ի N 1129-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2011 թվականի նոյեմբերի 30-ից մինչԵՎ դեկտեմբերի 7-ը Ռուսաստանի Դաշնություն մեկնող դիտորդական առաքելության
Կ. Մուրադյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի |
Ծ. Համբարձումյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի |
Ա. Գրիգորյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի |
Ա. Մանասերյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի |
Տ. Սարգսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի |
Թ. Հովնանյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի |
Տ. Օհանյան |
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ |
Ա. Խզմալյան |
- ՀՀ հանրային խորհրդի ֆինանսական, տնտեսական և |
Է. Հարությունյան |
- «Երիտասարդ դեմոկրատների միավորում» |
Մ. Սարգսյան |
- «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» |
Ռ. Բալասանյան |
- «Զարգացում և ինտեգրացիա» հասարակական |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2011 թ. նոյեմբերի 29-ի N 1129-Ա որոշման |
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
Գործունեության/տեղափոխման ծախսերը |
Եվրո | ||||||||||||||||
|
| ||||||||||||||||
Ծախսային հաշիվներ, որոնք պետք է ԺՀՄԻԳ-ին վճարվեն յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ուղարկող պետության կողմից` ընտրությունների ավարտից հետո |
790 եվրո | ||||||||||||||||
|
| ||||||||||||||||
Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից |
2280 եվրո | ||||||||||||||||
Ընդհանուր ծախսը յուրաքանչյուր դիտորդի համար |
3070 եվրո |
Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար նախատեսվում է 3070 եվրո, որից`
● յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսված 2280 եվրոն պետք է տրամադրվի ամբողջությամբ առձեռն դիտորդին` Մոսկվա մեկնելուց առաջ,
● յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված առավելագույնը 790 եվրո գումարն ուղարկող պետության կողմից պետք է վճարվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին դիտորդական առաքելության ավարտից հետո` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացվելիք վերջնահաշվարկի համաձայն:
Վերջնահաշվարկը ներառում է ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր դիտորդի համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից կատարված փաստացի ծախսերը:
Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար հաշվարկված ճանապարհածախսը | |
Երևան-Մոսկվա-Երևան տոմսի արժեքը |
200.000 դրամ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |