Գլխավոր տեղեկություն
Համար
N 60-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.02.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունվարի 2012 թվականի N 60-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 474-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ի մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված N 653–AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև 2005 թվականի ապրիլի 21-ին ստորագրված N 1023P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված N 1104P փոխառության համաձայնագրով իրականացված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում», Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված N 730–AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև 2008 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված N 1226P փոխառության համաձայնագրերով իրականացված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերով կառուցված և վերականգնված ենթակառուցվածքների, ձեռք բերված գույքի հանձնում-ընդունումն ապահովող միջոցառումների մասին» N 474-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման N 2 հավելվածի ցանկի վերնագրում «Թալին քաղաքի «Համայնքների զարգացում» հասարակական կազմակերպությանը» բառերը փոխարինել «Թալին քաղաքի «ՍԵՄԱՆՏ» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն» բառերով, իսկ 5-րդ սյունակում «Արագածոտնի մարզի «Համայնքների զարգացում» ՀԿ» բառերը՝ «Արագածոտնի մարզի «ՍԵՄԱՆՏ» սոցիալ-կրթական ՀԿ» բառերով.

2) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 31

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունվարի 26-ի N 60-Ա որոշման

 

 «Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 21-ի N 474-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ

 

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի վերականգնված ջրատարը` 137943118 դրամ արժեքով

 

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 190208799 դրամ արժեքով

 

Արարատի մարզի Նարեկ համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 45660793 դրամ արժեքով

 

Արարատի մարզի Ոսկետափ համայնքի վերականգնված ջրատարը` 51991160 դրամ արժեքով

 

Արարատի մարզի Սիսավան համայնքի վերականգնված ջրատարը` 42427981 դրամ արժեքով

 

Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի վերականգնված ջրատարը` 66960181 դրամ արժեքով

 

Կոտայքի մարզի Արզական համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 67870702 դրամ արժեքով

 

Սյունիքի մարզի Աղիտու համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանցը՝ 52957072 դրամ արժեքով

 

Սյունիքի մարզի Վարդանիձոր համայնքի վերականգնված ջրատարը` 9640859 դրամ արժեքով

 

Սյունիքի մարզի Լեհվազ համայնքի վերականգնված ջրատարը` 9872838 դրամ արժեքով

 

Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վերականգնված ջրատարը` 4451912 դրամ արժեքով

 

Լոռու մարզի Կաճաճկուտ համայնքի վերականգնված ջրատարը` 36054077 դրամ արժեքով

 

Լոռու մարզի Դսեղ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 81039492 դրամ արժեքով

 

Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 169003192 դրամ արժեքով

 

Վայոց ձորի մարզի Արտաբույք համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 48980990 դրամ արժեքով

 

Վայոց ձորի մարզի Փոռ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 62528102 դրամ արժեքով

 

Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 57814948 դրամ արժեքով

 

Վայոց ձորի մարզի Խնձորուտ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 5642648 դրամ արժեքով

 

Վայոց ձորի մարզի Սերս համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 5302490 դրամ արժեքով

 

Վայոց ձորի մարզի Գոմք համայնքի վերականգնված ջրատարը` 1837446 դրամ արժեքով

 

Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքի վերականգնված ջրատարը` 2783376 դրամ արժեքով

 

Վայոց ձորի մարզի Բարձրունի համայնքի վերականգնված ջրատարը` 5390741 դրամ արժեքով

 

Տավուշի մարզի Արճիս համայնքի տարածքում Դեբետ գետի հունի ամրացումը` 19113984 դրամ արժեքով»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան