ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2012 թվականի N 271-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ավտոմայրուղի կառուցելու նպատակով, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի ու «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ Երևանի քաղաքապետի՝ «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` կազմակերպություն) ուղղակի վաճառքի ձևով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանում՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող հատվածում 5,3 հեկտար հողամասի օտարման վերաբերյալ առաջարկությանը` հետևյալ պայմանով, որ հողամասի օտարումից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Երևան քաղաքում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ընկած հատվածում 2,6 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 1,9 կմ ուղետարների (ըստ սխեմայի)` համաձայն N 1 հավելվածի, կառուցման կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը։
2. Ընդունել ի գիտություն, որ Երևան քաղաքում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսվում է Երևանի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային հարակից գտնվող 5.3 հեկտար հողամասի գնման գինը, ըստ էության, փոխանակել կազմակերպության կողմից Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև 2,6 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 1,9 կմ ուղետարների կառուցման հետ` ներառյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, նախագծի փորձաքննության ծառայությունների և կապիտալ շինարարության աշխատանքների արժեքների վճարումը: Ծրագրի իրականացման շրջանակում կազմակերպության հետ կնքվում է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող հատվածում 5,3 հեկտար հողամասի տարաժամկետ վճարմամբ առուվաճառքի և ավտոմայրուղու կառուցման կապալի պայմանագրերը՝ համաձայն N 2 հավելվածով նախատեսված հիմնական պայմանների, հանդիպական վճարումները կատարելով բանկային և գանձապետական համակարգի միջոցով` միաժամանակյա վճարում-գանձում եղանակով: Կապիտալ շինարարության օբյեկտի նախագծանախահաշվային, նախագծի փորձաքննության և շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնում է կազմակերպությունը, որին պատվիրատուի կողմից վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված` 5,3 հեկտար հողամասի գինը կազմակերպության կողմից համամասնորեն համայնքային բյուջե մուտքագրվելուց անմիջապես հետո` համաձայն N 2 հավելվածով նախատեսված հիմնական պայմանների:
3. Տեղանքի առանձնահատկություններով պայմանավորված՝ շինարարական աշխատանքների ծավալի և արժեքի փոփոխության դեպքում տրամադրվող հողամասի չափը կարող է տատանվել մինչև 10 տոկոսի սահմաններում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 15 Երևան |
|
Ս Խ Ե Մ Ա
ԵՐԵՎԱՆԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՅԻ ԵՎ ԼԵՆԻՆԳՐԱԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՄԻՋԵՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 271-Ա որոշման |
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գործարք 1. |
Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող հատվածում 5,3 հեկտար հողամասի տարաժամկետ վճարմամբ առուվաճառք |
Վաճառողը |
Երևանի համայնք |
Գնորդը |
«Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ կազմակերպություն) |
Առարկան |
հողատարածքի տարաժամկետ վճարմամբ վաճառքի պայմանագրի կնքում` առնվազն երեք առանձին հողակտորների տեսքով՝ ընդհանուրի 20%, 30% և 50% մասնաբաժինների շրջանակներում |
Պայմանագրի գինը |
I ո I դրամ` առանց ԱԱՀ-ի (հարկման օբյեկտ չէ, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ կետ), հավասար է հողամասի շուկայական արժեքին |
Պայմանագրի կնքման և գնի վճարման ժամկետները |
Հողատարածքի տարաժամկետ վճարմամբ վաճառքի պայմանագիրը կնքվում է հետևյալ պայմաններով՝ 1) շինարարական աշխատանքների ծավալի 30%-ը իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) 20%-ի արժեքը, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում շինարարական աշխատանքների դիմաց, և կազմակերպությանը տրամադրում է տեղեկանք հողամասի այդ հատվածի տարաժամկետ վճարումն ավարտված լինելու մասին. 2) շինարարական աշխատանքների ծավալի ևս 40%-ը իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) 30%-ի արժեքը, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում շինարարական աշխատանքների դիմաց, և կազմակերպությանը տրամադրում է տեղեկանք հողամասի այդ հատվածի տարաժամկետ վճարումն ավարտված լինելու մասին. 3) հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) մնացած 50%-ի արժեքը կազմակերպությունը վճարում է կապալի պայմանագրով՝ շինարարության ավարտի փաստագրման ավարտական ակտի հաստատման օրվանից 10 օրվա ընթացքում, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում (վերջնահաշվարկ) շինարարական աշխատանքների դիմաց, և կազմակերպությանը տրամադրում է տեղեկանք հողամասի ամբողջ մնացած հատվածի տարաժամկետ վճարումն ավարտված լինելու մասին |
Պայմանագրով հողի սեփականության իրավունքի փոխանցումը |
հողատարածքի տարաժամկետ վճարմամբ վաճառքի պայմանագրի գնի համապատասխանաբար 20%, 30% և 50% մասնաբաժինների վճարումից հետո` 30 օրվա ընթացքում |
Պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման ծախսերը |
կազմակերպության հաշվին |
Հատուկ պայման |
Երևանի համայնքը պարտավորվում է հողատարածքի տարաժամկետ վճարմամբ վաճառքի պայմանագրի կնքումից հետո՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ պայմանով, որ կառուցման նախագծի համաձայնեցումը և շինթույլտվությունը կտրամադրվեն տարաժամկետ վճարումները հանելուց հետո մեկ ամսվա ընթացքում, ինչպես նաև՝ էլեկտրամատակարարման, ջրմուղ-կոյուղու, գազամատակարարման տեխնիկական պայմանները: |
Բյուջետային պլանավորումը |
2012-2013 թվականներին Երևանի համայնքի բյուջեում կապիտալի գործառույթներից մուտքեր |
Կողմերի պատասխանատվությունը |
Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար: |
Գործարք 2. |
Ավտոմայրուղու կառուցման կապալի պայմանագիր |
Պատվիրատուն |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ |
Գլխավոր կապալառուն |
կազմակերպություն |
Առարկան |
մայրուղու կառուցման շինարարական աշխատանքներ, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ, նախագծի փորձաքննություն, հեղինակային հսկողություն, որակի տեխնիկական հսկողություն |
Պայմանագրի ավարտման ժամկետը |
2013 թվականի փետրվարի 1-ը |
Գինը |
Հաստատուն I ո1 I դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, ըստ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների՝ կազմակերպության կողմից առաջարկվող ԱԱՀ-ն ներառող գնի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, փորձաքննության ծառայությունների ԱԱՀ-ն ներառող գնի հանրագումարի, որը հավասար է հողատարածքի տարաժամկետ վճարմամբ վաճառքի հիմնական պայմանագրերի գների հանրագումարին` I ո I-ին: Հողամասերի արժեքի փոփոխությամբ պայմանավորված այդ գների փոփոխության դեպքում կապալի պայմանագրի գինն ինքնաբերաբար հավասար է փոփոխված գների հանրագումարին |
Գնի վճարման ժամկետը |
Շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է հետևյալ պայմաններով՝ 1) շինարարական աշխատանքների ծավալի 30%-ը իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) 20%-ի արժեքը, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում շինարարական աշխատանքների դիմաց. 2) շինարարական աշխատանքների ծավալի ևս 40%-ը իրականացնելուց հետո, որը փաստագրվում է համապատասխան կատարողական ակտով, կազմակերպությունը վճարում է հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի ) 30%-ի արժեքը, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում շինարարական աշխատանքների դիմաց. 3) կապալի պայմանագրով նախատեսված շինարարության ավարտի փաստագրման ավարտական ակտի հաստատման օրվանից 10 օրվա ընթացքում կազմակերպությունը վճարում է հողատարածքի (ամբողջ պայմանագրային գնի) մնացած 50%-ի արժեքը, որը Երևանի քաղաքապետարանն անմիջապես հետ է փոխանցում կազմակերպությանը` որպես վճարում (վերջնահաշվարկ) շինարարական աշխատանքների դիմաց |
Օբյեկտի սեփականության իրավունքը |
Երևանի համայնքի սեփականություն |
Իրականացման փուլը |
շինարարություն` կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա |
Թույլտվություններ |
1) պատվիրատուի համար` նախագծանախահաշվային փաստաթղթերի` սահմանված կարգով մշակում, փորձաքննության ապահովում, համաձայնեցում, շինարարության թույլտվություն, ինժեներական հաղորդակցուղիների տեխնիկական պայմանների տրամադրում 2) գլխավոր կապալառուի համար` կապալի շինարարության լիցենզիա կամ լիցենզավորված ենթակապալառուի ներգրավում |
Բյուջետային պլանավորումը |
2012-2013 թվականներին Երևանի համայնքի բյուջեում կապիտալ շինարարության ծախսի պլանավորում |
Կողմերի պատասխանատվությունը |
Կողմերը ՀՀ օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |