Գլխավոր տեղեկություն
Համար
N 311-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.03.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.28/17(891) Հոդ.318
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2012 թվականի N 311-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2012 թվականի մարտի 26-27-ը ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը Երևանում անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2012 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 6,703.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 23

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 1-ի N 311-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

 Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն
ամիս

 տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն
ամիս

 տարի

Մաս Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր

1001

ԱԾ13

Նկարագրությունը
Քաղաքականության մշակման և դրա կատարման համակարգման, պետական ծրագրերի պլանավորման, մշակման, իրականացման և մոնիթորինգի (վերահսկման) ծառայություններ

Քանակական

Խորհրդակցությունների անցկացում (թիվը)

1

1

1

1

X

X

X

X

 

Որակական

Մշակված չէ

       

X

X

X

X

 

Ժամկետայնության

Մշակված չէ

       

X

X

X

X

 

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

  X 

X

6,703.0

6,703.0

6,703.0

6,703.0

 

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1001 Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ծրագիրը նպաստում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցով իրականացվող ծրագրերով նախատեսված արդյունքների ապահովմանը
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 1-ի N 311-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված
են դրական նշանով)

քանակը

գումարը
 (հազ. դրամ)

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

6,703.0

Բաժին N 11

 Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

6,703.0

Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարների աշխատակազմերի մասով)

6,703.0

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     

6,703.0

Խորհրդակցությունների (վեհաժողովների) կազմակերպման ծառայություններ (ներկայացուցչական ծախսեր)

ԲԸԱՀ

դրամ

1

6,703.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան