ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
19 մարտի 2012 թ. |
N 2549-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով`
1. Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների և մրցույթների) կազմակերպումն ու անցկացումը կանոնակարգելու մասին» N 1540-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված N 3 և N 4 հավելվածներում «Մ. Խորենացու 26ա հասցեում» բառերը փոխարինել «Փ. Բուզանդի հ.1/3 կամ Արգիշտիի 1 հասցեներում» բառերով.
2) որոշմամբ հաստատված N 6 հավելվածում
ա. «Մ. Խորենացու 26-Ա, 4-րդ հարկ, 45 սենյակ» բառերը փոխարինել «Փ. Բուզանդի հ.1/3, 7-րդ հարկ, 1 սենյակ կամ Արգիշտիի 1 հասցե» բառերով.
բ. «Մ. Խորենացու 26-Ա, 4-րդ հարկ, 45 սենյակում» բառերը փոխարինել «Փ. Բուզանդի հ.1/3, 7-րդ հարկ, 1 սենյակում կամ Արգիշտիի 1 հասցեում» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|