ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մարտի 2012 թվականի N 259-Ա
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 28 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. մարտի 28-ի N 259-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար |
Վ. Գաբրիելյան |
- ՀՀ ֆինանսների նախարար |
Մ. Վարդանյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Հ. Քուշկյան |
- ՀՀ առողջապահության նախարար |
Տ. Մարգարյան |
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Ա. Հարությունյան |
- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Գասպարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ |
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ) |
Է. Միրզոյան |
- կոմպոզիտոր |
Ա. Միրզախանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ |
Ռ. Ամիրխանյան |
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ (համաձայնությամբ) |
Դ. Ղազարյան |
- Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ (համաձայնությամբ) |
Շ. Շահինյան |
-«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր |
Կ. Հովհաննիսյան |
- «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Գ. Մանասյան |
- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Ն. Հարությունյան |
- Ա. Հարությունյանի դուստրը (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |