Գլխավոր տեղեկություն
Համար
N 1053-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (19.01.2012-07.11.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2010 թվականի N 1053-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 919-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին ու «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 919-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 1
Երևան

 

 

 Հավելված 
 ՀՀ վարչապետի 2010 թ.
 դեկտեմբերի 1-ի N 1053-Ա
 որոշման

 

 Կ Ա Զ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար

   

Ա. Սմբատյան

- ԱՊՀ երկների հումանիտար համագործակցության միջպետական

հիմնադրամի գլխավոր տնօրեն

   

Ա. Գրիգորյան

- Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական

թատրոնի գեղարվեստական ղեկավար

   

Կ. Արեյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ

   

Ա. Աբելյան

- ՀՀ Նախագահի օգնական

   

Գ. Հարությունյան

- Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանի

տնoրեն

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Ռ. Ամիրխանյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության

տեսության ամբիոնի վարիչ

   

Հ. Թոփիկյան

- խմբավար

   

Ա. Սուքիասյան

- «ԱՐԱՐԱՏ» մշակութային հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր

   

Գ. Դաբաղյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

ժողնվագարանների ամբիոնի դոցենտ

   

Կ. Ավդալյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու

մասնաճյուղի տնoրեն

   

Ի. Յավրյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային

ֆակուլտետի դեկան

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Ա. Փահլևանյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայ

ժողովրդական ստեղծագործության ամբիոնի վարիչ

   

Հ. Սմբատյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական

աշխատանքների գծով պրոռեկտոր

   

Դ. Ղազարյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական

ֆակուլտետի դեկան

   

Ս. Սուքիասյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վճարովի

ուսուցման գծով պրոռեկտոր

   

Ժ. Զուրաբյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության

պատմության ամբիոնի պրոֆեսոր

   

Ա. Ղազարյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային

համույթի ամբիոնի պրոֆեսոր

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Շ. Հովհաննիսյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնի 2-րդ կուրսի ուսանող

   

Լ. Փչախչյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի 2-րդ կուրսի ուսանող

   

Ս. Բարսեղյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային

բաժնի 5-րդ կուրսի ուսանող

   

Լ. Մանուկյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի 2-րդ կուրսի ուսանող

   

Լ. Այվազյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային բաժնի

3-րդ կուրսի ուսանող

   

Ն. Միսակյան

- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի

բաժնի 3-րդ կուրսի ուսանող

(Հավելվածը փոփ. 18.01.12 N 24-Ա)

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

 Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան