ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2012 թվականի N 152-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրն ստորագրելու նպատակով 2012 թվականի փետրվարի 21-25-ը Լիտվայի Հանրապետություն գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Աշոտյանի և Ս. Երիցյանի` Լիտվայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ՝
1) Տ. Սահակյանի և Ռ. Սուքիասյանի` Լիտվայի Հանրապետության գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Պողոսյանի, Ս. Ավետիսյանի և Ս. Օհանյանի՝ Լիտվայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և «Եվրասիա» միջազգային համալսարանի միջոցների հաշվին.
3) պատվիրակության անդամների` Լիտվայի Հանրապետություն գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը (22.02.2012 թ. - 24.02.2012 թ.) կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Լիտվայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 22 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. փետրվարի 22-ի N 152-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Աշոտյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար (պատվիրակության ղեկավար, 22.02.2012 թ. - 24.02.2012 թ.) |
Ս. Երիցյան |
- Լեզվի պետական տեսչության պետ |
Տ. Սահակյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ |
Ռ. Սուքիասյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ |
Ա. Պողոսյան |
- Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Ավետիսյան |
- Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Օհանյան |
- «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|