ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2012 թվականի N 59-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Ազգային ժողովի քաղաքականության ձևավորման և հանրության հետ երկխոսության կարողությունների հզորացում» ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի P120238 դրամաշնորհի նամակ-համաձայնագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 486-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2012 թ. հունվարի 31
վարչապետՏ. Սարգսյան
Երևան
Հավելված |
«Հավելված ապրիլի 21-ի N 486-Ն որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ» ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ P120238 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Գ. Մխեյան | - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (կառավարման խորհրդի նախագահ) (համաձայնությամբ) |
Լ. Մարտիրոսյան | - ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական (համաձայնությամբ) |
Է. Մինասյան | - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ) |
Հ. Մկրտչյան | - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գործերի կառավարիչ (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |