Գլխավոր տեղեկություն
Համար
N 179-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.03.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.07/13(887) Հոդ.199
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2012 թվականի N 179-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1233-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի «Ներքին աուդիտի գործընթացի կազմակերպման, «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմնի սահմանման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1233-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 27

Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2012 թվականի

փետրվարի 23-ի N 179-Ն որոշման

 

 

«Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

NN
ը/կ

«Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով սահմանված կազմակերպությունները

Ներքին աուդիտի համակարգի ներդրման ժամանակացույցը

1.

ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմիններ, պետական հիմնարկներ, Երևանի քաղաքապետարան

01.04.2012 թ.

2.

01.01.2011-31.12.2011 թթ. ընթացքում 500 միլիոն դրամը գերազանցող շրջանառություն կամ համախառն եկամուտ ունեցող` հիսուն տոկոսից ավելի պետական մասնակցությամբ կազմակերպություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ

01.07.2012 թ.

3.

ՀՀ քաղաքային համայնքներ, քաղաքային համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպություններ, քաղաքային համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, քաղաքային համայնքների հիմնարկներ,

01.01.2011-31.12.2011 թթ. ընթացքում մինչև 500 միլիոն դրամ շրջանառություն կամ համախառն եկամուտ ունեցող` հիսուն տոկոսից ավելի պետական մասնակցությամբ կազմակերպություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ

01.01.2013 թ.

4.

ՀՀ գյուղական համայնքներ, գյուղական համայնքային առևտրային կազմակերպություններ, գյուղական համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ, գյուղական համայնքային հիմնարկներ

01.01.2016 թ.

»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան