Գլխավոր տեղեկություն
Համար
N 643-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.06.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.06.06/28(902) Հոդ.708
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2012 թվականի N 643-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 674 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 674 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետից հանել «և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը, իսկ «լիցենզավորող» բառից հետո լրացնել «և թույլտվություններ տրամադրող» բառերով.

2) որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը «լիցենզիաների» բառերից հետո լրացնել «և թույլտվությունների» բառերով.

3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) սույն որոշմանը կից N 3 ձևով` յուրաքանչյուր ամսվա ընթացքում քաղաքաշինության բնագավառում տրամադրված այն լիցենզիաների, դրանց կից ներդիրների, լիցենզիաների վերաձևակերպման, լիցենզիաների կամ ներդիրների գործողության կասեցման և դադարեցման մասին, որոնց համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական տուրքի դրույքաչափը սահմանված է լիցենզիային կից ըստ ոլորտների տրամադրվող յուրաքանչյուր ներդիրի համար: Սույն ենթակետում նշված լիցենզիաների մասով սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված տեղեկություններ չեն ներկայացվում:».

4) որոշման 3-րդ կետում «ա» և «բ» բառերը փոխարինել «ա», «բ» և «գ» բառերով.

5) որոշման 1 ձևը «լիցենզավորող» բառից հետո լրացնել «, թույլտվություն տրամադրող» բառերով, «լիցենզավորված» բառից հետո` «, թույլտվություն ստացած» բառերով, «լիցենզիաների» բառից հետո` «և թույլտվությունների» բառերով, «լիցենզիան» բառից հետո` «կամ թույլտվությունը» բառերով.

6) որոշման N 2 ձևը «լիցենզավորող» բառից հետո լրացնել «, թույլտվություն տրամադրող» բառերով, «լիցենզավորված» բառից հետո` «, թույլտվություն ստացած» բառերով, «լիցենզիաների» բառից հետո` «կամ թույլտվությունների» բառերով, «լիցենզիայի վերաձևակերպման» բառերը փոխարինել «լիցենզիայի կամ թույլտվության վերաձևակերպման» բառերով, «լիցենզիայի գրանցված» բառերը` «լիցենզիայի կամ թույլտվության գրանցված» բառերով, «լիցենզիայի գործողության» բառերը` «լիցենզիայի կամ թույլտվության գործողության» բառերով.

7) որոշումը լրացնել N 3 ձևով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 29

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 24-ի N 643-Ն որոշման

 

«Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

20__ թ. _________________________ ամսվա համար

________________________________________________

(տեղեկություններ ներկայացնող լիցենզավորող լիազոր մարմնի անվանումը)

 

Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)

Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը

 

NN ը/կ

Տեղեկություններ լիցենզավորված անձանց վերաբերյալ

Տեղեկություններ լիցենզիաների վերաբերյալ

Տեղեկություններ ներդիրների վերաբերյալ

Ներդիրն ստանալու համար պետական տուրքի վճարման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

Տեղեկություններ լիցենզիայի վերաձևակերպման մասին

Տեղեկություններ լիցենզիայի կամ ներդիրի գործողության կասեցման մասին

Տեղեկություններ լիցենզիայի կամ ներդիրի գործողության դադարեցման մասին

Ծանոթա-գրություն

իրավա-
բանական անձի անվանումը, կազմակեր-պական- իրավական
ձևը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնար-կատիրոջ) անունը, ազգանունը, սոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում)

հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

իրավա-բանական անձի գտնվելու (անհատ ձեռնար-կատիրոջ բնակության) վայրը

սերիան

համարը

գործու-նեության տեսակը

տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

համարը

գործու-նեության ոլորտը

տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

լիցենզիայի գրանցված փոփո-խությունը

ներդիրի գրանցված փոփո-խությունը

կասեցման մասին որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

կասեցումը հանելու մասին որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

դադարեցման մասին որոշման ամսաթիվը, ամիսը տարեթիվը

լիցենզիա

ներդիր

լիցենզիա

ներդիր

լիցենզիա

ներդիր

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

                                           
                                           

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան