Գլխավոր տեղեկություն
Համար
N 38-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.03.2012-11.02.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.03.07/7(420) Հոդ.83
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
24.02.2012
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 մարտի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60612129

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

24 փետրվարի 2012 թ. 

ք. Երևան

N 38-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԻՆ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) ընտրական հանձնաժողովների նիստին, ինչպես նաև քվեարկության օրը տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում) ներկա լինելու իրավունք ունեցող անձանց ներկա լինելու վերաբերյալ գրառում է կատարում ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում (տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանի երկրորդ մասում` յուրաքանչյուրի համար նախատեսված տեղում),

2) ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձինք հանձնաժողովի նիստին ներկայանալիս, ինչպես նաև քվեարկության օրը տեղամասային կենտրոն մուտք գործելիս հանձնաժողովի նախագահին կամ նրան փոխարինող անձին ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ և (կամ) ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունքը հավաստող համապատասխան վկայական (վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի և այլն): Տեղական դիտորդը ներկայացնում է ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական կամ ստուգարքի արդյունքով ստացված դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական և տեղական դիտորդի վկայական,

3) ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում նշում է թեկնածուի վստահված անձի անունը, ազգանունը, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը և վստահված անձի անունը, ազգանունը, իսկ դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի դեպքում` դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության և (կամ) զանգվածային լրատվության միջոցի անվանումը և համապատասխանաբար դիտորդի և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի անունը, ազգանունը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում է կատարվում նաև տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվող թեկնածուի մասին:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան