ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2012 թվականի N 259-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՊԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կապանի N 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Կապանի N 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝
1) երկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նշված գույքի հանձնման-ընդունման ակտերի կնքումը, ինչպես նաև միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.
2) մեկամսյա ժամկետում ապահովել`
ա. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը` «Կապանի N 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին,
բ. «Կապանի N 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 13 Երևան |