Գլխավոր տեղեկություն
Համար
N 54-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.01.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.01.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2012 թվականի N 54-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՇԵՆԻԿ», «ՎԱՐԴԵՆԻՍ», «ՇԻՐԱԿ», «ԳԵՏԻԿ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՉԱՓՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի 6-րդ կետով՝ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում կառուցված Այգեզարդի, Շենիկի, Վարդենիսի, Մանթաշի և Սպիտակի ոռոգման ինքնահոս համակարգերի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնել`

1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեզարդի ոռոգման ինքնահոս համակարգը` 849588551 դրամ արժեքով և ներդնել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Շենիկի ոռոգման ինքնահոս համակարգը` 623914435 դրամ արժեքով և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությանը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ոռոգման ինքնահոս համակարգը` 393836286 դրամ արժեքով և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Վարդենիս» ջրօգտագործողների ընկերությանը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մանթաշի ոռոգման ինքնահոս համակարգը` 436207843 դրամ արժեքով և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը` համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի ոռոգման ինքնահոս համակարգը` 696128762 դրամ արժեքով և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գետիկ» ջրօգտագործողների ընկերությանը` համաձայն N 5 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ կազմակերպել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի (ոռոգման ինքնահոս համակարգերի) հանձնման-ընդունման աշխատանքները.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝

ա. սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գույքը, լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով, ներդնել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` գույքի արժեքի չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը,

բ. ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքը սեփականության իրավունքով և NN 2, 3, 4 և 5 հավելվածներում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով համապատասխան կազմակերպություններին հանձնելու վերաբերյալ համապատասխան պայմանագրերի կնքումը` պայմանագրերում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումը պետք է իրականացվի այդ կազմակերպությունների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 24

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունվարի 19-ի N 54-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Գույքի անվանումը

Հաշվեկշռային արժեքը
 (դրամ)

1.

Այգեզարդի ոռոգման ինքնահոս համակարգ

849588551

 

Ընդամենը

849588551

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունվարի 19-ի N 54-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՇԵՆԻԿ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Գույքի անվանումը

Հաշվեկշռային արժեքը
 (դրամ)

1.

Շենիկի ոռոգման ինքնահոս համակարգ

623914435

 

Ընդամենը

623914435

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունվարի 19-ի N 54-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՎԱՐԴԵՆԻՍ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Գույքի անվանումը

Հաշվեկշռային արժեքը
 (դրամ)

1.

Վարդենիսի ոռոգման ինքնահոս համակարգ

393836286

 

Ընդամենը

393836286

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունվարի 19-ի N 54-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ՇԻՐԱԿ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Գույքի անվանումը

Հաշվեկշռային արժեքը
 (դրամ)

1.

Մանթաշի ոռոգման ինքնահոս համակարգ

436207843

 

Ընդամենը

436207843

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունվարի 19-ի N 54-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԳԵՏԻԿ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Գույքի անվանումը

Հաշվեկշռային արժեքը
 (դրամ)

1.

Սպիտակի ոռոգման ինքնահոս համակարգ

696128762

 

Ընդամենը

696128762

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան