Գլխավոր տեղեկություն
Համար
N 334-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.04.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.04/18(892) Հոդ.337
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2012 թվականի N 334-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱԽՏԱՀԱՆԻՉՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների անասնաբուժական պատրաստուկների, ախտորոշիչ միջոցների և ախտահանիչների ձեռքբերման ծրագիրը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 22-ի N 334-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 – 2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱԽՏԱՀԱՆԻՉՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության տնտեսության կայուն զարգացման գործում մեծ նշանակություն ունի անասնաբուժության ոլորտը։

2. Աշխարհի բոլոր պետությունների համար համընդհանուր խնդիր է կենդանիների վարակիչ, այդ թվում՝ կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոանտրոպոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը։

3. Ելնելով հարևան երկրներում տիրող կենդանիների վարակիչ հիվանդությունների բարդ համաճարակային և հանրապետության առանձին մարզերի կենդանիների վարակիչ հիվանդությունների համաճարակային իրավիճակից, ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով ամեն տարի իրականացվում են հակաանասնահամաճարակային միջոցառումներ գյուղատնտեսական կենդանիների (այսուհետ` գ/կ) բրուցելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ` ԽԵԿ) տուբերկուլյոզ, ԽԵԿ գ/կ սիբիրախտ, մանր եղջերավոր կենդանիների (այսուհետ` ՄԵԿ) բրադզոտ, ԽԵԿ և ՄԵԿ դաբաղ, ԽԵԿ պաստերելյոզ, խշխշան պալար, խոզերի դասական ժանտախտ, թռչունների Նյու-Քասլ և մեղուների վարրոատոզ հիվանդությունների կանխարգելման համար: Վերջին 3 տարիների ընթացքում պետական պատվերի շրջանակներում իրականացված պատվաստումների արդյունքում ինֆեկցիոն հիվանդություններ չեն արձանագրվել:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Ծրագրի նպատակը` համաձայն ժամանակացույցի, անհրաժեշտ չափաբաժիններով անասնաբուժական պատրաստուկների, ախտորոշիչ միջոցների և ախտահանիչների ապահովումն է:

5. Ծրագրի խնդիրը` համաձայն ժամանակացույցի, սահմանված չափաբաժիններով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ախտորոշիչ միջոցների, ախտահանիչների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված կենսապատրաստուկների ձեռքբերումն է։

 

III. ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

 

6. Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների անասնաբուժական պատրաստուկների, ախտորոշիչ միջոցների և ախտահանիչների ձեռքբերման ծրագրի իրականացման համար պահանջվում է շուրջ 1470000 հազ. դրամ, յուրաքանչյուր տարի շուրջ 490000,0 հազ. դրամ (հաշվարկները կատարվել են 2011 թվականին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից տրված տվյալների հիման վրա, յուրաքանչյուր տարվա բյուջետային հայտի ներկայացման ժամանակ աղյուսակում կկատարվեն կենդանիների գլխաքանակների տվյալների փոփոխություններ):

NN
ը/կ

Գյուղա-տնտեսական կենդանիների տեսակները

Միջոցառման անվանումը

Պատվաս-տանյութի և ախտորոշիչների անվանումները

Միավորի գինը

Ծախսվող պատվաս-տանյութի
և ախտո-րոշչի քանակը
 (դոզա/մլ-լիտր)

Պլանավորում

ընդամենը (2012-2014 թթ.)

պահանջվող ախտորոշիչ միջոցների և պատվաս-տանյութի քանակը

հետա-զոտում-ների և պատվաս-տումների քանակը

գումարը

Գյուղատնտեսական կենդանիների շճաբանական և ալերգիկ հետազոտություն

1.

ԽԵԿ

բրուցելյոզի նկատմամբ արյան շճաբանական հետազոտություն (առաջնային)

Ռոզ-Բենգալ հակածին

156.60

0.03

5777.2

272572

904703

2.

բրուցելյոզի նկատմամբ արյան շճաբանական հետազոտություն (կրկնակի)

Ռոզ-Բենգալ հակածին

156.60

0.03

8177.2

272572.0

1280543.0

3.

տուբերկուլինիզա-ցիա (առաջնային)

տուբերկուլյոզի ալերգիկ ախտորոշման տուբերկուլին

41.84

1.00

172749.2

272572

7227824.9

4.

ՄԵԿ

բրուցելյոզի նկատմամբ արյան շճաբանական հետազոտություն

Ռոզ-Բենգալ հակածին

156.60

0.015

5750.5

383367

900529

Գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներ

5.

ԽԵԿ

պատվաստում սիբիրախտի նկատմամբ

55 շտամի կենդանի, թուլացված պատվաստանյութ

14.3

1.00

1034497.2

1007473

14793309.8

6.

պատվաստում պաստերելյոզի նկատմամբ

պաստերելյոզի նկատմամբ կիսահեղուկ, հիդրօքսիդա-լյումինային ֆորմոլ պատվաստանյութ

6.38

15.00

1,485,.1

122,029

9,476,520.6

7.

պատվաստում դաբաղի նկատմամբ

հակադաբաղային «Ա», «Օ», «Ասիա-1» տիպերի եռավալենտ պատվաստանյութ

221.44

1.00

1,590,694.6

1,796,888

352,243,421

8.

ՄԵԿ

պատվաստում խշխշան պալարի նկատմամբ

խշխշան պալարի դեմ խտացված հիդրօքսիդ- ալյումինային պատվաստանյութ

90

2.0

2,149,893.2

1,033,686

19,349,038.4

9.

պատվաստում դաբաղի նկատմամբ

հակադաբաղային «Ա», «Օ», «Ասիա-1» տիպերի եռավալենտ պատվաստանյութ

221.44

0.50

161,665.2

313,913

35,799,140.8

10.

պատվաստում սիբիրախտի նկատմամբ

55 շտամի կենդանի, թուլացված պատվաստանյութ

14.30

0.50

274245

532518

3921714

11.

ոչխարների բրադզոտի, էնտերոտոքսեմիայի, չարորակ այտուցի և գառների դիզենտերիայի
նկատմամբ

խտացված պոլիվալենտ հիդրօքսիդա-լյումինային քառարժեք պատվաստանյութ

6.80

5.00

654,009.1

165,827

4,447,261.5

12.

Խոզեր

ժանտախտի նկատմամբ կենդանի, չորացված պատվաստանյութ

ժանտախտի նկատմամբ կենդանի, չորացված պատվաստանյութ

15.94

1.00

549,815.1

539238

8,764,053.3

13.

Թռչուններ

պատվաստում կեղծ ժանտախտի (Նյու-Քասլի) նկատմամբ

(Նյու-Քասլ) «Հ» շտամի պատվաստանյութ

1.50

1.00

2,982,049.5

2,623,349

4,473,074.2

14.

Մեղուներ

բուժկանխարգելիչ միջոցառում վարրոատոզի նկատմամբ

մեղուների վարրոատոզ հիվանդության բուժիչ պատրաստուկ «Բիպին»

42

1.00

258000

258000

10836000

Ախտահանիչներ և բուժկանխարգելիչ դեղամիջոցներ

15.

Կապույտ շիբ

1700.0

կգ

235

 

399500

16.

Սպիտակ շիբ

2000.0

կգ

300

 

600000.0

17.

Կաուստիկ սոդա

650.0

կգ

5000.0

 

3250000

18.

Քլորակիր

600.0

կգ

5000.0

 

3000000.0

19.

Ֆորմալին

600.0

կգ

2000.0

 

1200000.0

20.

Փորձանոթ

100.0

հատ

71333

 

7133300

Ընդամենը

       

489,999,934

 

7. Կենսապատրաստուկների և ախտորոշիչ միջոցների թույլատրելի խոտանի չափը՝ տուբերկուլին՝ 3 տոկոս, սիբիրախտի դեմ պատվաստանյութ՝ 3 տոկոս, պաստերելյոզի դեմ պատվաստանյութ՝ 3 տոկոս, դաբաղի դեմ պատվաստանյութ՝ 3 տոկոս, խշխշան պալարի դեմ պատվաստանյութ՝ 3 տոկոս, թռչունների կեղծ ժանտախտի դեմ պատվաստանյութ՝ 3 տոկոս, բրադզոտի դեմ պատվաստանյութ՝ 3 տոկոս, Ռոզ-Բենգալի հակածին՝ 0 տոկոս:

8. Հաշվարկներում հաշվի է առնված ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից օգնության կարգով տրամադրվող հակադաբաղային 250000 դոզա պատվաստանյութը: Յուրաքանչյուր տարի բյուջետային հայտի ներկայացման ժամանակ հաշվի կառնվեն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական պետական ծառայության կողմից տրված գլխաքանակի տվյալները և օգնության կարգով ստացվող պատվաստանյութերի չափաքանակները:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

9. Ժամանակացույցով սահմանված ժամկետներում անհրաժեշտ չափաքանակներով ձեռք կբերվեն անասնաբուժական պատրաստուկներ, ախտորոշիչ միջոցներ և ախտահանիչներ:

10. Ձեռք կբերվեն 12535,0 կգ ախտահանիչներ, բուժկանխարգելիչ միջոցներ, 100000 փորձանոթներ և կիրականացվեն շուրջ 9594004 գլուխ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան