Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.01.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.01.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունվարի 2012 թվականի N 10-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՕՊՏԻԿԱ-ՖԻԶԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ԵՎ «ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին, 20-րդ հոդվածին, 67-րդ հոդվածի 1-ին, 68-րդ հոդվածի 7-րդ կետերին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 49/2 հասցեում գտնվող` 34421.8 հազ. դրամ արժեք (ներառյալ ավելացված արժեքի հարկը և կադաստրային արժեքը), 8971.8 հազ. դրամ հաշվեկշռային արժեք և 1150.7 քառ. մետր մակերես ունեցող շենքով (սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 2244357) և դրա սպասարկման ու օգտագործման համար հատկացված 0.09254 հեկտար հողամասով (այսուհետ գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելուց առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը, դրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո, ամրացնել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

5. Վերակազմակերպել «Երևանի օպտիկա-ֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտ» և «Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունները` «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել «Երևանի օպտիկա-ֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտ» և «Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների միացման պայմանագրերի և փոխանցման ակտերի կազմման ու հաստատման աշխատանքների կատարումը, դրան համապատասխան հաստատել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները:

7. Սահմանել, որ սույն որոշումից բխող գույքային իրավունքների, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելու պարտավորությունը կրում է «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 16

Երևան