Գլխավոր տեղեկություն
Համար
N 680-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (10.03.2012-23.10.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.02/35(270) Հոդ.609
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հունիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2003 թվականի N 680-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 6
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 680-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմակերպությունների և ֆիզիկական անձանց՝ սեփականության իրավունքով գրանցված, ինչպես նաև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա սեփականության իրավունքը ճանաչված, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ, կիսակառույց շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը։

2. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ են ներկայացնում գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց՝ սեփականության իրավունքով գրանցված, ինչպես նաև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա սեփականության իրավունքը ճանաչված, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով բնութագրվող անավարտ, կիսակառույց շենքերի, շինությունների մասին տեղեկություններ, այդ թվում՝

ա) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը՝ նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, նոր առաջացած (ավարտվածության աստիճանի, հարկայնության, նպատակային և գործառական նշանակության փոփոխություններ ունեցող) շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը՝ նախորդ ամսվա ընթացքում՝ սահմանված կարգով քանդված կամ վերացած շենքերի, շինությունների հաշվառումից հանելու մասին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները սույն կարգով ստացված տեղեկությունների հիման վրա իրականացնում են շենքերի, շինությունների գնահատություններ, որոնց մասին տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են գույքահարկ վճարողների հաշվառող մարմին։

4. Սույն կարգի 2-րդ կետում նշված շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկությունները ներկայացվում են համաձայն սույն կարգի հավելվածի։

5. Սույն կարգի հավելվածի ձևի 8-րդ սյունակում լրացվում են գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ ներկայացված տվյալների համեմատությամբ նոր առաջացած (ավարտվածության աստիճանի, հարկայնության, գործառական նշանակության փոփոխություններ ունեցող) շենքերի, շինությունների դեպքում՝ համապատասխանաբար նշելով «ավարտ. աստիճան», «հարկ.», «նպատ. նշ.» կամ «գործառ. նշ.» հապավումները, նորակառույցի դեպքում՝ «կառուցված» և քանդվածի կամ վերացածի դեպքում՝ «քանդված» կամ «վերացած» բառերը։

6. Սույն կարգի հավելվածի ձևի 8-րդ սյունակում «ավարտ. աստիճան», «հարկ.», «կառուցված», «քանդված» կամ «վերացած» բառերը լրացված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումը համապատասխան կադաստրային գնահատություն իրականացնում է, եթե տեղական ինքնակառավարման մարմինը սույն կարգի 2-րդ կետով սահմանված տեղեկությունների հետ միասին ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորում ունեցող անձի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված շենքերի, շինությունների հատակագծերը և բնութագրերը:

(6-րդ կետը լրաց. 16.02.12 N 150-Ն)

(Հավելվածը լրաց. 16.02.12 N 150-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգի

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

200 ____ թվականի _____________ ամսվա ընթացքում ՀՀ _________ մարզի ________ համայնքում կազմակերպությունների և ֆիզիկական անձանց՝ սեփականության իրավունքով գրանցված, ինչպես նաև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա սեփականության իրավունքը ճանաչված, գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված տվյալների համեմատությամբ, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման

 

NN ը/կ

Սեփականատերերի

Շենքերի և շինությունների

Ծանոթա-
գրություն

անունը, ազգանունը և հայրանունը, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը կամ կազմակերպության անվանումը

բնակության վայրը կամ կազմակեր-պության գտնվելու վայրը

գտնվելու վայրը (հասցեն)

նպատակային նշանակու-
թյունը

գործառական նշանակու-
թյունը

քանդման կամ վերացման ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

 

Հայաստանի Հանրապետության _________ մարզի
______________ համայնքի ղեկավար
 

____________
(ստորագրությունը)
____________
(անունը, ազգանունը)
 
Կ.Տ.

_____________ 200 __ թ.

   

(Հավելվածը փոփ. 02.12.04 N 1852-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.12.2020, N 2062-Ն 01.01.2021, N 680-Ն
28.09.2017, N 1180-Ն 23.10.2017, N 680-Ն
16.02.2012, N 150-Ն 10.03.2012, N 680-Ն
02.12.2004, N 1852-Ն 30.12.2004, N 680-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան