Գլխավոր տեղեկություն
Համար
N 935-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (29.12.2011-17.02.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2011 թվականի N 935-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետով և ելնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում կատարված բիզնես գործընթացների նկարագրության արդյունքում առաջացած անհրաժեշտությունից`

Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 7
Երևան

 

 

 

 Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հոկտեմբերի 7-ի N 935-Ա
 որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման պատասխա-նատուները

Կատարման ժամկետը

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 1)   հայտի հետ միասին ներկայացվող փաստաթղթերի
      
ցանկի ամրագրում.
 2)   փորձաքննության արդյունքի, պետական տուրքի
       չափի և վճարման համար սահմանված ժամկետի
       մասին դիմորդին պատշաճ ձևով ծանուցում.
 3)   փորձաքննության եզրակացությունը
       նախարարության աշխատակազմ ներկայացնելու
       համար ժամկետի սահմանում.
 4)   դեղի գրանցման մասին նախարարի անհատական
       հրամանի ընդունում և գրանցված դեղը 15-օրյա
       ժամկետում գրանցամատյանում ընդգրկելը.
 5)   նախարարի անհատական հրամանի հիման վրա
       հավաստագրի ստորագրման
       վերապահում համապատասխան պաշտոնատար
       անձին (օրինակ` նախարարի տեղակալ,
       ստորաբաժանման ղեկավար) և նախարարի
       հրամանի հաստատումից հետո հավաստագրի
       տրամադրում՝ 5-օրյա ժամկետում.
 6)   մերժման մասին դիմորդին ծանուցելու ժամկետի
       սահմանում.
 7)   գրանցված դեղերի ինտերնետային
       տեղեկատվական բազայի ստեղծում` դեղի
       պետական գրանցման փաստն ստուգելու
       հնարավորությամբ.
 8)   կարգում առկա անճշտությունների վերացում
       («Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների
       փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի անունը և  
       այլն):

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

2.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի փետրվարի 7-ի N 123-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մշակում և հաստատում

 1)   հայտի հետ միասին ներկայացվող նմուշների և
        դեղանյութերի ստանդարտների քանակության
        (չափի), մեկ լաբորատոր փորձաքննության
        համար անհրաժեշտ նմուշների բավարար
        քանակի և լրացուցիչ պահանջվող նմուշների
        առավելագույն քանակի սահմանում.
 2)   ստացված նյութերի նախնական
       ուսումնասիրություն՝ 10-օրյա ժամկետում.
 3)   փորձաքննության վարձի վճարման և վճարումը
        հաստատող փաստաթուղթը ներկայացնելու
        կարգի սահմանում և վարձի վճարման համար
        սահմանված 6-ամսյա ժամկետի կրճատում՝
        մինչև 2 ամիս.
 4)   դեղաբանական, թունաբանական, կլինիկական,
       լաբորատորային հետազոտությունների,
       տեխնոլոգիական գործընթացների, չափորոշիչ
       վերլուծական փաստաթղթերի, արտադրության և
       որակի հսկման կազմակերպման
       ուսումնասիրության բնույթի և կարգի
       հստակեցում.
 5)   չափորոշիչ-վերլուծական փաստաթղթերի`
       Հայաստանի Հանրապետությունում գործող
       պահանջներին համապատասխանության
       ստուգման համար սահմանված պահանջների և
       դրանք սահմանող իրավական ակտերի
       հստակեցում, անհամապատասխանության
       դեպքում իրականացվող գործողությունների
       սահմանում, այդ թվում` կապված վճարված
       փորձաքննության վարձի հետ.
 6)   լաբորատոր փորձաքննության դրական կամ
       բացասական արդյունքի որոշման համար
       չափանիշների, լաբորատոր փորձաքննության
       ուսումնասիրության առարկայի, փորձաքննության
       եզրակացության ձևի սահմանում.
 7)   լաբորատոր փորձաքննության արդյունքի մասին
       դիմորդին տեղեկացնելու վերաբերյալ դրույթի և
       ժամկետի, ինչպես նաև լրացուցիչ նյութերի,
       նմուշների և տվյալների մասին հիմնավորված
       պահանջը դիմորդին ուղարկելու կարգի և
       ժամկետի սահմանում (ընդունելի է նաև
       հայտատուին փորձաքննության ընթացքին «օն
       լայն» ռեժիմով հետևելու հնարավորության
       ընձեռումը):

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

3.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 23-ի N 965-Ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մշակում և հաստատում

դեղաբանական խորհրդի լիազորությունների և գործառույթների սահմանում

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ.
նոյեմբերի
2-րդ տասնօրյակ

4.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի պահանջարկի ձևավորման և դեղերի ստացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մշակում և հաստատում

ՀՀ պետական բյուջեի հաշվին` կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի պահանջարկի ձևավորման և գնահատման, ձեռք բերված դեղերի ստացման, եզրակացության ներկայացման ընթացակարգի հաստատում` հստակ սահմանելով քայլերը, պատասխանատուներին, ժամկետները և չափանիշները

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ.
նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

5.

«Բնակչության սահմանված սոցիալական խմբերին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման գործընթացի պարզեցման և բարելավման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Դիտարկել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների համար դեղերի ձեռքբերումը կենտրոնացված կարգով չիրականացնելու վերաբերյալ մոտեցումը: 
  Հայեցակարգում պետք է նկարագրվեն արտոնյալ խմբերին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման գործընթացում առկա խոչընդոտները և ներկայացվեն հստակ մեխանիզմներ ու ժամկետներ՝ սոցիալական խմբերին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման գործընթացի պարզեցման և բարելավման նպատակով:  
  Նախատեսել փոխհատուցման տարբերակներ, այդ թվում՝ նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդության դեպքում բժշկի ախտորոշման և դուրս գրված դեղատոմսի հիման վրա հիվանդի կողմից դեղատներից դեղերի անվճար ստացման համար` այնուհետև ՀՀ պետական բյուջեից դեղատներին համապատասխան փոխհատուցում տրամադրելու պայմանով մեխանիզմը:

ՀՀ առողջապահության նախարարություն

2012 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

6.

«Պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերված և մարդասիրական օգնության կարգով ստացված դեղերի շարժի և մնացորդների մասին տեղեկատվական բազայի վարման կարգը և օրինակելի ձևը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մշակում և հաստատում

տեղեկատվական բազայի վարման կանոնակարգում, դրա օրինակելի ձևի սահմանում

ՀՀ առողջապահության նախարարություն

2012 թ. փետրվարի 2-րդ տասնօրյակ

7.

«Պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերված և մարդասիրական օգնության կարգով ստացված դեղերի բաշխման և բաշխում իրականացնող հաստատությունների կողմից հաշվետվությունները ներկայացնելու կարգը, հաշվետվությունների ձևերը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մշակում և հաստատում

գործընթացի իրականացման ընթացակարգի հաստատում` հստակ սահմանելով քայլերը, պատասխանատուներին, ժամկետները, հաշվետվությունների ձևերը, պարբերականությունը և այլն

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ. նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

8.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի N 1432-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 1)   հաստատված կարգի լրամշակում` փաստացի
       իրականացվող աշխատանքներին
       համապատասխան, և ավելորդ քայլեր սահմանող
       դրույթների վերացում, վերագնահատման կարգի,
       մեխանիզմի, շուկայական գնի աղբյուրի և այլնի
       սահմանում.
 2)   մարդասիրական օգնության բաշխման կարգի
       լրամշակում` մարդասիրական օգնության կարգով
       ստացվող դեղերի պահանջարկը ձևավորելիս՝
       հաշվի առնելով ոչ միայն որոշակի սոցիալական
       խմբերի կարիքները, այլ նաև` ՀՀ բնակչության
       ընդհանուր պահանջարկը տվյալ դեղի նկատմամբ
       (օրինակ` դոնորին պատվեր ներկայացնելիս՝
       հաշվի առնել որոշակի ժամանակահատվածում
       տվյալ դեղի սպառման ծավալները
       (տեղեկատվությունն ստանալ առևտրով զբաղվող
       կազմակերպություններից), դեղերի խմբաքանակը
       բաշխել տարածքային բուժհիմնարկների միջև
       (պոլիկլինիկաներ և այլն), ինչի մասին
       բնակչությանն իրազեկել ԶԼՄ-ներով և
       նախարարության կայքի միջոցով):

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

9.

«Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի, սարքավորումների և բժշկական նշանակության առարկաների պատվերի ձևավորման, դոնոր կազմակերպության կամ պետության հետ համագործակցության, օգնության ստացման և վերագնահատման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մշակում և հաստատում

 1)   գործընթացի իրականացման կարգի հաստատում՝
       հստակ սահմանելով քայլերը,
       պատասխանատուներին, ժամկետները, պատվերի
       ձևավորման հիմքերը և չափանիշները,
      վերագնահատման մասին եզրակացության
      ձևաչափը և այլն.
 2)   մշտապես գործող աշխատանքային խմբի
       ստեղծում և վերջինիս վերագնահատման
       աշխատանքների վերապահում.
 3)   բաժնի պետի եզրակացության հետ միասին`
       վերագնահատման ակտերն աշխատակազմի
       ղեկավարին հաստատման համար ներկայացնելու
       դրույթի սահմանում:

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ. նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

10.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հուլիսի 3-ի N 488 և 2000 թվականի սեպտեմբերի 14-ի N 631 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

  մարդասիրական օգնության վերագնահատող հանձնաժողովի լուծարում
  վերագնահատման աշխատանքների իրականացում՝ աշխատանքային խմբի կողմից՝ ներգրավելով նաև «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատողներին

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

11.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 1)   կարգի լրամշակում, մասնավորապես, թերի
       փաստաթղթերի մասին հայտատուին ծանուցելու
       կարգի և ժամկետի, ինչպես նաև ծանուցումից
       հետո հայտատուի կողմից անհրաժեշտ
       փաստաթղթերը ներկայացնելու ժամկետի
       սահմանում.
 2)   «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների
       փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից
       իրականացվող փորձաքննության կարգի,
       փորձագիտական եզրակացությունը
       ներկայացնելու, ինչպես նաև հայտի մերժման
       համար ժամկետի սահմանում.
 3)   «այլ աշխատանքների կատարման ծախսեր»,
       «փաստաթղթերի ուսումնասիրության դրական
       արդյունք», «փորձաքննության դրական
       արդյունք», ինչպես նաև մերժման հիմքերում`
       40-րդ կետի «ա» ենթակետում նշված`
       «ներկայացված փաստաթղթերում առկա են
       տեղեկություններ» արտահայտությունների
       հստակեցում.
 4)   հավաստագիրն ստորագրող պաշտոնատար անձի
       սահմանում.
 5)   նախարարի հրամանով հաստատված` հայտի հետ
       միասին ներկայացվող փաստաթղթերի ցանկի
        հաստատումը նախատեսել սույն որոշմամբ:
       Փոխել բնօրինակները ներկայացնելու կարգը,
       հայտում ավելացնել հայտատուի
       հեռախոսահամարն ու էլեկտրոնային հասցեն.
 6)   հավաստագրերի մասին ամբողջական
       տեղեկատվություն պարունակող
       գրանցամատյանի ներդրման պահանջի
       սահմանում և դրա ձևի ու վարման կարգի
       հաստատում.
 7)   գործընթացի իրականացման վերապահում
       լիցենզավորման գործակալությանը։

ՀՀ առողջապահության նախարարություն

2012 թ. հունվարի
3-րդ տասնօրյակ

12.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 24-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 1)   կարգի լրամշակում, բոլոր քայլերի համար
       ժամկետների սահմանում, «հետազոտող»,
       «պատվիրատու» և «կլինիկական հետազոտություն
       անցկացնող բժիշկ» արտահայտությունների
       հստակեցում, նրանց գործառույթների սահմանում.
 2)   «կլինիկական հետազոտությունների ծրագրի
       փորձաքննություն` այն հաստատելու
       նպատակով», «հաստատված ծրագիր»,
       «կլինիկական փորձարկում»
       արտահայտությունների հստակեցում.
 3)   կլինիկական հետազոտությունների թույլտվություն
       ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ
       փաստաթղթերի ցանկի հաստատում.
 4)   կլինիկական հետազոտություններ անցկացնելու
       իրավունք ունեցող բժշկական
       հաստատությունների ցանկի պահանջը հանել, որի
       փոխարեն նշված հաստատությունների համար
       սահմանել հստակ պահանջներ:

ՀՀ առողջապահության նախարարություն

2012 թ. փետրվարի 3-րդ տասնօրյակ

13.

«Առողջապահական ծրագրերի մոնիթորինգի կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մշակում և հաստատում

առողջապահական ծրագրերի մոնիթորինգի իրականացման կարգի հաստատում` սահմանելով տարբեր ծրագրերի համար մոնիթորինգի ձևերը, ցուցանիշները, կիրառվող գործիքները և այլն

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրակ

14.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների կողմից առողջապահության ոլորտի հաստատություններում իրավիճակային ուսումնասիրություններ իրականացնելու
կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մշակում և հաստատում

բժշկական հաստատություններում իրավիճակային ուսումնասիրություններ իրականացնելու ընթացակարգի հաստատում` սահմանելով նպատակները, ակնկալվող արդյունքները, հիմքերը, ժամկետները, պատասխանատուներին

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ. նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

15.

«Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց` պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն և սպասարկում ստանալու նպատակով հիվանդանոցային կազմակերպություններ ուղեգրման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մշակում և հաստատում

 1)   գործընթացի իրականացման ընթացակարգի
       հաստատում` սահմանելով որոշումների
       ընդունման սկզբունքներն ու չափանիշները,
       գործընթացի ժամկետները, պատասխանատու
       անձանց և ստորաբաժանումը
       (քաղաքականության մշակմամբ չզբաղվող).
 2)   դիմումը բավարարելու կամ մերժելու
       չափանիշների սահմանում.
 3)   ամրագրել դիմումները նախարարություն
       ներկայացնելը՝ միայն բացառիկ դեպքերում`
       սահմանելով այդ դեպքերը.
 4)   սահմանել նախարարության կողմից
       տրամադրվող ուղեգրերի սահմանաչափ:

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

16.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1608-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

կարգի 20-րդ կետը, 5-րդ կետի «բ» և «գ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ.
դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

17.

«Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների վերահսկողության կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մշակում և հաստատում

 1)   պետական պատվերով բժշկական օգնության և
       սպասարկման մասին պայմանագրերի
       շրջանակներում բժշկական հաստատությունների
       վերահսկողության կարգի հաստատում՝
       սահմանելով, որ վերահսկողությունն
       իրականացվում է հաշվետվությունների հիման
       վրա.
 2)   ստուգման (ուսումնասիրության) իրականացման
       դեպքերի սահմանում (այն է`
       հաշվետվություններով ներկայացված
       տեղեկատվության մեջ առկա` հիմնավորված
       կասկած հարուցող փաստերի դեպքում, ինչպես
       նաև դիմում-բողոքների հիման վրա).
 3)   ստուգման (ուսումնասիրության) ընթացակարգի,
       մեթոդաբանության, հիմքերի, ժամկետների,
       առարկայի, գնահատման չափանիշների և այլնի
       սահմանում

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

18.

«Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգ ներդնելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մշակում և հաստատում

պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների կողմից էլեկտրոնային համակարգի միջոցով հաշվետվությունները ներկայացնելու գործընթացի ներդրում՝ սահմանելով հաշվետվությունների ձևերը, դրանք ներկայացնելու կարգն ու ժամկետները, գործընթացի պատասխանատուներին

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

19.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 1)   անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և հայտի
       մերժման հիմքերի համապատասխանեցում
       լիցենզավորման պարտադիր պայմաններին և
       պահանջներին` սահմանելով դրանք հաստատող
       փաստաթղթեր (օրինակ` դիպլոմներ,
       վկայականներ և այլն` մասնագիտական
       որակավորման համար, սարքավորումների
       ձեռքբերման փաստաթղթեր, պետական
       ստանդարտի փաստաթղթեր և այլն`
       տեխնիկական պահանջների համար, ինչպես նաև
       օրենքով նախատեսված` ապրանքների,
       առարկաների, սարքավորումների կամ
       փաստաթղթերի փորձաքննության
       եզրակացություն` այն պայմանների կամ
       պահանջների համար, որոնց հաստատումը
       հնարավոր չէ հաստատել պահանջվող
       փաստաթղթերով).
 2)   «Լիցենզավորման մասին» Հայաստանի
        Հանրապետության օրենքում լրացում կատարելու
        մասին» ՀՀ օրենքում դեղերի արտադրության,
        դեղատնային գործունեության, բժշկական
        օգնության և սպասարկման , բժշկական միջին
        մասնագիտական ու բարձրագույն կրթական
        ծրագրերի իրականացման համար
        լիցենզավորման պարտադիր պահանջներում
        փորձաքննության պահանջի ամրագրում, որից
        հետո կարգերից հանել ներկայացված
        փաստաթղթերում առկա տեղեկությունների
        համապատասխանությունը տեղում
        ուսումնասիրելու վերաբերյալ դրույթները և
        կատարել հայտերի միայն փաստաթղթային
        ուսումնասիրություն.
 3)   լիցենզիայի ստորագրման վերապահում
       համապատասխան ստորաբաժանման
       ղեկավարին (լիցենզավորման գործակալության
       պետին).
 4)   Հայաստանի Հանրապետությունում դեղերի
       արտադրության իրականացման լիցենզավորման
       կարգից հանել մասնագիտական որակավորման
       ստուգմանը վերաբերող դրույթները.
 5)   ՀՀ կառավարության որոշման վերնագրի
       համապատասխանեցում նույն որոշմամբ
       հաստատված Հայաստանի Հանրապետությունում
       բժշկական նախնական մասնագիտական
       (արհեստագործական), միջին մասնագիտական և
       բարձրագույն (մասնագիտական) կրթական
       ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգի
       վերնագրին

ՀՀ առողջապահության նախարարություն

2012 թ. փետրվարի 2-րդ տասնօրյակ

20.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

 1)   սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի
       և հայտի մերժման հիմքերի
       համապատասխանեցում լիցենզավորման
       պարտադիր պայմաններին և պահանջներին`
       սահմանելով դրանք հաստատող փաստաթղթեր.
 2)   լիցենզիայի ստորագրման վերապահում
       համապատասխան ստորաբաժանման
       ղեկավարին (լիցենզավորման գործակալության
       պետին)

ՀՀ առողջապահության նախարարություն

2012 թ. հունվարի
3-րդ տասնօրյակ

21.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մայիսի 2-ի N 245 հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մշակում և հաստատում

 1)   հանձնաժողովի եզրակացության ձևի,
       եզրակացության կայացման համար
       հանձնաժողովի կողմից դիտարկված հիմքերի և
       չափանիշների սահմանում.
 2)   հանձնաժողովի` նիստին ներկա բոլոր անդամների
       կողմից եզրակացությունն ստորագրելու մասին
       դրույթի նախատեսում.
 3)   օրենքի պահանջների կատարումն ապահովելու
       համար քարտուղարի գործառույթների լրացում
       հետևյալով` նիստի վայրի, ամսաթվի և ժամի
       մասին` ոչ ուշ, քան նիստից 7 օր առաջ
       հայտատուին պատշաճ ձևով ծանուցում, նիստի
       մասին տեղեկատվության հրապարակում
      մամուլում՝ նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ,
      նիստի օրվանից առնվազն 3 օր առաջ
      հանձնաժողովի անդամներին նիստի մասին
      տեղեկացում, հանձնաժողովի եզրակացության
      տրամադրում կամ նիստի ավարտից հետո
      պատշաճ ձևով ուղարկում հրավիրված անձին

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ. նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

22.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար ապրանքների պահանջարկի ձևավորման և ապրանքների պահեստից բացթողման կարգը, ինչպես նաև ստորաբաժանումների չափաքանակները հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մշակում և հաստատում

 1)   գործընթացի իրականացման ընթացակարգի
       հաստատում՝ սահմանելով՝
  ա.  պատասխանատուներին, ժամկետները,
        պահանջագրերի օրինակելի ձևերը,
 բ.   ստորաբաժանումների համար տարվա կտրվածքով
       հատկացվելիք առարկաների չափաքանակները,
       դրանց հաշվարկման կարգը,
 գ.   պահեստում առարկան չլինելու դեպքում
       գնումների ընթացակարգով այն ձեռք բերելու
       հիմքերը, ժամկետները և այլն.
 2)   սահմանել, որ, աշխատակազմի պահպանման
       կարիքների համար գնումների պլանը կազմելիս,
       կիրառվում են ստորաբաժանումների համար
       սահմանված չափաքանակները, ինչպես նաև
       ստացվում են ստորաբաժանումների
       առաջարկությունները պահանջարկի վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

23.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2004 թվականի ապրիլի 29-ի N 446-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մշակում և հաստատում

 1)   հավատարմագրման համար պատասխանատու
       ստորաբաժանման կամ անձի սահմանում, ինչպես
       նաև համապատասխան գրություններն
       ստորագրելու իրավասություն ունեցող
       պատասխանատուի վերաբերյալ դրույթի
       սահմանում.
 2)   սահմանել, թե դադարեցման հիմքի ի հայտ գալուց
       հետո ինչ ժամկետում է դադարեցվում
       հավատարմագրումը.
 3)   անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում ավելացնել
       անձնագրի պատճենը

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ. նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

24.

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հուլիսի 23-ի N 1009-Լ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մշակում և հաստատում

 1)   գործընթացի նկարագրության հաստատում` ըստ
       պատասխանատուների և ժամկետների` բիզնես
       գործընթացի նկարագրությանը
        համապատասխան.
 2)   օգտագործվող թերթիկների ձևերի հաստատում.
 3)   ընդունելությունների վերաբերյալ
       տեղեկատվության մասին հայտարարության ձևի
       և այն փակցնելու պահանջի սահմանում.
 4)   տեղեկատվական կենտրոնում քաղաքացիների
       գրանցման (թերթիկների ընդունման)
       նախատեսում: Քաղաքացուն հերթագրելիս՝
       գրավոր ծանուցման ձևը տրամադրելու մասին
       դրույթի սահմանում.
 5)   նախարարի հանձնարարականների կատարման
       մասին ստորաբաժանումների կողմից
       հասարակայնության հետ կապերի բաժնին
       տեղեկատվություն տրամադրելու կարգի
       սահմանում։

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ. նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

25.

« Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1894-Ա հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մշակում և հաստատում

 1)   կայքի անվանման, կայքի կառուցվածքի, կայքի
       բաժինների և ենթաբաժինների, դրանցում
       տեղադրվող տեղեկատվության և բնույթի,
       յուրաքանչյուր բաժնի համար տեղեկատվության
       տրամադրման և թարմացման
       պատասխանատուների և ժամկետների
       սահմանում.
 2)   կայքի նյութերի տեղադրումն առնվազն 2 լեզվով,
       թարգմանության պատասխանատուների և
       ժամկետների մասին դրույթի ամրագրում.
 3)   առողջապահության ոլորտի լիցենզիա ստացած
       հաստատությունների մասին էլեկտրոնային
       ռեեստրի նախատեսում` ընձեռելով «Փնտրելու»
       հնարավորություն` որևէ համարի լիցենզիայի
       գոյության կամ որևէ բուժհաստատության`
       լիցենզիա ունենալու մասին հավաստիանալու
       համար.
 4)   գրանցված դեղերի տեղեկատվական բազա`
       «Փնտրելու» հնարավորությամբ` դեղի անվան
       միջոցով այդ դեղի պետական գրանցման փաստն
       ստուգելու համար դրույթի ամրագրում

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

26.

«Մամուլի ասուլիսի կազմակերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մշակում և հաստատում

մամուլի ասուլիսի գործընթացի իրականացման ընթացակարգի հաստատում` սահմանելով գործընթացի քայլերը, ժամկետները և պատասխանատուներին

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

27.

« Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարության աշխատակազմում աշխատողի պաշտոնում նշանակման հետ կապված աշխատանքների իրականացման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի մշակում և հաստատում

պաշտոնում նոր նշանակված աշխատողի համար համակարգչային ցանցում և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում օգտվողի հաշիվների (Mսlberry, e-mail) բացման և այլ կազմակերպչական աշխատանքների իրականացման ընթացակարգի հաստատում` սահմանելով գործընթացի քայլերը, ժամկետները և պատասխանատուներին

ՀՀ առողջապահության նախարարություն

2011 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

28.

«Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշումներում փոփոխություններ
և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ ու հակահամաճարակային տեսչության վերանվանում առողջապահական տեսչության` վերապահելով նախարարության կողմից իրականացվող մասնագիտական ստուգումները և վերահսկողական գործառույթները

ՀՀ առողջապահության նախարարություն

2012 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ

(Հավելվածը փոփ. 28.12.11 N 1278-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.06.2012, N 493-Ա 07.06.2012, N 935-Ա
10.04.2012, N 312-Ա 11.04.2012, N 935-Ա
16.02.2012, N 122-Ա 17.02.2012, N 935-Ա
28.12.2011, N 1278-Ա 29.12.2011, N 935-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան