Գլխավոր տեղեկություն
Համար
N 1461-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (15.03.2012-16.04.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.08/57(512) Հոդ.1160
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.04.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2006 թվականի N 1461-Ն

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.01.07 N 26-Ն)

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 5-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 38-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ արտոնությունների կիրառման կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.01.07 N 26-Ն)

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի դրույթների կիրառման ընթացքում հնարավոր խնդրահարույց հարցերի առաջացման դեպքում դրանց կարգավորման համար լիազորված անձ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը, որի ընդունած որոշումները ենթակա են պարտադիր կատարման` սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված արտոնությունները կիրառող մարմինների համար:

(2-րդ կետը փոփ. 27.08.09 N 980-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 26
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հոկտեմբերի 12-ի N 1461-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
(վերնագիրը փոփ. 18.01.07 N 26-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգը կիրառվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրով (այսուհետ՝ համաձայնագիր) իրականացվող ծրագրերի նկատմամբ:

2. Համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունները կիրառվում են՝ այդ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ մտնելու պահից:

(2-րդ կետը փոփ. 18.01.07 N 26-Ն)

3. Սույն կարգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունները:

(3-րդ կետը փոփ. 18.01.07 N 26-Ն)

4. Համաձայնագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի (այսուհետ՝ կազմակերպություն) և (կամ) ծրագիր իրականացնող կազմակերպության հետ (այսուհետ՝ կազմակերպություն) (անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձևից և կարգավիճակից) կնքում են համապատասխան պայմանագրեր:

(4-րդ կետը փոփ. 01.03.12 N 220-Ն)

 

II. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 18.01.07 N 26-Ն)

 

5. Համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունները նշանակում են՝

ա) հարկվող շրջանառության ազատում` ավելացված արժեքի հարկից.

բ) ներմուծվող ապրանքների ազատում` մաքսատուրքից.

գ) ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ազատում` շահութահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ).

դ) օտարերկրյա քաղաքացիների ազատում` եկամտահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ):

(5-րդ կետը փոփ. 18.01.07 N 26-Ն)

6. Ավելացված արժեքի հարկը

6.1. Ավելացված արժեքի հարկից (այսուհետ՝ ԱԱՀ) ազատվում են համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին՝

ա) կազմակերպության կողմից ապրանքների ներմուծումը` անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներն արտահանողը,

բ) անմիջականորեն կազմակերպության հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը` անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներն արտահանողը,

գ) անմիջականորեն կազմակերպության հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ),

դ) անմիջականորեն կազմակերպության կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը:

6.2. Համաձայնագրով իրականացվող ծրագրերի շրջանակներում ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացվում են սահմանված կարգի համաձայն այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր):

Նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության ու շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռքբերման արժեքին) և հարկից ազատված ու ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացվելու դեպքում հարկային հաշվում առանձնացված հարկի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ սահմանված կարգով:

7. Շահութահարկը

Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին՝

ա) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություններն ազատվում են շահութահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ).

բ) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների ստացած եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի կազմում և դրանց մասով շահութահարկի պարտավորությունները որոշվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

8. Եկամտահարկը

8.1. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են եկամտահարկից (այդ թվում` եկամտի վճարման աղբյուրի մոտ):

8.2. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եկամուտ վճարող անձը պարտավոր է եկամուտ վճարելիս եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահարկը հաշվարկել, պահել (գանձել) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

9. Մաքսատուրքը

Մաքսատուրքից ազատվում են համաձայնագրով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին՝

ա) կազմակերպության կողմից ապրանքների ներմուծումը` անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներ արտահանողը.

բ) անմիջականորեն կազմակերպության հետ պայմանագիր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներն արտահանողը:

(9-րդ կետը փոփ. 02.06.11 N 761-Ն) 

9.1. Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ

Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին`

ա) կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից, որպես գործատու, իրենց կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարելուց.

բ) կազմակերպությունները պարտավոր են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից վերջիններիս կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկել, պահել (գանձել) և լիազորված մարմին փոխանցել օրենքով սահմանված կարգով և չափով:

գ) օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք ազատվում են իրենց վճարվող եկամուտներից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարելուց:

(9.1 կետը լրաց. 18.01.07 N 26-Ն, փոփ., լրաց. 02.06.11 N 761-Ն) 

10. Եթե կազմակերպությունից չկանխամտածված գանձվի հարկային, մաքսային կամ պարտադիր այլ վճար, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից նշված հաշվին վերադարձնի այդ վճարը Հայաստանի Հանրապետության արժույթով 30 օրվա ընթացքում, կամ այն ժամանակահատվածում, որում կողմերը կհամաձայնեն:

(10-րդ կետը փոփ. 18.01.07 N 26-Ն) 

 

III. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ

 

11. Սույն կարգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հետևյալ փաստաթղթերը՝

Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում՝

ա) կազմակերպության և մատակարարի (կապալառուի) միջև կնքված պայմանագիրը.

բ) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման փաստը հավաստող հանձնման-ընդունման ակտը կամ կատարման մասին հաշվետվությունը (ներկայացվում է, եթե այդպիսի փաստաթղթի կազմումը բխում է սույն կետի «ա» ենթակետում նշված պայմանագրից).

գ) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց վճարահաշվարկային փաստաթղթերը.

դ) սույն կարգին կից տեղեկանքը՝ համաձայն ձևի:

Ծրագրի իրականացման նպատակով կազմակերպության հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձի կողմից ապրանքների ներմուծման դեպքում՝

ա) կազմակերպության և այդ անձի միջև կնքված պայմանագիրը.

բ) բեռնագիրը, որում, որպես ապրանքներն ստացող, նշված է կազմակերպության հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձը.

գ) սույն կարգին կից տեղեկանքը՝ համաձայն ձևի:

Ծրագրի իրականացման նպատակով կազմակերպության կողմից ապրանքների ներմուծման դեպքում՝

ա) կազմակերպության հետ կնքված ապրանքների մատակարարման պայմանագիրը.

բ) բեռնագիրը, որում, որպես ապրանքներն ստացող, նշված է կազմակերպությունը՝ անկախ այն հանգամանքից, թե բեռնագրում նշված առաքողը սույն կետի «ա» ենթակետում նշված պայմանագրի անմիջական կողմ հանդիսացող, թե այլ կազմակերպություն է.

գ) սույն կարգին կից տեղեկանքը՝ համաձայն ձևի:

12. Սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերի ցանկը սույն կարգում նշված արտոնությունների կիրառման առումով սպառիչ է, և այլ հիմնավորող փաստաթղթերի ներկայացման պահանջ չի կարող առաջադրվել:

13. Տեղեկանքը տրվում է կազմակերպության կողմից:

Տեղեկանքը հանդիսանում է խիստ հաշվառման բլանկ, և դրա նկատմամբ կիրառվում են խիստ հաշվառման փաստաթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Կազմակերպությունը տեղեկանքը լրացնում է հետևյալ փաստաթղթերի հիման վրա՝

ա) մրցութային հանձնաժողովի (մրցութային եղանակով գնումների դեպքում) որոշումը և մրցույթի արդյունքների հաստատման վերաբերյալ ծրագրի կառավարման խորհրդի (եթե այդպիսին պահանջվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ) կամ կազմակերպության որոշումը,

բ) ապրանքների կամ ծառայությունների մատակարարման պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը, համապատասխան բեռնամաքսային հայտարարագրերը:

Տեղեկանքը կազմվում է 5 բնօրինակից և հաստատվում է կազմակերպության կողմից: Բնօրինակներից մեկը հիմնավորող փաստաթղթերի հետ կազմակերպությունը, սույն կարգով սահմանված փաստաթղթերի հետ միասին, տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, 3-ը` արտոնություններից օգտվող անձանց: Բնօրինակներից մեկը պահվում է կազմակերպության մոտ:

Արտոնություններից օգտվող անձինք տեղեկանքի 3 բնօրինակն ստանալուց հետո 2 բնօրինակը եռօրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համապատասխան տարածքային մարմին, իսկ ապրանքների ներմուծման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն, սույն կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում, այդ փաստաթղթերը վերադարձնում է արտոնություններից օգտվող անձին` համապատասխան մաքսային մարմին ներկայացնելու համար, և հրահանգում է մաքսային մարմնին հարկային և մաքսային արտոնություններ կիրառելու մասին կամ նույն ժամկետում արտոնություններ հայցողին գրավոր տեղեկացնում է նշված արտոնությունների կիրառումը մերժելու մասին` մատնանշելով դրա հիմնավորումը:

Արտոնությունները կիրառվում են այն գործարքների (գործառնությունների) գծով, որոնց մասին տեղեկանքները ներկայացվել են համապատասխան հարկային կամ մաքսային մարմին:

Տարածքային հարկային մարմինը կամ համապատասխան մաքսային մարմինը սույն կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում`

ա) արտոնությունների կիրառման վերաբերյալ առարկություններ չունենալու դեպքում կիրառում է դրանք և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնում տեղեկանքի մեկ բնօրինակը.

բ) արտոնությունները չկիրառելու հիմքերի առկայության դեպքում արտոնություններ հայցողին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գրավոր տեղեկացնում է նշված արտոնությունների կիրառումը մերժելու մասին` մատնանշելով դրա հիմնավորումը:

(13-րդ կետը փոփ., լրաց.  27.08.09 N 980-Ն)

14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կազմակերպում է տեղեկանքների ձևաթղթերի կենտրոնացված տպագրությունը, կազմակերպությանը տրամադրումը, տեղեկանքների ձևաթղթերի ու տեղեկանքների հաշվառումը և կազմակերպության կողմից տեղեկանքների տրամադրման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը:

Տեղեկանքների ձևաթղթերը տպագրվում են համարներով և տառային սերիաներով, որոնք կազմվում են գրքի ձևով՝ յուրաքանչյուրում 25 տեղեկանք` 5 օրինակից: Բոլոր 5 օրինակները համարվում են բնօրինակ, տպագրվում են հիմնագույնով (գունավոր ֆոնով) և նշվում նույն համարներով ու տառային սերիաներով:

(14-րդ կետը փոփ. 27.08.09 N 980-Ն)

15. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, հարկային (մաքսային) մարմինների կողմից տեղեկանքի մեկ բնօրինակ ստանալուց հետո, պարզում է`

ա) հիմնավորող փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.

բ) փաստաթղթերում նշված տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տրամադրության տակ գտնվող և (կամ) ներկայացված մնացած տեղեկություններին.

գ) տեղեկանքում նշված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակական և (կամ) քանակական հատկանիշների համապատասխանությունը համաձայնագրին, կազմակերպության կնքած պայմանագրի պահանջներին.

դ) կազմակերպության կնքած պայմանագրով նախատեսված վճարումների համապատասխանությունը ծրագրի բյուջեին:

Անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկանքի բնօրինակն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում դրանց մասին` համապատասխան հիմնավորմամբ, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին, կազմակերպությանը և այն անձին, որին տրամադրվել է տեղեկանքը:

(15-րդ կետը փոփ. 27.08.09 N 980-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N  Ա Ա .... ........

_____ __________________ 200 թ.

 

1. Համաձայնագրի (ծրագրի) անվանումը
__________________________________________________________________
__________________________________________________________________

2. Կազմակերպության (և այլ պատվիրատու կազմակերպության) անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն
__________________________________________________________________
__________________________________________________________________
__________________________________________________________________

3. Մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը, հասցեն, ՀՎՀՀ-ն
__________________________________________________________________
__________________________________________________________________

4. Ներմուծվող ապրանքների ընդհանուր գինը և, եթե դրա վճարումը, բացի միջազգային պայմանագրով նախատեսված արտաքին աղբյուրներից ստացվող վարկային (դրամաշնորհային) միջոցներից, կատարվել է (նախատեսվում է կատարել) նաև այլ միջոցների հաշվին, ապա առանձին նշել նաև արտաքին աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին վճարված (վճարվելիք) գումարը (թվերով և փակագծերում` տառերով)
__________________________________________________________________
__________________________________________________________________

5. Երկրի ներսում ձեռք բերվող ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) ընդհանուր գինը և, եթե դրա վճարումը, բացի միջազգային պայմանագրով նախատեսված արտաքին աղբյուրներից ստացվող վարկային (դրամաշնորհային) միջոցներից, կատարվել է (նախատեսվում է կատարել) նաև այլ միջոցների հաշվին, ապա առանձին նշել նաև արտաքին աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին վճարված (վճարվելիք) գումարը (թվերով և փակագծերում` տառերով)
__________________________________________________________________
__________________________________________________________________

6. Ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) համառոտ նկարագրությունը, քանակը, ծավալը
__________________________________________________________________
__________________________________________________________________

7. Ապրանքների մատակարարման (ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման) հիմքերը` պայմանագրեր, հաշվարկավճարային փաստաթղթեր և այլն
__________________________________________________________________

8. Կազմակերպության պատասխանատու անձինք`

Տնօրեն

_______________________________


Կ.Տ.

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ

_______________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)


9. Կազմակերպության կողմից ֆինանսավորվող այլ պատվիրատու կազմակերպության պատասխանատու անձ

_______________________________


Կ.Տ.

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

(հավելվածը փոփ., լրաց. 18.01.07 N 26-Ն, 27.08.09 N 980-Ն, 02.06.11 N 761-Ն, փոփ. 01.03.12 N 220-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան