Գլխավոր տեղեկություն
Համար
N 1935-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.05.2012-09.06.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.07/14(538) Հոդ.296
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 դեկտեմբերի 2006 թվականի N 1935-Ն

ՀԱՐԳԱԴՐՈՇՄՆԵՐԻ, ՏԱՐԲԵՐԱՆԻՇԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՆԻՇԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՉԱՓԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. փետրվարի 16
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշման

ՀԱՐԳԱԴՐՈՇՄՆԵՐԻ, ՏԱՐԲԵՐԱՆԻՇԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՆԻՇԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՉԱՓԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սույն կարգով կարգավորվում են հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման հետ կապված հարցերը:

2. Հարգադրոշմը պատվիրում և (կամ) պատրաստում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անձինք (այսուհետ` լիցենզավորված անձ): Հարգադրոշմը թույլատրվում է պատվիրել և (կամ) պատրաստել միայն համաձայն սույն կարգի N 1 ձևով սահմանված հարգադրոշմների ձևերի, չափերի և ուրվագծի:

3. Անվանանիշը պատվիրում և (կամ) պատրաստում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողը` սույն կարգով սահմանված թույլտվությունն ստանալուց հետո` պահպանելով սույն կարգի N 2 ձևով սահմանված սահմանային չափերը:

Անվանանիշի վրա նշվում է թույլտվության հերթական համարը:

4. Տարբերանիշը պատվիրում և (կամ) պատրաստում է լիազոր մարմինը` սույն կարգով սահմանված կարգով` պահպանելով սույն կարգի N 3 ձևով սահմանված տարբերանիշի ձևի, չափի և ուրվագծի սահմանային չափերը:

Տարբերանիշը ենթակա է պարտադիր գրանցման` լիազորված մարմնում:

Տարբերանիշի վրա նշվում է լիցենզիայի համարը:

5. Տարբերանիշը կարող է ունենալ գաղտնագիր:

6. Հարգադրոշմները, անվանանիշերը և տարբերանիշերը կարող են լինել մեխանիկական, էլեկտրակայծային և այլն:

Տարբերանիշերի, անվանանիշերի և հարգադրոշմների գծային չափերի թույլատրելի շեղումն է ± 0.15 մմ:

(6-րդ կետը լրաց. 27.12.07 N 1546-Ն)

7. Անվանանիշ պատվիրելու և (կամ) պատրաստելու թույլտվություն ստանալու համար (ձև N 4) իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը լիազորված մարմին է ներկայացնում հայտ` համաձայն N 5 ձևի:

Հայտում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը.

բ) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրը.

գ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման վայրը.

դ) հայտատուի ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը).

ե) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

(7-րդ կետը փոփ. 27.12.07 N 1546-Ն)

8. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) իրավաբանական անձի համար` կանոնադրության, պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի կամ սոցիալական քարտի պատճենը, կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք.

բ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.

գ) ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայականի պատճենը և անվանանիշի ուրվագիծը` մեկ օրինակից:

9. Անվանանիշը պատվիրող անձը պատվերի թույլտվություն ստանալու համար լիազորված մարմին է ներկայանում անձնագրով:

10. Անվանանիշեր պատրաստելու պատվերի թույլտվությունը տրվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում` 3 ամիս ժամկետով: Նշված ժամկետում պատրաստված անվանանիշը լիազորված մարմնում չգրանցվելու դեպքում անվանանիշ պատվիրելու թույլտվությունը համարվում է անվավեր, իսկ նորը տրվում է ընդհանուր հիմունքներով:

Լիազորված մարմնի կողմից 7 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին չպատասխանելու դեպքում հայտը համարվում է բավարարված:

11. Անվանանիշ պատվիրելու թույլտվությունը տրվում կամ մերժվում է լիազորված մարմնի ղեկավարի կողմից:

12. Թույլտվություն տալը գրավոր մերժվում է, եթե`

ա) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

13. Տարբերանիշի պատվիրելու և (կամ) պատրաստելու ծախսերն իրականացնում է լիցենզավորված անձը:

14. Անվանանիշերի և տարբերանիշերի հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը` վարելով սույն կարգի N 6 ձևով սահմանված տարբերանիշերի հաշվառման գրանցամատյան և N 7 ձևով սահմանված անվանանիշերի հաշվառման գրանցամատյան:

(14-րդ կետը փոփ. 05.04.12 N 451-Ն)

15. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկելու, բանկային ոսկի և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն իրականացնող զտարկող կազմակերպությունների կողմից արտադրված թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների մակերեսին պետք է դրոշմված լինի արտադրող կազմակերպության անվանումը (անվանանիշը), ձուլակտորների քաշը` արտահայտված գրամներով, կիլոգրամներով կամ տրոյական ունցիաներով, մետաղի լատինատառ խորհրդանշանը և հարգը (ձև N 8):

Մեկ կիլոգրամ և ավելի քաշ ունեցող ձուլակտորների մակերեսի վրա պետք է դրոշմված լինի նրա սերիական համարը:

(15-րդ կետը փոփ. 05.04.12 N 451-Ն)

16. Հին տարբերանիշի կամ անվանանիշի մաշվածության կամ որևէ պատճառով դրանց փոխարինման դեպքերում նոր տարբերանիշը կամ նոր անվանանիշ պատվիրելու թույլտվությունը տրվում է հին տարբերանիշը կամ անվանանիշը լիազորված մարմին հանձնելուց հետո:

17. Տարբերանիշը կամ անվանանիշը կորցնելու դեպքում նոր տարբերանիշ կամ նոր անվանանիշ պատվիրելու թույլտվություն ստանալու համար լիազորված մարմին են ներկայացվում սույն կարգով սահմանված փաստաթղթերը և տարբերանիշի կամ անվանանիշի կորստյան մասին առնվազն 3000 տպաքանակ ունեցող որևէ մամուլում տպագրված հայտարարության մեկ օրինակը:

Նոր տարբերանիշ կամ նոր անվանանիշ պատվիրելու թույլտվությունը տրամադրվում է համապատասխան հայտարարությունը հրապարակվելուց 15 օր հետո` սույն կարգով սահմանված ժամկետներում:

Կորած տարբերանիշի և անվանանիշի փոխարեն նոր տարբերանիշը և նոր անվանանիշ պատրաստելու պատվերի թույլտվությունը տրվում է ընդհանուր հիմունքներով:

18. Լիազորված մարմինը հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անձանց տարբերանիշերը հաշվառելուց հետո 15-օրյա ժամկետում վերադաս մաքսային մարմնին է տրամադրում դրանց արտատիպերը:

(18-րդ կետը լրաց. 05.04.12 N 451-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

ՀԱՐԳԱԴՐՈՇՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՈՒՐՎԱԳԻԾԸ

 

Ոսկի 375, 416, 500, 583, 585, 750, 916, 958, 999 հարգերի

 

Թվերի հաստությունը` 0.08-0.1 մմ

 

Ներմուծեք նկարագրությունը_18840

 

Արծաթ 800, 830, 875, 925, 960, 999 հարգերի

 

Թվերի հաստությունը` 0.08-0.1 մմ

 

Ներմուծեք նկարագրությունը_18841

 

Պլատին 900 և 950 հարգերի

 

Թվերի հաստությունը` 0.08-0.1 մմ

 

Ներմուծեք նկարագրությունը_18842

 

 

Պալադիում 500 և 850 հարգերի

 

Թվերի հաստությունը` 0.08-0.1 մմ

 

Ներմուծեք նկարագրությունը_18843

Ձև N 2

ԱՆՎԱՆԱՆԻՇԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ

Ներմուծեք նկարագրությունը_19398

 

Բ - անվանանիշերի հերթական համարը, որը թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողի անվանանիշ պատվիրելու և (կամ) պատրաստելու թույլտվության համարն է:

(N 2 ձևը փոփ. 27.12.07 N 1546-Ն)

Ձև N 3

ՏԱՐԲԵՐԱՆԻՇԻ ՁԵՎԻ, ՉԱՓԻ ԵՎ ՈՒՐՎԱԳԾԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ

Ներմուծեք նկարագրությունը_799

 

Ա - տարբերանիշի հերթական համարը, որը թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման լիցենզիայի համարն է:

(N 3 ձևը խմբ. 27.12.07 N 1546-Ն)

Ձև N 4

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

_____ ______________ 200 թ.

 

_____ ______________ 200 թ.

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ N_____
ԱՆՎԱՆԱՆԻՇ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ (ՊԱՏՎԻՐԵԼՈՒ)
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՔ N _____

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ N_____
ԱՆՎԱՆԱՆԻՇ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ (ՊԱՏՎԻՐԵԼՈՒ)
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N _____

 

Տրված է _______________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ,

 

Տրված է ______________________________________________________
          (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ,

 

_______________________________________________________________
ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները)

 

______________________________________________________________
ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները)

 

_______________________________________________________________
(գործունեության վայրը)

 

______________________________________________________________
(գործունեության վայրը)

 

Պատվիրելու ___________________________________________________
(ըստ ներկայացվող ուրվագծի և քանակի)

 

Պատվիրելու _________________________________________________ 
(ըստ ներկայացվող ուրվագծի և քանակի)

_______________________________________________________________

 

______________________________________________________________

 

Պատվիրող անձի_______________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Պատվիրող անձի______________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ուժի մեջ է _____ __________________ 200 թ.

 

Ուժի մեջ է _____ __________________ 200 թ.

 

Ստացա________________________________________________________
(պատվիրողի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

Նախարարի տեղակալ ________________________________________
                                         (ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

(N 4 ձևը փոփ. 05.04.12 N 451-Ն)

Ձև N 5

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Ֆ Ի Ն Ա Ն Ս Ն Ե Ր Ի  Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հ Ա Յ Տ

ԱՆՎԱՆԱՆԻՇ ՊԱՏՎԻՐԵԼՈՒ (ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ) ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

1. ___________________________________________________

(դիմող կազմակերպության (այսուհետ նաև` դիմող) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը)


2. Հայտատուի
գտնվելու վայրը
 

3. Հեռախոսահամարը
 

4. Հայտատուի
նախատեսվող գործունեության
իրականացման վայրը
 

5. Նախատեսվող տարածքում
առկա հեռախոսահամարը
 

6. Հայտատուի ներկայացուցչի
անունը, ազգանունը
 

7. Անձնագրի համարը
 

8. Բնակության վայրը
 

(քաղաքը, փողոցը, շենքը, բնակարանը)

9. Հեռախոսահամարը
 

10. Հայտին կցվում են նշված փաստաթղթերը`

NN
ը/կ

Փաստաթղթի անվանումը

Առկայության
դեպքում
կատարել
նշագրում

Նշել
թերթերի
քանակը

1.

Հայտատուի կանոնադրության  և պետական
գրանցման վկայականի պատճենները
   

2.

Գործունեության իրականացման տարածքի
սեփականության, վարձակալության կամ
օգտագործման իրավունքի վկայականի պատճենը
   

3.

Ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման
վկայականի պատճենը և անվանանիշի ուրվագիծը
   
  Հայտին կցված փաստաթղթերի թերթերի ընդհանուր քանակը  


Սեփական ձեռքով սույն դիմումում կատարված գրառումների
և նշագրումների իսկությունը հավաստում եմ

դիմողի ներկայացուցիչ         ___________________
(ստորագրությունը)




Կ.Տ.

_____ __________________ 200 թ.

(N 5 ձևը փոփ. 27.12.07 N 1546-Ն, 05.04.12 N 451-Ն)


 

Ձև N 6

ՏԱՐԲԵՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

NN
ը/կ
Լիցենզավոր-
ված անձի
անվանումը,
կազմակերպա-
իրավական
ձևը
Լիցենզավոր-
ված անձի
գտնվելու
վայրը
Լիցենզա-
վորված անձի
գործու
նեության
րականաց
ման վայրը
Լիցեն-
զիայի
համարը
Լիցեն-
զիան
տալու
օրը,
ամիսը,
տարեթիվը
Իրավաբանա-
կան անձի
համար` ՀՎՀՀ-ն,
իսկ անհատ
ձեռնարկա-
տիրոջ համար`
ՀՎՀՀ-ն կամ
սոցիալական
քարտի համարը
Անհատ
ձեռնարկա-
տիրոջ կամ
լիազորված
անձի անունը,
հայրանունը,
ազգանունը և
անձնագրի
համարը
Անհատ
ձեռնարկա-
տիրոջ կամ
լիազորված
անձի
բնակության
վայրը
Տարբե-
րանիշի
ստացման
օրը,
ամիսը,
տարե-
թիվը
Այլ տեղե-
կություն-
ներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11


Ձև N 7

ԱՆՎԱՆԱՆԻՇԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

NN
ը/կ

Թանկարժեք
մետաղներից
պատրաստված
իրեր արտա-
դրող իրավաբա-
նական կամ
ֆիզիկական
անձի անվա-
նումը, կազմա-
կերպա-
իրավական ձևը

Թանկարժեք
մետաղներից
պատրաստված
իրեր արտադրող
իրավաբանական
կամ ֆիզիկական
անձի գտնվելու
վայրը

Իրավաբա-
նական կամ
ֆիզիկական
անձի
գործունեու-
թյան
իրականաց-
ման վայրը

Թույլտվու-
թյան
համարը

Թույլտվու-
թյուն տալու
օրը, ամիսը,
տարեթիվը

Իրավաբանա-
կան անձի
համար` ՀՎՀՀ-ն,
իսկ անհատ
ձեռնարկատի-
րոջ համար`
ՀՎՀՀ-ն կամ
սոցիալական
քարտի համարը

Անհատ
ձեռնարկա-
տիրոջ կամ
լիազորված
անձի անունը,
հայրանունը,
ազգանունը և
անձնագրի
համարը

Անհատ
ձեռնարկա-
տիրոջ կամ
լիազորված
անձի
բնակության
վայրը

Անվանա-
նիշի
ստացման
օրը, ամիսը,
տարեթիվը

Այլ
տեղեկու-
թյուններ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

Ձև N 8

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐԻ ՄԱԿԵՐԵՍԻՆ ԴՐՈՇՄՎՈՂ ԼԱՏԻՆԱՏԱՌ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ, ՀԱՐԳԻ, ՔԱՇԻ ՈՒ ՄԵԿ ԿԻԼՈԳՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՔԱՇ ՈՒՆԵՑՈՂ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ
ՄԱԿԵՐԵՍԻՆ ԴՐՈՇՄՎՈՂ ՍԵՐԻԱԿԱՆ ՀԱՄԱՐԻ ԹՎԵՐԻ ԵՎ ՏԱՌԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Թվերի շրիֆտը N 2.5, ըստ ԳՕՍՏ - 2.304-81

1 2 3 4 5 6 7 8 9 0,

Տառերի շրիֆտը N 2.5, ըստ ԳՕՍՏ - 2.304-81
g- գրամ
Kg- կիլոգրամ
Oz-տրոյական ունցիա

Խորհրդանիշների շրիֆտը N 3.5, ըստ ԳՕՍՏ - 2.304-81

Ոսկի - Au
Արծաթ  - Ag
Պլատին  -  Pt
Պալադիում  -  Pd
Մեկ կիլոգրամ և ավելի քաշ ունեցող ստանդարտացված ձուլակտորների մակերեսին դրոշմվող սերիական համարի թվերի շրիֆտը N 3.5, ըստ ԳՕՍՏ-2.304-81

1 2 3 4 5 6 7 8 9 0

(Հավելվածը լրաց., փոփ., խմբ. 27.12.07 N 1546-Ն, փոփ., լրաց. 05.04.12 N 451-Ն)