Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 119-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (13.02.2012-27.06.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.01/16(399) Հոդ.249
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.05.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 հունիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011262

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 մայիսի 2011 թ.

թիվ 119-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ (ՆԵՐԱՌՅԱԼ՝ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ), ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ` ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ) ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/02-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարձրացնել ներդրումային ֆոնդի կառավարիչների ֆինանսական կայունությունը և ներդրումային ֆոնդերի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև ներդրողների վստահությունը ներդրումային ֆոնդերի կառավարիչների նկատմամբ, հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերը և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը ու 42-րդ հոդվածի 3-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը (ներառյալ՝ ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր ներդրումային ֆոնդում կառավարչի պարտադիր մասնակցության նվազագույն չափը), տնտեսական նորմատիվների խախտումների` ներդրումային ֆոնդի կառավարչի լիցենզիան (թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելու հիմք համարվող նվազագույն չափը» կանոնակարգ 10/02-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. մայիսի 6
ք. Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 2-ի

թիվ 119-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/02

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ (ՆԵՐԱՌՅԱԼ՝ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ), ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ` ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ) ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է.

1) ներդրումային ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) կառավարիչների (այսուհետ` կառավարիչ) կանոնադրական և ընդհանուր կապիտալը, դրանց նվազագույն սահմանաչափերը,

2) կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդում կառավարչի պարտադիր մասնակցության նվազագույն չափը,

3) տնտեսական նորմատիվների (այդ թվում` կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդում կառավարչի պարտադիր մասնակցության նվազագույն չափի) խախտումների նվազագույն չափը, որի դեպքում կառավարչի` ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիան կամ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և (կամ) 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել:

2. Սույն կանոնակարգի 3-րդ գլուխը չի տարածվում օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղի վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

3. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

2) ֆինանսական կազմակերպություն` Կենտրոնական բանկի կամ ֆինանսական ոլորտի կարգավորումն ու վերահսկողությունն իրականացնող օտարերկրյա մարմնի կողմից լիցենզավորվող և/կամ հաշվառվող (գրանցվող) իրավաբանական անձ,

3) կառավարվող պորտֆել՝ կառավարչի կողմից կառավարվող այն ֆոնդերի (դրանց պորտֆելների) ամբողջություն, որոնք նախատեսված են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 7-րդ մասով,

4) ֆոնդի կառավարման և (կամ) այլ ծառայությունների մատուցման համար օգտագործվող նյութական ակտիվներ` ակտիվներ, որոնք կառավարչի կողմից օգտագործվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ֆոնդի կառավարման և (կամ) «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և (կամ) 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման համար: Ընդ որում, ֆոնդի կառավարման և (կամ) այլ ծառայությունների մատուցման համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ կառավարիչները և (կամ) նրանց մասնաճյուղերը իրականացնում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ֆոնդի կառավարում («Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և (կամ) 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցում), ինչպես նաև այն շենքերը և շինությունները, որոնք զբաղեցված են կառավարիչների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կողմից,

5) ամիս` օրացուցային տարվա սկզբից մեկ ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան: Սույն կանոնակարգով սահմանված հիմնական տնտեսական նորմատիվների (այդ թվում` կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդում կառավարչի պարտադիր մասնակցության նվազագույն չափի) հաշվարկման համար առաջին ամիսը ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա ստանալուց (կառավարչի կողմից տվյալ ֆոնդի (ֆոնդերի) կառավարման պարտավորության ստանձնումից) հետո մինչև տվյալ ամսվա վերջին օրն ընկած ժամանակաշրջանն է,

6) հաշվային պլան` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1032-Ն հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլան:

(3-րդ կետը խմբ., լրաց. 10.01.12 թիվ 3-Ն)

4. Սույն կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կիրառվող նշանակությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

 

5. Կառավարիչների (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների) կանոնադրական կապիտալի նվազագույն չափը սահմանվում է մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:

6. Կամավոր և պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կանոնադրական կապիտալի նվազագույն չափը սահմանվում է համապատասխանաբար երկու հարյուր միլիոն և հինգ հարյուր միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:

7. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ չհամարվող կառավարիչների ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է հիսուն միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ:

8. Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների համար սույն կանոնակարգի 6-րդ կետով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափին հավասար` բացառությամբ սույն կանոնակարգի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերի:

9. Այն դեպքում, երբ կառավարչի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի) կողմից կառավարվող պորտֆելի զուտ ակտիվների արժեքը գերազանցում է տասնհինգ միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը, կառավարչի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը հաշվարկվում է հետևյալ կերպ.

1) մինչև հիսուն միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամ (ներառյալ) զուտ ակտիվների ընդհանուր արժեքով պորտֆել կառավարելու դեպքում կառավարչի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է սույն կանոնակարգի համապատասխանաբար 7-րդ կամ 8-րդ կետով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի և տասնհինգ միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարի 0.02 տոկոսի հանրագումարի չափով,

2) հիսուն միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող զուտ ակտիվների ընդհանուր արժեքով պորտֆել կառավարելու դեպքում կառավարչի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է սույն կանոնակարգի համապատասխանաբար 7-րդ կամ 8-րդ կետերով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի, յոթ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի և այն գումարի հանրագումարի չափով, որը հավասար է հիսուն միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարի 0.01 տոկոսին: Սույն ենթակետի համաձայն սահմանված նվազագույն ընդհանուր կապիտալի պահանջվող առավելագույն չափը հինգ հարյուր միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ է:

10. Այն դեպքում, երբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող պորտֆելի զուտ ակտիվների արժեքը գերազանցում է հարյուր միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է սույն կանոնակարգի 8-րդ կետով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի և հարյուր միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարի 0.02 տոկոսի հանրագումարի չափով:

11. Կառավարվող պորտֆելի զուտ ակտիվների արժեքը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով: Կառավարվող պորտֆելի զուտ ակտիվների արժեքի միջին օրական հաշվարկում ներառվող յուրաքանչյուր օրվա կառավարվող պորտֆելի զուտ ակտիվների արժեքը տվյալ օրվա վերջի դրությամբ տվյալ ֆոնդի համար վերջին հրապարակված զուտ ակտիվների արժեքն է:

12. Սույն կանոնակարգի 7-րդ, 8-րդ, 9-րդ կամ 10-րդ կետերով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը համարվում է կառավարչի կողմից պահպանված, եթե վերջինս ունի սույն կանոնակարգի համապատասխանաբար 7-րդ, 8-րդ, 9-րդ կամ 10-րդ կետերով պահանջվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափի և կառավարչի մոտ առկա ընդհանուր կապիտալի տարբերության չափին համարժեք բանկի կամ ապահովագրական ընկերության կողմից տրված երաշխիք: Այդ տարբերությունը չի կարող գերազանցել համապատասխանաբար սույն կանոնակարգի 7-րդ, 8-րդ, 9-րդ կամ 10-րդ կետով պահանջվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափի հիսուն տոկոսը:

13. Սույն կանոնակարգի 12-րդ կետում նշված երաշխիքը ոչ ռեզիդենտ բանկի կամ ապահովագրական ընկերության կողմից տրամադրվելու դեպքում վերջիններս պետք է ունենան սույն կետի աղյուսակում նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից տրված համապատասխան վարկանիշից ոչ ցածր վարկանիշ՝

Հ/հ

Միջազգային վարկանշող կազմակերպության անվանումը

Նվազագույն վարկանիշը

1.

Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի

ԲԲԲ-

2.

Մուդիզի «Բաա» խմբի

Բաա3

3.

Ա. Մ. Բեստի «Բ» խմբի

Բ+

4.

Դաֆֆ և Ֆելփզի «ԲԲԲ» խմբի

ԲԲԲ-

5.

Վեիսսի «Բ» խմբի

Բ-

6.

Ֆիթչի «ԲԲԲ» խմբի

ԲԲԲ-

14. Կառավարիչը կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը հաշվարկում է յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով:

15. Եթե կառավարիչն ունի դուստր ընկերություն, ապա Կենտրոնական բանկի կողմից սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները կիրառվում են նաև կառավարչի համախմբված հաշվետվությունների նկատմամբ:

16. Սույն կանոնակարգի 7-րդ, 8-րդ, 9-րդ կամ 10-րդ կետերով սահմանված` կառավարչի ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է: Ընդ որում, լրացուցիչ կապիտալը ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի 18-րդ կետի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) առավելագույնը 50 %-ի չափով:

17. Կառավարչի հիմնական կապիտալը հետևյալ տարրերի հանրագումարի և սույն կանոնակարգի 18-րդ կետի համաձայն հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերի տարբերությունն է`

1) հաշվային պլանի 50-րդ բաժնում հաշվառվող կանոնադրական կապիտալ (հիմնադրամ),

2) չբաշխված շահույթ (վնաս),

3) գլխավոր պահուստ:

(17-րդ կետը խմբ. 10.01.12 թիվ 3-Ն)

18. Հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերն են.

1) ոչ նյութական ակտիվների (այդ թվում` շահագործումից դուրս), ինչպես նաև ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքը (բացառությամբ` կառավարչի կողմից ֆոնդի կառավարման (այլ ծառայությունների մատուցման) ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների վճարումների, ՍիԲիԷյնեթ, Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվարկային համակարգից և Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` նաև այլ վճարահաշվարկային համակարգերից (այդ թվում` կառավարչի օտարերկրյա մասնաճյուղերի կողմից օգտագործվող օտարերկրյա վճարահաշվարկային համակարգերից) օգտվելու իրավունք տվող վճարումների),

2) հաշվային պլանի 51-րդ բաժնում հաշվառվող հետ գնված և չվճարված կապիտալը,

3) կառավարչի սեփականությունը հանդիսացող և ֆոնդի կառավարման և (կամ) այլ ծառայությունների մատուցման համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում` գրավի առարկա գույքի բռնագանձման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս այլ հիմնական միջոցների, ինչպես նաև ֆոնդի կառավարման և (կամ) այլ ծառայությունների մատուցման համար չօգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքը` այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով կառավարչի սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո,

4) կառավարչի սեփականությունը հանդիսացող և ֆոնդի կառավարման և (կամ) այլ ծառայությունների մատուցման համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում` անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև կառավարչի գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) արժեքը` հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն ենթակետի իմաստով` նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների հանրագումարին` նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով,

5) կառավարչի վարձակալած հիմնական միջոցի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդը,

6) այլ ֆինանսական կազմակերպությունների (այդ թվում` այլ կառավարիչների) կանոնադրական կապիտալում իրականացված ներդրումների զուտ հաշվեկշռային արժեքը (ֆինանսական ակտիվների արժեք` հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան), եթե

ա. ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսը կամ ավելին, կամ

բ. ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսից, սակայն գերազանցում է կառավարչի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ

գ. բոլոր անձանց կանոնադրական կապիտալներում ներդրումները գերազանցում են կառավարչի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 60 տոկոսը:

Բացառություն են կազմում այն ներդրումները, որոնց արդյունքում կառավարիչը ձեռք է բերում սույն ենթակետում նշված կազմակերպության կապիտալում 100 տոկոս մասնակցություն` պայմանով, որ ներդրումը կատարվել է այդ կազմակերպությունը հետագայում լուծարելու կամ կառավարչին միացնելու նպատակով, և Կենտրոնական բանկը տեղեկացվել է այդ նպատակի մասին: Այդ ներդրումները չեն նվազեցվում ներդրումը կատարելու պահից 6 ամսվա ընթացքում,

7) սույն կետի 6-րդ ենթակետում նշված կազմակերպություններից տարբեր այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների դեպքում,

ա. եթե կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսը կամ ավելին, կամ

բ. եթե կանոնադրական կապիտալում ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսից, սակայն գերազանցում է կառավարչի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ

գ. եթե բոլոր անձանց (այդ թվում` սույն պարբերության 6-րդ ենթակետում նշված) կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են կառավարչի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 60 տոկոսը, ընդ որում, նվազեցումները կատարվում են սույն ենթակետում նշված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների և սույն ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններում նշված մեծությունների տարբերություններից առավելագույնի չափով:

(18-րդ կետը լրաց., խմբ. 10.01.12 թիվ 3-Ն)

19. Կառավարչի լրացուցիչ կապիտալը բաղկացած է.

1) կառավարչի սեփականությունը հանդիսացող և կառավարչի կողմից ֆոնդի կառավարման և (կամ) այլ ծառայությունների մատուցման համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատումից աճից,

2) արտերկրյա գործառնության վերահաշվարկից փոխարժեքային տարբերություններից,

3) հաշվային պլանի 52-րդ բաժնում հաշվառվող այլ համապարփակ եկամտի այլ տարրերից:

(19-րդ կետը փոփ., խմբ. 10.01.12 թիվ 3-Ն)

20. Լրացուցիչ կապիտալի հաշվարկում չեն ընդգրկվում կառավարչի կողմից ֆոնդի կառավարման և (կամ) այլ ծառայությունների մատուցման համար չօգտագործվող նյութական ակտիվների, հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող նյութական և ոչ նյութական ակտիվների` այլ համապարփակ եկամտի տարր հանդիսացող վերագնահատումից աճը (եկամուտը, շահույթը/վնասը):

(20-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 3-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ

 

21. Կառավարիչը ֆոնդի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի) ստեղծումից (կառավարչի կողմից օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կարգով տվյալ ֆոնդի կառավարման պարտավորության ստանձնումից) երեք ամիս հետո իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդում պետք է ունենա առնվազն 0.15 տոկոս մասնակցություն: Սույն կետի առաջին նախադասությամբ նախատեսված պահանջը գործում է տվյալ ֆոնդի ստեղծումից երեք տարվա ընթացքում: Իսկ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը իր կողմից կառավարվող յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդում պետք է ունենա առնվազն 1 տոկոս մասնակցություն: Սույն կետով սահմանված մասնակցությունը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով։

(21-րդ կետը փոփ. 10.01.12 թիվ 3-Ն)

22. Ընդ որում` կառավարչի պարտադիր մասնակցությունը որոշվում է հետևյալ բանաձևով.

 [կառավարչին պատկանող տվյալ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) քանակը բաժանած շրջանառության մեջ գտնվող տվյալ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր քանակ] բազմապատկած 100-ով (Օրինակ` [A:B] x 100):

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ` ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ) ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ

 

23. Կառավարչի ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիան կամ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և (կամ)
5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելը, որպես պատասխանատվության միջոց, կարող է կիրառվել կառավարչի հիմնական տնտեսական նորմատիվները (այդ թվում` կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդում կառավարչի պարտադիր մասնակցության նվազագույն չափը) սույն կանոնակարգով կամ օրենքով սահմանված չափերից 10 և ավելի տոկոս նվազման դեպքում:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան