«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 մարտի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 05012141
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 փետրվարի 2012 թ. |
թիվ 40-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» 1/4, 1/2 ԵՎ 1 ՏՐՈՅԱՆ ՈՒՆՑԻԱ ՔԱՇՈՎ ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 340-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2012 թվականի ապրիլի 2-ից շրջանառության մեջ դնել 2012 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4, 1/2 և 1 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունը, որը ներդրումային դրամների էսքիզների հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2012 թ. փետրվարի 22 ք. Երևան |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի փետրվարի 21-ի թիվ 40-Ն որոշմամբ |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. 2012 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը
Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2012»: Աջ կողմում տեղադրված են «1/4 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
Դրամի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Դրամը հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:
Դրամի բնութագիրը |
|
Անվանական արժեքը Մետաղը և հարգը Քաշը Դրամաշուրթը Տրամագիծը Որակը Տպաքանակը |
100 դրամ արծաթ, 9990 1/4 տրոյան ունցիա ատամնավոր 20,18 +/- 0,07 մմ սովորական մինչև 2.000.000 հատ |
1. (1) 2012 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
2. 2012 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը
Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «200 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2012»: Աջ կողմում տեղադրված են «1/2 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
Դրամի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Դրամը հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:
Դրամի բնութագիրը |
|
Անվանական արժեքը Մետաղը և հարգը Քաշը Դրամաշուրթը Տրամագիծը Որակը Տպաքանակը |
200 դրամ արծաթ, 9990 1/2 տրոյան ունցիա ատամնավոր 27,66 +/- 0,15 մմ սովորական մինչև 2.000.000 հատ |
2. (1) 2012 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
3. 2012 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը
Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «500 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2012»: Աջ կողմում տեղադրված են «1 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
Դրամի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Դրամը հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:
Դրամի բնութագիրը |
|
Անվանական արժեքը Մետաղը և հարգը Քաշը Դրամաշուրթը Տրամագիծը Որակը Տպաքանակը |
500 դրամ արծաթ, 9990 1 տրոյան ունցիա ատամնավոր 38,60 +/- 0,3 մմ սովորական մինչև 8.000.000 հատ |
3. (1) 2012 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները