ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2012 թվականի N 145-Ա
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
1. Հաստատել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 8-ի ՀO-333-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման հավելվածի 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման մասին 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 21 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. փետրվարի 21-ի N 145-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Ժամկետը |
Միջոցառման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
«Ոստիկան» և «Ոստիկան-սպա» մասնագիտական որակավորում չունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելու համար առանձին մասնագիտությունների, մասնագիտական կրթության որակավորման աստիճանների և պաշտոնների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
«Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունն ստուգելու նպատակով թեստավորում անցնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
4. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 112-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
5. |
«Ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2013 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
6. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2147-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
7. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 174-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
8. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1728-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
9. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
10. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 2043-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
11. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 22-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
12. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1914-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
13. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1184-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
14. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
2012 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
15. |
«Ոստիկանությունում ծառայության անցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված որոշումներ ընդունելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծը մշակելը |
2012 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
16. |
«Ոստիկանության ծառայողի անձնական գործի ձևը և վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծը մշակելը |
2012 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
17. |
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2003 թվականի դեկտեմբերի 10-ի N 11-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծը մշակելը |
2012 թ. սեպտեմբերի |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
18. |
«Ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության կարգը սահմանելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծը մշակելը |
2012 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |