ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2012 թվականի N 116-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել`
1) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն 2012 թվականին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովներին համապատասխան նյութով ապահովելու համար 2012 թվականի առաջին եռամսյակում` 16,903.4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով).
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրացուցիչ հաստիքային միավորների պահպանման ծախսերի ֆինանսավորումն ապահովելու համար 2,030.4 հազ. դրամ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով կատարվող գնումն իրականացնում է բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 13 |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | ||
առաջին կիսամյակ |
ինն |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
609.1 |
1218.2 |
2030.4 |
այդ թվում` |
|||
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
609.1 |
1218.2 |
2030.4 |
այդ թվում` |
|||
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ |
609.1 |
1218.2 |
2030.4 |
այդ թվում` |
|||
Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ |
508.8 |
1017.6 |
1696.0 |
այդ թվում` |
|||
- Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ |
508.8 |
1017.6 |
1696.0 |
Փաստացի սոցիալական ապահովության վճարներ |
100.3 |
200.6 |
334.4 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|