Basic information
Number
N 106-Ն
Type
Որոշում
Act type
Base act (11.06.2015-01.10.2017)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2015.06.01/14(526) Հոդ.127
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
06.05.2015
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
06.05.2015
Effective date
11.06.2015
Interrupt date
01.10.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 մայիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60015185

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

6 մայիսի 2015 թ.
ք. Երևան

N 106-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ (ԿՈԳԵՆԵՐԱՑԻՈՆ) ԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա», 22-րդ հոդվածի 8-րդ և 37-րդ հոդվածի 1-ին կետերը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) կայաններից առաքվող և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից գնման ենթակա էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծությունն ընդունել հավասար՝

1) նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրական էներգիայի դրույքին,

2) ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում սահմանված առաքվող էլեկտրական էներգիայի դրույքին:

2. Սահմանել, որ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի գնումը ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար իրականացվում է տնտեսական կարգավարման շրջանակում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
 նախագահ`

Ռ. Նազարյան