ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 փետրվարի 2012 թ. |
թիվ 23-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՎՐՈՊԱՐԿ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2012 թվականի հունվարի 25-ի թիվ 5 արձանագրություն) և «ԵՎՐՈՊԱՐԿ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ բաց բաժնետիրական ընկերության 2012 թվականի հունվարի 9-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ԵՎՐՈՊԱՐԿ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. փետրվարի 9 |