Գլխավոր տեղեկություն
Համար
N 326-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2012 թվականի N 326-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 9 միավոր բժշկական սարքավորումները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2012 թվականի փետրվարի 3-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով անցկացնել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր:

4. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 22-ի N 326-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ դասական աճուրդով օտարման ենթակա գույքի

NN
ը/կ

Անվանումը

Քանակը
(հատ)

Թողարկման տարեթիվը

Գնահատված արժեքը և մեկնարկային գինը
(դրամ)

Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (դրամ)

70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող

1.

Արյան վերլուծիչ «STAT FAX»

1

2005 թ.

500000

6000

2.

Անդրադարձային տեսածրիչ ամրակայված սոնոգրաֆիայի սարք SA 6000 II

1

2005 թ.

2000000

6000

3.

Անդրադարձային տեսածրիչ դյուրակիր սոնոգրաֆիայի սարք՝ պորտատիվ SA 600 II

1

2005 թ.

1300000

6000

4.

Թոքերի արհեստական շնչառության սարք, տրանսպորտային NWPORT HT 50

1

2005 թ.

2750000

6000

5.

Թոքերի արհեստական շնչառության սարք, տրանսպորտային NWPORT HT 50

1

2005 թ.

2750000

6000

6.

Ատամնաբուժական համալիր 4 A1000

1

2005 թ.

550000

6000

7.

Ատամնաբուժական համալիր 4 A1000

1

2005 թ.

550000

6000

8.

Էլեկտրասրտագիր 203N

1

2005 թ.

320000

6000

9.

Էլեկտրասրտագիր 203N

1

2005 թ.

320000

6000

Ընդամենը

9

 

11040000

54000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան