ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 հունվարի 2012 թ. |
թիվ 5-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հիմք ընդունելով լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերության 24.01.2012թ. հայտը, ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
1. «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերության ռադիոհաղորդումների հեռարձակման թիվ 99 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2013 թվականի հուլիսի 20-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
Նախագահ |
Գ. Ամալյան |