Գլխավոր տեղեկություն
Համար
N 93-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.02.2012-28.07.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 փետրվարի 2012 թվականի N 93-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝

Հայաստանի Հանրապետությունում սեյսմակայուն շինարարության հիմնախնդիրների քննարկման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 10

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

փետրվարի 10-ի N 93-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Վ. Վարդանյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Ս. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ
Կ. Մխոյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության պետ
Լ. Քոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության վարչության պետ
Ս. Կամսարական - Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշիության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման բաժնի պետ (համաձայնությամբ)
Է. Խաչիյան - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Գ. Ազիզյան - «Հայնախագիծ» ԲԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Զ. Խլղաթյան -«Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի Կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Մելքումյան - «Հայնախագիծ» ԲԲԸ-ի Նոր շինարարական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)
Ռ. Ազարյան - «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Համբարձումյան - «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի շենքերի և կառուցվածքների սեյսմակայունության տեսության լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ)
Ա. Տեր-Մարտիրոսյան - փորձագետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.04.2013, N 245-Ա 04.04.2013, N 93-Ա
27.07.2012, N 687-Ա 28.07.2012, N 93-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան