ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2012 թվականի N 28-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Երևանի Ամիրյան 6 հասցեում գտնվող` Կառավարական N 2 մասնաշենքի N N 1, 2 հասարակական նշանակության 789.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքները (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել գույքի վարձակալ` «Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Ամիրյան 6) (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2011 թվականի սեպտեմբերի 17-ին գնահատված գույքի արժեքը` 1 489 191 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 1 489 191 հազ. դրամ.
3) որ գնորդին է անցնում գույքի զբաղեցրած հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, ընդհանուր բաժնային սեփականության հողամասի իր բաժնեմասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, դրանում նախատեսելով, որ`
1) անհրաժեշտություն առաջանալիս, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով վաճառված տարածքը (գույքը) գերակա հանրային շահ ճանաչվելու դեպքում գնորդին` ոչ շուտ քան երեք տարի և ոչ ուշ քան հինգ տարի ժամկետում կտրամադրվի համարժեք տարածք Երևան քաղաքում.
2) գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին կատարել պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը:
4. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից գնորդին վճարման հանձնարարագրով տրված հաշվեհամարին, իսկ հողամասի իր բաժնեմասի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
5. Գաղտնի:
6. Գաղտնի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունվարի 23 Երևան |